
ԽՆԱՄԻԱԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
- ԵՊՀ-ում դրան նորմալ են վերաբերվում

Շուտով կլրանա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման 2 տարին: Մի խումբ համալսարանականներ «Առավոտին» դժգոհեցին, որ այդ ընթացքում բազմաթիվ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից՝ թոշակի անցնելու պատրվակով, աշխատանքի են ընդունվել ուսանող-աշխատակիցները, որոնք ամեն ինչ հարմարեցնում են իրենց անձնական գրաֆիկներին: «Երեւանի պետական համալսարանն այսօր վերածվել է ընտանեկան, խնամիաբարեկամական համալսարանի»,- նեղսրտեց մի համալսարանական եւ ասածը հաստատեց կոնկրետ օրինակներով: Օրինակ, հետբուհական կրթության վարչությունում Ժասմինա Աղասյանի ենթակայությամբ աշխատում է քույրը՝ Ասյան, ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանի կինը՝ Հասմիկ Մովսիսյանը: Հ. Ժամհարյանի վարչությունում են ավագ տեսուչ Զառա Առաքելյանը եւ ավագ դիսպետչեր Նառա Գրիգորյանը: Ընդ որում, Զառան փոխարինում է եղբոր կնոջը եւ տեսչություն է անում փիլիսոփայության ֆակուլտետում, որտեղ են իր հայրն ու մորաքրոջ ամուսինը: Ստացվում է, որ նա վերահսկում է իր հարազատներին:
Ինչ վերաբերում է Նառային, նա մինչեւ վերջերս բարձրագույն կրթություն չուներ եւ նոր-նոր ընդունվել է բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինը: ԵՊՀ ուսումնական վարչությունում աշխատում են եղբայրներ Արմեն եւ Կարեն Սանթրոսյանները, որոնց հայրը՝ Սարգիս Սանթրոսյանը ֆիզկուլտ ամբիոնի դասախոս է: Ըստ մեր աղբյուրի, այս եռյակը մեծ դեր է ունեցել նախընտրական գործողությունների ժամանակ՝ հօգուտ ՀՀԿ-ի ու նրա լիդերի: ԵՊՀ-ում են աշխատում արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկան Լեոնարդ Շեկյանը, նրա խնամին՝ հասարակագիտության ամբիոնի վարիչ Կամո Աթայանը: Կ. Աթայանի կինը հասարակագիտության ամբիոնի, իսկ նրանց ասպիրանտ որդին՝ Արան, ուսումնական վարչության աշխատակիցներ են: Կենտրոնական մասնաշենքի պարետ Մասիսը կնոջ եւ դստեր հետ է աշխատում ԵՊՀ-ում: Բուհի գիտական բաժնի պետ Հայկազ Հովհաննիսյանի դուստրը ԵՊՀ թանգարանում է աշխատում, պատմության ֆակուլտետի փոխդեկան Էդիկ Մինասյանի եղբոր աղջիկը՝ նույնպես: Կարճ ասած՝ ԵՊՀ-ում բոլորն իրար բարեկամ են: Եվ այս ցանկը դեռ կարելի է շարունակել...
ԵՊՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը «Առավոտին» հայտնեց, որ կամայականորեն որեւէ մեկին աշխատանքից չեն ազատել. «Ազատվել է 70-ից բարձր տարիքի ուսումնաօժանդակ անձնակազմի մոտ 60 ներկայացուցիչ: Ռեկտորը իր ասուլիսում էլ է անդրադարձել այդ խնդրին, ասելով, որ մենք, խրախուսելով երիտասարդ կադրերի առաջխաղացումը եւ գիտությամբ զբաղվելը, նրանց միշտ էլ տեղ ենք տալիս: Երիտասարդը մինչ դասախոսական աշխատանքի անցնելը՝ պիտի լինի լաբորանտ, կես դրույքով աշխատող եւ այլն, իսկ եթե որեւէ ամբիոնում կան մարդիկ, որոնք առավոտից երեկո սուրճ են խմում եւ մեզ անհայտ, ոչ ամբիոնի գործերով զբաղվում, իհարկե պիտի ազատվեն աշխատանքից, նրանց էլ փոխարինեն երիտասարդները»: Դառնալով վաստակաշատ դասախոսների դասերի ընթացքն ու հաճախելությունը վերահսկող նորաթուխ ուսանող աշխատակցին, Կ. Գրիգորյանն ասաց. «Ինչ անենք, մարդ է, որը հսկողություն է իրականացնում...հո դոկտոր-պրոֆեսո՞րը չի վերահսկի: Զարմանում եմ, որ մարդիկ նման հարցերով փոխանակ արհկոմին դիմելու, թերթերին են դիմում»: ԵՊՀ-ում տիրող խնամիաբարեկամական մթնոլորտի մասին էլ ասաց, որ 3,500-4000 մարդ է աշխատում, ու ինքը չգիտի, թե ով ում բարեկամն է. «Մյուս կողմից էլ, եթե կան դեպքեր, երբ ամուսինն ու կինը, կամ հայրն ու դուստրը, կամ մեկ ուրիշ հարազատը աշխատում են համալսարանում, նույն կամ տարբեր ամբիոններում, եւ գործը չի տուժում, շահերի բախում տեղի չի ունենում, ուրեմն դրա մեջ ոչ մի վատ բան չկա»:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍՊԱՍՈՒՄ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆԸ
«Ես անհամբերությամբ սպասում եմ հետընտրական շրջանի եւ մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ կալանավորված անձանց ազատ արձակման մասին լավ լուրերի»,- այդ մասին ե՛ւ ...ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ Է, ԲԱՅՑ ԲՌՆՎԱԾ ՉԷ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 8
Բռնված չէ, թերեւս, այն պատճառով, որ ոչ միայն ԱԺ պատգամավորի որդի է, այլեւ՝ դատախազ
Երեկ «Առավոտը» «Պատգամավորի որդին ոստիկանի է ծեծել» վերտառությամբ տեղեկատվություն էր հրապարակել, ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
«Առավոտի» հարցազրույցը նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ
- Պարոն Աբրահամյան, ձեր գլխավորությամբ գործող աշխատանքային խումբը երկրի նախագահին է ներկայացրել ԵԽԽՎ 1609 բանաձեւի ...ԳՐԻԳՈՐ ՈՍԿԵՐՉՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
«Ոտքի վրա» առաջադրված հերթական մեղադրանքի եւ ըստ դրա «գործ սարքելու» դեպքերի մասին:
«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղկալանավոր Գրիգոր Ոսկերչյանը, ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՐԿՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆ Է
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԵրեկ խորհրդարանական հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ երկրում մարտին կատարված դեպքերի համար պատասխանատուն երկրի երկրորդ նախագահն ...ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆ-ՎԸ-ՃԱՐ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Հղիները կստանան մայրության սերտիֆիկատ
Չնայած մեր երկրում ծննդաբերությունն ու հղի կանանց կոնսուլտացիան անվճար են, սակայն երեխայի ծնունդը յուրաքանչյուր ընտանիքի վրա թանկ է նստում: Ամենահամեստ հաշվարկներով՝ ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՅԱԼ ՉԿԱՅԱՑԱՎ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀրավիրյալներից ոչ մեկը չարձագանքեց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին՝ քննարկել ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված գործողությունները: «Ժառանգություն» կուսակցության ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՀԱՄԱՐՀՈ՞ՒՄ Է ԴԻՄՈՒՄԸ
Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆՄաքսիմ Գաբրիելյանի բազմաթիվ դիմումները՝ կապված սեփականությունը կորցնելու հետ, պետական մարմիններում մատնվել են անուշադրության: Նախկին Շահումյանի անվան կոլտնտեսության ակումբի մի մասը, որը ծառայել է որպես ...ԽՆԱՄԻԱԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ-ում դրան նորմալ են վերաբերվում
Շուտով կլրանա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման 2 տարին: Մի խումբ համալսարանականներ «Առավոտին» դժգոհեցին, որ այդ ընթացքում բազմաթիվ աշխատակիցներ ազատվել ...ՀԱՅ ԱՐԴԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Այս թեման էր ճանաչված արվեստագետների մտահոգության առանցքում
«Առավոտը» տեղեկացրել էր ապրիլի 17-ին մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի մասին, ...«ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱՔՅԱԼԸ ՉԷ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նրան արդարացնում է գրող Հովհաննես Գրիգորյանը, իսկ Արեւշատ Ավագյանը, ընդհակառակը՝ գոհ չէ Տիգրան Սարգսյանից:
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, գրող, հրապարակախոս ...ԼԻԲԱՆԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՅԴ-Ն ՏԵՂ ՉՈՒՆԻ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1Ուստի դարձել է ընդդիմություն Այսօր տեղի է ունենալու Հայ Հեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի բացումը, ուր որոշվելու է աշխարհասփյուռ դաշնակցականների առաջիկա 4 տարիների ռազմավարությունը: Այս առիթով ...ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ ԱՆՑԵԼ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսվեց Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործը: Վկաների ցուցմունքներն անելանելի կացության մեջ դրեցին քաղաքական պատվեր իրականացնողներին: ...ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
Ն. Մ. 5ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջ՝ Մելիսա Բրաունի կողմից համակարգվող քաղբանտարկյալների կանանց տարերայնորեն սկսված շարժումը առաջիկայում ավելի կազմակերպված տեսք կստանա ու կվերածվի մի նոր ...
«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ՄՆԱ

«Ո՞Վ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ Է, ԲԱՅՑ ԲՌՆՎԱԾ ՉԷ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 18
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ
ԲԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԷՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«Ո՞Վ Ա ՔԵԶ ՓՈՂ ՏՎԵԼ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1805 Ռուսաստանին է միացվում Շաքու (Նուխիի) խանությունը:
- 1864 «Հայոց մարդասիրական ընկերության» հիմնումը Բաքվում:
- 1889 Ստեղծվեց «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») նախնական անվանումը՝ «Օսմանյան միության կազմակերպություն» թուրքական քաղաքական կուսակցությունը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրագործեց հայերի ցեղասպանությունը:
- 1915 Թուրքական կառավարությունը հրապարակեց օրենք (3 կետերից) ռազմական գոտուց հայերի տեղահանության և պատժամիջոցների մասին:
- 1917 Մահացավ բանաստեղծ Մկրտիչ Աճեմյանը:
- 1920 Դիլիջանում հաստատվում է խորհրդային իշխանություն:
- 1920 Թարթառ-Մարտակերտ ուղղությամբ 11-րդ կարմիր բանակը ներխուժեց Ղարաբաղ, որով դրվեց Ադրբեջանին հայկական այդ երկրամասի փաստական բռնակցման սկիզբը:
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմը վերակազմվում է ՀԽՍՀ Ժողկոմխորհրդի Ալ. Մյասնիկյանի նախագահությամբ:
- 1967 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր և խմբավար Բարսեղ Կանաչյանը: (Ծնվ. 1885 թ.):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

