
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆՈՐԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում նորարարական կրթության շարժումը հիմնականում ուղեկցվում է ուսուցիչների դիմադրությամբ:
2000-ին ստեղծված, սակայն վերջին տարիներին բավականին պասիվ դիրքերում գտնվող «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան օրերս գումարեց իր ընդհանուր ժողովը: Ինչպես նշեց ասոցիացիայի նորընտիր նախագահ, «Բյուրակն» կրթահամալիրի տնօրեն Վահրամ Ղազարյանը, ասոցիացիայի նպատակն է նպաստել կրթության զարգացմանը, մանկավարժական նորարարության ներդրմանն այդ համակարգում: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը փաստեց. «Երեխաների դաստիարակությունը պիտի դրվի գոնե 4 հենասյուների վրա: Դրանցից է քաղաքացիական, բարոյականության կրթությունը, հանդուրժողականությունը եւ առանց խտրականության կրթությունը: Ես հավատում եմ միայն այն կրթությանը, որը պետության համար պատրաստում է բարեպաշտ, հանդուրժող, առաքինի քաղաքացի: Մեր դժվարությունները բխում են նրանից, որ մեր դպրոցը մի որոշ շրջան դադարեց այդպիսի սերունդ տալ...»:
1996-ից սկսած՝ ՀՀ-ում նոր կրթական մեթոդների ներդրման ալիքը բազում դժգոհությունների, տարաձայնությունների առիթ է դարձել: Ավագ սերնդի ուսուցիչները պնդում են, թե նորարարություն՝ որպես այդպիսին, համարյա չկա, պարզապես մեթոդներն են փոխվել: Կրթական նոր մեթոդների հանդեպ դիմադրության մասին ԳԹԿ տնօրեն, «Մանկավարժական նախաձեռնություն» ասոցիացիայի գիտական ղեկավար Մանուկ Մկրտչյանն ասաց. «Մենք կաղապարված ենք այնպիսի պատկերացումներով, որ եթե կա դպրոց, ուրեմն պիտի լինի դաս, դասարան, դասամիջոց, զանգ, աշակերտները դասից դաս պիտի անցնեն, քննություն տան, ավարտեն... Դա լավ, բայց արդեն հնացած համակարգ է: Նոր համակարգում, որը կայանում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, չկան դասարանների բաժանված ուսումնական խմբեր, դասերով տարանջատված ուսումնական պրոցես: Հայաստանում նոր տիպի կրթություն իրականացնող սակավաթիվ կենտրոններից մեկն էլ չորսամյա «Բյուրակն» համալիրն է»:
«Առավոտը» «Բյուրակնի» տնօրեն Վ. Ղազարյանից հետաքրքրվեց, թե ՀՀ հանրակրթական դպրոցները պատրաստակա՞մ են կրթական նորարարությունները ներդնել իրենց կրթօջախներում: Տնօրենը պատասխանեց. «Բյուրակնը» բաց համակարգ է, դեռ 1996-ից բազում փորձեր ենք արել՝ պետական հանրակրթական սեկտորում ներդնել մեր գաղափարները: Բայց դժգոհ ենք արդյունքներից, շատ էպիզոդիկ բաներ է մեզ հաջողվել անել... Երբ տեսանք, որ հնարավոր չէ հաղթահարել պետական բարիերը, ստիպված եղանք ստեղծել այս կրթօջախը: Այժմ էլ պատրաստ ենք անշահախնդրորեն աջակցել ցանկացած դպրոցի: Ցավոք, հետաքրքրությունը շատ քիչ է»: Կրթական հին մեթոդներին հրաժեշտ տալու եւ նորը ճկուն կերպով ներդնելու մասին «Առավոտը» զրուցեց որոշ ուսուցիչների հետ: Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը «Առավոտին» հայտնեց. «Ցանկացած կրթական համակարգում հաջողության հասնելու համար ձեռքդ պիտի լինի զարկերակի վրա: Պիտի իմանաս ինչն ես ընդունում, ինչը՝ մերժում: Մեխանիկորեն ամեն ինչ վերցնելուն համամիտ չեմ: Բայց եթե մենք շարժվենք ընդամենը դաս տալու-ստուգելու մեթոդով, շատ խնդիրներ չենք կարող լուծել: Ոչ ճիշտ մեթոդների պատճառով հաճախ առկա է նաեւ ուսուցչի սին հեղինակության այն պարագան, երբ մանկավարժի ամեն ասած երեխան դոգմայի պես է ընդունում»: Տիկին Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ճիշտ պահն է նորարարական կրթության մասին մտածելու, երբ առանց այն էլ այժմ բազում բարեփոխումներ են կատարվում կրթական համակարգում: «Եթե սպասենք պահի գալուն, կգա-կանցնի ու կկորցնենք այն»,- հնչեց պատասխանը: Օրերս Աշոտ Բլեյանի հնչեցրած այն կարծիքի մասին, թե «Միտինգի քշվող ուսուցիչը չի կարող ազատ մարդ դաստիարակել», Մ. Հովհաննիսյանն ասաց. «Եթե ուսուցչի խնդիրն ու պատվերը որոշակիացված լինեն, նրան ոչ ստիպողաբար միտինգի կտանեն, ոչ էլ կպատվիրեն այս կամ այն բանն անել»: Նորարարության նկատմամբ՝ տարբեր ուսուցիչների ոչ բարյացակամ տրամադրվածության մասին «Բյուրակն» կրթահամալիրի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անահիտ Պապոյանը «Առավոտին» փոխանցեց. «Այստեղ գաղափարի տարածման խնդիր կա: Եթե մարդիկ տեղյակ չեն, որ այդպիսի նորարարական մեթոդներ կան, ինչպե՞ս կարող են դրա կիրառման ցանկությունն ունենալ: Չեմ կարծում, թե որեւէ ուսուցիչ չցանկանա անել նոր բան: Բոլորն էլ տեսնում են, որ հինը չի աշխատում: Ուղղակի ոչ թե նոր մոտեցումների, այլ տարբեր սկզբունքների խնդիր կա: Իրականում հմուտ ուսուցիչը բոլոր այս նոր հնարքները կիրառում է՝ նույնիսկ չիմանալով մեթոդը: Պարզապես նորարարական մեթոդները հնարքների ավելի կատարյալ տեսակների են ծանոթացնում ուսուցչին»: Մանկավարժներին ստիպողաբար միտինգների քշելու փաստի մասին էլ տիկին Պապոյանն ասաց. «Դա մեր հասարակության խնդիրների խնդիրն է: Բռնի միտինգի տանելը ես չեմ ընդունում: Եթե մարդ ունի դիրքորոշում, ցանկություն, այն կարող է իրագործել: Եթե մեկն է, երկուսն է, երեքն է, սպառնալ հնարավոր է: Սակայն եթե ամեն մեկն իր իրավունքը պաշտպանի, այն ոտնահարվել չի կարող»:
- ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ՄՆԱ
15«Ես միշտ խուսափել եմ գնացած մարդկանց մասին խոսել: Բայց տասը տարի իրեն համարելով եւ լինելով ՀՀ նախագահ՝ Քոչարյանը պատմության մեջ չի մնա: Եվ իր համար ավելի լավ, որ չի մնա, այլապես լավ ձեւով չեն հիշելու: ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇՏԿԵԼ ԻՐ ՍԽԱԼՆԵՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 31609 բանաձեւի անհապաղ կատարման պահանջներից մեկն էր նաեւ «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ, ժողովներ անցկացնելու մասին» օրենքը փոփոխելը: Խորհրդարանը երեկ նորից սկսեց քննարկել «Ժողովներ, ...«ՄԵՆՔ ԼՈՒՐՋ ԳԻՆ ԵՆՔ ՏՎԵԼ, ՈՐ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԼԱՎ ԱՊՐԵՆ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԿարծում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ հուսալով, որ նրանք էլ դա կհասկանան - Պարոն Հովհաննիսյան, տարիներ շարունակ Դուք ղեկավարել եք եվրոպական ինստիտուտների հետ աշխատող խորհրդարանական պատվիրակությունը, ...ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏԵԼ ԻՐԵՆՑ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԵրեկ խորհրդարանի մոտ էին հավաքվել ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի ընտրողների ներկայացուցիչները: Մարդիկ բերել էին յուրաքանչյուր պատգամավորի ...«ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Ավանի բնակիչներն այսպես որակեցին իրենց համայնքում կիրակի օրը տեղի ունեցած թաղապետի ընտրությունները, որի ընթացքում որեւէ ընտրակեղծիք տեղի չունեցավ: Մայիսի 18-ին Ավան համայնքում թաղապետի ընտրություններ ...ՇԱԲԱԹՕՐՅԱԿ՝ ՀԱԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱշակերտները օգտագործած ներարկիչները, աղբի տոպրակներն ու սատկած կենդանիների դիակները հավաքում են առանց ձեռնոցների: Քաղաքապետարանի նախաձեռնած «Մաքուր Երեւան» ակցիայի շրջանակներում՝ մայրաքաղաքի ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ ԿԼԻՆԻ՞
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵրեկ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը՝ հանձին «Ժառանգության», հրապարակել են այն քայլերը, որոնք առաջարկում են իրականացնել ԵԽԽՎ 1609 բանաձեւի իրագործման նպատակով: «Ժառանգությունը» ...«ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ՃՆՇԵԼ Է, ՈՐ ԻՆՁ ԴԱՏԵՔ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԴատարանում մեղադրողին ասաց «ամբաստանյալ» Խաչիկ Գասպարյանը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ) քննության դրվեց ԵԿՄ անդամ, ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՓաստաբան Սեդա Սաֆարյանը համոզված է, որ Մուշեղ Սաղաթելյանին կալանավորել են նրա քաղաքական հայացքների համար: 1998 թ. իշխանափոխությունից հետո քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանն ...ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆՈՐԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանում նորարարական կրթության շարժումը հիմնականում ուղեկցվում է ուսուցիչների դիմադրությամբ: 2000-ին ստեղծված, սակայն վերջին տարիներին բավականին պասիվ դիրքերում գտնվող «Մանկավարժական նախաձեռնություն» ...ՎԱՍՏԱԿԱԾ ՊԱՐԳԵՎՆԵՐ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳալյա Նովենցի ու Երվանդ Ղազանչյանի անցած ուղին Օրերս Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը թատրոնի եւ կինոյի նշանավոր դեմքեր Գալյա Նովենցին եւ Երվանդ Ղազանչյանին հանձնեց հայոց եկեղեցու ...ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Կազմկոմիտե«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍել» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, ...ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԵՆԸ՝ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԵՒ ԱՌՕՐՅԱՅՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆwww.eanc.net կայքում այսուհետեւ կարելի է գտնել արեւելահայերենին վերաբերող տարբեր նյութեր: Երեկ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում տեղի ունեցավ «Արեւելահայերենի ազգային կորպուսի» («ԱՐԵՎԱԿ») ...ԵՐԿՈՒ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ՝ ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ
Սեփ. լր.«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին կոմպոզիտորներ Արամ Սաթյանն ու Լեւոն Չաուշյանը: Նրանք խոսեցին առաջիկայում ստեղծվելիք մշակութային ալիքի եւ մշակութային քաղաքականության մասին:«Շատ ողջունելի ...
«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ՄՆԱ

«Ո՞Վ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 18
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ
ԲԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԷՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«Ո՞Վ Ա ՔԵԶ ՓՈՂ ՏՎԵԼ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1737 Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում ավարտվեց «Հաճախապատում»-ի առաջին տպագրողթյունը:
- 1923 Երևանում բացվում է Շահումյանի անվան ջրանցքը:
- 1963 Մոսկվայում ավարտվում է աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման համար Բոտվիննիկ-Պետրոսյան մատչը՝ Տ. Պետրոսյանի հաղթանակով:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

