
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ՝ ԴԱՏԱՐԱՆ
Կարգադրիչները միայն օրինական պահանջնե՞ր են կատարում
Համաձայն նոր դատական օրենսգրքի, այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում գործում են նոր դատարաններ: Առաջին ատյանի դատարաններն արդեն երկուսն են՝ ընդհանուր իրավասության դատարաններ եւ մասնագիտացված՝ քրեական ու քաղաքացիական դատարաններ: Դատական քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելուն, ինչ խոսք, մեծապես խանգարում էր նաեւ առաջին ատյանի դատարանների ծանրաբեռնվածությունը: Այդ հանգամանքը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը: Ըստ նրա, դատական համակարգի փոփոխություններից հետո, այժմ անհամեմատ ավելի հանգիստ պայմաններում են դատավորներն աշխատում: «Ես կողմ կլինեի նույնիսկ, որ ոչ միայն դատարանները մասնագիտացվեին, այլեւ դատավորները: Անշուշտ, էլ ավելի կլավանա դատավարության որակական կողմը, եթե քրեական գործերը քննեն քրեական որակավորում ունեցող դատավորները, քաղաքացիականը՝ քաղաքացիական գործերում հմտացածները»,- ասաց Վ. Մելիքյանը: Այժմ ընդհանուր իրավասության դատարաններին ենթակա են բոլոր գործերը՝ բացառությամբ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը գերազանցող գումարներին առնչվող քաղաքացիական գործերը:
Վ. Մելիքյանը նշեց, որ իրենց մոտ հիմնականում քննության են առնվում իրավաբանական ակտերին վերաբերող, ինչպես նաեւ գույքը տիրազուրկ ճանաչելու գործերը: Դատավորի վկայությամբ, թեեւ 2-3 տարի առաջ այս բնույթի գործերն ավելի շատ էին, սակայն այսօր էլ դրանք գերակշռող են, քանի որ արցախյան ազատամարտի տարիներին այս տարածքում ապրող ադրբեջանցիները հեռացել են եւ իրենց գույքը մնացել է անտեր, իսկ Ադրբեջանից մազապուրծ հայերն էլ տեղավորվել են նրանց տներում եւ այժմ դատարանից պահանջում են այդ տների նկատմամբ ճանաչել իրենց սեփականության իրավունքը, քանի որ դրանք տիրազուրկ են:
Փոփոխություններից հետո այս ատյանում չեն լսվում նաեւ դատավարական օրենքով նախատեսված ոչ գույքային բնույթի գործեր, ինչպես նաեւ՝ սնանկության վերաբերյալ գործեր, որոնք այժմ քննվում են քաղաքացիական դատարանում:
Պարոն Մելիքյանի տեղեկացմամբ, իրենց մոտ անհամեմատ քիչ են քրեական գործերը՝ տարեկան մոտ 40-50 գործ: Այս տարվա երեք ամիսների ընթացքում նա քննել է 5 գործ, որոնք վերաբերել են մահվան ելքով վթարին եւ մարմնական վնասվածքներին: Իր տեղեկացմամբ, վաղուց չեն ունեցել թմրանյութերի հետ կապված գործեր: Մինչեւ 2005-06 թթ. շատ էր Վարդենիսի տարածքում գտնվող պաշտպանության նախարարության զորամասերում կատարվող հանցագործությունների թիվը: Մեծ թիվ են կազմել բանակում արձանագրված ինքնախեղման դեպքերը: Հաճախ ժամկետային զինծառայողներն իրենց թուք են ներարկել կամ վնասել են, որպեսզի բժշկական հանձնաժողովը նրանց ճանաչի զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ զորացրի: «Այս հանցավոր արարքները կանխվեցին երկու արտագնա նիստերի շնորհիվ: Գրեթե ամբողջ զորամասը ներկա էր դատական նիստին, եւ զինվորները տեսան, թե այդ արարքի կատարումը ինչ իրավական հետեւանք ունեցավ: Դա դաստիարակչական եւ ուսուցողական դեր խաղաց, եւ կարծես թե զինվորները հրաժարվեցին այն մտքից, որ նման արարքներ կատարելով կարող են անպատիժ խուսափել զինվորական ծառայությունից: Մեկ արտագնա նիստից հետո գրեթե էլ չենք ունենում զորամասից փախուստի դեպքեր: Այդ ժամանակ հենց զորամասում զինվորների աչքի առջեւ կալանավորվեց փախուստի դիմած մի զինվոր, ինչը, իմ կարծիքով, սթափեցրեց մնացածներին»,- նշեց Վ. Մելիքյանը:
- ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»
3«Շանթ» հեռուստաընկերության «Վերվարածների ընտանիքում» հաջող ձեւով զուգակցվում է պրոֆեսիոնալ դերասանների եւ սիրողների խաղը: Վերջիններիս՝ Արտավազդ Առաքելյանի՝ Տիկոյի (լուսանկարում), ...«Ո՞Վ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 7Հարցնում է քաղբանտարկյալի կինը, ում ամուսնուն անաչառ ախտորոշող բժշկին աշխատանքից ազատում են «Ես ցանկանում եմ հավատալ, որ նրանք առաջիկայում էլ անդավաճան կմնան իրենց սկզբունքներին»,- դիմելով ...ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 5Հիվանդ մարդուն ոչ միայն ծեծել են, այլեւ «անզգույշ» կրակել վրան ու թողել, որ արնաքամ լինի Այս պահին դժվար է հստակ ասել, թե 2008թ. փետրվարի 20-ից եւ հատկապես մարտի 1-ի իրադարձություններից հետո ...ՄԻՆՉ ՀՈՒՆԻՍԻ 9-Ը
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄարտի 1-ի հանձնաժողովի հարցը կլուծվի՞ հաջորդ քառօրյայում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ որոշեց մինչեւ 30 օրով հետաձգել «Նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ...ՄՈՍԿՎԱՆ ԸՆԴՎԶՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի, ԻՍԿ ՄԱԿ-Ը՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԴԵՄ
Սեփ. լր.«ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների կողմից ծավալուն ռազմական օգնության ցուցաբերումը Վրաստանին ապակայունացնում է անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը»: Այս մասին, ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻ ԴՐՎԱԳ
Ա. Ի.«Հայաստանում լավատեսության մասին կարելի է խոսել միայն այն պահից, երբ այսօրվա իշխող վերնախավն իր մեջ ուժ կգտնի քաղաքական որոշումներ ընդունելու ասպարեզ թույլ տալ մտնել նաեւ իր նման չմտածող մարդկանց»,- ...ԲԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԷՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 5Սահմանադրությամբ նախատեսված չէ, որ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության պայմաններում: 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը, որը մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ստացած հրազենային ...«ԱՌԲԱԺՎԱՐԸ ԳԱՂՈՒԹԻ ՖԵԼԴՇԵՐԻ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱյսպիսի տպավորություն են ստացել հացադուլավոր ազատամարտիկները Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության նորաթուխ պետի ցուցաբերած վերաբերմունքից: Հինգ օր շարունակ հացադուլի նստած գյումրեցի 14 ազատամարտիկները, ...ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԽոշոր հարկատուների վճարած հարկերի գերակշիռ մասը անուղղակի հարկերն են, ինչը նշանակում է, որ բյուջեն, ըստ էության, լցնում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները: Հայաստանի ստվերային տնտեսության դեմ պայքարի ...ՄԻԱԿ ԵՐԻԿԱՄՆ ԷԼ Է ՀԻՎԱՆԴ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Չնայած դրան, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մասնագետները գտնում են, որ կինը լիարժեք առողջ է: «19 տարեկանում վիրահատել են ու հեռացրել երիկամներիցս մեկը: 1995-ին մեր պետության օրենսդրությամբ ...«ԿՈՄՍՈՄՈԼԱՏԻՊ ԲԱԶԵՆԵՐ ԵՎ ԽՓՆՎԱԾ ՌԵՎՈԼՅՈՒՑԻՈՆԻՍՏՆԵՐ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՍա է այսօրվա երիտասարդությունն՝ ըստ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի Ազգային ժողովրդավարների դաշինք (ԱԺԴ) կուսակցության մի խումբ ակտիվիստներ քաղաքական ակումբ ստեղծելու մասին իրենց մտադրությունը հայտնեցին երեկվա ...89-ԱՄՅԱ ԵՊՀ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Համալսարանականները խոսեցին իրենց ձեռքբերումներից եւ խնդիրներից Երեկ ԵՊՀ հիմնադրման 89-ամյակն էր: Համալսարանում այն նշում էին ամենամյա «Լավագույն ուսանող» եւ ներհամալսարանական Ուրախների եւ ...«ՄԵԾԱՄՈՐ Ք. Հ. 1969»-Ը՝ ԱՅՍՕՐ ԵՎ ՄԻՇՏ
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸՀարցազրույց «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանի հետ Մայիսի 8-ին, 9-ին եւ 10-ին «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հովհ. ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸԱնդրեն՝ նորովի Այսօր «Սթար սիթի» խանութում կկայանա երգիչ Անդրեի ինտերնետային կայքի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ այն «ջարդվել» էր ադրբեջանցի մոլեռանդ հակերների կողմից՝ «Եվրատեսիլ-2006» ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱյսօր մեր երկրում հաշվառված է մոտ 13000 բռնադատված ու նրանց ժառանգներ Հայաստանում գործող օրենքը աքսորի ճանապարհին ծնված երեխաներին չի ճանաչում որպես տուժող, թեպետ նրանք տառապել են իրենց ծնողների հետ ...«ՀԱՐԱՄԵՑԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼՍ»
Պատրաստեց Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆԸԼրտեսության մեջ մեղադրվողն ահազանգում է 2006 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը լրտեսության մեղադրանքով ՌԴ քաղաքացի Ռուստեմ Գապպասի Վալիախմետովին դատապարտեց 11,5 տարվա ...ԵՐԲԵՎԷ ԿԵՐԳԵՆ-ԿՊԱՐԵ՞Ն ՀԱՅ ԱՐԴԱՐԱԴԱՏՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Թբիլիսի-ԵրեւանՏպավորություններ թբիլիսյան միջազգային կոնֆերանսից «Հասարակությունն ու արդարադատությունը» թեմայով մայիսի 5-ին Թբիլիսիում հրավիրված միջազգային կոնֆերանսին մասնակցում էին «Առավոտ» ...ԴԱՏԱՐԱՆԻ ՈՒ ՊՆ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՐ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ
Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԴրա արդյունքում եղբայրը քրոջից ու նրա երկու հաշմանդամ որդիներից պահանջում է բնակարանը կիսել եւ իրեն բաժին հատկացնել: 1978-79թթ. Թագուհի Կուրդիյանը հանդիսացել է Երեւանի Ավան համայնքի Սայաթ-Նովա թաղամասի ...«ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ» ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀՀ քաղաքացին դիմել է Ստրասբուրգ՝ ընդդեմ ՌԴ-ի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 8-ին, դատավոր Լ. Ավետիսյանի նախագահությամբ, քննության դրվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ ...Ո՞Վ Է ՎԱՎԵՐԱՑՐԵԼ ԿԵՂԾ ԿՏԱԿԸ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆԵրեւանի Մաշտոցի շրջանի քննչական բաժնում գործերից մեկի նախաքննության ընթացքում բացահայտվել է կեղծ կտակ, որը հաստատվել է Վանաձորի նոտարական գրասենյակում։ Ըստ կտակի, Երեւանի Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցի ...«ՍԽՈԴԿԱՅԻՑ ՀԵՏՈ»
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՀարցազրույց «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալի «լավ տղաներ» Գոքորի եւ Տիկոյի հետ Զրուցակիցներս են Արտավազդ Առաքելյանը, ով կերպավորում է Տիկոյի դերը եւ Գեղամ Խանդիլյանը, ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ «Այլընտրանք» հ/կ նախաձեռնության անդամԱյո, բայց փոփոխություններից հետո Տարբեր քաղաքական ուժերի եւ մեկնաբանների կողմից համընդհանուր ճգնաժամից դուրս գալու համար առաջարկվում է նշանակել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԸ
ԱՐԱՅԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Խաչակիր» մշակութային հ/կՔաղաքական միֆեր եւ իրականություն Մեզանում շրջանառության մեջ է դրված այն քաղաքական միֆը, որ հանրապետության կառավարությունը ձեւավորվում է խորհրդարանական մեծամասնության հիմքի վրա: Միֆ, որն ամրագրված չէ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ԱԿՄԱԿԺՅԱՆԱրոնյանն իրեն նման չէ Սոֆիայում վեց գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում Լեւոն Արոնյանը, որ մրցաշարի մեկնարկից առաջ հաղթողի գլխավոր ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ՝ ԴԱՏԱՐԱՆ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԿարգադրիչները միայն օրինական պահանջնե՞ր են կատարում Համաձայն նոր դատական օրենսգրքի, այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում գործում են նոր դատարաններ: Առաջին ատյանի դատարաններն արդեն երկուսն են՝ ընդհանուր ...ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Կազմկոմիտե«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍել» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ տասնմեկերորդ
ՀՈԳԵԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Ես սկզբում մտածում էի՝ արտակարգ դրությունը կհանվի, Նիկոլի «Հայկական ժամանակը» կտպվի, ու ես էլ հանգիստ խղճով ի՛մ «Հայկական ...
60 ԸՆՏԱՆԻՔ ԿՎՏԱՐՎԻ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԻ՞Ն Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԳՈՐԾԵՐՆ ԻՐՈՔ ՈՒՂԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ «ՓԱԹԵԹՈՎ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆՈՐ ՃԱԿԱՏ՝ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ Է՝ ՄԻԱՅՆ «ՕԴԻ» ՄԵՋ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»

«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Ո՞Վ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

