
«ՍԽՈԴԿԱՅԻՑ ՀԵՏՈ»
Հարցազրույց «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալի «լավ տղաներ» Գոքորի եւ Տիկոյի հետ
Զրուցակիցներս են Արտավազդ Առաքելյանը, ով կերպավորում է Տիկոյի դերը եւ Գեղամ Խանդիլյանը, որ հանդես է գալիս որպես Գոքոր:
- Ձեզ դիմելու եմ ձեր կերպարների անուններով: Մինչ հեռուստասերիալում հայտնվելը ինչո՞վ էիք զբաղվում:
Տիկո- Ծնվել եմ դերասանուհի Ռուզաննա Գեւորգյանի ընտանիքում: Մայրս հատկապես հայտնի է «Լեոնիդ Ենգիբարյան» ֆիլմից: Ավարտել եմ ռուսական միջնակարգ դպրոցը: Ապրել եմ Կրասնոդարում, հետո եկել Հայաստան: Զբաղվել եմ քիկ-բոքսինգով: 2005թ. դարձել եմ եռամարտի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն եմ: Ազատազրկվել եմ 6 տարով, նստել եմ Նուբարաշենի մեկուսարանում, Արթիկի գաղութում:
- Ասում են՝ մականուն էլ ունես:
- Այո, գաղտնիք չէ՝ «Տյոմ Յուժնի»:
Գոքոր- Ծնվել եմ Կոնդում: Հանցաշխարհին մոտ կանգնած ընտանիքում: Կյանքս եղել է բուռն: Տեսել եմ ամեն ինչ: Ունեմ միջնակարգ կրթություն: Զբաղվում էի գովազդային գործունեությամբ, երբ ինձ հրավիրեցին հեռուստասերիալ: Նշեք, որ ես եզդի չեմ:
- Ինչպե՞ս ձեզ գտան:
Տիկո- Սպորտային մարզումների էի գնացել: Այնտեղ էր ընկերս, որը հեռուստասերիալի Վազգենի «ախրանայի պետն» է՝ Ոստանը: Նա իր հետ ինձ գործով տարավ «Շանթ»: Ադմինիստրատոր Լիլիթն ինձ տեսավ ու հավանել էր: Գնացի նախնական փորձին, չէի համարձակվում, բայց՝ ստացվեց:
Գոքոր- Առաջարկությունը ստացել եմ գովազդային գործակալից:
- Մինչ այդ ունեի՞ք պատկերացում հանցաշխարհի, հեղինակությունների մասին, շփվե՞լ եք, հատկապես ո՞ւմ հետ, ո՞ւմ են նման ձեր կերպավորած անձինք:
Տիկո- Իմ պատկերացրած Տիկոն նույն կինոյի տղան է. ուժեղ, բարի, արդարացի: Հիմա էլ շփվում եմ «զոն նայողների», թագավոր տղերքի հետ: Շատ եմ սիրում եզդի գողերին՝ «Ձեդ Խասանին», Շաքրոյին: Ընդունել եմ «Սվոյ Ռաֆին»: Իսկ տղայականով, սպրավիդլիվոստի մոմենտով, իմ կումիրը «Յապոնչիկն» է: Սաղ գողերին էլ հարգում-սիրում եմ:
Գոքոր- Չունեմ կերպար, որով կարող էի ապրել կամ որին կարող եմ ընդօրինակել: Ես միշտ ձգտել եմ իմ կերպարին: Գոքորը Գեղամից չի տարբերվում, որովհետեւ ես այնտեղ չեմ խաղում: Գեղամ-Գոքորն 98 տոկոսով նույն մարդն է, միայն մի տարբերությամբ, որ տեքստ են տալիս նրան, թե ինչ պիտի ասի:
- Մի՞շտ ես համաձայն տեքստին:
- Տեքստը գրում են այն մարդիկ, որոնք այդ աշխարհի հետ չեն շփվում, սակայն իրենց հեղինակային իրավունքն է, վիճել չեմ փորձում: Հեռուստադիտողը գիտի, որ կինո է:
- Բարդույթ չե՞ք ունենում, երբ խաղում եք պրոֆեսիոնալ դերասանների հետ, որոնք սերիալում «պարագլուխներ» են, հանցաշխարհի հեղինակություններ:
Գոքոր- Հովոն՝ Հարություն Մովսիսյանը կյանքում մեղմ է, ուրիշ արժեքների կրող է, մեր դերասանական խմբի համն է: Ստացվում է նրա կատարումը բնական: Մեկ-մեկ շոյվում եմ, երբ դերասաններն իրենք են շուռ գալիս ինձ հարցնում՝ ստացվե՞ց:
Տիկո- Առաջին հանդիպումից շատ էի շոյվել, երբ իմացա, որ խաղալու եմ նման դերասանների հետ: Հավասարը հավասարի հետ: Կապ չունի, որ հակառակ բեւեռում են «Ցոգոլն» ու Հովոն, հատկապես Արմեն Մարությանի «Ցոգոլի» կերպարը հզոր է, ինքը ճիշտ է խաղում:
- Գոքորին մինչ այդ գիտեի՞ր:
- «Վերվարածներում» եմ ծանոթացել ու մտերմացել:
- Տիկո, մարմնիդ խաչերն իրակա՞ն դաջվածք են: Էլի դաջվածքներ ունե՞ս:
- Մարմնիս մոտ 20 դաջվածք կա: Դրանք արել եմ Արթիկի գաղութում գտնվելու ժամանակ: Խաչը երկուսն են, վզիս վրա եւ նշանավորում են իմ հավատացյալ լինելը: Որովհետեւ այս մեծ տիեզերքում առանց Քրիստոսի ես ինձ ջնջոց եմ պատկերացնում: Եթե մարդը հավատացյալ չէ, ինքնակոչ է: Կան ճապոնական տառեր էլ, թեւիս հրեական շղթա է պատկերված: Դա ուժեղ տղայի կերպարն է խորհրդանշում: Մեջքիս սարդը նշանակում է` կալանք ես տեսել, դու այդ կյանքի մեջ ես ու բարձրանում ես վերեւ: Դաջված կատուները մաքուր տղու մասին են խոսում, իսկ այս աչքը նշանակում է, որ ոչ մի պաշտոն չեմ զբաղեցնի, քաղաքականությամբ չեմ զբաղվի, Աստծուցս ու մորիցս բացի՝ որեւէ մեկին, որեւէ միլիցու ծնկի չեմ գա: Կարիճն ինքնասեր տղու կերպարն է: Լավ տղան կարիճի նման իրեն վնաս կտա, բայց չի «փչանա»: Դաջվածքը երկրորդ պասպորտն է, ես որեւէ բանից չեմ վախենում, բացի իմ Աստծուց:
- Ինչո՞ւ իրավապահները «Վերվարածներն ընտանիքում» սերիալում տեղ չունեն:
- Շուտով նրանց էլ կտեսնեք, քանի որ հետաքրքիր զարգացումներն առջեւում են:
- Ասում են, ձեր կերպարներն այնքան են իրական ու վտանգավոր դարձել, որ մականունավորները, իրավապահները, օլիգարխները փորձում են նվերներ անել, ձեզ «գնել»: Իբր` Տիկոյին ռեստորան են նվիրել, Գոքորին՝ առանձնատուն:
Տիկո- Նվերներ անում են: «Արմանի» խանութի տերը, օրինակ, ինձ գոտիներ, ջինսեր, վերնաշապիկ է նվիրել: Մարդ կա` հեռախոս է նվիրում, մարդ կա` պատիվ է տալիս: Ստորագրություններ եմ տալիս, ձեր նշած գլխապտույտը չեմ ունենում: «Աստվածաշնչում» ասվում է՝ չպետք է կուռքեր սարքել: Սարսափելին այն է, որ միամիտ դառա կուռք:
Գոքոր- Իմ մոտ հակառակ պրոցես է: Հիմա ավելի եմ խոնարհվում իմ ժողովրդի առաջ: Ինձ ցածր եմ պատկերացնում, քան առաջ: Բոլորը, ամենաբարձր պաշտոնյաներից սկսած, զանգում են, կանչում-տեսնվում ենք: Պետավտոտեսուչները, երկրի կառավարիչները, կալանավորները զանգում են: Խոստացել եմ կալանատուն գնալ: Ոչինչ չեն նվիրել: Ես չեմ սիրում ընդունել: Տուն-մեքենա չեմ ընդունի, որովհետեւ ես սիրում եմ իմը ունենալ: Միլիարդ էլ եմ տեսել, միլիոն էլ, բայց ոչ միլիոնն է ինձ ուրախացրել, ոչ այլ բան: Երբ մի կտոր հացն առանց կծելու տվել եմ ուրիշին եւ նա կշտացել է՝ ուրախացել եմ:
Տիկո- Գնացինք Նորքի ծերանոց, տարանք հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա: Վատ զգացի, որ մեր օլիգարխներն այդքան փողերի մեջ ծերանոցին գումար չեն տալիս: Աստված վկա, դրա կեսին որ հասնեմ, հնարավոր չի, որ իմ ծերանոցի պատը վերանորոգված չլինի, կեղտոտ լինի կամ սպիտակեղեն չլինի:
- Տիկո, չեմ կարող այս հարցը չտալ. ի՞նչն է, որ քեզ գրավում է հանցաշխարհում, որի մասին խոսում ես դրական: Քո կերպարը դաստիարակիչ իմաստով է ֆիլմում ներկայացվել, իսկ դու իրական կյանքում դեռ այդ աշխարհի հետ ես:
- Գողի կերպարը իրականում «Աստվածաշնչից» է գալիս: «Քերոբները» ապրում են հանուն «հարիֆների»: Հիմա, որպեսզի «հարիֆներին» միլիցեքը չնեղեն, որ «օբշյակները» ճիշտ լինեն, որեւէ մեկին չնեղացնեն, հայտնվում է գողը: Եթե գողը չլինի, բեսպրեդել կլինի: Գողն ուժեղ բնավորություն պիտի ունենա, լինի կայուն ու արդարացի, որ երկրի կառավարիչները նրանից վախենան: Ջահելությունը պիտի իմանա, որ ընկերոջը չի կարելի «պաստավկա» անել: Կինոյում Հովոն այդ կերպարն է: «Պրոստոյ» կերպար է, բայց Զավեն չի, քանի որ ընտանեկան սրբության վրա ձեռք չի բարձրացնում: Հովոն ու իմ հարգած գողերը սրբությունը գնահատող մարդիկ են:
- Գոքոր, Կոնդը հանցաշխարհին հայտնի հեղինակություններ է տվել: Դու ասացիր, որ ունեցել ես կապեր: Կասե՞ս ովքեր էին:
- Անուններ չասեմ: Այդ կյանքով ապրող ժողովուրդ-ընկերներ ունեմ Սովետմիությունում: Տեսել եմ շատուշատ բաներ: Կարդացել եմ 2400 գիրք, բայց այդ կյանքի մասին պատկերացումներս ստացել եմ իրական մարդկանցից:
- Մտադի՞ր եք շարունակել հեռուստասերիալներում նկարահանվել:
Գոքոր- Ինչ վերաբերում է շարունակությանը, այն պիտի լինի իմ հոգեբանությանը հարազատ:
Տիկո- Ենթադրվում է, որ կզբաղվեմ դերասանությամբ: Ես ասացի, որ դերասանական շնորհքը ձեռք եմ բերել մորիցս: Շուտով կթողարկեմ իմ երգերի ընտրանին: Երգում եմ, գրում եմ «բլադնոյ» երգեր: Նպատակ ունեմ Մոսկվա գնալ, Քեոսայանին հանդիպել. ասում են՝ նա մեծ տեղ է տալիս հայերին: Կարող եմ խաղալ փաստաբանի, բժշկի դեր:
- «Վերվարածներն ընտանիքում» սերիալում կուրյոզներ լինո՞ւմ են:
Տիկո- Հերոսները կուլտուրական են խոսում: Չեմ հավատում, որ գողականներն իրար «դուք»-ով դիմեն, բայց սիրուն է: Հաճախ երազում իմ չնկարված դրվագներն եմ տեսնում:
- Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»
3«Շանթ» հեռուստաընկերության «Վերվարածների ընտանիքում» հաջող ձեւով զուգակցվում է պրոֆեսիոնալ դերասանների եւ սիրողների խաղը: Վերջիններիս՝ Արտավազդ Առաքելյանի՝ Տիկոյի (լուսանկարում), ...«Ո՞Վ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 7Հարցնում է քաղբանտարկյալի կինը, ում ամուսնուն անաչառ ախտորոշող բժշկին աշխատանքից ազատում են «Ես ցանկանում եմ հավատալ, որ նրանք առաջիկայում էլ անդավաճան կմնան իրենց սկզբունքներին»,- դիմելով ...ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 5Հիվանդ մարդուն ոչ միայն ծեծել են, այլեւ «անզգույշ» կրակել վրան ու թողել, որ արնաքամ լինի Այս պահին դժվար է հստակ ասել, թե 2008թ. փետրվարի 20-ից եւ հատկապես մարտի 1-ի իրադարձություններից հետո ...ՄԻՆՉ ՀՈՒՆԻՍԻ 9-Ը
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄարտի 1-ի հանձնաժողովի հարցը կլուծվի՞ հաջորդ քառօրյայում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ որոշեց մինչեւ 30 օրով հետաձգել «Նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ...ՄՈՍԿՎԱՆ ԸՆԴՎԶՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի, ԻՍԿ ՄԱԿ-Ը՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԴԵՄ
Սեփ. լր.«ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների կողմից ծավալուն ռազմական օգնության ցուցաբերումը Վրաստանին ապակայունացնում է անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը»: Այս մասին, ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻ ԴՐՎԱԳ
Ա. Ի.«Հայաստանում լավատեսության մասին կարելի է խոսել միայն այն պահից, երբ այսօրվա իշխող վերնախավն իր մեջ ուժ կգտնի քաղաքական որոշումներ ընդունելու ասպարեզ թույլ տալ մտնել նաեւ իր նման չմտածող մարդկանց»,- ...ԲԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԷՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 5Սահմանադրությամբ նախատեսված չէ, որ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության պայմաններում: 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը, որը մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ստացած հրազենային ...«ԱՌԲԱԺՎԱՐԸ ԳԱՂՈՒԹԻ ՖԵԼԴՇԵՐԻ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱյսպիսի տպավորություն են ստացել հացադուլավոր ազատամարտիկները Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության նորաթուխ պետի ցուցաբերած վերաբերմունքից: Հինգ օր շարունակ հացադուլի նստած գյումրեցի 14 ազատամարտիկները, ...ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԽոշոր հարկատուների վճարած հարկերի գերակշիռ մասը անուղղակի հարկերն են, ինչը նշանակում է, որ բյուջեն, ըստ էության, լցնում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները: Հայաստանի ստվերային տնտեսության դեմ պայքարի ...ՄԻԱԿ ԵՐԻԿԱՄՆ ԷԼ Է ՀԻՎԱՆԴ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Չնայած դրան, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մասնագետները գտնում են, որ կինը լիարժեք առողջ է: «19 տարեկանում վիրահատել են ու հեռացրել երիկամներիցս մեկը: 1995-ին մեր պետության օրենսդրությամբ ...«ԿՈՄՍՈՄՈԼԱՏԻՊ ԲԱԶԵՆԵՐ ԵՎ ԽՓՆՎԱԾ ՌԵՎՈԼՅՈՒՑԻՈՆԻՍՏՆԵՐ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՍա է այսօրվա երիտասարդությունն՝ ըստ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի Ազգային ժողովրդավարների դաշինք (ԱԺԴ) կուսակցության մի խումբ ակտիվիստներ քաղաքական ակումբ ստեղծելու մասին իրենց մտադրությունը հայտնեցին երեկվա ...89-ԱՄՅԱ ԵՊՀ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Համալսարանականները խոսեցին իրենց ձեռքբերումներից եւ խնդիրներից Երեկ ԵՊՀ հիմնադրման 89-ամյակն էր: Համալսարանում այն նշում էին ամենամյա «Լավագույն ուսանող» եւ ներհամալսարանական Ուրախների եւ ...«ՄԵԾԱՄՈՐ Ք. Հ. 1969»-Ը՝ ԱՅՍՕՐ ԵՎ ՄԻՇՏ
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸՀարցազրույց «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանի հետ Մայիսի 8-ին, 9-ին եւ 10-ին «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հովհ. ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸԱնդրեն՝ նորովի Այսօր «Սթար սիթի» խանութում կկայանա երգիչ Անդրեի ինտերնետային կայքի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ այն «ջարդվել» էր ադրբեջանցի մոլեռանդ հակերների կողմից՝ «Եվրատեսիլ-2006» ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱյսօր մեր երկրում հաշվառված է մոտ 13000 բռնադատված ու նրանց ժառանգներ Հայաստանում գործող օրենքը աքսորի ճանապարհին ծնված երեխաներին չի ճանաչում որպես տուժող, թեպետ նրանք տառապել են իրենց ծնողների հետ ...«ՀԱՐԱՄԵՑԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼՍ»
Պատրաստեց Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆԸԼրտեսության մեջ մեղադրվողն ահազանգում է 2006 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը լրտեսության մեղադրանքով ՌԴ քաղաքացի Ռուստեմ Գապպասի Վալիախմետովին դատապարտեց 11,5 տարվա ...ԵՐԲԵՎԷ ԿԵՐԳԵՆ-ԿՊԱՐԵ՞Ն ՀԱՅ ԱՐԴԱՐԱԴԱՏՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Թբիլիսի-ԵրեւանՏպավորություններ թբիլիսյան միջազգային կոնֆերանսից «Հասարակությունն ու արդարադատությունը» թեմայով մայիսի 5-ին Թբիլիսիում հրավիրված միջազգային կոնֆերանսին մասնակցում էին «Առավոտ» ...ԴԱՏԱՐԱՆԻ ՈՒ ՊՆ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՐ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ
Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԴրա արդյունքում եղբայրը քրոջից ու նրա երկու հաշմանդամ որդիներից պահանջում է բնակարանը կիսել եւ իրեն բաժին հատկացնել: 1978-79թթ. Թագուհի Կուրդիյանը հանդիսացել է Երեւանի Ավան համայնքի Սայաթ-Նովա թաղամասի ...«ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ» ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀՀ քաղաքացին դիմել է Ստրասբուրգ՝ ընդդեմ ՌԴ-ի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 8-ին, դատավոր Լ. Ավետիսյանի նախագահությամբ, քննության դրվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ ...Ո՞Վ Է ՎԱՎԵՐԱՑՐԵԼ ԿԵՂԾ ԿՏԱԿԸ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆԵրեւանի Մաշտոցի շրջանի քննչական բաժնում գործերից մեկի նախաքննության ընթացքում բացահայտվել է կեղծ կտակ, որը հաստատվել է Վանաձորի նոտարական գրասենյակում։ Ըստ կտակի, Երեւանի Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցի ...«ՍԽՈԴԿԱՅԻՑ ՀԵՏՈ»
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՀարցազրույց «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալի «լավ տղաներ» Գոքորի եւ Տիկոյի հետ Զրուցակիցներս են Արտավազդ Առաքելյանը, ով կերպավորում է Տիկոյի դերը եւ Գեղամ Խանդիլյանը, ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ «Այլընտրանք» հ/կ նախաձեռնության անդամԱյո, բայց փոփոխություններից հետո Տարբեր քաղաքական ուժերի եւ մեկնաբանների կողմից համընդհանուր ճգնաժամից դուրս գալու համար առաջարկվում է նշանակել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԸ
ԱՐԱՅԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Խաչակիր» մշակութային հ/կՔաղաքական միֆեր եւ իրականություն Մեզանում շրջանառության մեջ է դրված այն քաղաքական միֆը, որ հանրապետության կառավարությունը ձեւավորվում է խորհրդարանական մեծամասնության հիմքի վրա: Միֆ, որն ամրագրված չէ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ԱԿՄԱԿԺՅԱՆԱրոնյանն իրեն նման չէ Սոֆիայում վեց գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում Լեւոն Արոնյանը, որ մրցաշարի մեկնարկից առաջ հաղթողի գլխավոր ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ՝ ԴԱՏԱՐԱՆ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԿարգադրիչները միայն օրինական պահանջնե՞ր են կատարում Համաձայն նոր դատական օրենսգրքի, այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում գործում են նոր դատարաններ: Առաջին ատյանի դատարաններն արդեն երկուսն են՝ ընդհանուր ...ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Կազմկոմիտե«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍել» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ տասնմեկերորդ
ՀՈԳԵԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Ես սկզբում մտածում էի՝ արտակարգ դրությունը կհանվի, Նիկոլի «Հայկական ժամանակը» կտպվի, ու ես էլ հանգիստ խղճով ի՛մ «Հայկական ...
«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»

«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Ո՞Վ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

