
«ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ» ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՀՀ քաղաքացին դիմել է Ստրասբուրգ՝ ընդդեմ ՌԴ-ի
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 8-ին, դատավոր Լ. Ավետիսյանի նախագահությամբ, քննության դրվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության հայցը, որը ներկայացրեց ավագ դատախազ Լեւոն Մուսախանյանը: ՀՀ քաղաքացի, իրավաբան Արսեն Մկրտչյանից պետությունը պահանջում է 1 մլն-ից ավելի գումար: Ա. Մկրտչյանի նկատմամբ 2004թ. հարուցվել էր քրեական գործ: Նա մեղադրվել էր խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու մեջ: 2004 թ. օգոստոսի 16-ին նրա նկատմամբ կայացվել էր որոշում՝ խափանման միջոց ընտրելով կալանքը: Նույն օրը քրեական գործի վարույթը կասեցվել էր, քանի որ Արսեն Մկրտչյանը բացակայել է հանրապետությունից: Դատարանում Մկրտչյանը ցույց տվեց անձնագիրը, որտեղ նշված էր, որ նա ՌԴ է գնացել օրինական ճանապարհով, 2004 թ. հունիսի 1-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ քրեական գործ չկար: Հայտնվելով ՌԴ Ուֆա քաղաքում, ներկայացել է տեղի ոստիկանության բաժին եւ հարկային, հաշվառվել, քանի որ զբաղվում էր ձեռներեցությամբ:
Մինչ կպատմենք իրավաբանի «ոդիսականը», տեղեկացնենք, որ 2007թ. օգոստոսին, նրան ՀՀ «արտաքսելուց» հետո, պարզվեց, որ հարուցված քրեական գործի 3 դրվագներից ամենածանրով (իբր $14 000 գումար է վերցրել ոմն Հրայր Կարապետյանից) հանցակազմը բացակայել է, «տուժողն» ակնհայտ սուտ ցուցմունք է տվել, իսկ 2 դրվագով վաղեմության պատճառով դադարեցվել է քրեական գործի վարույթը: 2007թ. դեկտեմբերի 28-ին Մկրտչյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց:
Արսեն Մկրտչյանից դատախազությունը պահանջում է 1200504 դրամ՝ նրան ՌԴ-ից ՀՀ տեղափոխելու գումարը: Կենտրոնի դատախազությունն իր հայցադիմումում գրել է. «Նկատի ունենալով, որ Ա. Մկրտչյանի՝ ՀՀ տեղափոխվելը կատարվել է պետական միջոցներից եւ դա ենթակա է հատուցման մեղավոր անձից», խնդրում է դատարանից միջոցներ ձեռք առնել հայցը բավարարելու համար: Ինչո՞ւ պետք է Ա. Մկրտչյանն այդ գումարը հատուցի, եթե պարզվել է, որ հետապնդվել է հանիրավի, եւ դեռ նյութական ու բարոյական անչափելի վնասներ է կրել: «Օրինական մեկնել եմ Ուֆա՝ աշխատելու: Ամիսներ անց կալանավորել են, ասելով, թե ՀՀ-ում հետախուզման մեջ եմ: 11 ամիս 11 օր գտնվել եմ Ուֆայի կալանավայրում: Նախ այնտեղ պահվել եմ 49 օր՝ առանց իմանալու, թե ինչու են ինձ կալանավորել: Դիմել եմ Ուֆայի դատախազին, իրավական որեւէ օգնություն չեմ ստացել: Հայաստանը որեւէ հետաքրքրություն ցույց չի տվել իմ նկատմամբ»,- պատմում է Ա. Մկրտչյանը: Երբ Ուֆայի կալանավայրից նրան ազատում են հենց այդ հիմքով, թե Հայաստանը չի հետաքրքրվում նրանով, Մկրտչյանն Աբխազիայի սահմանով փորձում է անցնել ՀՀ: Սահմանում չեն թողնում, բայց չեն էլ բռնում՝ կար ՀՀ իրավապահների հայտարարած հետախուզումը: 2006 թ. օգոստոսի 10-ին ստիպված էր կրկին վերադառնալ Ուֆա: 2006 թ. նոյեմբերի 8-ին նորից կալանավորում են Մկրտչյանին, տեղափոխում ժամանակավոր պահման մեկուսարան: Իրավաբանը 49 օր էլ անցկացնում է այնտեղ՝ քրեականների խցում, Ադրբեջանի 4 քաղաքացիների հետ. «Ինձ դատարան տարան ձեռնաշղթաներով: Խնդրում էի հանել, քանի որ դրանք ձեռքերիս փոքր էին: Չէին հանում: Բաժակ անգամ չեմ ունեցել: Օրական մեկ անգամ էր տրվում ուտելիք կոչվածը: Սափրվելու հնարավորություն չկար: 7-րդ կորպուսի 49 խցում կար 22 կալանավոր, ում համար նախատեսված էր 16 քնելատեղ: Հետագայում փոխեցին խուցս, որը 30 քմ էր՝ 8 հոգու համար: Անընդհատ կամերայով նկարում էին, օպերատորները կանայք էին, որոնք տեսնում էին, թե ինչպես էինք մեր բնական կարիքները հոգում: Երբ առաջին անգամ մեկուսացրին, նսեմացնելու այլ ձեւ էլ գտան՝ կին էր ինձ «ընդունում-հանձնում», ստիպեց մերկանալ»:
2007թ. օգոստոսին Մկրտչյանին «էտապով» բերում են Մոսկվա: «62 հոգով, ձեռնաշղթաներով ամրացվել էինք գնացքի ներսում եղած լարին: Նույն դաժան, անմարդկային վերաբերմունքն այստեղ էր»,- պատմում է Մկրտչյանը: Նա գրում է ՀՀ գլխավոր դատախազին, խնդրում, որ գա Հայաստան, քանի որ երբեք չի խուսափել քննությունից: 2007թ. օգոստոսի 24-ին նրան բերում են ՀՀ, պահում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Հետագա քննությամբ պարզվում է, որ մեղադրանքն անհիմն է:
ՌԴ դեմ Արսեն Մկրտչյանի գործն ընդունվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթ: Խոսքը մարդկային արժանապատվությունը նսեմացնելու, ազատությունից առանց հիմնավորման եւ դատարանի որոշման մեկուսացնելու մասին է: 11 ամիսների ընթացքում նրա հետ տեսակցություն չի եղել: Մկրտչյանի գտնվելու վայրի մասին ՌԴ արդարադատության մարմինները տեղյակ չեն պահել նրա հարազատներին: Երբ մահացել է Մկրտչյանի հայրը, այդ մասին չեն տեղեկացրել նրան: Կորցրել է ընտանիքը: Եղել են նաեւ ազգային խտրականության դրսեւորման ակնառու դեպքեր:
- ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»
4«Շանթ» հեռուստաընկերության «Վերվարածների ընտանիքում» հաջող ձեւով զուգակցվում է պրոֆեսիոնալ դերասանների եւ սիրողների խաղը: Վերջիններիս՝ Արտավազդ Առաքելյանի՝ Տիկոյի (լուսանկարում), ...«Ո՞Վ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 7Հարցնում է քաղբանտարկյալի կինը, ում ամուսնուն անաչառ ախտորոշող բժշկին աշխատանքից ազատում են «Ես ցանկանում եմ հավատալ, որ նրանք առաջիկայում էլ անդավաճան կմնան իրենց սկզբունքներին»,- դիմելով ...ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 5Հիվանդ մարդուն ոչ միայն ծեծել են, այլեւ «անզգույշ» կրակել վրան ու թողել, որ արնաքամ լինի Այս պահին դժվար է հստակ ասել, թե 2008թ. փետրվարի 20-ից եւ հատկապես մարտի 1-ի իրադարձություններից հետո ...ՄԻՆՉ ՀՈՒՆԻՍԻ 9-Ը
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄարտի 1-ի հանձնաժողովի հարցը կլուծվի՞ հաջորդ քառօրյայում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ որոշեց մինչեւ 30 օրով հետաձգել «Նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ...ՄՈՍԿՎԱՆ ԸՆԴՎԶՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի, ԻՍԿ ՄԱԿ-Ը՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԴԵՄ
Սեփ. լր.«ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների կողմից ծավալուն ռազմական օգնության ցուցաբերումը Վրաստանին ապակայունացնում է անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը»: Այս մասին, ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻ ԴՐՎԱԳ
Ա. Ի.«Հայաստանում լավատեսության մասին կարելի է խոսել միայն այն պահից, երբ այսօրվա իշխող վերնախավն իր մեջ ուժ կգտնի քաղաքական որոշումներ ընդունելու ասպարեզ թույլ տալ մտնել նաեւ իր նման չմտածող մարդկանց»,- ...ԲԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԷՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 5Սահմանադրությամբ նախատեսված չէ, որ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության պայմաններում: 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը, որը մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ստացած հրազենային ...«ԱՌԲԱԺՎԱՐԸ ԳԱՂՈՒԹԻ ՖԵԼԴՇԵՐԻ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱյսպիսի տպավորություն են ստացել հացադուլավոր ազատամարտիկները Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության նորաթուխ պետի ցուցաբերած վերաբերմունքից: Հինգ օր շարունակ հացադուլի նստած գյումրեցի 14 ազատամարտիկները, ...ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԽոշոր հարկատուների վճարած հարկերի գերակշիռ մասը անուղղակի հարկերն են, ինչը նշանակում է, որ բյուջեն, ըստ էության, լցնում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները: Հայաստանի ստվերային տնտեսության դեմ պայքարի ...ՄԻԱԿ ԵՐԻԿԱՄՆ ԷԼ Է ՀԻՎԱՆԴ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Չնայած դրան, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մասնագետները գտնում են, որ կինը լիարժեք առողջ է: «19 տարեկանում վիրահատել են ու հեռացրել երիկամներիցս մեկը: 1995-ին մեր պետության օրենսդրությամբ ...«ԿՈՄՍՈՄՈԼԱՏԻՊ ԲԱԶԵՆԵՐ ԵՎ ԽՓՆՎԱԾ ՌԵՎՈԼՅՈՒՑԻՈՆԻՍՏՆԵՐ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՍա է այսօրվա երիտասարդությունն՝ ըստ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի Ազգային ժողովրդավարների դաշինք (ԱԺԴ) կուսակցության մի խումբ ակտիվիստներ քաղաքական ակումբ ստեղծելու մասին իրենց մտադրությունը հայտնեցին երեկվա ...89-ԱՄՅԱ ԵՊՀ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Համալսարանականները խոսեցին իրենց ձեռքբերումներից եւ խնդիրներից Երեկ ԵՊՀ հիմնադրման 89-ամյակն էր: Համալսարանում այն նշում էին ամենամյա «Լավագույն ուսանող» եւ ներհամալսարանական Ուրախների եւ ...«ՄԵԾԱՄՈՐ Ք. Հ. 1969»-Ը՝ ԱՅՍՕՐ ԵՎ ՄԻՇՏ
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸՀարցազրույց «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանի հետ Մայիսի 8-ին, 9-ին եւ 10-ին «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հովհ. ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸԱնդրեն՝ նորովի Այսօր «Սթար սիթի» խանութում կկայանա երգիչ Անդրեի ինտերնետային կայքի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ այն «ջարդվել» էր ադրբեջանցի մոլեռանդ հակերների կողմից՝ «Եվրատեսիլ-2006» ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 2Այսօր մեր երկրում հաշվառված է մոտ 13000 բռնադատված ու նրանց ժառանգներ Հայաստանում գործող օրենքը աքսորի ճանապարհին ծնված երեխաներին չի ճանաչում որպես տուժող, թեպետ նրանք տառապել են իրենց ծնողների հետ ...«ՀԱՐԱՄԵՑԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼՍ»
Պատրաստեց Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆԸԼրտեսության մեջ մեղադրվողն ահազանգում է 2006 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը լրտեսության մեղադրանքով ՌԴ քաղաքացի Ռուստեմ Գապպասի Վալիախմետովին դատապարտեց 11,5 տարվա ...ԵՐԲԵՎԷ ԿԵՐԳԵՆ-ԿՊԱՐԵ՞Ն ՀԱՅ ԱՐԴԱՐԱԴԱՏՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Թբիլիսի-ԵրեւանՏպավորություններ թբիլիսյան միջազգային կոնֆերանսից «Հասարակությունն ու արդարադատությունը» թեմայով մայիսի 5-ին Թբիլիսիում հրավիրված միջազգային կոնֆերանսին մասնակցում էին «Առավոտ» ...ԴԱՏԱՐԱՆԻ ՈՒ ՊՆ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՐ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ
Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԴրա արդյունքում եղբայրը քրոջից ու նրա երկու հաշմանդամ որդիներից պահանջում է բնակարանը կիսել եւ իրեն բաժին հատկացնել: 1978-79թթ. Թագուհի Կուրդիյանը հանդիսացել է Երեւանի Ավան համայնքի Սայաթ-Նովա թաղամասի ...«ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ» ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀՀ քաղաքացին դիմել է Ստրասբուրգ՝ ընդդեմ ՌԴ-ի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 8-ին, դատավոր Լ. Ավետիսյանի նախագահությամբ, քննության դրվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ ...Ո՞Վ Է ՎԱՎԵՐԱՑՐԵԼ ԿԵՂԾ ԿՏԱԿԸ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆԵրեւանի Մաշտոցի շրջանի քննչական բաժնում գործերից մեկի նախաքննության ընթացքում բացահայտվել է կեղծ կտակ, որը հաստատվել է Վանաձորի նոտարական գրասենյակում։ Ըստ կտակի, Երեւանի Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցի ...«ՍԽՈԴԿԱՅԻՑ ՀԵՏՈ»
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՀարցազրույց «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալի «լավ տղաներ» Գոքորի եւ Տիկոյի հետ Զրուցակիցներս են Արտավազդ Առաքելյանը, ով կերպավորում է Տիկոյի դերը եւ Գեղամ Խանդիլյանը, ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ «Այլընտրանք» հ/կ նախաձեռնության անդամԱյո, բայց փոփոխություններից հետո Տարբեր քաղաքական ուժերի եւ մեկնաբանների կողմից համընդհանուր ճգնաժամից դուրս գալու համար առաջարկվում է նշանակել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԸ
ԱՐԱՅԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Խաչակիր» մշակութային հ/կՔաղաքական միֆեր եւ իրականություն Մեզանում շրջանառության մեջ է դրված այն քաղաքական միֆը, որ հանրապետության կառավարությունը ձեւավորվում է խորհրդարանական մեծամասնության հիմքի վրա: Միֆ, որն ամրագրված չէ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ԱԿՄԱԿԺՅԱՆԱրոնյանն իրեն նման չէ Սոֆիայում վեց գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում Լեւոն Արոնյանը, որ մրցաշարի մեկնարկից առաջ հաղթողի գլխավոր ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ՝ ԴԱՏԱՐԱՆ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԿարգադրիչները միայն օրինական պահանջնե՞ր են կատարում Համաձայն նոր դատական օրենսգրքի, այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում գործում են նոր դատարաններ: Առաջին ատյանի դատարաններն արդեն երկուսն են՝ ընդհանուր ...ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Կազմկոմիտե«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍել» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ տասնմեկերորդ
ՀՈԳԵԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Ես սկզբում մտածում էի՝ արտակարգ դրությունը կհանվի, Նիկոլի «Հայկական ժամանակը» կտպվի, ու ես էլ հանգիստ խղճով ի՛մ «Հայկական ...
«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»

«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Ո՞Վ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

