
«ՄԵԾԱՄՈՐ Ք. Հ. 1969»-Ը՝ ԱՅՍՕՐ ԵՎ ՄԻՇՏ
Հարցազրույց «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանի հետ
Մայիսի 8-ին, 9-ին եւ 10-ին «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Աշոտ Ադամյանի մասնակցությամբ, ներկայացրեց «Մեծամոր Ք. հ. 1969» էսսե-մենաներկայացումը՝ ըստ Հրանտ Մաթեւոսյանի համանուն գործի: Բեմադրիչը գրողի որդին՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանն է, երաժշտությունը Վահագն Պապայանինն է: Պրեմիերայի առիթով զրուցեցինք Դավիթ Մաթեւոսյանի հետ:
- Հե՞շտ էր մոտենալ մի գործի, որի հեղինակը ոչ միայն մեծ գրող է, այլեւ՝ Ձեր հայրը: Խոսքս հոգեբանական պատնեշի հաղթահարման մասին է...
- Ինձ շատ են հարցրել՝ ինչո՞ւ չկամ գրականության մեջ... Ձեր հարցի պատասխանն ու հանգույցն էլ այդտեղ է: Ես գրականության մեջ չեմ, որովհետեւ գրավոր խոսքի առումով՝ այն ոճը, որ կարող է աշխարհայացք թելադրել, արդեն կա եւ ես դրա մեջ եմ: Այդ աշխարհայացքը ինձ համար մասնավորապես Հրանտ Մաթեւոսյանի արձակն է: Այսինքն՝ այն, ինչ կուզենայի գրավոր ասել, արդեն ասված է... Դառնալով «Մեծամորին», նշեմ, որ այն մի փոքր նախապատմություն ունի: 1970-ականների վերջին, 80-ականների սկզբին «Մեծամորին» անդրադարձել է հեռուստաթատրոնը՝ տաղանդավոր ռեժիսոր Կարլեն Վարժապետյանի միջոցով, Լիբանանում էլ՝ դոկտոր Բաբկեն Փափազյանը, որը ժամանակին բեմից հրաշալի ասմունքում էր: «Մեծամորին» անդրադառնալու մյուս պատճառը Մաթեւոսյանի ցանկությունն էր՝ այն մի քանի դերակատարների միջոցով, առանց բեմական պաճույճների ու թատրոնին հատուկ պայմանների, բեմից հանդիսատեսին տալը: Արդյունքում՝ ստացանք այն, ինչն այսօր ունենք, ներկայացում, որը երեք օր շարունակ հուզմունքի մեջ էր պահում հանդիսատեսին...
- Ինչո՞ւ մենաներկայացումը վստահվեց Աշոտ Ադամյանին:
- Երբ ես սկսեցի դերակատար փնտրել, լավ իմանալով մեր այսօրվա արտիստիկ աշխարհը, հասկացա, որ Մաթեւոսյանի տեքստը միայն իմ վաղեմի բարեկամ եւ տաղանդավոր դերասան Աշոտ Ադամյանն է ի վիճակի յուրացնել, մաթեւոսյանաբար հասկանալ ու տեղ հասցնել: Նա իր դերը իսկապես փայլուն կատարեց: «Մեծամորն» իրականացնելը ե՛ւ հեշտ էր, ե՛ւ դժվար... Առաջիկայում նոր նախագծեր էլ ունենք: Կինոն, այսպես ասած, թանկ հաճույք է, բայց ես փորձելու եմ մաթեւոսյանական կինոարծարծումներ, կինոբեմականացումներ եւս իրականացնել...
- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն էր հանդիսատեսի արձագանքը:
- Հատկապես պրեմիերայի երրորդ օրը երիտասարդները շատ էին, ինչն ուրախացնող էր: Եթե պայմանականորեն այդ երեք օրերը բաժանենք էտապների, ապա կստացվի, որ առաջին օրը մուտքն էր, որովհետեւ ստեղծագործական կազմը հասկանալի պատճառներով մի տեսակ լարված էր: Երկրորդ օրը մենակատարի համար լավագույն օրն էր, որովհետեւ ինքն իսկապես ստեղծագործության «մեջ» էր, ամեն ինչ ներդաշնակ էր, մաթեւոսյանական, հեգնանքը, հումորը, դառնությունը, ողբն ու ոգեւորությունն էլ չափի մեջ էին: Երրորդ՝ եզրափակիչ օրը, երիտասարդներն ամենաշատն էին դահլիճում: Դա Աշոտին ներշնչանքի բերեց, եւ նա մի փոքր ադամյանավարի մեկնության տարավ, բայց ամեն ինչ ճիշտ շավիղի մեջ էր. ներկայացումը չէր վրիպել իր նպատակակետից: Երեք օր շարունակ Մաթեւոսյանը տանում էր հանդիսատեսին: Ի դեպ, մենք ունենք սերնդափոխության խնդիր, ինչպես Մաթեւոսյանն էր ասում, դեռ գալու է իր որդիների ժողովուրդը, որը էս երկիրը ոտքի կհանի եւ էս երկիրը կտանի դեպի ապագա: Ինչպես ինքն է գրել. «մի քիչ ավելի ծարավի լինել, քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել՝ ինչքան մենք ենք ապավինում ու հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա... ապա երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար,- եւ դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջեւ ինչպես է դառնում աշխարհիս ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար եւ ինչ հրաշալի ժողովուրդ բարձրացավ 20-ականների իսկապես դառը ժամանակից՝ իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա եւ ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք՝ եւ տես, թե ինչքան շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու...»։
- Մաթեւոսյանական այն շեշտադրման մասին էլ խնդրում եմ խոսեք, որտեղ նա ասում էր, որ տարեգիրներն իրենց ժամանակի երկրի գլխատման պատմությունն են մատենագրել, իսկ ինքը փորձել է վկայել իր ժամանակի ժողովրդի ազնվականությունը: Այս բանաձեւը հատկապես այսօր շատ արդիական է:
- Ընթերցողին իջեցվող խոսքի բանաձեւումը տրված է դեռեւս 1964-65թթ. Մաթեւոսյանի «Սպիտակ թղթի առջեւ» հոդվածում, որտեղ հեղինակը պատասխանատվություն է զգում իր յուրաքանչյուր տառի, բառի ու անգամ ստորակետի համար... Այսինքն, ինչ որ ասում ես՝ ա՛յդ է լինում, իսկ այն, ինչը որ չես ուզում լինի, ինչը թեկուզ ուրվագծվում է որպես դառը եւ ողբալի լինելիություն, չպե՛տք է ասես: Եթե գրողն ես, որը տեսնում է՝ ատոմային ռումբ է պայթելու եւ դա անկասեցնելի է, եւ միայն դու չես բանի կրողը, այլ եւս 100 հոգի՝ ուրիշ բանի կրող, ուրեմն պիտի քո ասվածը միտված լինի նրան, որ ռումբը գոնե այդ հզորությամբ չպայթի...
- Ո՞րն է լինելու «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի հաջորդ ձեռնարկը: Պատմեք նաեւ Մաթեւոսյանական տարվա պլանների մասին էլ:
- Կինոնախագիծ կլինի. ուզում եմ եռերգություն անել կնոջ մասին: Բակունցի «Միրհավը» պատմվածքի հիման վրա գրված Մաթեւոսյանի «Այս կանաչ-կարմիր աշխարհը» կինովիպակի հիման վրա պիտի նկարվի առաջին ֆիլմը, երկրորդը՝ Բակունցի «Ալպիական մանուշակը», երրորդը՝ դեռ չեմ գտել: Բացի այդ, «Մեծամոր Ք. հ. 1969»-ի ճակատագիրը պիտի հոգանք, որովհետեւ հետաքրքրություն կա ներկայացման նկատմամբ: Հրապարակում եմ, որ «Մեծամորը» ունի հովանավոր, որի անունը չենք հրապարակում: Դե թող նստեն-մտածեն, թե ինչ ռեֆորմներ են անհրաժեշտ, որ նման հիմարությունները հաղթահարվեն այս երկրում: Հիմնադրամը պիտի իր շենքը կառուցի, որը ազգային պետական ծրագրի խնդիր է, նաեւ հրատարակված են գրքեր, որոնց շնորհանդեսը դեռ չի կայացել:
Հեռանկարի մեջ մտադրություն ունեմ «Մեծամոր-2»-ը իրականացնելու: Իր կյանքի վերջին տարիներին Մաթեւոսյանը մի խումբ հայ լրագրողների հարցերին պատասխանելով, կարծես տվել է 1969-ից մինչեւ 2001-2002թթ. ընկած իրականության ամբողջ աղերսների բանաձեւը...
- Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»
3«Շանթ» հեռուստաընկերության «Վերվարածների ընտանիքում» հաջող ձեւով զուգակցվում է պրոֆեսիոնալ դերասանների եւ սիրողների խաղը: Վերջիններիս՝ Արտավազդ Առաքելյանի՝ Տիկոյի (լուսանկարում), ...«Ո՞Վ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 7Հարցնում է քաղբանտարկյալի կինը, ում ամուսնուն անաչառ ախտորոշող բժշկին աշխատանքից ազատում են «Ես ցանկանում եմ հավատալ, որ նրանք առաջիկայում էլ անդավաճան կմնան իրենց սկզբունքներին»,- դիմելով ...ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 5Հիվանդ մարդուն ոչ միայն ծեծել են, այլեւ «անզգույշ» կրակել վրան ու թողել, որ արնաքամ լինի Այս պահին դժվար է հստակ ասել, թե 2008թ. փետրվարի 20-ից եւ հատկապես մարտի 1-ի իրադարձություններից հետո ...ՄԻՆՉ ՀՈՒՆԻՍԻ 9-Ը
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄարտի 1-ի հանձնաժողովի հարցը կլուծվի՞ հաջորդ քառօրյայում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ որոշեց մինչեւ 30 օրով հետաձգել «Նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ...ՄՈՍԿՎԱՆ ԸՆԴՎԶՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի, ԻՍԿ ՄԱԿ-Ը՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԴԵՄ
Սեփ. լր.«ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների կողմից ծավալուն ռազմական օգնության ցուցաբերումը Վրաստանին ապակայունացնում է անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը»: Այս մասին, ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻ ԴՐՎԱԳ
Ա. Ի.«Հայաստանում լավատեսության մասին կարելի է խոսել միայն այն պահից, երբ այսօրվա իշխող վերնախավն իր մեջ ուժ կգտնի քաղաքական որոշումներ ընդունելու ասպարեզ թույլ տալ մտնել նաեւ իր նման չմտածող մարդկանց»,- ...ԲԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԷՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 5Սահմանադրությամբ նախատեսված չէ, որ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության պայմաններում: 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը, որը մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ստացած հրազենային ...«ԱՌԲԱԺՎԱՐԸ ԳԱՂՈՒԹԻ ՖԵԼԴՇԵՐԻ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱյսպիսի տպավորություն են ստացել հացադուլավոր ազատամարտիկները Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության նորաթուխ պետի ցուցաբերած վերաբերմունքից: Հինգ օր շարունակ հացադուլի նստած գյումրեցի 14 ազատամարտիկները, ...ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԽոշոր հարկատուների վճարած հարկերի գերակշիռ մասը անուղղակի հարկերն են, ինչը նշանակում է, որ բյուջեն, ըստ էության, լցնում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները: Հայաստանի ստվերային տնտեսության դեմ պայքարի ...ՄԻԱԿ ԵՐԻԿԱՄՆ ԷԼ Է ՀԻՎԱՆԴ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Չնայած դրան, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մասնագետները գտնում են, որ կինը լիարժեք առողջ է: «19 տարեկանում վիրահատել են ու հեռացրել երիկամներիցս մեկը: 1995-ին մեր պետության օրենսդրությամբ ...«ԿՈՄՍՈՄՈԼԱՏԻՊ ԲԱԶԵՆԵՐ ԵՎ ԽՓՆՎԱԾ ՌԵՎՈԼՅՈՒՑԻՈՆԻՍՏՆԵՐ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՍա է այսօրվա երիտասարդությունն՝ ըստ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի Ազգային ժողովրդավարների դաշինք (ԱԺԴ) կուսակցության մի խումբ ակտիվիստներ քաղաքական ակումբ ստեղծելու մասին իրենց մտադրությունը հայտնեցին երեկվա ...89-ԱՄՅԱ ԵՊՀ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Համալսարանականները խոսեցին իրենց ձեռքբերումներից եւ խնդիրներից Երեկ ԵՊՀ հիմնադրման 89-ամյակն էր: Համալսարանում այն նշում էին ամենամյա «Լավագույն ուսանող» եւ ներհամալսարանական Ուրախների եւ ...«ՄԵԾԱՄՈՐ Ք. Հ. 1969»-Ը՝ ԱՅՍՕՐ ԵՎ ՄԻՇՏ
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸՀարցազրույց «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանի հետ Մայիսի 8-ին, 9-ին եւ 10-ին «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հովհ. ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸԱնդրեն՝ նորովի Այսօր «Սթար սիթի» խանութում կկայանա երգիչ Անդրեի ինտերնետային կայքի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ այն «ջարդվել» էր ադրբեջանցի մոլեռանդ հակերների կողմից՝ «Եվրատեսիլ-2006» ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱյսօր մեր երկրում հաշվառված է մոտ 13000 բռնադատված ու նրանց ժառանգներ Հայաստանում գործող օրենքը աքսորի ճանապարհին ծնված երեխաներին չի ճանաչում որպես տուժող, թեպետ նրանք տառապել են իրենց ծնողների հետ ...«ՀԱՐԱՄԵՑԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼՍ»
Պատրաստեց Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆԸԼրտեսության մեջ մեղադրվողն ահազանգում է 2006 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը լրտեսության մեղադրանքով ՌԴ քաղաքացի Ռուստեմ Գապպասի Վալիախմետովին դատապարտեց 11,5 տարվա ...ԵՐԲԵՎԷ ԿԵՐԳԵՆ-ԿՊԱՐԵ՞Ն ՀԱՅ ԱՐԴԱՐԱԴԱՏՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Թբիլիսի-ԵրեւանՏպավորություններ թբիլիսյան միջազգային կոնֆերանսից «Հասարակությունն ու արդարադատությունը» թեմայով մայիսի 5-ին Թբիլիսիում հրավիրված միջազգային կոնֆերանսին մասնակցում էին «Առավոտ» ...ԴԱՏԱՐԱՆԻ ՈՒ ՊՆ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՐ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ
Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԴրա արդյունքում եղբայրը քրոջից ու նրա երկու հաշմանդամ որդիներից պահանջում է բնակարանը կիսել եւ իրեն բաժին հատկացնել: 1978-79թթ. Թագուհի Կուրդիյանը հանդիսացել է Երեւանի Ավան համայնքի Սայաթ-Նովա թաղամասի ...«ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ» ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀՀ քաղաքացին դիմել է Ստրասբուրգ՝ ընդդեմ ՌԴ-ի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 8-ին, դատավոր Լ. Ավետիսյանի նախագահությամբ, քննության դրվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ ...Ո՞Վ Է ՎԱՎԵՐԱՑՐԵԼ ԿԵՂԾ ԿՏԱԿԸ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆԵրեւանի Մաշտոցի շրջանի քննչական բաժնում գործերից մեկի նախաքննության ընթացքում բացահայտվել է կեղծ կտակ, որը հաստատվել է Վանաձորի նոտարական գրասենյակում։ Ըստ կտակի, Երեւանի Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցի ...«ՍԽՈԴԿԱՅԻՑ ՀԵՏՈ»
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՀարցազրույց «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալի «լավ տղաներ» Գոքորի եւ Տիկոյի հետ Զրուցակիցներս են Արտավազդ Առաքելյանը, ով կերպավորում է Տիկոյի դերը եւ Գեղամ Խանդիլյանը, ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ «Այլընտրանք» հ/կ նախաձեռնության անդամԱյո, բայց փոփոխություններից հետո Տարբեր քաղաքական ուժերի եւ մեկնաբանների կողմից համընդհանուր ճգնաժամից դուրս գալու համար առաջարկվում է նշանակել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԸ
ԱՐԱՅԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Խաչակիր» մշակութային հ/կՔաղաքական միֆեր եւ իրականություն Մեզանում շրջանառության մեջ է դրված այն քաղաքական միֆը, որ հանրապետության կառավարությունը ձեւավորվում է խորհրդարանական մեծամասնության հիմքի վրա: Միֆ, որն ամրագրված չէ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ԱԿՄԱԿԺՅԱՆԱրոնյանն իրեն նման չէ Սոֆիայում վեց գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում Լեւոն Արոնյանը, որ մրցաշարի մեկնարկից առաջ հաղթողի գլխավոր ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ՝ ԴԱՏԱՐԱՆ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԿարգադրիչները միայն օրինական պահանջնե՞ր են կատարում Համաձայն նոր դատական օրենսգրքի, այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում գործում են նոր դատարաններ: Առաջին ատյանի դատարաններն արդեն երկուսն են՝ ընդհանուր ...ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Կազմկոմիտե«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍել» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ տասնմեկերորդ
ՀՈԳԵԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Ես սկզբում մտածում էի՝ արտակարգ դրությունը կհանվի, Նիկոլի «Հայկական ժամանակը» կտպվի, ու ես էլ հանգիստ խղճով ի՛մ «Հայկական ...
ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ՇՈԿՈԼԱԴԵ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. ԽԵՉՈՅԱՆ«ՄԵՆՔ ԴՐԱՆԻՑ ՈԳԵՎՈՐՎՈՒՄ ԵՆՔ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՊԱՇՏՈՆԱԿՌԻՎ՝ ՍԱՆԷՊԻԴՈ՞ՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»

«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Ո՞Վ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

