
ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ
Հայաստանի առաջին Հանրապետության ձեւավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի եւ աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար եւ, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։
Ավետիս Ահարոնյանի կողմից «20-րդ դարի Ավարայր» բնորոշումը ստացած այս պատմական իրադարձությունը 1918-ի մայիսին Արեւելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք հիմնական ռազմաբախումներից, անկասկած, ամենախոշորն էր, որի արդյունքում թուրքական բանակն ունեցավ մեծ կորուստներ։ Եթե Սարդարապատում ձեռք բերված եւ Բաշ Ապարանում ամրապնդված առաջին հաղթանակներից հետո Հայկական կորպուսի հիմնական ուժերը Ղարաքիլիսայի մատույցներում ուժասպառության եզրին չհասցնեին հակառակորդի խոշորագույն խմբավորմանը, ապա թերեւս անհնարին կլիներ խափանել Երեւանն ու Թիֆլիսը գրավելու՝ թուրքական հրամանատարության նախնական մտահղացումը։ Ավելին, նման պայմաններում հնարավոր չէր լինի կանխել նաեւ Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատներում կուտակված հայկական զինուժի թեւանցումը՝ Ղարաքիլիսա-Դիլիջան գծով, որն անհնարին կդարձներ մայիսի 28-ին հռչակված Հայաստանի անկախության հռչակագրում մատնանշված «հայաբնակ տարածքների» վերահսկողությունը՝ հայկական զինուժի կողմից։ Ղարաքիլիսայի հերոսամարտի շնորհիվ ապահովվեց նաեւ շուրջ 20 000 գաղթականների անվտանգությունը:
Հայ ժողովրդի ճակատագրում հսկայական դեր խաղացած Ղարաքիլիսայի 4-օրյա անօրինակ հերոսամարտի բազմաթիվ դրվագները դեռեւս անհրաժեշտ խորությամբ չեն հետազոտվել մեր պատմաբանների կողմից։ Պատճառն այն է, որ նախորդ ուսումնասիրողները հիմնվել են իրենց ձեռքի տակ եղած կցկտուր փաստերի, հիմնականում՝ ժամանակակիցների վկայությունների եւ առանձին արխիվային վավերագրերի վրա։ Նման պայմաններում հասկանալի է, որ մեր ժողովրդի ճակատագրում առանձնահատուկ դեր խաղացած Ղարաքիլիսայի ճակատամարտի պատմության գիտական ուսումնասիրության վճռորոշ պայմանը ասպարեզում առկա սկզբնաղբյուրների ամբողջական, համապարփակ քննությունն է եւ, իհարկե՝ նոր վավերագրերի հայտնաբերումը։ Այդ պատճառով, դրվատանքի է արժանի Ղարաքիլիսայի հերոսամարտի 90-ամյակի նախօրեին մասնագետ պատմաբանների, երկրի քաղաքական ու զինվորական ղեկավարության եւ ընթերցող լայն հասարակայնության դատին ներկայացվող՝ Ազգային ժողովի պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Վիկտոր Դալլաքյանի եւ պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանի «Ղարաքիլիսայի 1918թ. հերոսամարտը. փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու» մեծարժեք ուսումնասիրությունը։ Ժողովածուն հրատարակության է երաշխավորվել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Ղարաքիլիսայի հերոսամարտի 90-ամյակին նվիրված եւ օրերս հրատարակված այս աշխատությունը գալիս է լրացնելու եւ ամբողջացնելու Ղարաքիլիսայի ճակատամարտի պատմության վերաբերյալ ասպարեզում առկա սկզբնաղբյուրները՝ բազմաթիվ նոր եւ խիստ հետաքրքրական վավերագրերով։ Ժողովածուի մեջ ամփոփված փաստաթղթերը հարստացնում են Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին մեր ունեցած նախորդ գիտելիքները, հնարավորություն են տալիս վերականգնել այդ կարեւոր իրադարձության առանձին դրվագները եւ ընթերցողի հետ խոսել միայն ու միայն փաստերի լեզվով։
Ժողովածուի հեղինակներին հաջողվել է Ղարաքիլիսայի հերոսամարտի պատմության հայտնի փաստաթղթերի հետ միասին՝ հայտնաբերել բազմաթիվ նոր սկզբնաղբյուրներ եւ առաջին հերթին՝ արխիվային վավերագրեր։ Հատկապես կարեւոր են Հայկական կորպուսի հրամանատար, գեներալ Թ. Նազարբեկովի հեռագրերը՝ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդին, Ղարաքիլիսայի ճակատամարտը ղեկավարող գնդապետներ Բեյ-Մամիկոնյանի, Ղորղանյանի, փոխգնդապետ Ալոբյանի հրամաններն ու զեկուցագրերը, ինչպես նաեւ՝ Հայկական կորպուսի առանձին սպաների կողմից ճակատամարտից հետո Թիֆլիսում ներկայացված զեկուցագրերը եւ այլ հետաքրքրական փաստաթղթեր։
Կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի, Գարեգին Նժդեհի, գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Սմբատ Սամարցյանի եւ այլ հրամանատարների ու նրանց զորամիավորումների դրսեւորած անօրինակ սխրանքի մասին են վկայում ժողովածուի մեջ տեղ գտած՝ ճակատամարտի բազմաթիվ մասնակիցների եւ ականատեսների հիշողությունները։ Այս առումով առավել արժեքավոր են Մուշեղ Ղազարյանի, Ավետիք Տեր-Պողոսյանի, Յ. Իրազեկի (Հակոբ Տեր-Հակոբյան), Երվանդ Խան Ավդալյանի, Վահե Արծրունու, Գարեգին Նժդեհի եւ այլոց վկայություններն ու հուշերը։ Դրանցում, անշուշտ, կան որոշակի հակասություններ, մանավանդ՝ դեպքերի հաջորդականությունը մատուցելու առումով, բայց քանի որ փաստաթղթերի ներկա ժողովածուն բաղկացած է սկզբնաղբյուրների՝ միանգամից մի քանի խմբերից, ապա ճշմարտությունը հնարավոր է բացահայտել ժամանակակիցների վկայությունները արխիվային փաստաթղթերի եւ մամուլում առկա տեղեկությունների հետ համեմատելու միջոցով։ Հենց սրանով է Վիկտոր Դալլաքյանի եւ Արմեն Մարուքյանի կազմած ժողովածուն էականորեն տարբերվում փաստաթղթերի ու նյութերի այլ հրապարակումներից, որովհետեւ հնարավորություն է տալիս ապագա ուսումնասիրողին իրականացնել սկզբնաղբյուրների համապարփակ ու ամբողջական քննությունը։
Ժողովածուի վերջին բաժիններում տեղ են գտել նաեւ մայիսյան հերոսամարտերի պատմության վերաբերյալ ստեղծված առավել արժեքավոր պատմագիտական ուսումնասիրությունների՝ Ղարաքիլիսայի ճակատամարտին վերաբերող հատվածները, այդ հիշարժան օրերից մնացած լուսանկարները, ինչպես նաեւ ճակատամարտի ընթացքն արտացոլող 4 քարտեզ։
Պատմական գիտությունների թեկնածուներ Վիկտոր Դալլաքյանի եւ Արմեն Մարուքյանի հեղինակած «Ղարաքիլիսայի 1918թ. հերոսամարտը. փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու» արժեքավոր ուսումնասիրությունը լուրջ ներդրում է 1918թ. մայիսյան հերոսամարտերի պատմության համակողմանի ուսումնասիրության գործում: Այն ստեղծում է անհրաժեշտ աղբյուրագիտական հենք՝ Ղարաքիլիսայի ճակատամարտի պատմության վերաբերյալ նոր եւ ավելի ամբողջական գիտական աշխատություններ ստեղծելու համար։
- ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ պատմական գիտությունների դոկտոր
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում մայիսի 14-ին կայացած դատական նիստին գնդապետ, ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ Հովհաննես Հարությունյանին բերեցին ոտքերն ու ձեռքերը շղթայված: Հիշեցնենք՝ Հովհաննես ...ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 4ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին իրավապաշտպանները համարում են խղճի կալանավոր: Փետրվարի 22-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ ...ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 1
Ընդունում է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը
- 1996-ին ԿԸՀ-ում ԱԺՄ ներկայացուցիչ Վովա Հախվերդյանը մեր թերթում հրապարակած հոդվածում նշել է, որ երբ սեպտեմբերի 25-ին դաժան ծեծի ենթարկելուց հետո ...ՇՂԹԱՅՎԱԾՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ
Քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի կին՝ ԱՆԺԵԼԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՄի՞թե ուզում էինք այսպիսի Անկախ, Ազատ Հայաստան Մի՞թե ուզում էինք, որ լինեն կախյալ դատարաններ, որ լինեն համատարած կամակատարներ: 2008 թ. փետրվարի 19-ից հետո իշխանությունները հանկարծ «հասկացան», ...4 «ՊԱՆԵԼԻՑ» ԷԼ ԿԶՐԿՎԵՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Տասը օրից Հայաստանի Հանրապետության մոտ 20 հազար անտունների շարքերը կհամալրի ու փողոցում կհայտնվի ծայրահեղ աղքատ 13 ընտանիք՝ շուրջ 60 մարդ:
Ամեն անգամ, երբ շենքին մեքենա է մոտենում, 5-ամյա Գուրգենը վախվորած ...ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԸ ՏՈՒԺԵԼ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՉնայած նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի խոստումներին Հայաստանում աղքատության նպաստ ստացողների շարքերն օր օրի նոսրանում են: Ու թեպետ նախագահական ընտրություններից առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց, ...ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Չնայած դրան, քննիչը միջնորդել է եւս 2 ամսով երկարացնել Արամ Կարապետյանի խափանման միջոցը՝ կալանքը
«ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ հայտարարում եմ անժամկետ հացադուլ երկու պահանջով. այսօր եւեթ ...ՄԱՐԶՊԵՏԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ ԿԵՂՎԾԵԼ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՍակայն կեղծարարը ներկայանում է որպես «տուժող» Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում լսվեց փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում գրանցված, թերեւս, ամենացնցող քրգործերից մեկը: ...«ՈՍՏԻԿԱՆԸ» ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴԵՌ ԿԵՐԳԻ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ«Դժբախտ երջանկություն» սերիալից Ռիչարդ Մադլենյանը կվերադառնա օպերային բեմ Կային ժամանակներ, երբ բարձր էինք գնահատում հատկապես արտերկրյա պրոֆեսիոնալ կրթության այն սկզբունքները, որոնցով անցնում ...ՆԵՐԱՌԱԿԱՆ «ԿՆՃԻՌՆԵՐ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ֆիզիկական եւ մտավոր խնդիրներով երեխաների կրթությունը ուղեկցվում է դժվարություններով
2005-ին ընդունվել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, որով ...ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ պատմական գիտությունների դոկտորՀայաստանի առաջին Հանրապետության ձեւավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի եւ աշխարհազորայինների մղած ...ԲԱՑԱՀԱՅՏ ԸՆԴՎԶՈՒՄ՝ ԸՆԴԴԵՄ ՆԱՏՕ-Ի
Սեփ. լր.«ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների կողմից ծավալուն ռազմական օգնության ցուցաբերումը Վրաստանին ապակայունացնում է անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը»: Այս մասին, ...
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 18
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

