
«ՈՍՏԻԿԱՆԸ» ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴԵՌ ԿԵՐԳԻ
«Դժբախտ երջանկություն» սերիալից Ռիչարդ Մադլենյանը կվերադառնա օպերային բեմ
Կային ժամանակներ, երբ բարձր էինք գնահատում հատկապես արտերկրյա պրոֆեսիոնալ կրթության այն սկզբունքները, որոնցով անցնում էին հայ արվեստագետները, որովհետեւ այդկերպ ազգային մշակույթի տարածք էր բերվում ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմ, այլեւ արվեստների համաշխարհային դպրոցների ազդեցությունը: Այսօր, սակայն, անգամ իտալական վոկալ դպրոցում կատարելագործված երգիչը պահանջարկ չի վայելում մեզանում, ստիպված լինելով «ինքնարտահայտվել» սերիալներում եւ շոու-բիզնեսում: Խոսքը տվյալ դեպքում մասնագիտությամբ օպերային երգիչ, սակայն հանրությանը որպես «Դժբախտ երջանկություն» սերիալի ոստիկան հայտնի դարձած դերասան Ռիչարդ Մադլենյանի մասին է:
«Առավոտի» հետ զրույցում երգիչը հայտնեց, որ ավարտելով Երեւանի պետկոնսերվատորիայի վոկալ ամբիոնը (պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարանը), վերապատրաստվել է Իտալիայի Մարիո դել Մոնակոյի եւ Ռենատա Տեբալդիի վոկալ ակադեմիայում, տարբեր մեծանուն երգիչների, այդ թվում՝ ակադեմիայի հիմնադիրներից աշխարհահռչակ Մարիո Մելանիի դասարանում: Նշենք, որ դեռեւս ուսանողական տարիներին Ռ. Մադլենյանի հետ մեծ հույսեր էին կապում մասնագետները եւ նա այն եզակի երգիչներից էր, որ այդ տարիներին հանդես է եկել Աստրախանի օպերային թատրոնում՝ կատարելով Սպարաֆուչիլեի դերերգը Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում:
«2007-ի կեսերին, Իտալիայից վերադառնալուն պես, ինձ լսեց օպերային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը, ասելով, որ թեեւ երգչական առումով ինձ մոտ ամեն ինչ լավ է, բայց թատրոնում մեներգչի տեղ չկա (այն դեպքում, երբ մեր թատրոնում ձայնի բաս տեսակը միշտ էլ դեֆիցիտ է եղել- Ս. Դ.)... Սկսեցի աշխատանք փնտրել այլ ոլորտում: Գործի անցա շինարարությունում, վաստակելով ամսական 50.000 դրամ, բայց ստացածիս 80%-ը տալիս էի բժիշկներին՝ հասկանալի պատճառով. բանվոր աշխատելու համար էլ է պետք մասնագիտացում: Բայց հավատում էի, որ մի օր մի լավ բան է լինելու...»,- հիշեց Ռ. Մադլենյանը: Այդ «մի լավ բանը» «Դժբախտ երջանկություն» սերիալի պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանի հրավերն էր, ինչպես նաեւ երգչի մուտքը շոու-բիզնես՝ իբրեւ երգահան: Այդ առիթով մեր զրուցակիցն ասաց, որ եթե դաստիարակված չլիներ դասական արվեստով, ապա դժվար թե հաջողություն ունենար այս ոլորտում: Ռիչարդը նշեց, որ Երեւանի պետկոնսերվատորիայում հաճախել է նաեւ կոմպոզիցիայի՝ Արամ Սաթյանի դասարան: Եվ այսօր իր երգերը հնչում են Ա. Սաֆարյանի, Արամեի, Ռ. Ամյանի եւ այլոց կատարմամբ: Հարցին՝ արդյոք չի՞ վախենում, որ շոու-բիզնեսը կարող է իրեն «կուլ տալ», վերջակետ դնելով երգչի կարիերային, Ռ. Մադլենյանը պատասխանեց. «Մեկ-մեկ մտավախություն կա, բայց ֆինանսի դերը մեծ է երգչի համար: Ի վերջո, գումար է պետք արտերկրյա ագենտների վրա դուրս գալու, մրցույթների մասնակցելու եւ այլնի համար: Ասեմ նաեւ, որ աշնանը հանդես եմ գալու մենահամերգով, որի ծրագրում ընդգրկված են Շուբերտի, Շումանի վոկալ ցիկլերը, իսկ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում պատրաստում եմ Դոն Անիբալեի դերերգը Դոնիցետիի «Զանգակը» օպերայում»:
Հետաքրքրությանը, թե Երեւանի օպերային թատրոնի բեմ բարձրանալու հույսը կտրե՞լ է, երգչի պատասխանը հետեւյալն էր. «Օպերային արվեստն այսօր աշխարհում կարծես իր բարձունքի վրա չի գտնվում: Այս ոլորտի ներկայիս աստղերին չես համեմատի 40-50-60-ականների երգիչների հետ (Կալլաս, դել Մոնակո, Յաուրով եւ այլք): Այդ տարիները երաժշտական քննադատները իրավացիորեն համարել են օպերային արվեստի վերածննդի շրջան: Երեւանի օպերային թատրոնում բեմ կբարձրանամ, թե ոչ՝ չգիտեմ, բայց կգերադասեի փոքր հոնորարով երգել աշխարհահռչակ որեւէ թատրոնում, որտեղ կա պրոֆեսիոնալ ունկնդիր»:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում մայիսի 14-ին կայացած դատական նիստին գնդապետ, ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ Հովհաննես Հարությունյանին բերեցին ոտքերն ու ձեռքերը շղթայված: Հիշեցնենք՝ Հովհաննես ...ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 4ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին իրավապաշտպանները համարում են խղճի կալանավոր: Փետրվարի 22-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ ...ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 1
Ընդունում է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը
- 1996-ին ԿԸՀ-ում ԱԺՄ ներկայացուցիչ Վովա Հախվերդյանը մեր թերթում հրապարակած հոդվածում նշել է, որ երբ սեպտեմբերի 25-ին դաժան ծեծի ենթարկելուց հետո ...ՇՂԹԱՅՎԱԾՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ
Քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի կին՝ ԱՆԺԵԼԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՄի՞թե ուզում էինք այսպիսի Անկախ, Ազատ Հայաստան Մի՞թե ուզում էինք, որ լինեն կախյալ դատարաններ, որ լինեն համատարած կամակատարներ: 2008 թ. փետրվարի 19-ից հետո իշխանությունները հանկարծ «հասկացան», ...4 «ՊԱՆԵԼԻՑ» ԷԼ ԿԶՐԿՎԵՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Տասը օրից Հայաստանի Հանրապետության մոտ 20 հազար անտունների շարքերը կհամալրի ու փողոցում կհայտնվի ծայրահեղ աղքատ 13 ընտանիք՝ շուրջ 60 մարդ:
Ամեն անգամ, երբ շենքին մեքենա է մոտենում, 5-ամյա Գուրգենը վախվորած ...ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԸ ՏՈՒԺԵԼ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՉնայած նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի խոստումներին Հայաստանում աղքատության նպաստ ստացողների շարքերն օր օրի նոսրանում են: Ու թեպետ նախագահական ընտրություններից առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց, ...ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Չնայած դրան, քննիչը միջնորդել է եւս 2 ամսով երկարացնել Արամ Կարապետյանի խափանման միջոցը՝ կալանքը
«ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ հայտարարում եմ անժամկետ հացադուլ երկու պահանջով. այսօր եւեթ ...ՄԱՐԶՊԵՏԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ ԿԵՂՎԾԵԼ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՍակայն կեղծարարը ներկայանում է որպես «տուժող» Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում լսվեց փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում գրանցված, թերեւս, ամենացնցող քրգործերից մեկը: ...«ՈՍՏԻԿԱՆԸ» ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴԵՌ ԿԵՐԳԻ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ«Դժբախտ երջանկություն» սերիալից Ռիչարդ Մադլենյանը կվերադառնա օպերային բեմ Կային ժամանակներ, երբ բարձր էինք գնահատում հատկապես արտերկրյա պրոֆեսիոնալ կրթության այն սկզբունքները, որոնցով անցնում ...ՆԵՐԱՌԱԿԱՆ «ԿՆՃԻՌՆԵՐ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ֆիզիկական եւ մտավոր խնդիրներով երեխաների կրթությունը ուղեկցվում է դժվարություններով
2005-ին ընդունվել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, որով ...ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ պատմական գիտությունների դոկտորՀայաստանի առաջին Հանրապետության ձեւավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի եւ աշխարհազորայինների մղած ...ԲԱՑԱՀԱՅՏ ԸՆԴՎԶՈՒՄ՝ ԸՆԴԴԵՄ ՆԱՏՕ-Ի
Սեփ. լր.«ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների կողմից ծավալուն ռազմական օգնության ցուցաբերումը Վրաստանին ապակայունացնում է անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը»: Այս մասին, ...
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 18
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

