
ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԸ ՏՈՒԺԵԼ ԵՆ
Չնայած նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի խոստումներին
Հայաստանում աղքատության նպաստ ստացողների շարքերն օր օրի նոսրանում են: Ու թեպետ նախագահական ընտրություններից առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այս անգամ թոշակների բարձրացման հետեւանքով որեւէ նպաստառու ցուցակից դուրս չի մնալու, այդուամենայնիվ, աղքատության ընտանեկան նպաստ ստացող հարյուրավոր մարդիկ պետական աջակցությունից զրկվեցին: Այս տարվա հունվար ամսվա թոշակների՝ 60 տոկոսով ավելանալը, այսպես ասած, շատ նպաստառուների աղքատության շեմը կրճատեց: Համենայնդեպս, ՀՀ իշխանություններն այս համոզման են: Ս. Սարգսյանը առանձնացրել էր հատկապես անժառանգ, միայնակ թոշակառուներին, որոնք որեւէ պարագայում նպաստից չէին զրկվելու: Ըստ նրա՝ առաջին հերթին հենց այս խմբի նպաստառուները չպետք է զրկվեին իրենց գումարից: Օրերս «Առավոտին» էր դիմել Վեդու Վանաշեն գյուղի 73-ամյա միայնակ բնակիչ, անժառանգ թոշակառու, առաջին կարգի հաշմանդամ Արաքսյա Հակոբյանը, որին այս տարվանից զրկել են նպաստից: Վեդիի սոցիալական ծառայությունը պատճառաբանել է, որ կինն ունի տնամերձ հողամաս: Նա ստանում է ընդամենը 29 200 դրամ թոշակ: Կնոջ պատմելով, այդ գումարով նա մի կերպ կարողանում է բնակվարձերը վճարել: «Նպաստով էլ՝ օրվա հացը հոգում: Եթե Հայաստանում իմ նման թոշակառուն չի ստանում նպաստ, հապա էլ ո՞վ պետք է ստանա: Ես կարծում եմ, որ Վեդու նպաստների բաժնում տեղի է ունենում խաբեություն, մեղմ ասած՝ անտարբերություն կարիքավորների նկատմամբ, քանի որ նրանք հաշվի չեն առնում երկրի ղեկավարի հրահանգները»,- բողոքեց տիկին Արաքսյան: Այս առնչությամբ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանը «Առավոտին» պարզաբանեց, որ Արաքսյա Հակոբյանը ունի տնամերձ հողամաս, որի տարեկան եկամուտը կազմում է 32 հազար դրամ. «Պետք է այդ եկամուտը պակաս լինի 30 հազար դրամից, որ քաղաքացին նպաստ ստանա»:
Այս օրերին «Առավոտին» էին դիմում նաեւ նպաստառուների ցուցակից դուրս մնացած բազմաթիվ քաղաքացիներ: Այս առնչությամբ Դիլիջան քաղաքի այն բնակիչները, որոնք նախկինում սոցիալապես անապահովների ցուցակում էին ընդգրկված ու պետությունից 7-8 հազար դրամ էին ստանում՝ իրենց գոյությունը պահպանելու համար, այժմ ստիպված են յոլա գնալ «բարձրացված թոշակով»: Բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, ասաց, որ մինչեւ այս տարվա թոշակների բարձրացումը՝ ստանում էր մոտ 19 հազար դրամ թոշակ, դրան գումարած նաեւ 8 հազար դրամ նպաստ, որով կարողանում էր ծայրը ծայրին հասցնել, իսկ հիմա ստանում է միայն 26 հազար դրամ թոշակ. «Ստացվում է, որ ես թոշակիս այսքան բարձրացումից իրականում ոչ թե շահում եմ, այլ տուժում, քանի որ թոշակս ու նպաստս իրար հետ կազմում էին 27 հազար դրամ, այդ 1000 դրամն էլ ինձ համար մեծ նշանակություն ուներ»:
- ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում մայիսի 14-ին կայացած դատական նիստին գնդապետ, ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ Հովհաննես Հարությունյանին բերեցին ոտքերն ու ձեռքերը շղթայված: Հիշեցնենք՝ Հովհաննես ...ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 4ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին իրավապաշտպանները համարում են խղճի կալանավոր: Փետրվարի 22-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ ...ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 1
Ընդունում է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը
- 1996-ին ԿԸՀ-ում ԱԺՄ ներկայացուցիչ Վովա Հախվերդյանը մեր թերթում հրապարակած հոդվածում նշել է, որ երբ սեպտեմբերի 25-ին դաժան ծեծի ենթարկելուց հետո ...ՇՂԹԱՅՎԱԾՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ
Քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի կին՝ ԱՆԺԵԼԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՄի՞թե ուզում էինք այսպիսի Անկախ, Ազատ Հայաստան Մի՞թե ուզում էինք, որ լինեն կախյալ դատարաններ, որ լինեն համատարած կամակատարներ: 2008 թ. փետրվարի 19-ից հետո իշխանությունները հանկարծ «հասկացան», ...4 «ՊԱՆԵԼԻՑ» ԷԼ ԿԶՐԿՎԵՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Տասը օրից Հայաստանի Հանրապետության մոտ 20 հազար անտունների շարքերը կհամալրի ու փողոցում կհայտնվի ծայրահեղ աղքատ 13 ընտանիք՝ շուրջ 60 մարդ:
Ամեն անգամ, երբ շենքին մեքենա է մոտենում, 5-ամյա Գուրգենը վախվորած ...ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԸ ՏՈՒԺԵԼ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՉնայած նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի խոստումներին Հայաստանում աղքատության նպաստ ստացողների շարքերն օր օրի նոսրանում են: Ու թեպետ նախագահական ընտրություններից առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց, ...ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Չնայած դրան, քննիչը միջնորդել է եւս 2 ամսով երկարացնել Արամ Կարապետյանի խափանման միջոցը՝ կալանքը
«ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ հայտարարում եմ անժամկետ հացադուլ երկու պահանջով. այսօր եւեթ ...ՄԱՐԶՊԵՏԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ ԿԵՂՎԾԵԼ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՍակայն կեղծարարը ներկայանում է որպես «տուժող» Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում լսվեց փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում գրանցված, թերեւս, ամենացնցող քրգործերից մեկը: ...«ՈՍՏԻԿԱՆԸ» ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴԵՌ ԿԵՐԳԻ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ«Դժբախտ երջանկություն» սերիալից Ռիչարդ Մադլենյանը կվերադառնա օպերային բեմ Կային ժամանակներ, երբ բարձր էինք գնահատում հատկապես արտերկրյա պրոֆեսիոնալ կրթության այն սկզբունքները, որոնցով անցնում ...ՆԵՐԱՌԱԿԱՆ «ԿՆՃԻՌՆԵՐ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ֆիզիկական եւ մտավոր խնդիրներով երեխաների կրթությունը ուղեկցվում է դժվարություններով
2005-ին ընդունվել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, որով ...ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ պատմական գիտությունների դոկտորՀայաստանի առաջին Հանրապետության ձեւավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի եւ աշխարհազորայինների մղած ...ԲԱՑԱՀԱՅՏ ԸՆԴՎԶՈՒՄ՝ ԸՆԴԴԵՄ ՆԱՏՕ-Ի
Սեփ. լր.«ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների կողմից ծավալուն ռազմական օգնության ցուցաբերումը Վրաստանին ապակայունացնում է անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը»: Այս մասին, ...
ԱՐԱՐԱՏԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 18
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

