
ՇՂԹԱՅՎԱԾՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ
Մի՞թե ուզում էինք այսպիսի Անկախ, Ազատ Հայաստան
Մի՞թե ուզում էինք, որ լինեն կախյալ դատարաններ, որ լինեն համատարած կամակատարներ: 2008 թ. փետրվարի 19-ից հետո իշխանությունները հանկարծ «հասկացան», որ իրենց «Հայաստանում» ապրում են եւ նույնիսկ աշխատում քրեածին տարրեր: Որոշեցին շղթայել ոտքերը եւ ձեռքերը եւ ի ցույց բոլորիս՝ դատարան բերել այդպես շղթայված: Կարդալ դատավճիռ, որի վրա իրենք էլ են ծիծաղում... Բայց ընկեր իշխանավորները պետք է հասկանան, որ ինչքան էլ շղթայեն ձեռքեր եւ ոտքեր, միեւնույն է՝ չեն կարող շղթայել նրանց բերանները եւ քաղաքական հայացքները: Շղթայվածներն ավելի են ըմբոստանում եւ ուժեղանում: Ուժեղանում են շղթայվածների ընկերները, հարազատները եւս: Ամեն անգամ, երբ նրանք տեսնում են շղթաները՝ կամքով են լցվում ու վճռականությամբ: Ընկեր իշխանավորները լավ հասկանում են, որ շղթայված են նաեւ իրենց կողքին կանգնած, իրենց գովաբանողների բերանները, բայց դրան հակառակ՝ ազատ են ոտքերը, ձեռքերը ու նաեւ գործողությունները:
Շղթայված էին մեր բերանները շուրջ 70 տարի, բայց եկավ 1988-ը: Ժողովուրդը հավաքվեց օպերայի հրապարակում, եւ այնտեղ ստեղծվեց մեր՝ բոլորիս Ազատության հրապարակը: Ու այնտեղ ձերբակալվեցին մեր ամուսինները, մեր ընկերները: Նրանց շղթայեցին մեկ ամիս, վեց ամիս, իսկ մեր Ազատության հրապարակը շրջափակեցին տանկերով: Շրջափակված էր հրապարակը, միեւնույն է՝ հավաքվում էինք տանկերից քիչ հեռու՝ N8 կամ N10 տանկի մոտ:
Այսօր նա, ով մեզ շղթայում է եւ կամ ուզում է շղթայել՝ մեր կողքին էր կա՛մ շղթայված, կա՛մ Ղարաբաղում:
Նրանք քաջ գիտեն, նրանք ապրել են այս ամենը. բայց մինչեւ ե՞րբ...
- Թող անցնի վեց ամիս, մեկ տարի, նույնիսկ՝ երեք, միեւնույն է՝ այդքան մարդու չե՛ք կարող շղթայել: Ձեր խիղճը մի օր կարթնանա, մի օր դուք կհիշեք ձեր պայքարի, պատերազմի, հետո՝ սեղանի ընկերների մասին, դուք էլ եք հայ...
Դուք էլ շատ լավ հասկանում էիք, որ մարդիկ ունեին ցավ ու պահանջ, եւ այդ ամենը նրանք տեսնում էին միայն Ազատության հրապարակում, իրենց հասկացող ընկերների կողքին:
Ժողովրդի մի մեծ հատված օրեր շարունակ (անձրեւի ու ձյան տակ) կանգնած էր Ազատության հրապարակում ազատության ձգտումով: Ազատության ձգտումը մարդու բնական վիճակն է, իսկ իշխանությունն իր գործողությամբ խեղդել է ուզում ազատատենչ հոգիներին: Անհնար է սպանել ազատությունը. այն տրված է ի վերուստ:
- Քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի կին՝ ԱՆԺԵԼԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում մայիսի 14-ին կայացած դատական նիստին գնդապետ, ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ Հովհաննես Հարությունյանին բերեցին ոտքերն ու ձեռքերը շղթայված: Հիշեցնենք՝ Հովհաննես ...ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 4ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին իրավապաշտպանները համարում են խղճի կալանավոր: Փետրվարի 22-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ ...ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 1
Ընդունում է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը
- 1996-ին ԿԸՀ-ում ԱԺՄ ներկայացուցիչ Վովա Հախվերդյանը մեր թերթում հրապարակած հոդվածում նշել է, որ երբ սեպտեմբերի 25-ին դաժան ծեծի ենթարկելուց հետո ...ՇՂԹԱՅՎԱԾՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ
Քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի կին՝ ԱՆԺԵԼԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՄի՞թե ուզում էինք այսպիսի Անկախ, Ազատ Հայաստան Մի՞թե ուզում էինք, որ լինեն կախյալ դատարաններ, որ լինեն համատարած կամակատարներ: 2008 թ. փետրվարի 19-ից հետո իշխանությունները հանկարծ «հասկացան», ...4 «ՊԱՆԵԼԻՑ» ԷԼ ԿԶՐԿՎԵՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Տասը օրից Հայաստանի Հանրապետության մոտ 20 հազար անտունների շարքերը կհամալրի ու փողոցում կհայտնվի ծայրահեղ աղքատ 13 ընտանիք՝ շուրջ 60 մարդ:
Ամեն անգամ, երբ շենքին մեքենա է մոտենում, 5-ամյա Գուրգենը վախվորած ...ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԸ ՏՈՒԺԵԼ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՉնայած նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի խոստումներին Հայաստանում աղքատության նպաստ ստացողների շարքերն օր օրի նոսրանում են: Ու թեպետ նախագահական ընտրություններից առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց, ...ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Չնայած դրան, քննիչը միջնորդել է եւս 2 ամսով երկարացնել Արամ Կարապետյանի խափանման միջոցը՝ կալանքը
«ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ հայտարարում եմ անժամկետ հացադուլ երկու պահանջով. այսօր եւեթ ...ՄԱՐԶՊԵՏԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ ԿԵՂՎԾԵԼ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՍակայն կեղծարարը ներկայանում է որպես «տուժող» Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում լսվեց փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում գրանցված, թերեւս, ամենացնցող քրգործերից մեկը: ...«ՈՍՏԻԿԱՆԸ» ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴԵՌ ԿԵՐԳԻ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ«Դժբախտ երջանկություն» սերիալից Ռիչարդ Մադլենյանը կվերադառնա օպերային բեմ Կային ժամանակներ, երբ բարձր էինք գնահատում հատկապես արտերկրյա պրոֆեսիոնալ կրթության այն սկզբունքները, որոնցով անցնում ...ՆԵՐԱՌԱԿԱՆ «ԿՆՃԻՌՆԵՐ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ֆիզիկական եւ մտավոր խնդիրներով երեխաների կրթությունը ուղեկցվում է դժվարություններով
2005-ին ընդունվել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, որով ...ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴԻՆՅԱՆ պատմական գիտությունների դոկտորՀայաստանի առաջին Հանրապետության ձեւավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի եւ աշխարհազորայինների մղած ...ԲԱՑԱՀԱՅՏ ԸՆԴՎԶՈՒՄ՝ ԸՆԴԴԵՄ ՆԱՏՕ-Ի
Սեփ. լր.«ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների կողմից ծավալուն ռազմական օգնության ցուցաբերումը Վրաստանին ապակայունացնում է անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը»: Այս մասին, ...
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 18
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

