
«Ո՞Վ Ա ՔԵԶ ՓՈՂ ՏՎԵԼ»
Էջմիածնի ոստիկանները հիմնականում այս հարցն են տալիս բերման ենթարկվածներին
Օրեր առաջ ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Հայթաղ գյուղի բնակիչ Արթուր Գրիգորյանին՝ նույն պատճառով, ինչ պատճառով այս օրերին բերման կամ հետապնդումների են ենթարկվում ՀՀ այլ քաղաքացիներ: Շատերի նման՝ Արթուրն էլ համարձակություն է ունեցել բարձրաձայնել եւ պաշտպանել իր քաղաքական հայացքները: Արթուրն անկուսակցական է, բայց սերտորեն համագործակցում է ՀԺԿ-ի հետ, 2003թ. ընտրություններում ակտիվ աշխատանք է ծավալել հօգուտ Ստեփան Դեմիրճյանի, իսկ այս նախագահական ընտրություններում եղել է համաժողովրդական շարժման ակտիվիստներից, բուռն գործունեություն է ծավալել՝ ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, մասնակցել է հանրահավաքների ու երթերի:
Ժամը 13-ի սահմաններում այցելելով Արթուրենց տուն՝ ոստիկանները չեն համարձակվել միանգամից ասել իրենց այցի պատճառը: Նախ ասել են՝ իբրեւ Արթուրը մեքենա վարելիս ինչ-որ խախտումներ է արել, ապա չկարողանալով դա հիմնավորել՝ սկսել են հետաքրքրվել, թե, ընդհանրապես, ինչով է զբաղվում երիտասարդը: Ըմբռնելով ենթատեքստը՝ նա հետաքրքրվել է, թե իրեն կոնկրետ ինչի՞ համար են բաժին տանում: «Կոնկրետ՝ չգիտենք»,- պատասխանել են ոստիկանները: «Ցույցերի եմ մասնակցել` դրա համա՞ր եք եկել»,- հարցրել է երիտասարդը: «Հենա դու մեզնից լավ գիտես»,- թեթեւացած ասել է ոստիկաններից մեկը: Արթուրը ծանուցագիր է պահանջել: Ոստիկանները «պարզաբանել» են, որ ծանուցագիր դատախազությունն է ուղարկում, իրենք այցելում եւ հրավիրում են, եթե անհամաձայնություն է դրսեւորվում՝ բերման են ենթարկում: Արթուրի հետ հենց այդպես էլ վարվել են: Մոտավորապես ժամը 14-ից մինչեւ 23-ը նրան պահել են ոստիկանությունում: Գլխավոր հարցը, որ հետաքրքրել է ոստիկաններին՝ «Ո՞վ է ձեզ փող տվել կամ ումի՞ց եք փող ստացել»: Մեր զրուցակիցը պատմում է, որ այդ ընթացքում ինքը մենակ չի գտնվել ոստիկանությունում: Էջմիածնի հարակից գյուղերի` մոտ երկու տասնյակի հասնող այլ երիտասարդներ էլ են նույն ընթացքում եղել ոստիկանության բաժնում: Բնականաբար՝ նույն պատճառով եւ նույն հարցի պատասխանը ստանալու համար:
Խոսակցություններ են պտտվում, որ ոստիկանների հիմնական թիրախը Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Էջմիածնի շտաբի պետ Վարդ Արշակյանն է: Ըստ ամենայնի, նա գտնվում է ընդհատակում, քանի որ նրա հետ որեւէ կերպ չհաջողվեց կապ հաստատել:
Ծիածան գյուղի 29-ամյա բնակիչ Գեւորգ Մանուկյանին, ով գլխուղեղային լուրջ հիվանդություն ունի, դեռ մայիսի 9-ին կանչել էին հարցաքննության՝ հանրահավաքներին մասնակցելու համար, ապա Էջմիածնից տեղափոխել Երեւան եւ երկու օր պահել մեկուսարանում: Հարցաքննության ժամանակ Գեւորգը վատացել է, սակայն միայն ժամեր անց, փաստաբանի միջամտությամբ, ի վերջո հնարավոր է եղել նրան բժշկական օգնություն ցուցաբերել. «Ուշագնաց է եղել մի քանի անգամ, ոստիկանությունում փորձել են ուշքի բերել ու այդ վիճակով ցուցմունքներ են կորզել, այն դեպքում, երբ տղան անմեղսունակ է եւ համապատասխան փաստաթղթեր ունի»,- պատմում են համագյուղացիները: Իսկ մայրը պատմում է, որ վերջին շրջանում ամեն օր քաղաքացիական հագուստով մի երիտասարդ է եկել եւ Գեւորգին հարցրել. «Այդ տղան ասում էր` թող գա, բերի թղթերը, ներկայանա, ոչ մի բան չի լինի, դե, ես էլ ինձնից գոհ, որ բան էլ չի լինի, տղուս հանձնեցի ոստիկաններին, ու չգիտեմ՝ ինչ են արել, տեսնողները պատմում էին, որ վրայից ջուր էր գնում ու անընդհատ ուշագնաց էր լինում»: Ի դեպ, տիկնոջ ասելով, «շտապօգնությունը» տղային ինչ-որ ուժեղ դեղեր է ներարկել, ինչի արդյունքում հիմա նա առողջական խնդիրներ ունի: Իսկ նրա հիվանդության պարագայում ուժեղ պրեպարատներն ընդհանրապես հակացուցված են. հնարավոր է դրանց ազդեցության տակ քնի եւ չարթնանա: 72 ժամ հետո, հարազատների եւ համագյուղացիների ճնշումների ներքո, տղային ի վերջո ազատ են արձակել:
Ի դեպ, թե Էջմիածնում, թե հարակից գյուղերում բազմաթիվ են դեպքերը, երբ «լեւոնականներին» ազատել եւ ազատում են աշխատանքից, սակայն, իրավիճակն ավելի չսրելու համար, մարդիկ խուսափում են այդ առիթով լրագրողների հետ շփումներից: Մի հետաքրքիր մանրամասն եւս. արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ աշխատում են պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները եւ այլ «օբյեկտներ»: Հիշեցնեմ, որ գեներալի այլախոհության պատճառով նրա ընտանիքին պատկանող մի շարք ձեռնարկություններ տեւական հարկադիր պարապուրդի մեջ էին: «Մանվելը Սերժի հետ լեզու է գտել»,- ենթադրում են էջմիածինցիները:
Հետապնդումներին եւ բռնություններին զուգահեռ, այս օրերին Էջմիածնում արդիական է նաեւ աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրությունների թեման: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն այդ ընտրություններում պատրաստվում է ոչ միայն առաջադրել իր թեկնածությունը, այլեւ հաղթել: Հ. Հակոբյանի հիմնական մրցակիցը լինելու է գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, ով այս պահին զբաղեցնում է Էջմիածնի փոխքաղաքապետի պաշտոնը: Ի հեճուկս հոր քաղաքական համոզմունքների, որոնք մինչ օրս էլ հստակ չեն ուրվագծվում, Կարեն Գրիգորյանը 2008-ի նախագահական ընտրություններում բացահայտորեն «աշխատել» է Սերժ Սարգսյանի օգտին: Հետաքրքիրն այն է, որ այժմ Հակոբ Հակոբյանը վերադառնում է էջմիածինցի եւ աշխարհում հայտնի քրեական հեղինակություն «Պիպոյի» հովանավորությամբ: Բանն այն է, որ 1990-ականներին այս երիտասարդը Էջմիածնից հեռացավ հենց Մանվել Գրիգորյանի թեթեւ ձեռքով: Պատճառը՝ ունեցվածքի վերաբաժանումն էր: Երկար տարիներ նա բնակվում եւ գործում էր ՌԴ մայրաքաղաքում: Հիմա «Պիպոյի» մասին պատմում են, որ բնակվում է Իտալիայի մայրաքաղաքում, բավականին լավ կապեր ունի վատիկանամերձ շրջանակներում, հաջող բիզնես է ծավալում եւ, ի դեպ, մեծ ներդրումներ է անում հոգեւոր եւ մշակութային բնագավառներում: Հիմա, երբ գեներալն էլ առաջվանը չէ, ինքը որոշել է վերահաստատել դիրքերը հայրենի քաղաքում: Ասում են, որ նախ ինքն է ցանկացել քաղաքապետի ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, ապա որոշել է Հակոբ Հակոբյանին տանիք կանգնել: Այլ թեկնածուների անուններ էլ են շրջանառվում, սակայն նրանք հիմնականում «ֆոն» են ապահովելու: Թվում է, որ Էջմիածնում աշունն իրապես թեժ է լինելու:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՄԻՏԻՆԳ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ»
1Քաղաքական ծանր «երաշտից» հետո քաղաքացիական հասարակությունը, որի սաղմը նորից փորձում է ծլարձակել իր աճի համար ըստ էության անհամապատասխան հայաստանյան քաղաքական դաշտում, համառորեն շարունակում ...ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԷԼ ԳՐԵԹԵ ԱՆՏԵՍՎԵՑԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի 8 առաջարկներից իրականացվել է միայն 1-ը՝ արտակարգ դրությունը վերացնելու վերաբերյալ: Հաղորդել ենք, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն ...«Ո՞Վ Ա ՔԵԶ ՓՈՂ ՏՎԵԼ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԷջմիածնի ոստիկանները հիմնականում այս հարցն են տալիս բերման ենթարկվածներին Օրեր առաջ ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Հայթաղ գյուղի բնակիչ ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ՍԻՐԱՌԱՏ» ԳՈՐԾԵՐԻՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարմանն ուղղված աշխատանքային խումբն առաջարկներ է ներկայացրել Սերժ Սարգսյանին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ԵԽԽՎ-ի հայտնի բանաձեւի ...«ՄԻ-ՏԻՆԳ»
Ն. Գ.Երեկ Համաժողովրդական շարժման, «Հիմա» երիտասարդական շարժման ներկայացուցիչները եւ այլախոհ քաղաքացիները հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ «Ժողովրդավարությանը խաբել չի՛ կարելի», «Կատարե՛ք ...ԱԳՆ-Ն ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀամոզված են պաշտոնանկ արված 4 դիվանագետները Երեկ ՀՀ վարչական դատարանում ընթացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին չորս աշխատակիցների հայցի քննությունն՝ ընդդեմ ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ...«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՍ ՔԱՅՔԱՅԵԼ Է»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 1Պրովայդերների հավաստմամբ, «ԱրմենՏելը» թույլ չի տալիս, որ ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտում գործեն նաեւ այլ օպերատորներ: Հայաստանում ինտերնետ ծառայություն մատուցող տասնյակ ընկերություններ ...ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն RՈ՞վ եւ ինչպե՞ս կարող է ստանալ Վերջին շրջանում քաղաքացիները հաճախակի են դիմում ընտանեկան նպաստի կապակցությամբ: Այս հոդվածը հնարավորինս ամբողջական պատասխան տալու մտադրությամբ է պայմանավորված, որը հիմնականում ...ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՉԵՆ ՈՐՈՇ ԴՊՐՈՑՆԵՐԻ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՉնայած ոլորտում իրականացվում են շահավետ թվացող բազում ծրագրեր ՀՀ դպրոցներում ներկայումս կա մոտ 8500 համակարգիչ՝ չհաշված «Պենտիում 3»-ից ցածր հզորություն ունեցողները: Եթե 2006-ին համակարգիչ ...ԻԳԻԹՅԱՆԸ ԳՈՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 4Մյուս արվեստագետներն էլ՝ ապագա մշակութային ալիքը «Հայելի» ակումբի երեկվա հյուրը արվեստաբան Հենրիկ Իգիթյանն էր, թեման՝ առաջիկայում ստեղծվելիք մշակութային հեռուստաալիքը: Նրա համոզմամբ, եթե ...ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 18
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ 2Թեկուզ այրող հիշողությունից դողացող ձեռքերով Երբ «Առավոտի» մայիսի 6-ի համարում կարդացի Վովա Հախվերդյանի հոդվածը, սարսռացի: Ազդված էի մինչեւ հոգուս խորքը: Օրեր շարունակ ընդհատակի իմ մենության ...
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 18
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ
ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

