
ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐՆ ՈՒՇԱԹԱՓՎՈՒՄ ԵՆ
Բայց Շիրակի մարզի առողջապահության վարչությանը դա ամենեւին չի հետաքրքրում
Ըստ Շիրակի մարզի 18 հացադուլավորների՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանից ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներից բացի, իրենցով ոչ մի պաշտոնյա, նույնիսկ՝ մարզի բժիշկները չեն հետաքրքրվում: Բուժաշխատողների ստրկամտությունն այնտեղ է հասել, որ չորս օր ուժեղ գլխացավերի մեջ են թողել Ձորակապում անժամկետ հացադուլի նստած Մուշեղ Սաղաթելյանի որդուն՝ Սեւակին, ով երեկ ուշաթափվել էր: Երեկվա դրությամբ ծանր էր նաեւ Մարալիկում հացադուլի նստած Բաբկեն Ուռուտյանի եւ Կարապետ Լոռեցյանի վիճակը: ԵԿՄ գրասենյակից նույնպես տեղեկացրին, որ գիշերը առողջական խնդիրներ են ծագել գյումրեցի ազատամարտիկներից մի քանիսի մոտ, որոնք առանց այն էլ մի լավ օրի չեն՝ 2-3-րդ կարգի հաշմանդամներ են: Ի տարբերություն բժիշկների, ոստիկանները հացադուլավորներին չեն մոռացել: Անիի տարածքային բաժնի ոստիկանապետ Սամվել Սարգսյանը հացադուլավորների շրջապատին լավ ճանաչելու, ելումուտը վերահսկելու ու իր շեֆերին մանրամասն զեկուցելու համար ոստիկաններին մերթընդմերթ շրջագայության է ուղարկում: Երեկ այս մասին փաստեցին ձորակապցի երկու նոր հացադուլավորները՝ Սիմոն Բաղդասարյանն ու Մանվել Հակոբյանը: Նրանց ցնցել էր, որ երեկ առավոտյան ոստիկանապետ Սամվել Սարգսյանին հացադուլի նստելու մասին ծանուցագրերը պաշտոնյան վերադարձրել էր՝ պահանջելով դրանք անձամբ հացադուլավորների ձեռքից: Սաղաթելյանները պատմեցին, որ Գյումրիի ոստիկանները Շոթա Սաղաթելյանի գլխին գործ սարքելուց հետո այժմ էլ ընկել են նրա որդու՝ Կարենի հետեւից, ամեն կերպ փորձում են նրա գլխին ջարդել Շիրակի մարզի դատարանի ապակիների փշրվելը: Միջադեպին ներկա են եղել դատավարությունը լուսաբանող լրագրողները ու միաբերան կարող են պնդել, որ դրանում մեղավորները ոստիկաններն են: Մեզ փոխանցեցին, որ արդեն իսկ քրգործ կա Կարեն Սաղաթելյանի դեմ՝ Քրօր.-ի 258 հոդվածով՝ խուլիգանություն կատարելու մեղադրանքով:
Երեկ տեղեկացանք, որ օրերս ՀՀ վերաքննիչ դատարանում լսվելու է 7 տարվա ազատազրկման դատապարտված մարալիկցի քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի բողոքը: Երեկվա դրությամբ նա եւս պատրաստվում էր նստել հացադուլի, սակայն նրան երեկ Արթիկից տեղափոխեցին Վարդաշենի քրեակատարողական հիմնարկ: Նրա որդին՝ հացադուլի նստած Բաբկեն Ուռուտյանը, նախազգուշացրեց, որ եթե այս անգամ էլ գործով վկա՝ Շիրակի մարզի դիահերձարանի տնօրեն Վազգեն Նազարյանը, փորձի գործը իր հոր վրա բարդել՝ պատասխան կտա օրենքի առջեւ: Հիշեցնենք, որ Մարալիկում նախագահական ընտրությունների օրը սկանդալ էր ծագել հենց վերոհիշյալ պաշտոնյայի պատճառով, ով Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար Գյումրիից մարդկանց էր տեղափոխել Մարալիկ: Ապա, ըստ Ուռուտյանների, Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիմնարկում կեղծ դիագնոզ էր սարքել տվել, թե Հարություն Ուռուտյանը ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել մարզպետարանի աշխատակից Սուրեն Ավետիսյանին, ով նույնպես ընտրությունների օրը լծված էր Գյումրիից Մարալիկ ընտրազանգված տեղափոխելու գործին:
Մեր տեղեկություններով, բողոքի ակցիա է նախապատրաստվում նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ծննդավայր Փանիկում:
- ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Քննարկում
Mard գրել է:
Մարզպետարանը՝ գրողի ծոցը, բայց լավ, չեմ հասկանում, էդ մարզում մի հատ նորմալ բժիշկ չկա՞, որ ինքնակամ ստանձնի հացադուլավորների հսկողությունը:
«ԱՐԳԵԼՔՆԵՐ ՉՈՒՆԵՆ»
«Ես գիտեի, որ ստեղծվելու է մի հանձնաժողով, որը պետք է զեկուցեր Սերժ Սարգսյանին ինչ-որ քայլերի մասին, եւ սպասում էի, որ քայլերից մեկն էլ պետք է լինի թուլացումը»,- երեկ «Ազատություն» ...ԴԱՏՎՈՒՄ Է «ՏՐԱՖԱՐԵՏԱՅԻՆ» ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԵրեկ Երեւանի քրեական դատարանում մեկնարկել է Վահե Ղազարյանի քրգործով դատավարությունը Վահե Ղազարյանը, ում դատավարությունը սկսվեց երեկ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության թիկնազորի պետ ...ՈՒՂՂԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԻՐԱՐ ՔԱՇՔՇԵ՞Լ ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ համոզում էր լրագրողներին, որ ինքը երեխա չի ծեծել - Այսօր ամենամեծ հասարակական հնչեղություն ունեցող հարցը ձեր հանդեպ իրականացրած ծառայողական քննությունն է, ի՞նչ ...ԻՐԱՎԱԿԱՆ «ՏՐՅՈՒԿՆԵՐ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՄեկին կդատեն գրիչն ընտրակաշառք դարձնելու, մյուսին՝ իբր ոստիկանին մարմնական վնասվածք պատճառելու համար: Մարտի 1-ի դեպքերի առիթով կալանավորված Արամ Բարեղամյանի գործն արդեն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան, ...ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՎԵՑԻՆ
Ինչպես արդեն հաղորդվել է, մայիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննական մարմինը փոխել էր պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԺ նախկին ...«ԲԱՐԻ ԿԱՄՔԸ» ՀԵԳՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿ ՉԿԱ
Ա. Ի. 1ՀՀ նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը վերջերս ասուլիսում տեսակետ էր հայտնել, թե ձերբակալվածներին ազատ արձակելը կլինի բարի կամքի դրսեւորում, բայց եթե իշխանությունը դրսեւորում ...ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՁԵՎԱԿԱՆ Է
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀայաստանում կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող տասնյակ ընկերություններ խուսափում են կատարել իրենց երաշխիքային պարտավորությունները: Հատկապես վերջին տարիներին Հայաստանում կենցաղային ...ՄԵՆԹԱԼԻՏԵՏԻ ՀԱՐՑ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԿովկասցիների իրավունքները նույն կերպ են ոտնահարվում «Վրաստանում տարեցտարի ընտրություններն ավելի քիչ են թափանցիկ դառնում, իսկ մարդու իրավունքներն էլ խախտվում են ամենաանհավանական մեթոդներով: Վրացիներն, ...ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «ԱՉՈԿ» ԵՆ ՀԱՎԱՔՈ՞ՒՄ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ«Մարտի 1»-ի քրգործերի շարքից Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրվող, Թալին քաղաքի 30-ամյա բնակիչ Համլետ Աբրահամյանի ...ՈՂՋ ԱՐՄԱՎԻՐԸ՝ «ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ» Հ/Կ-ՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԿամ տեղի դպրոցներից գումար կորզելու հերթական «հնարքը» Հանրակրթական դպրոցներից ստացված դժգոհությունների չափով Արմավիրի մարզն ուղղակի ռեկորդակիր է: Երեկ կրկին «Առավոտին» են դիմել ...ԲԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱԼԱՏ ՄՏՑՆԵԼԸ ԵԼՔ ՉԷ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱսում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ վիճարկելով Հասարակական պալատի ստեղծման արդյունավետությունը: Օրերս ստեղծվելիք աշխատանքային խումբը պիտի մինչեւ մայիսի 20-ը մշակի փաստաթուղթ, որով ՀՀ նախագահին առընթեր ...ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԱՋԱԿՑԵԼ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՄանուկների դաստիարակության «դեղատոմսը»՝ ըստ դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանի Տիկնիկային արվեստին առնչվող մտահոգություններով «Առավոտին» էին դիմել ամուսիններ, դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանը ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.Նահանջը շարունակվում է Սոֆիայում ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում անհաջողությունը շարունակում է հետապնդել Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին: Առաջին ...ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐՆ ՈՒՇԱԹԱՓՎՈՒՄ ԵՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1Բայց Շիրակի մարզի առողջապահության վարչությանը դա ամենեւին չի հետաքրքրում Ըստ Շիրակի մարզի 18 հացադուլավորների՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանից ու ԱԺ «Ժառանգություն» ...ՔՈԼԵՋՆԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄայիսի 12-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում ոչ թե թատերական ներկայացում էր, այլ նորաձեւության ցուցադրում: Երեւանի պետական թեթեւ արդյունաբերության, Վանաձորի տեխնոլոգիական, ...
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ԱՌՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

