
ԲԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱԼԱՏ ՄՏՑՆԵԼԸ ԵԼՔ ՉԷ
Ասում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ վիճարկելով Հասարակական պալատի ստեղծման արդյունավետությունը:
Օրերս ստեղծվելիք աշխատանքային խումբը պիտի մինչեւ մայիսի 20-ը մշակի փաստաթուղթ, որով ՀՀ նախագահին առընթեր կձեւավորվի Հասարակական պալատ կամ խորհուրդ (անվանումը դեռ վերջնականապես հստակեցված չէ): Այն պիտի քննարկի պետական նշանակության խնդիրները՝ օրենքներ, նախագահի հրամանագրեր եւ այլն: Սակայն քաղաքագետ Էդվարդ Անտինյանը վերջերս հեռուստաելույթներից մեկում թերահավատություն հայտնեց այդ պալատի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ: Մեր խնդրանքով պարզաբանելով թերահավատության հիմքերը՝ պրն Անտինյանն ասաց, թե իր խոսքն ընդամենը նախազգուշական հորդոր է, թե հետագայում ինչ բարդություններ կարող են առաջանալ, որ դրանց մասին մտածենք հիմիկվանից. «Փոփոխված սահմանադրությամբ պակասել են նախագահի լիազորությունները հօգուտ ԱԺ-ի ու կառավարության: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդքան կարեւորել նախագահին կից ստեղծվելիք խորհրդակցական մարմնի դերը մեր հանրային կյանքի համար: Ու եթե ՀՀ նախագահը փորձի այդ կառույցին մեծ նշանակություն տալ, ապա բախվելու է կոալիցիոն գործընկերների շահերի հետ: Չէ՞ որ վերջիններս չեն հանդուրժի, որ ՀՀ նախագահն իրենց հաշվին ընդդիմությանն ու հասարակությանը սիրաշահելով՝ սեփական դիվիդենտների հարց լուծի: Ու հազիվ թե նրանք ԱԺ-ում այլեւս լուռումունջ կոճակ սեղմեն կամ սազն առնեն ու գովերգեն նախագահի ցանկացած նախաձեռնություն, եթե նա իրեն կից մարմնում շահագրգիռ քննարկումներ է անցկացնելու նույն այդ հարցերի շուրջ: Ուստի հավանական է, որ Հասարակական պալատի հենց առաջին նիստից հետո՝ ԱԺ-ի հերթական քառօրյայում կոալիցիայի պատգամավորներն այնպիսի հարցեր բարձրացնեն, որ ընդդիմադիրները մնան «անգործ», իսկ Հասարակական պալատի հերթական նիստն էլ անորոշ ժամանակով հետաձգվի»:
Քաղաքագետի վերլուծության համաձայն՝ Սերժ Սարգսյանի «ուղղակի կամ միջնորդավորված խաղերն» ընդդիմության հետ՝ ի հաշիվ կոալիցիայի, նրան կդնեն «շատ ծանր վիճակի մեջ, քանի որ դա կդիտվի խաղի կանոնների կոպիտ խախտում, որի համար անգամ դաշտից են հանում: Նախագահի ցանկացած փորձ իրեն կից ընդդիմության միջոցով մեղմել հասարակական լարվածությունը՝ դատապարտված է, իրական քայլեր են պետք:
Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե Հասարակական պալատն օրենքով այնպիսի լիազորություններ ունենա, որ ՀՀ նախագահը պարտադրված լինի նրա հետ հաշվի նստել՝ դա էլ մյուս ծայրահեղությունը կլինի, քանի որ ինչպե՞ս կարելի է խորհրդատվական կառույց ստեղծել ու տրվելիք խորհուրդը օրենսդրորեն պարտադրել կառույցի տիրոջը: Կամ էլ, եթե այնուամենայնիվ նրա բնականոն գործունեությունը պայմանավորված է լինելու նախագահի բարի կամքով ու բխելու է նրա հրամանագրի տառից ու ոգուց, ապա դա էլ անընդունելի կլինի պալատի կազմում ընդգրկված պատվախնդիր մարդկանց համար. եթե պետք է՝ նախագահն իրենց հավաքում է ու խորհուրդ հարցնելու իմիտացիա ստեղծում, իսկ եթե պետք չի, պարզապես անտարբեր է այդ կառույցի ու նրա գործունեության նկատմամբ»:
Էդվարդ Անտինյանը հիշեցրեց, որ Հասարակական պալատներ կան ԱՊՀ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում. «Սակայն, թե որքանով են դրանք արդյունավետ գործում՝ վիճելի հարց է: Իսկ խոսել Ռուսաստանում Հասարակական պալատի գործունեության արդյունավետության մասին՝ պարզապես լուրջ չէ, քանի որ նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են այնտեղի ժողովրդավարության մակարդակին՝ գիտեն, որ Հասարակական պալատը Պուտինին բազմակողմանիորեն գովերգելու այլընտրանքային ներկայացուցչական մարմին է սոսկ: Չնայած, եթե անգամ այդ կառույցը արդյունավետ գործեր ՌԴ-ում, դա նույնպես հիմք չէր տա մեզ կարծել, թե այդպես կլինի նաեւ Հայաստանում: Դժվար չէ նայել քարտեզին եւ էլի մի քանի չափանիշների թռուցիկ վերլուծություն կատարել, որ հասկանալի դառնա՝ հասարակության ձայնը երկրում լսելի դարձնելու ռուսաստանյան մոդելը մեզ համար ամենեւին էլ պիտանի չէ:
Ուստի, ՀՀ նախագահը պետք է հավատարիմ լինի իրեն վերապահված լիազորություններին, հետեւի Սահմանադրության պահպանմանը, ապահովի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, այդ քայլերը պետք է կատարի պետության ինստիտուցիոնալ կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով, բարենպաստ միջավայր ստեղծի քաղաքական ու հասարակական գործունեության համար, արդյունքում հանրությունը մասնակից կդառնա մեր երկրի կառավարմանը, դրանով ժողովուրդն իրեն երկրի տեր կզգա ոչ միայն ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու հարցում, այլեւ առհասարակ: Իսկ ընտրությունների նկատմամբ վստահության վերականգնման մասին նույնիսկ ավելորդ է խոսել, քանզի դա է հարցերի հարցը. քո՞ քվեարկության արդյունքում է ձեւավորվում իշխանություն, թե՞ գլխիդ իշխանություն են կարգում՝ քաղաքացի՞ ես, թե՞ հպատակ: Պետք է դուրս գալ պալատից, գնալ հասարակության խրճիթ, նստել ու ծանրութեթեւ անել երկրի առաջ ծառացած այս բազմաբնույթ հիմնախնդիրների լուծման ուղիները, այլ ոչ թե հասարակության «ընտրյալներին» բակի կողմից պալատ մտցնել»:
- ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԱՐԳԵԼՔՆԵՐ ՉՈՒՆԵՆ»
«Ես գիտեի, որ ստեղծվելու է մի հանձնաժողով, որը պետք է զեկուցեր Սերժ Սարգսյանին ինչ-որ քայլերի մասին, եւ սպասում էի, որ քայլերից մեկն էլ պետք է լինի թուլացումը»,- երեկ «Ազատություն» ...ԴԱՏՎՈՒՄ Է «ՏՐԱՖԱՐԵՏԱՅԻՆ» ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԵրեկ Երեւանի քրեական դատարանում մեկնարկել է Վահե Ղազարյանի քրգործով դատավարությունը Վահե Ղազարյանը, ում դատավարությունը սկսվեց երեկ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության թիկնազորի պետ ...ՈՒՂՂԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԻՐԱՐ ՔԱՇՔՇԵ՞Լ ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ համոզում էր լրագրողներին, որ ինքը երեխա չի ծեծել - Այսօր ամենամեծ հասարակական հնչեղություն ունեցող հարցը ձեր հանդեպ իրականացրած ծառայողական քննությունն է, ի՞նչ ...ԻՐԱՎԱԿԱՆ «ՏՐՅՈՒԿՆԵՐ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՄեկին կդատեն գրիչն ընտրակաշառք դարձնելու, մյուսին՝ իբր ոստիկանին մարմնական վնասվածք պատճառելու համար: Մարտի 1-ի դեպքերի առիթով կալանավորված Արամ Բարեղամյանի գործն արդեն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան, ...ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՎԵՑԻՆ
Ինչպես արդեն հաղորդվել է, մայիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննական մարմինը փոխել էր պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԺ նախկին ...«ԲԱՐԻ ԿԱՄՔԸ» ՀԵԳՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿ ՉԿԱ
Ա. Ի. 1ՀՀ նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը վերջերս ասուլիսում տեսակետ էր հայտնել, թե ձերբակալվածներին ազատ արձակելը կլինի բարի կամքի դրսեւորում, բայց եթե իշխանությունը դրսեւորում ...ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՁԵՎԱԿԱՆ Է
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀայաստանում կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող տասնյակ ընկերություններ խուսափում են կատարել իրենց երաշխիքային պարտավորությունները: Հատկապես վերջին տարիներին Հայաստանում կենցաղային ...ՄԵՆԹԱԼԻՏԵՏԻ ՀԱՐՑ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԿովկասցիների իրավունքները նույն կերպ են ոտնահարվում «Վրաստանում տարեցտարի ընտրություններն ավելի քիչ են թափանցիկ դառնում, իսկ մարդու իրավունքներն էլ խախտվում են ամենաանհավանական մեթոդներով: Վրացիներն, ...ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «ԱՉՈԿ» ԵՆ ՀԱՎԱՔՈ՞ՒՄ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ«Մարտի 1»-ի քրգործերի շարքից Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրվող, Թալին քաղաքի 30-ամյա բնակիչ Համլետ Աբրահամյանի ...ՈՂՋ ԱՐՄԱՎԻՐԸ՝ «ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ» Հ/Կ-ՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԿամ տեղի դպրոցներից գումար կորզելու հերթական «հնարքը» Հանրակրթական դպրոցներից ստացված դժգոհությունների չափով Արմավիրի մարզն ուղղակի ռեկորդակիր է: Երեկ կրկին «Առավոտին» են դիմել ...ԲԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱԼԱՏ ՄՏՑՆԵԼԸ ԵԼՔ ՉԷ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱսում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ վիճարկելով Հասարակական պալատի ստեղծման արդյունավետությունը: Օրերս ստեղծվելիք աշխատանքային խումբը պիտի մինչեւ մայիսի 20-ը մշակի փաստաթուղթ, որով ՀՀ նախագահին առընթեր ...ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԱՋԱԿՑԵԼ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՄանուկների դաստիարակության «դեղատոմսը»՝ ըստ դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանի Տիկնիկային արվեստին առնչվող մտահոգություններով «Առավոտին» էին դիմել ամուսիններ, դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանը ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.Նահանջը շարունակվում է Սոֆիայում ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում անհաջողությունը շարունակում է հետապնդել Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին: Առաջին ...ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐՆ ՈՒՇԱԹԱՓՎՈՒՄ ԵՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1Բայց Շիրակի մարզի առողջապահության վարչությանը դա ամենեւին չի հետաքրքրում Ըստ Շիրակի մարզի 18 հացադուլավորների՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանից ու ԱԺ «Ժառանգություն» ...ՔՈԼԵՋՆԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄայիսի 12-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում ոչ թե թատերական ներկայացում էր, այլ նորաձեւության ցուցադրում: Երեւանի պետական թեթեւ արդյունաբերության, Վանաձորի տեխնոլոգիական, ...
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ԱՌՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

