
ՈՂՋ ԱՐՄԱՎԻՐԸ՝ «ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ» Հ/Կ-ՈՒՄ
Կամ տեղի դպրոցներից գումար կորզելու հերթական «հնարքը»
Հանրակրթական դպրոցներից ստացված դժգոհությունների չափով Արմավիրի մարզն ուղղակի ռեկորդակիր է: Երեկ կրկին «Առավոտին» են դիմել արմավիրցիներ ու տեղեկացրել, որ այս մարզի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու առաջինից տասնմեկերորդ դասարանի աշակերտներին պարտադրում են դառնալ «Հայ դպրություն» հ/կ-ի անդամ, տարեկան էլ վճարել 600 դրամ անդամավճար, մինչդեռ պարզ չէ, թե ուր են «գնում» այդ գումարները: «Հայ դպրության» համակարգողն էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանն է:
Կապվեցինք վերջինիս հետ: Տիկին Սայադյանը խոստովանեց, որ հստակ չգիտի, թե որն է «Հայ դպրության» նպատակը, ինչով է այն զբաղվում, հետո էլ հավելեց. «Դա նոր բան չէ... Իրենք («Հայ դպրությունը»- Գ. Հ.) միշտ մեզ գրում էին, մենք էլ իրենց աջակցում էինք: Բայց դա ստիպողաբար չէ, ուսուցիչներն ու աշակերտներն էլ կամավոր սկզբունքով են աջակցում: Երեխաներին անդամության գրքույկներ ենք տվել՝ երեք տարով: Դա արել ենք դեռ տարիուկես առաջ ու բավականին մեծ ակցիայով գրքույկները բաժանել»: Չնայած մեր տեղեկություններով առաջին դասարանցիներն էլ են հ/կ-ական, բայց տիկին Սայադյանը հավաստիացրեց, որ դա վերաբերում է միայն 5-11-րդ դասարանցիներին եւ «Հայ դպրությանը» անդամակցելու մեջ վատ բան չկա, քանի որ դա տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Հարցին՝ արդյո՞ք իմաստ ունի երեխային թեկուզ ամենահումանիստական հ/կ-ի անդամ դարձնելը, անդամավճար գանձելը եւ անդամատոմս-գրքույկներ տալը, որից նրանք հաստատ գլուխ չեն հանում, տիկին Սայադյանը պատասխան չուներ: Նա ասաց, որ ծնողներն են երեխաների անդամավճարները մուծում, դպրոցներում դրանք հավաքվում են ու հետո փոխանցվում համապատասխան հաշվեհամարին, իսկ եթե որեւէ ծնող դժգոհել է, ուրեմն «ծնող-ուսուցիչ հարաբերություններն են պատճառը եղել»: Գ. Սայադյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե «Հայ դպրությունը» քանի՞ ուսուցիչ ու աշակերտ է միավորում Արմավիրի մարզում: Նա չկարողացավ հստակ թիվ ասել. «Առանձին-առանձին չեմ հիշում, բայց բոլորը միասին երեւի մի 3000 հոգի: Այդ կազմակերպությունը լավ գործ է անում, անվճար գրականություն, թատրոնի տոմսեր է տրամադրում դպրոցներին: Բացի այդ, դպրոցի կառավարման խորհուրդն իրավունք ունի ունենալ հոգաբարձուների խորհուրդ, գումար հավաքել եւ տնօրինել իր դպրոցի համար, ինչը մենք չենք արգելում, եթե դա նպատակին է ծառայում: Գուցե հիմա՞ էլ նման բան են անում: Եթե ասեիք՝ ո՞ր դպրոցից են բողոքել, ավելի հստակ կպատասխանեի»: Մենք, բնականաբար, դպրոցների եւ ուսուցիչների անուններ չտվեցինք, որովհետեւ գիտենք, թե «ապստամբներին» կարգի հրավիրելու ինչ մեթոդներ են գործում Արմավիրի մարզում: Տիկին Սայադյանը նաեւ արդարացավ, որ Արմավիրում անգամ դասագրքերի գումարն է դժվարությամբ հավաքվում, եւ գուցե դպրոցական համազգեստի պատճառով առաջացած աղմուկի շարունակությունն է այս դժգոհությունը: Հիշեցնենք, որ այստեղ ամենադժնի միջոցներով «համազգեստավորեցին» աշակերտներին: Ծնողների զայրույթը մեղմելու համար մարզպետը խոստացել էր ինքն էլ աշակերտական հագուստով շրջայց կատարել դպրոցներում, թեեւ այդպես էլ խոստումը չպահեց:
«Առավոտը» պարզաբանում ստանալու ակնկալիքով կապվեց նաեւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ: Նա ասաց, որ լսել է «Հայ դպրություն» կազմակերպության մասին: «Բայց որ Արմավիրի մարզում երեխաներն էլ են անդամավճար մուծում, առաջին անգամ եմ լսում,- տարակուսած հայտնեց հանրակրթության վարչության պետը՝ հավելելով,- չեմ հասկանում, երեխայի ինչի՞ն է պետք որեւէ կազմակերպության անդամակցելը»:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԱՐԳԵԼՔՆԵՐ ՉՈՒՆԵՆ»
«Ես գիտեի, որ ստեղծվելու է մի հանձնաժողով, որը պետք է զեկուցեր Սերժ Սարգսյանին ինչ-որ քայլերի մասին, եւ սպասում էի, որ քայլերից մեկն էլ պետք է լինի թուլացումը»,- երեկ «Ազատություն» ...ԴԱՏՎՈՒՄ Է «ՏՐԱՖԱՐԵՏԱՅԻՆ» ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԵրեկ Երեւանի քրեական դատարանում մեկնարկել է Վահե Ղազարյանի քրգործով դատավարությունը Վահե Ղազարյանը, ում դատավարությունը սկսվեց երեկ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության թիկնազորի պետ ...ՈՒՂՂԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԻՐԱՐ ՔԱՇՔՇԵ՞Լ ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ համոզում էր լրագրողներին, որ ինքը երեխա չի ծեծել - Այսօր ամենամեծ հասարակական հնչեղություն ունեցող հարցը ձեր հանդեպ իրականացրած ծառայողական քննությունն է, ի՞նչ ...ԻՐԱՎԱԿԱՆ «ՏՐՅՈՒԿՆԵՐ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՄեկին կդատեն գրիչն ընտրակաշառք դարձնելու, մյուսին՝ իբր ոստիկանին մարմնական վնասվածք պատճառելու համար: Մարտի 1-ի դեպքերի առիթով կալանավորված Արամ Բարեղամյանի գործն արդեն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան, ...ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՎԵՑԻՆ
Ինչպես արդեն հաղորդվել է, մայիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննական մարմինը փոխել էր պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԺ նախկին ...«ԲԱՐԻ ԿԱՄՔԸ» ՀԵԳՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿ ՉԿԱ
Ա. Ի. 1ՀՀ նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը վերջերս ասուլիսում տեսակետ էր հայտնել, թե ձերբակալվածներին ազատ արձակելը կլինի բարի կամքի դրսեւորում, բայց եթե իշխանությունը դրսեւորում ...ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՁԵՎԱԿԱՆ Է
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀայաստանում կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող տասնյակ ընկերություններ խուսափում են կատարել իրենց երաշխիքային պարտավորությունները: Հատկապես վերջին տարիներին Հայաստանում կենցաղային ...ՄԵՆԹԱԼԻՏԵՏԻ ՀԱՐՑ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԿովկասցիների իրավունքները նույն կերպ են ոտնահարվում «Վրաստանում տարեցտարի ընտրություններն ավելի քիչ են թափանցիկ դառնում, իսկ մարդու իրավունքներն էլ խախտվում են ամենաանհավանական մեթոդներով: Վրացիներն, ...ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «ԱՉՈԿ» ԵՆ ՀԱՎԱՔՈ՞ՒՄ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ«Մարտի 1»-ի քրգործերի շարքից Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրվող, Թալին քաղաքի 30-ամյա բնակիչ Համլետ Աբրահամյանի ...ՈՂՋ ԱՐՄԱՎԻՐԸ՝ «ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ» Հ/Կ-ՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԿամ տեղի դպրոցներից գումար կորզելու հերթական «հնարքը» Հանրակրթական դպրոցներից ստացված դժգոհությունների չափով Արմավիրի մարզն ուղղակի ռեկորդակիր է: Երեկ կրկին «Առավոտին» են դիմել ...ԲԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱԼԱՏ ՄՏՑՆԵԼԸ ԵԼՔ ՉԷ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱսում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ վիճարկելով Հասարակական պալատի ստեղծման արդյունավետությունը: Օրերս ստեղծվելիք աշխատանքային խումբը պիտի մինչեւ մայիսի 20-ը մշակի փաստաթուղթ, որով ՀՀ նախագահին առընթեր ...ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԱՋԱԿՑԵԼ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՄանուկների դաստիարակության «դեղատոմսը»՝ ըստ դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանի Տիկնիկային արվեստին առնչվող մտահոգություններով «Առավոտին» էին դիմել ամուսիններ, դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանը ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.Նահանջը շարունակվում է Սոֆիայում ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում անհաջողությունը շարունակում է հետապնդել Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին: Առաջին ...ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐՆ ՈՒՇԱԹԱՓՎՈՒՄ ԵՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1Բայց Շիրակի մարզի առողջապահության վարչությանը դա ամենեւին չի հետաքրքրում Ըստ Շիրակի մարզի 18 հացադուլավորների՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանից ու ԱԺ «Ժառանգություն» ...ՔՈԼԵՋՆԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄայիսի 12-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում ոչ թե թատերական ներկայացում էր, այլ նորաձեւության ցուցադրում: Երեւանի պետական թեթեւ արդյունաբերության, Վանաձորի տեխնոլոգիական, ...
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀԱՑԱԴՈՒԼԻ՝ ՈՂՋ ԳՅՈՒՂՈՎ

- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

