
ՈՒՂՂԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԻՐԱՐ ՔԱՇՔՇԵ՞Լ ԵՆ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ համոզում էր լրագրողներին, որ ինքը երեխա չի ծեծել
- Այսօր ամենամեծ հասարակական հնչեղություն ունեցող հարցը ձեր հանդեպ իրականացրած ծառայողական քննությունն է, ի՞նչ է տեղի ունեցել, ըստ ձեզ («Ազատություն»):
- Ծառայողական քննություն նշանակվել է ՀՀ վարչապետի կողմից, կարծում եմ, այդ հարցը ոչ թե ինձ պետք է ուղղեք, պետք է ուղղեք ծառայողական քննություն կատարողներին:
- Իրականում ի՞նչ է տեղի ունեցել, դուք երեխա՞ եք ծեծել («Ազատություն»):
- Չեմ կարծում, թե ձեզանից որեւէ մեկը էդ կարծիքին է, որ ես կարող եմ երեխա ծեծել, երեխաների մեջ ընդամենը թեթեւ կենցաղային վիճաբանություն է եղել եւ հարթվել է իմ եւ մյուս երեխայի ծնողների հանդիպումից հետո: Այդպիսի խնդիր չկա, այդ մասին ընդհանրապես մեր տարածաշրջանում խոսակցություն չի եղել, ծառայողական քննություն նշանակվել է, եւ արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին:
- Բայց Գորիսից տեղեկություններ են ստացվում, որ ծեծը եղել է, եւ երեխայի ծնողները վախեցած են, որ դուք հաշվեհարդար կտեսնեք իրենց հետ, դրա համար չեն բողոքում («Ազատություն»):
- Չեմ կարծում, որ այդ երեխայի ծնողները կարող են այդպես վախկոտ լինել, մայրը մտավորական է, նորմալ ընտանիք են, ես կխնդրեի, որ այդ ասեկոսեներին չհավատաք, եւ կուզենայի, եթե հնարավորություն ունեք, կամ ես փորձեմ ձեզ տրանսպորտով ապահովել, գաք եւ տեղում ծնողների հետ ինքներդ խոսեք:
- Ծառայողական քննությամբ պարզվեց, որ իբր ձեր որդուն են ծեծել, հնարավո՞ր է, որ Սյունիքի մարզում որեւէ մեկը ծեծի մարզպետի որդուն («Առավոտ»):
- Եթե իմ որդին դիմացինի հետ կռվի, նա ավելի ուժեղ լինի, հնարավոր է, որ ծեծեն, ի՞նչ կա դրա մեջ, բայց ես չեմ կարծում, որ այդպիսի խնդիր է եղել, որ մարզպետի երեխային են ծեծել կամ մյուսի երեխային են ծեծել, այդպիսի խնդիր չի եղել, ես ուղղակի ձեզ («Առավոտի» լրագրողին- Մ. Ե.) խնդրում եմ, որպես մայր, որպես կին, որպես աղջիկ, երեխաների հետ կապված խնդրում մի քիչ ուշադիր լինեք, մի քիչ էլ օբյեկտիվ լինեք: Որեւէ մեկը իրավունք չունի երեխա ծեծել, եթե երեխաները իրար ուղղակի քաշքշել են, դա չի նշանակում, որ դա այսօր պետք է դառնա հանրապետությունում մեծ հնչեղություն ունեցող հարց:
- Սակայն նման բաներ շարունակ հենց ձեր մարզում են լինում եւ հենց ձեր անունն է շոշափվում՝ ծեծերի եւ այլ վատ արարքների հետ կապված («Առավոտ»):
- Միգուցե հրապարակումներ լինում են, բայց դա բերեք փնտրենք մեկ ուրիշ տեղ, բերեք փնտրենք այն մարդկանց մեջ, ովքեր չկամեցող են, ովքեր խնդիր ունեն, ծրագրեր ունեն, նպատակներ ունեն, բերեք փնտրենք, թե խի՞ են նման հայտարարություններով հանդես գալիս, բայց չփորձենք վերագրել, որ մարզպետը երեխա է ծեծել: Ես չեմ կարող հիմա այդ մարդկանց անունները տալ, բայց երեւի ցանկացած լրագրողի համար պարզ է, թե այդ մարդիկ ովքեր են, դուք էլ երեւի տեղյակ եք, ես կուզենայի էդ մարդկանց հետ հարցազրույց անեիք եւ հարցնեիք, թե խի՞ են այդ մարդիկ անընդհատ ուզում թեմա սարքել:
- Բայց մարզից շարունակ տեղեկություններ են գալիս, որ Սյունիքի մարզում մարդիկ անձամբ ձեզանից վախենում են («Առավոտ»):
- Բայց սա ո՞ր թիվն է, որ վախենան, դուք էլ եք համոզված, բոլոր լրագրողներդ էլ համոզված եք, որ այդ վախի պահը արդեն անցել է շատ վաղուց, էսօր ոչ մեկից չեն վախենում, հավատացեք, որ չեն վախենում: Չեմ կարծում, որ հայ ազգի մեջ կան վախկոտներ: Ամեն մարդ էլ իրավունք ունի իր կամքը արտահայտելու կամ իր խոսքը ասելու: Բերեք էդ վախի պահը հանեք, սյունեցին վախկոտ չէ, սյունեցին ոչ մեկից չի վախենում, դուք էլ համոզվեցիք, ոչ միայն պատմությունից, այլեւ արցախյան պատերազմից, որ սյունեցին վախկոտ մարդ չի, սյունեցին ոչ մեկից վախենալու խնդիր չունի: Ընդամենը մեկ-երկու ճիվաղների խոսակցության թեմա է, որ Սյունիքում մարզպետից վախենում են:
- Այնուամենայնիվ, այդ երեխան տուժած է, նրա առողջական վիճակը վատ է եւ այնքան վատ, որ ծնողները վախենում են դիմել հիվանդանոց եւ իրենց ծանոթների մոտ են երեխային բուժում, եւ տուժել է ձեր ծեծի արդյունքում («Առավոտ»):
- Ոչ մի երեխա տուժած չի, հավատացնում եմ քեզ, մի հարայհրոցդ գցի, ուզում եմ հանգիստ խոսես եւ հասկանաս, որ էդ երեխան տուժած չի, ոչ մի բժիշկ չի կարող ասել, որ էդ երեխան տուժած է, ես չգիտեմ ձեր ցանկությունը որն է, բայց ես ուզում եմ, որ գոնե էս մի հարցում օբյեկտիվ մոտիկանաս, որ էդ երեխան իսկապես տուժված չի, էդ երեխան ծեծված չի, էդ երեխան վնասված չի, ուզում եմ իսկապես պատկերացնես, որ լուրջ է, եւ ես ձեզ հետ անկեղծ խոսում եմ:
- Գուցե ձեր տեղի վրա ա՞չք ունեն («Տարեգիր»):
- Հավատացեք, եթե ժողովրդի 1/3-ն էլ չցանկանա, որ ես աշխատեմ, անմիջապես ես հրաժարական կտամ, բայց որ ինչ-որ մեկը-երկուսը, չգիտեմ էլ, թե ովքեր են, դրանք արժանի չեն էս սուրբ հողի վրա քայլելու, դրանց ասելով ես հրաժարական չեմ տա:
- Ողջունո՞ւմ եք վարչապետի այն պրակտիկան, որ այսուհետեւ մամուլի հրապարակումները պետք է քննության ենթարկվեն («Ազատություն»):
- Դա վարչապետն է որոշում, իր համար պարզ լինելու համար կարելի է, ի՞նչ խնդիր կա, ինձ համար էլ թող պարզ լինի, ես ի՞նչ խնդիր ունեմ:
- Դուք այսօր բյուջեի քննարկմանը կարող էիք ձեր տեղակալին ուղարկել, հաշվի առնելով ձեր անվան շուրջ այս մեծ աղմուկը, բայց եկել եք, արդյոք ձեզ չե՞ն հանձնարարել անձամբ գալ սեփական մեղքը քավելու եւ լրատվամիջոցների առաջ ասելու այն բաները, ինչ որ հիմա ասացիք («Առավոտ»):
- Հավատա, որ նման ցանկություն չեմ ունեցել, չէ, չէ, երեւի տեսաք, որ բոլոր մարզպետներն են նստած, որեւէ տեղակալ այստեղ նստած չէր, եւ ԱԺ-ում հաշվետվություն ներկայացնելու համար, եթե ես հիվանդ չեմ, պառկած չեմ, ինքս կարող եմ ներկայացնել, ես էլ եկել եմ ներկայացնելու:
- Ձեր ամենասիրած լրատվամիջոցը ո՞րն է («Ազատություն»):
- Որ ճիշտն ասեմ՝ ոչ մեկդ:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Քննարկում
Mard գրել է:
Առաջարկում եմ ազգովի փող գցվենք ու խեղճ լիցկայի երեխեքի համար մի քանի հատ թիկնապահ վարձենք, որ խեղճերին համաքաղաքացիները չծեծեն ու պապան խեղճացած ասի՝ իմ տղուն են ծեծել: Ախր շատ մեղք են է, լացս եկավ կարդացի;
«ԱՐԳԵԼՔՆԵՐ ՉՈՒՆԵՆ»
«Ես գիտեի, որ ստեղծվելու է մի հանձնաժողով, որը պետք է զեկուցեր Սերժ Սարգսյանին ինչ-որ քայլերի մասին, եւ սպասում էի, որ քայլերից մեկն էլ պետք է լինի թուլացումը»,- երեկ «Ազատություն» ...ԴԱՏՎՈՒՄ Է «ՏՐԱՖԱՐԵՏԱՅԻՆ» ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԵրեկ Երեւանի քրեական դատարանում մեկնարկել է Վահե Ղազարյանի քրգործով դատավարությունը Վահե Ղազարյանը, ում դատավարությունը սկսվեց երեկ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության թիկնազորի պետ ...ՈՒՂՂԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԻՐԱՐ ՔԱՇՔՇԵ՞Լ ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ համոզում էր լրագրողներին, որ ինքը երեխա չի ծեծել - Այսօր ամենամեծ հասարակական հնչեղություն ունեցող հարցը ձեր հանդեպ իրականացրած ծառայողական քննությունն է, ի՞նչ ...ԻՐԱՎԱԿԱՆ «ՏՐՅՈՒԿՆԵՐ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՄեկին կդատեն գրիչն ընտրակաշառք դարձնելու, մյուսին՝ իբր ոստիկանին մարմնական վնասվածք պատճառելու համար: Մարտի 1-ի դեպքերի առիթով կալանավորված Արամ Բարեղամյանի գործն արդեն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան, ...ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՎԵՑԻՆ
Ինչպես արդեն հաղորդվել է, մայիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննական մարմինը փոխել էր պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԺ նախկին ...«ԲԱՐԻ ԿԱՄՔԸ» ՀԵԳՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿ ՉԿԱ
Ա. Ի. 1ՀՀ նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը վերջերս ասուլիսում տեսակետ էր հայտնել, թե ձերբակալվածներին ազատ արձակելը կլինի բարի կամքի դրսեւորում, բայց եթե իշխանությունը դրսեւորում ...ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՁԵՎԱԿԱՆ Է
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀայաստանում կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող տասնյակ ընկերություններ խուսափում են կատարել իրենց երաշխիքային պարտավորությունները: Հատկապես վերջին տարիներին Հայաստանում կենցաղային ...ՄԵՆԹԱԼԻՏԵՏԻ ՀԱՐՑ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԿովկասցիների իրավունքները նույն կերպ են ոտնահարվում «Վրաստանում տարեցտարի ընտրություններն ավելի քիչ են թափանցիկ դառնում, իսկ մարդու իրավունքներն էլ խախտվում են ամենաանհավանական մեթոդներով: Վրացիներն, ...ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «ԱՉՈԿ» ԵՆ ՀԱՎԱՔՈ՞ՒՄ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ«Մարտի 1»-ի քրգործերի շարքից Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրվող, Թալին քաղաքի 30-ամյա բնակիչ Համլետ Աբրահամյանի ...ՈՂՋ ԱՐՄԱՎԻՐԸ՝ «ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ» Հ/Կ-ՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԿամ տեղի դպրոցներից գումար կորզելու հերթական «հնարքը» Հանրակրթական դպրոցներից ստացված դժգոհությունների չափով Արմավիրի մարզն ուղղակի ռեկորդակիր է: Երեկ կրկին «Առավոտին» են դիմել ...ԲԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱԼԱՏ ՄՏՑՆԵԼԸ ԵԼՔ ՉԷ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱսում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ վիճարկելով Հասարակական պալատի ստեղծման արդյունավետությունը: Օրերս ստեղծվելիք աշխատանքային խումբը պիտի մինչեւ մայիսի 20-ը մշակի փաստաթուղթ, որով ՀՀ նախագահին առընթեր ...ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԱՋԱԿՑԵԼ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՄանուկների դաստիարակության «դեղատոմսը»՝ ըստ դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանի Տիկնիկային արվեստին առնչվող մտահոգություններով «Առավոտին» էին դիմել ամուսիններ, դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանը ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.Նահանջը շարունակվում է Սոֆիայում ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում անհաջողությունը շարունակում է հետապնդել Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին: Առաջին ...ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐՆ ՈՒՇԱԹԱՓՎՈՒՄ ԵՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1Բայց Շիրակի մարզի առողջապահության վարչությանը դա ամենեւին չի հետաքրքրում Ըստ Շիրակի մարզի 18 հացադուլավորների՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանից ու ԱԺ «Ժառանգություն» ...ՔՈԼԵՋՆԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄայիսի 12-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում ոչ թե թատերական ներկայացում էր, այլ նորաձեւության ցուցադրում: Երեւանի պետական թեթեւ արդյունաբերության, Վանաձորի տեխնոլոգիական, ...
 
ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄԻԼԻԱՐԴՆԵՐ՝ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ԳՐԻԳՈՐ ԹՈՐՈՍՅԱՆ 
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԳՈՀ ՉԵՆ ԻՐԵՆՑ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻՑ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Ստեփանակերտ-Երեւան
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀԱՑԱԴՈՒԼԻ՝ ՈՂՋ ԳՅՈՒՂՈՎ

- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

