
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեխանդր Ստաբբին, Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին, Եվրոպական միության նախագահությանն է դիմել Լոռու մարզում գործող Վանաձորի Հելսինկյան իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը:Նա ներկայացնում է 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական փուլը, ծավալված քաղաքական շարժումը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների գլխավորությամբ: «Շարժումն իր զարգացման ընթացքում ներգրավեց տարբեր հայացքների, համոզմունքների, զբաղմունքի տեր մարդկանց, այդ թվում՝ պետական ծառայողների, որոնք բացահայտ կամ ոչ հրապարակային հանդես էին գալիս Հայաստանում ձեւավորված հակաժողովրդավարական ռեժիմի դեմ: Ինչո՞ւ, որովհետեւ ռեժիմը խնդիր էր դրել վերարտադրել ինքն իրեն՝ այլ անձերի եւ դերակատարների միջոցով: Նման պայմաններում իշխանության լծակներին տիրապետող եւ պաշտոնավարման ժամկետն ավարտող Ռոբերտ Քոչարյանի անմիջական ղեկավարությամբ կիրառվեցին վարչական եւ ուժային բոլոր ռեսուրսները՝ ռեժիմի վերարտադրման ծրագիրը խոչընդոտող քաղաքական-հասարակական ակտիվիստների դեմ: Այդ գործելակերպի գագաթնակետը հանդիսացավ 2008թ. մարտի 1-ի առավոտյան խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի ապօրինի եւ հակամարդկային գործողությունների կիրառումը»,- գրում է Ա. Սաքունցը: Ըստ իրավապաշտպան գրասենյակի գնահատականի՝ կազմակերպվեց սադրանք, որի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց տասը քաղաքացի: Վերջիններիս թվում կային քաղաքացիներ, որոնք ընդհանրապես չէին մասնակցել այդ օրը ծավալված բողոքի ցույցին»: Ա. Սաքունցն անդրադառնում է նաեւ ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձեւին, ըստ որի՝ Հայաստանի առջեւ դրվեցին որոշակի պահանջներ: «Չնայած արդեն անցել է մեկ ամիս ԵԽԽՎ բանաձեւն ընդունելուց հետո, սակայն մինչ այժմ շարունակվում են անազատության մեջ գտնվել քաղաքական հայացքների համար կալանավորված քաղաքացիներ: Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող քաղբանտարկյալների գործի նախաքննությունը կա՛մ չի կատարվել, կա՛մ իրականացվում է ակնհայտ ճնշումներով, կեղծիքներով եւ շինծու ապացույցներով»,- հավելում է Ա. Սաքունցը: Վանաձորցի իրավապաշտպանն արձանագրում է, որ մինչ օրս թե՛ Երեւանում, թե՛ մարզերում «առանց որեւէ հիմքի արգելվում են հանրահավաքները եւ ցույցերը: Իրավիճակի այս ֆոնի վրա իշխանության արմատական ներկայացուցիչները հրապարակավ հայտնում են, որ բոլորովին էլ պետք չէ ամբողջովին կատարել ԵԽԽՎ բանաձեւի բոլոր կետերը»:Ա. Սաքունցի դիտարկմամբ, որեւէ ոստիկանի կամ իրավապահ մարմնի դեմ քրեական գործ չի հարուցվել, ընդ որում՝ նույն ոստիկանները տարբեր քրեական գործերով անցնում են սոսկ որպես վկաներ, որոնց ցուցմունքները հիմք են հանդիսանում քաղբանտարկյալների նկատմամբ քրեական մեղադրանքները ապացուցելու համար:
- Սեփ. լր.
ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Ինչպես ամեն տարի, այս տարվա մայիսի 9-ին նույնպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երկրորդ աշխարհամարտի վետերանների հասցեին ասվում են երախտիքի ջերմ ...«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՎԱԾ Է ԻՆՔՆԱՀԻԱՑՄԱՄԲ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսպես որակեց 2007-ի բյուջեի կատարողականի երեկվա հաշվետվությունը:
2007-ի բյուջեն կարելի է համարել 3 վարչապետների բյուջե. այն նախագծվեց ...«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 18
Ըստ «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության ղեկավար Գայանե Մարտիրոսյանի՝ այսպես էր իրեն սպառնացել գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Մայիսի 10-ին Ազատության հրապարակում կազմակերպվել էր ռոք-համերգ, ...ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐ՝ ՈՐ ՆՎԻՐԵՑ
R
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը
Մարդու անունն ու գործը հիշվում են այնքան, քանի դեռ կան գործիչներ, որոնք երբեք չեն մոռանում, որ մեր այսօրվա խաղաղ երկնքի համար մենք պարտական ենք մեր կողքին ապրող ...ՇԻՐԱԿՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱնժամկետ հացադուլի նստած ձորակապցիներին միացել են 7 տարվա ազատազրկման դատապարտված մարալիկցի քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի որդին, աներորդին, նաեւ՝ Գյումրիի ԵԿՄ 15 անդամները: Մարալիկում կիրակի, ժամը ...ՊԱՅՔԱՐ՝ ՃԻՇՏ ԿԱՆԽԱՏԵՍՈՂՆԵՐԻ ԴԵՄ
Ա. Ի.Հայաստանի ԱԳՆ-ի դեմ հայց ներկայացրած նախկին դիվանագետների պաշտպան Լեւոն Բաղդասարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հրապարակեց հայտարարություն, որում մասնավորապես ասված է, թե Վարչական դատարանի նախնական ...ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆՈՒՄ Է ՃՅՈՒՂ ԱՌ ՃՅՈՒՂ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վստահ է, որ շատ հարցեր օրենսդրական կարգավորում չեն ստանում:
2007 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, ...«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆԱԿՆԿԱԼԸ»
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 1Հազարավոր բաժանորդներ ընկերության սխալի պատճառով «թաղվել» են պարտքերի մեջ Մի քանի օր է «ԱրմենՏելի» ֆիքսված կապի բազմաթիվ բաժանորդներ ընկերության սպասարկման կետերի աշխատակիցների ...ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ ԼԱ՛Վ ԵՂԵՔ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԾաղկաձորյան սեմինարի ժամանակ խորհուրդ տվեց ճանաչված կինոգետ Կիրիլ Ռազլոգովը Մայիսի 9-11-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը կայացավ «Ժամանակակից կինոքննադատության առանձնահատկություններն ու ...ԴԱՏԱՎՈՐՆ ԱՐՀԱՄԱՐՀԵՑ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1Դատը տապալվեց օպերատորների աշխատանքը խոչընդոտելու, նրանց դուրս հրավիրելու պատճառով Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու էր ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի, ...«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ R
Արամ Կարապետյանին սուտ մատնության մեջ մեղադրելու բոլոր փորձերը հօդս են ցնդում
Մայիսի 6-ին ՀԺԿ գրասենյակում տեղի ունեցած «կլոր սեղանի» թեման «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Ամոյանը նույնպես կմեկնի պեկին
Հռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի եվրոպական գոտու նախավերջին վարկանիշային մրցաշարում 55 կգ քաշային Ռոման Ամոյանն իր քաշային կարգում դառնալով երրորդ մրցանակակիր՝ ...«ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 3
Ասում է «Հայք» թերթի խմբագիրը, իսկ «Ռադիոլուրի» տնօրենը գտնում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Հայք» թերթի ...ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Սեփ. լր.ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեխանդր Ստաբբին, Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին, Եվրոպական միության նախագահությանն ...
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

