
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
- Ըստ «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության ղեկավար Գայանե Մարտիրոսյանի՝ այսպես էր իրեն սպառնացել գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը:

Մայիսի 10-ին Ազատության հրապարակում կազմակերպվել էր ռոք-համերգ, որը գովազդային ակցիա էր. «Ինչ-որ ռուսական բանկ էր ռեկլամ արվում»: Այս մասին մեզ տեղեկացրեց «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Մարտիրոսյանը, որը ցերեկը տեսնելով հրապարակում ընթացող նախապատրաստական աշխատանքները՝ զրուցել էր դրանք իրականացնող ռուսախոս երիտասարդների հետ. «Հարցրի՝ իսկ ո՞վ է կազմակերպել համերգը, պատասխանեցին՝ մենք: Ասացի՝ լավ, ու որոշեցի ակցիա կազմակերպել»: Բողոքի ցույցի նպատակը նա այսպես բացատրեց. «Մենք բազմիցս հայտեր ենք ներկայացրել Ազատության հրապարակում հավաքներ կազմակերպելու համար, ու մեզ միշտ արգելել են: Բայց ահա ինչ-որ կոմերցիոն ակցիա է կազմակերպվում, ու դա թույլատրվում է: Սակայն ինչպես պարզվեց, մեզ այդ համերգին էլ արգելեցին ներկա գտնվել»:
Գայանե Մարտիրոսյանը մի քանի պաստառներ էր պատրաստել՝ «Մեր տունը Ազատության հրապարակն է», «Տանտերերից թաքնվողը լեգիտիմ չէ» եւ «Հայ տանը՝ հայերեն»: Մի քանի հոգու տեղյակ էր պահել, եւ երեկոյան եկել էին Ազատության հրապարակ: Նրանց են միացել նաեւ Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքների որոշ մասնակիցներ, նաեւ՝ «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամները, որոնց մուտքն Ազատության հրապարակ նույնպես արդեն ավելի քան երկու ամիս է՝ փակ է:
«Համերգի սկզբից հետո պաստառները բացեցինք ու կանգնեցինք հրապարակի մեջտեղում,- պատմեց Գայանե Մարտիրոսյանը:- Պաստառները բացելուն պես՝ մեզ վրա հարձակվեցին ոստիկանները, որոնց ղեկավարում էին պարեկապահակային ծառայության պետ Ռոբերտ Մելքոնյանը, Արաբկիրի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ այլք: Կապով արագ իրար տեղեկացրին ու հարձակվեցին մեզ վրա: Խլեցին պաստառները, ճղրտեցին, պատառոտեցին ու ցուցարարներին հրելով դուրս հանեցին: Միայն ինձ ձեռք չտվեցին: Ես մնացի մենակ կանգնած: Ասում եմ՝ լավ, սա աննորմալությո՞ւն չի: Ամբողջ աշխարհում ռոք համերգներին ընդունված է պաստառներով մասնակցելը՝ ինչո՞ւ եք պատռում: Գնդապետ Ռոբերտ Մելքոնյանն ինձ պատասխանում է՝ սենց է պետք, ձեզ չի հասնում ստեղ կանգնել: Ասում եմ՝ դո՞ւք եք որոշում, հեռացեք ու ձեր ներկայությունից ազատեք մեզ: Սկսեց գոռալ՝ հիմա էս պլակատները բերանդ կմտցնեմ: Ասացի՝ ես քո անունը գիտեմ, եղավ, շնորհակալություն, հեռացիր: Ինքը թե՝ դու հեռացի: Ես ասում եմ՝ դու մի որոշի, թե մենք որտեղ ենք կանգնելու: Ի՞նչ է ստացվում՝ Ազատության հրապարակը «չի հասնում» մեզ՝ ազատության, արդար երկրում ապրելու համար պայքարողներին, բայց «հասնում է» ինչ-որ անհասկանալի ռուսախոս ջահելությանը, որոնց մեծ մասն այդ համերգին եկել էր գարեջրի շշերով: Հենց սրա դեմ էինք բողոքում, բայց շատ կարճ տեւեց՝ հազիվ 3 րոպե, չհասցրինք պաստառները շնորհքով բացել: Մենք խնդիր էլ չունեինք այն երիտասարդների հետ, որոնք հավաքվել էին այնտեղ ռոք լսելու: Այդ լարվածությունը ոստիկաններն առաջացրին, որոնք եւս մեկ անգամ սեպ խրեցին թե՛ հասարակության տարբեր հատվածների միջեւ, թե՛ հարամ արեցին խաղաղ ակցիան»:
Տեղի ունեցածի մասին իրենց կայքէջում տեղեկություն է հրապարակել նաեւ «Հիմա» նախաձեռնությունը՝ հավելյալ մանրամասներ հայտնելով, թե քաղաքացիական հագուստով Ռոբերտ Մելքոնյանը խլել էր այդ պաստառները՝ «ամենավերջին հայհոյանքները տալով մի երիտասարդ կնոջ: Այդ պահին քիչ էր մնում, որ ՀԻՄԱ-ի մի քանի անդամներ իրենցից անկախ դառնային քաղբանտարկյալ, քանի որ ափերից դուրս եկած Բազազն սկսեց քաշքշել հիմայականներին, այնուհետեւ ոստիկանական շղթայով նրանց դուրս հանեցին Ազատության հրապարակից, ասելով՝ «մի հարամ արեք էրեխեքի համերգը»: Հարգելի Բազազ, ռոք-համերգը դժվար թե մենակ երեխաների համար էր նախատեսված»: «Հիմա»-ն նաեւ նշել է. «Եթե հիմայականների համար կան արգելված տեղեր, մենք դիմում ենք ՀՀ ոստիկանությանը՝ պաշտոնապես այդ տեղերը հրապարակելու պահանջով, ինչպես նաեւ փոխելու Հյուսիսային պողոտայի ժողովրդին «պաշտպանող» ոստիկաններին եւ նրանց հրամանատարներին, քանի որ նրանք գտնվում են ծայրահեղ նյարդայնացած վիճակում եւ «պաշտպանելու» փոխարեն կարող են լուրջ վնասներ հասցնել այդ ժողովրդի առողջությանը»:
Իսկ «Կանայք հանուն խաղաղության» հ/կ-ի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը մի մանրամասն էր հավելեց. «Երբ տեսա, որ բոլորին քշելով իջեցրին ներքեւ, դանդաղ քայլերով գնացի դեպի Հյուսիսային պողոտա: Իսկ երբ վերադառնում էի, տեսա, որ Կենտրոնի թաղապետարանի մոտով արդեն մի մեծ զորախումբ է գալիս դեպի Ազատության հրապարակ: Երեւի ենթադրում էին, թե մենք էլի փորձելու ենք մտնել Ազատության հրապարակ: Բայց անձրեւ սկսվեց, ու ես կանանց ասացի՝ գնացեք տուն»:
- ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Քննարկում
Արման գրել է:
Տենց ասողը, էդ պլակատը թո տանի ու իր կնկա բանի մեջ մտցնի, համ կինը կբավարարվի, համ էլ իր ջղայնությունը կանցնի։ козли
Garo գրել է:- Արման
Տենց ասողը, էդ պլակատը թո տանի ու իր կնկա բանի մեջ մտցնի, համ կինը կբավարարվի, համ էլ իր ջղայնությունը կանցնի։ козли
Vobshe to vor mord u qvord bani mej el mcni eli vat chi lini. Berezovsku pogherov sarqac droshner@ davachan hayerin dura galis lav "bavararuma".- Արման
arg գրել է:
Պետք է գոհ լինեն, որ ընդամենը մտցնում են բերանները, դեմոկրատական երկրներում ավելի շուտ կըմտցնէին հետույքները:
սաշիկ բռնիք քաշիք գրել է:
ա երերվի գայանեին դուրփչի եկել վոր բերանեն մտցրել,եթտ նման ակցիաներ կազմակերպեն եվրոպայում հավատացած եղեկ վոր հաստատ վոչթե բերանը այլ դրանց հետույքն կմցնեն,ուղակի ես համոզվածեմ վոր հալալա հայաստանի իշխանություների համբերությանը,դուք ուզումեք միայնպիսի դեմոկրատյա վոր աշխարհում չկա,բայց հաստատ ձերուզածը իհարկէ դաչե այլ քանդել հայոց պետականությունը վիր ձեռնտուչեր մեր հարեվաներին արեվմուտքին,ինչպես միշտ երբ հայաստանը ուզելե զարգանա ուժեղանա հայտնվելեն դրանց պես տականքներ եվ ամենինչ վոչնչացրելեն,բազց այսանգամ իմկարծիքով ձեզմոտ չիստացվելու դահաստատ.- Manvel գրել է:
Ոստիկանը մեղավոր է, որ մտցնելու ճիշտ տեղը չի ասել: Այ "պոռնիկներ հայոց աշխարհի", ձեր ներքինի առաջնորդ ԼՏՊ-ի սևքար օձաբնի դեմ արեք "ակցիաները" ու հանգիստ թողեք մեր Երևանը, 10 անմեղ մարդկանց գլուխը կերաք ու դեռ չե՞ք կշտացել: - Manvel գրել է:
Աննա, քեզ էլ փչացրին ես լևոնական շակալները, ափսոս, մի պոռնիկ էլ ավելացավ Հայաստանում: - Smergh գրել է:
Ոստիկանը մեղավոր է,այն բանում, որ մտցնելու ճիշտ տեղը չի ասել: Այ "պոռնիկներ հայոց աշխարհի", ձեր թլպատված, իսկ հիմա ներքինի առաջնորդ՝ ԼՏՊ-ի սևքար օձաբնի դեմ արեք "ակցիաները" ու հանգիստ թողեք մեր Երևանը, 10 անմեղ մարդկանց գլուխը կերաք ու դեռ չե՞ք կշտացել: - Manvel գրել է:
Աննա, քեզ էլ փչացրին ես լևոնական շակալները, ափսոս, Հայաստանում մի պոռնիկ էլ ավելացավ:
ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Ինչպես ամեն տարի, այս տարվա մայիսի 9-ին նույնպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երկրորդ աշխարհամարտի վետերանների հասցեին ասվում են երախտիքի ջերմ ...«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՎԱԾ Է ԻՆՔՆԱՀԻԱՑՄԱՄԲ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսպես որակեց 2007-ի բյուջեի կատարողականի երեկվա հաշվետվությունը:
2007-ի բյուջեն կարելի է համարել 3 վարչապետների բյուջե. այն նախագծվեց ...«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 18
Ըստ «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության ղեկավար Գայանե Մարտիրոսյանի՝ այսպես էր իրեն սպառնացել գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Մայիսի 10-ին Ազատության հրապարակում կազմակերպվել էր ռոք-համերգ, ...ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐ՝ ՈՐ ՆՎԻՐԵՑ
R
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը
Մարդու անունն ու գործը հիշվում են այնքան, քանի դեռ կան գործիչներ, որոնք երբեք չեն մոռանում, որ մեր այսօրվա խաղաղ երկնքի համար մենք պարտական ենք մեր կողքին ապրող ...ՇԻՐԱԿՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱնժամկետ հացադուլի նստած ձորակապցիներին միացել են 7 տարվա ազատազրկման դատապարտված մարալիկցի քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի որդին, աներորդին, նաեւ՝ Գյումրիի ԵԿՄ 15 անդամները: Մարալիկում կիրակի, ժամը ...ՊԱՅՔԱՐ՝ ՃԻՇՏ ԿԱՆԽԱՏԵՍՈՂՆԵՐԻ ԴԵՄ
Ա. Ի.Հայաստանի ԱԳՆ-ի դեմ հայց ներկայացրած նախկին դիվանագետների պաշտպան Լեւոն Բաղդասարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հրապարակեց հայտարարություն, որում մասնավորապես ասված է, թե Վարչական դատարանի նախնական ...ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆՈՒՄ Է ՃՅՈՒՂ ԱՌ ՃՅՈՒՂ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վստահ է, որ շատ հարցեր օրենսդրական կարգավորում չեն ստանում:
2007 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, ...«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆԱԿՆԿԱԼԸ»
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 1Հազարավոր բաժանորդներ ընկերության սխալի պատճառով «թաղվել» են պարտքերի մեջ Մի քանի օր է «ԱրմենՏելի» ֆիքսված կապի բազմաթիվ բաժանորդներ ընկերության սպասարկման կետերի աշխատակիցների ...ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ ԼԱ՛Վ ԵՂԵՔ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԾաղկաձորյան սեմինարի ժամանակ խորհուրդ տվեց ճանաչված կինոգետ Կիրիլ Ռազլոգովը Մայիսի 9-11-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը կայացավ «Ժամանակակից կինոքննադատության առանձնահատկություններն ու ...ԴԱՏԱՎՈՐՆ ԱՐՀԱՄԱՐՀԵՑ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1Դատը տապալվեց օպերատորների աշխատանքը խոչընդոտելու, նրանց դուրս հրավիրելու պատճառով Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու էր ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի, ...«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ R
Արամ Կարապետյանին սուտ մատնության մեջ մեղադրելու բոլոր փորձերը հօդս են ցնդում
Մայիսի 6-ին ՀԺԿ գրասենյակում տեղի ունեցած «կլոր սեղանի» թեման «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Ամոյանը նույնպես կմեկնի պեկին
Հռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի եվրոպական գոտու նախավերջին վարկանիշային մրցաշարում 55 կգ քաշային Ռոման Ամոյանն իր քաշային կարգում դառնալով երրորդ մրցանակակիր՝ ...«ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 3
Ասում է «Հայք» թերթի խմբագիրը, իսկ «Ռադիոլուրի» տնօրենը գտնում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Հայք» թերթի ...ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Սեփ. լր.ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեխանդր Ստաբբին, Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին, Եվրոպական միության նախագահությանն ...
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

