
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
- ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ
Գլուխ տասներորդ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Արդեն երկուսուկես ամիս է՝ էս վեպս ոչ գրում էի, ոչ էլ տպում։ Եթե քաղաքական ու հեղափոխական ջիղ ունենայի, հիմա հանգիստ խղճով կհայտարարեի, որ երկուսուկես ամիս գործադուլ եմ արել՝ ընտրակեղծիքների ու անարդար ընտրությունների կապակցությամբ, բայց եթե քաղաքական ու հեղափոխական ջիղ ունենայի ու էդպիսի բան հայտարարեի, էլի խիղճս չպիտի հանգիստ լիներ, որովհետեւ, եթե ինձուձեզ խաբեմ, հոգուս խորքում հո շարունակելո՞ւ եմ իմանալ, որ էս վեպս գրելն ու տպելը դադարեցրի դեռեւս փետրվարի տասնվեցին, այսինքն՝ ընտրությունների օրվանից մի քանի օր առաջ, եւ չնայած հանրահավաքներին կանոնավոր մասնակցել սկսեցի ընտրություններից հետո միայն, բայց փետրվարի տասնվեցին արդեն հասկացել էի, որ էս վեպիս ընթացիկ էջերը չափազանց ժամանակավրեպ են, եւ Հրուշի պատմության շարունակությունը որեւէ մեկին չի կարող հետաքրքրել, եւ չնայած ընթերցողներիցս ոմանք ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ եմ վեպս դադարեցրել, իրենք էլ էին հասկանում, որ էդ օրերին Հայաստանում ոչ ոք վեպ կարդալու հավես ու սիրտ չունի, ու էդ բանն ամենից ավելի հենց ե՛ս էի զգում ու հասկանում, որովհետեւ փետրվարի տասնվեցից սկսած՝ չարագուշակորեն զգում ու հասկանում էի, որ հետագա ընդհարումներն անխուսափելի են, եւ չարագուշակորեն նույնիսկ զոհեր էի ենթադրում, որովհետեւ ընդդիմությունն իշխանություններին նահանջի ու իշխանությունը կամավոր հանձնելու տարբերակ չէր թողել՝ ճիշտ այնպես, ինչպես որ մարտի մեկի ընդհարումից հետո ու մինչ օրս իշխանությո՛ւնը ընդդիմությանն ու Լեւոնին իշխանության չգալու որեւէ տարբերակ չի թողնում։
Երբ արտակարգ դրություն հայտարարվեց, եւ ընդդիմադիր թերթերը դադարեցին տպվել, էս վեպս դադարեցնելու լավագույն ալիբին ի հայտ եկավ, ու մտածեցի՝ մինչեւ իսկական «Հայկական ժամանակը» նորից չսկսի տպվել, իմ էս «Հայկական ժամանակը» չեմ տպի, եւ էդպես մտածելու ու վարվելու միանգամայն լուրջ հիմքեր ունեի, որովհետեւ գրքերիցս երկուսը՝ «Երեւան հյուրանոցն» ու «Մետաքսի ճանապարհը» Նիկոլը ժամանակին իր թերթում ծայրեծայր ոչ միայն տպագրել, այլեւ ինձ ահագին էլ հոնորար էր տվել. այսինքն, Նիկոլն ամեն ինչից բացի՝ նաեւ գրական հովանավորս է, ու ես մտածեցի՝ մինչեւ իր «Հայկական ժամանակը» չտպվի, իմը չեմ տպի, մինչդեռ, ինչպես շուտով պարզվեց, եթե նույնիսկ ուզենայի էլ, իմը չէի կարողանալու տպել, որովհետեւ արտակարգ դրության ցենզորն «Առավոտի» առաջին իսկ համարը Լեւոնի հարցազրույցի պատճառով արգելեց. այսինքն, արտակարգ դրության ամբողջ ընթացքում «Առավոտն» էլ «Հայկական ժամանակի» հետ բարենբար չտպվեց, ու էս առիթով ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ հովանավորների առումով բախտս ահագին բերում էր. Արամն էլ «Առավոտում» ամբողջ «Անտիպոեզիաս» ու էս վեպիս հինգուկես հատորներն է բավական բարձր հոնորարով տպել ու հիմա էլ է պատրաստակամ շարունակել, եւ Ռուբոյի հովանավորությամբ էլ Արամի ու Նիկոլի տպածները գրքերի տեսք են ստացել, եւ չնայած երեք հովանավորներս իրարից բավական տարբեր մարդիկ են, բայց մի հարցում իրար շատ են նման. երեքն էլ երբեւէ ինձանից որեւէ բան չեն պահանջել ու իրենց արած լավությունները երբեւէ երեսովս տված չկան, մինչդեռ մեր գրողները կվկայեն, որ նկարագրածս էս վիճակը հետխորհրդային գրողի համար բացառիկ ու երանելի վիճակ է, բայց երեւի Աստված շատ համարեց, եւ երբ արտակարգ դրությունը հանվեց, ես հոգեբանորեն անպատրաստ էի վեպիս տպագրությունը շարունակել՝ նախ էն պատճառով, որ արդեն ամսից ավելի էր՝ տող անգամ չէի գրել, որովհետեւ ուղեղս ու հոգիս անհոգ իրավիճակներին էին վարժված, իսկ տպագրելիք հատվածներս էլ Նիկոլի անցած տարվա «1+1+1» նախաձեռնությանն էին վերաբերում, որոնք էդ պահի դրությամբ նույնիսկ Նիկոլին կարող էին ուշացած թվալ, եւ, բացի այդ, ես չէի կարող վեպիս տպագրությունը շարունակել թեկուզեւ այն պատճառով, որ վեպիս հերոսներից ոմանք ազատազրկված էին. նստածների մեջ լիքը մոտիկ ու ծանոթ մարդիկ կային՝ Ալիկը, Արոն, Սուրոն, Վահագը, Գուգոն, Վովան, Շանթը, Ժորան, Ռուբոն, Տիկոն, Արշակը, Կարոն, Մասիսը, Հովոն, Սմբատը, Մյասնիկը, Պետրոսը, Դավիթը, Տիկոն, ինչպես նաեւ Ջհանգիրյանը, ումից մի անգամ կեսբերան մի բան էի խնդրել, ու րոպեական արել էր, եւ Նիկոլի, Արամի ու Ռուբոյի պես ինքն է՛լ իր արած լավության դիմաց ինձնից որեւէ բան չպահանջեց, ու հիմա որ էս ուղղությամբ մտածում եմ, սկսում եմ հասկանալ, որ բոլոր նրանք՝ ովքեր էս դժվարին տարիներին ինձ զանազան լավություններ են արել, իրենց արածի դիմաց ինձանից որեւէ բան չեն պահանջել՝ ի տարբերություն էն մարդկանց, ովքեր ինձ երբեւէ որեւէ լավություն արած չկան, բայց առավոտից իրիկուն ինձ որոշակի պահանջներ են ներկայացնում, եւ երբ ընտրություններից հետո հայտնվեցի նախ Մատենադարանի տարածքում, այնուհետեւ՝ Ազատության հրապարակում, անմիջապես հասկացա, որ ինձնից պահանջողներն ու ակնկալողներն անհամեմատ շատ են, քան է՛ն մարդիկ, որոնցից ինքս եմ ինչ-որ բան ակնկալել ու ակնկալում, եւ երբ ընտրությունների հաջորդ օրը հայտնվեցի Մատենադարանի, իսկ հաջորդ օրերին՝ Ազատության հրապարակի տարածքում, վերջնականապես հասկացա, որ ինձ վիճակված չէ մեր հանրապետության շարքային քաղաքացին լինել. այսինքն, ինձ տրված չէ է՛ն տարրական բախտը, որից լիուլի օգտվում են հարյուր հազարավոր ինձնմանները, որովհետեւ, երբ ընտրություններից հետո սկսեցի մասնակցել հանրահավաքներին, նկատեցի, որ հանրահավաքներին մասնակից որոշ ծանոթներս ու որոշ անծանոթներ ինձ մի տեսակ են նայում, եւ անծանոթներից մեկն ինձ թարս նայելով՝ չափազանց խիստ տոնով հարցրեց՝ «դո՞ւք ինչու ելույթ չեք ունենում, պարո՛ն Շեկոյան», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ ելույթ», եւ անծանոթն ասաց՝ «ասում եմ՝ ինչո՞ւ հարթակից ելույթ չեք ունենում», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ պիտի հարթակից ելույթ ունենամ», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «բա ո՞նց էր Հրանտ Մաթեւոսյանը ելույթ ունենում», եւ ես ասացի՝ «ինքն էս հարթակից ոչ մի անգամ ելույթ չի ունեցել», եւ շլյապայով ու ակնոցավոր էդ մարդն ինձ թերահավատորեն նայեց ու հարցրեց՝ «Աղասի Այվազյանն է՞լ ելույթ չի ունեցել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ. ինքն էլ ոչ մի անգամ էս հարթակից ելույթ չի ունեցել», եւ ակնոցավորն արհամարհական նայեց ինձ ու հարցրեց՝ «միգուցե Չարենցն է՞լ ելույթ չի ունեցել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Չարենցի ժամանակ էս հարթակը չկար», եւ ակնոցավորն արհամարհական ինձ նայեց ու ասաց՝ «պարտադիր չէ, որ կոնկրետ այս հարթակից ելույթ ունենար», եւ ես ասացի՝ «Չարենցը մեծություն էր», եւ ակնոցավորը մեծահոգաբար ինձ ժպտաց ու ասաց՝ «եթե ելույթ ունենաք, դուք է՛լ մեծություն կդառնաք», եւ ես ասացի՝ «Չարենցը հեղափոխական էր», եւ ակնոցավորն իր ժպիտը պահելով հարցրեց՝ «ձե՞զ ինչն է խանգարում հեղափոխական լինել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «բնավորությունս», եւ ակնոցավորը, որ երեւի ինձնից ընդամենը մի քանի տարով մեծ կլիներ, վերստին մեծահոգաբար ինձ ժպտալով ասաց՝ «ժամանակն է, որ ձեր բնավորությունը փոխեք, երիտասա՛րդ», եւ ես համարձակվելով՝ իրեն հարցրի՝ «բա դո՞ւք ինչու ելույթ չեք ունենում», եւ ակնոցավորը պատասխանեց ու ասաց՝ «դուք մտավորական եք. ժողովուրդը ձեր խոսքի կարիքն ունի», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտեք՝ որ մտավորական եմ», եւ ակնոցավորն ակնոցներն ուղղելով ուշադիր նայեց ինձ ու ասաց՝ «եթե չեմ սխալվում, ձեր լուսանկարն «Առավոտում» ամեն շաբաթ տպագրվում է», եւ ես ասացի՝ «արդեն երկու շաբաթ ա՝ չի տպագրվում», եւ ինքն ասաց՝ «նկատել եմ» եւ հարցրեց՝ «ինչո՞ւ չի տպագրվում», եւ ես ասացի՝ «հիմա էդ վեպս դժվար թե որեւէ մեկին հետաքրքրի», եւ ինքն ասաց՝ «շատ ճիշտ եք զգացել», եւ ես հարցրի՝ «դո՞ւք ինչ մասնագիտություն ունեք», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «ֆիզիկայի ուսուցիչ էի, բայց օպտիմալացրին. արդեն երեք տարուց ավելի է՝ չեմ աշխատում», եւ ես ժպտացի ու ասացի՝ «փաստորեն, իսկական մտավորականը դուք եք. դո՛ւք պիտի ելույթ ունենաք», եւ ինքն ասաց՝ «ժողովուրդը ձե՛ր խոսքին է սպասում, պարո՛ն Շեկոյան. դուք ուղղակի պարտավոր եք ելույթ ունենալ», եւ ես հարցրի՝ «ելույթ ունենամ՝ ի՞նչ ասեմ», եւ ակնոցավորը մեղմ ժպտաց ու ասաց՝ «առանձնապես մեծ բաներ չպիտի ասեք. ասեք՝ պայքար, պայքար մինչեւ վերջ», եւ հենց էդ պահին Նիկոլը հարթակից գոռաց՝ «պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ», եւ ակնոցավորը մի քայլ առաջ գնաց ու բոլորի հետ աղաղակեց՝ «պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ», եւ երբ Նիկոլը դադար տվեց, ժողովուրդը սկսեց գոռալ՝ «հի՛-մա՛, հի՛-մա՛», եւ ակնոցավորն էլ էր հետները գոռում, ու ես առիթից օգտվելով՝ շարժվեցի Սպենդիարյանի արձանի կողմն ու արձանի մոտ տեսա մանկավարժականի մեր դասախոս Գեւորգին, որը տասնհինգ տարի շարունակ ինձ չէր բարեւում՝ ամեն ինձ տեսնելիս ճամփեն փոխում էր, որովհետեւ տասնհինգ տարի առաջ մի առիթով դրական էի արտահայտվել Վանոյի ու Լեւոնի մասին, եւ շուրջ տասնհինգ տարի Գեւորգն ինձ էդ բանը չէր ներում ու ամեն ինձ տեսնելիս ճամփեն փոխում էր, բայց հիմա՝ 2008 թվականի փետրվարի 22-ին Սպենդիարյանի արձանի մոտ ինձ տեսնելով՝ ուրախացավ ու շատ ջերմ բարեւեց, եւ երբ իրեն հարցրի՝ «դո՞ւ էստեղ ինչ ես անում», ինքն ասաց՝ «ինչ որ բոլորը», եւ ես հարցրի՝ «քաղաքական հայացքներդ փոխե՞լ ես», եւ Գեւորգն ասաց՝ «էս իշխանություններն ստիպեցին, որ հայացքներս փոխեմ» եւ հարցրեց՝ «դո՞ւ ուր ես՝ չես էրեւում», եւ ես ասացի՝ «որտե՞ղ չեմ էրեւում», եւ Գեւորգն ասաց՝ «էս միտինգներին», եւ ես ստեցի ու ասացի՝ «սաղ միտինգներին էլ էղել եմ», եւ Գեւորգն ասաց՝ «ես միշտ էս արձանի մոտ եմ կանգնում. էստեղից շատ լավ ա լսվում», եւ ես ասացի՝ «ես էլ Թումանյանի արձանի մոտ եմ կանգնում», եւ Գեւորգն ասաց՝ «դու Թումանյանի արձանի մոտ կանգնելու իրավունք չունես», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞», եւ ինքը հարթակը ցույց տալով՝ պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ քո տեղն ա՜յ էնտեղ է», եւ ես նորից հարցրի՝ «խի՞», եւ Գեւորգը, որ յոթանասունականներին մանկավարժականում գիտկոմ էր դասավանդում ու ինձ հազիվ էր բավարար նշանակում, պատասխանեց եւ ասաց՝ «որովհետեւ դու մտավորական ես», եւ ես հարցրի՝ «բա դո՞ւ ինչ ես», եւ Գեւորգը պատասխանեց ու ասաց՝ «ես ընդամենը կրոնի դասախոս եմ. ո՛չ բարով», եւ ես հարցրի՝ «խի՞ ոչ բարով», եւ Գեւորգը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ էս այլանդակ կյանքն ստիպում ա, որ Աստծո հանդեպ էլ հավատդ կորցնես», եւ մինչ մտածում էի՝ ինչ ասեմ, էդ պահին ինձ մոտեցավ ռեժիսոր Շռամ Սամոն, թեւիցս քաշեց ու հարցրեց՝ «ըստեղ ի՞նչ ես անում», եւ ես ասացի՝ «լսում եմ», եւ Շռամը հարցրեց՝ «ո՞ւմ ես լսում», եւ ես ասացի՝ «մի քիչ առաջ Ադամն էր ելույթ ունենում, հիմի՝ Պասկը» եւ ավելացրի՝ «իրանց եմ լսում», եւ Սամոն ինձ ասաց՝ «դու ոչ թե պիտի լսես, այլ քե՛զ պիտի լսեն», եւ ես ասացի՝ «այսինքն», եւ Շռամը թեւիցս քաշելով ասաց՝ «այսինքն, պիտի ելույթ ունենաս», եւ ես Շռամին ասացի՝ «քաղաքականությամբ չեմ զբաղվում», եւ Շռամն ասաց՝ «որ քաղաքականությամբ չզբաղվես, քաղաքականությունը քեզնով կզբաղվի», եւ ես ասացի՝ «գիտեմ», եւ Շռամ Սամոն ասաց՝ «որ գիտես, ուրեմն պիտի ելույթ ունենաս», եւ ես ասացի՝ «քաղաքականության հետ գլուխ չունեմ», եւ Սամոն ասաց՝ «էս քաղաքականության հարց չի. ազգի փրկության հարց ա», եւ ես ասացի՝ «մեկն ըլնի՝ ինձ փրկի», եւ Շռամ Սամոն հարցրեց՝ «ումի՞ց», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «քեզնից», եւ Սամոն ասաց՝ «փաստորեն, չես ուզում ելույթ ունենաս», եւ ես ասացի՝ «կյանքումս ելույթ ունեցած չկամ», եւ Սամոն ասաց՝ «կարող ա՞ Ադամն ու Պասկը սաղ կյանքներն էս հարթակից ելույթ են ունեցել», եւ ես ասացի՝ «ես կյանքումս ելույթ ունեցած չկամ՝ ոչ մի հարթակից», եւ Սամոն ժպտաց ու ասաց՝ «դժվարն առաջին անգամն ա», եւ ես հարցրի՝ «բա դո՞ւ խի ելույթ չես ունենում», եւ Սամոն ասաց՝ «ես որ Շեկոյան Արմենն ըլնեի, ամեն օր ելույթ կունենայի», եւ ես ասացի՝ «չհասկացա», եւ Սամոն ասաց՝ «ինչ կա չհասկանալու. գրողի խոսքը սավսեմ ուրիշ ա. գրողը մտավորական ա համարվում», եւ ես ասացի՝ «կարող ա՞ ռեժիսորը մտավորական չի», եւ Սամոն ժպտաց ու ասաց՝ «ժողովուրդը գրողներից ա խոսք սպասում», եւ ես ասացի՝ «դու ի՞նչ գիտես՝ ժողովուրդն ումից ա խոսք սպասում», եւ Սամոն ասաց՝ «որ չիմանամ՝ չեմ ասի», եւ ես ասացի՝ «ամեն ինչ գիտես, բայց ելույթ չես ունենում» եւ ավելացրի՝ «համ էլ՝ դու ինձնից հազար անգամ լավ ելույթ կունենաս», եւ Սամոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «առոգանության ու հռետորության իմաստով», եւ Սամոն հարցրեց՝ «իմ հռետորությո՞ւնը երբ ես տեսել», եւ ես ասացի՝ «ղարաբաղյան շարժման վախտ աջուձախ ելույթներ էիր ունենում», եւ Սամոն ասաց՝ «ինչ-որ չեմ հիշում», եւ ես ասացի՝ «ես լավ եմ հիշում», եւ Սամոն ասաց՝ «որ շատ պետք ըլնի՝ հիմի է՛լ ելույթ կունենամ», եւ ես ասացի՝ «որ շատ պետք ըլնի՝ ես է՛լ ելույթ կունենամ», եւ Սամոն համաձայնվեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում. սաղ պայքարը դեմներս ա», եւ ես ասացի՝ «բայց ժողովուրդը գոռում ա՝ հի՛-մա՛, հի՛-մա՛», եւ Սամոն ասաց՝ «որովհետեւ ժողովուրդն ավելի ա հավատում, քան՝ մենք», եւ ես հարցրի՝ «Լեւոնին ա՞ հավատում», եւ Սամոն պատասխանեց ու ասաց՝ «համ Լեւոնին ա հավատում, համ՝ ընդհանուր հաղթանակին» եւ կրկնեց՝ «ժողովուրդն ավելի ա հավատում, քան՝ մենք», եւ ես ասացի՝ «մենք է՛լ ենք ժողովուրդ», եւ Սամոն ասաց՝ «մենք շատ պիտի հաց ու պանիր ուտենք, որ էս ժողովրդին արժանանանք», եւ էդ պահին Պասկն իր ելույթն ավարտեց, ու Նիկոլն անմիջապես գոռաց՝ «Լե-վոն, նա-խա-գահ», եւ ժողովուրդը մի քանի անգամ Նիկոլի խոսքը կրկնելոււց հետո խոսքը փոխեց ու սկսեց վանկարկել՝ «հի՛-մա՛, հի՛-մա՛», եւ Նիկոլը ժողովրդի հետ նույնը վանկարկելով՝ այնուհետեւ գոռաց՝ «ա-զա-տու-թյուն», ու էդ պահին մեզ մոտեցան Պասկն ու Սաթոն, ու երկուսն էլ ինձ տեսնելով՝ շատ ուրախ էին, եւ Ադամն էլ ինձ տեսնելով՝ ուրախ բարեւեց, եւ Նիկոլը, Լեւոնն ու բոլորը գոռում էին՝ «ա-զա-տու-թյուն», եւ բոլորն ազատորեն ազատություն էին պահանջում, եւ Սպենդիարյանի արձանից աջ Խեչոյան Լյովն «Ազատության» Գայանեին հարցազրույց էր տալիս, ու երկուսն էլ ինձ տեսնելով՝ ուրախ բարեւեցին, բայց Համոն ինձ չափազանց սառը բարեւեց, իսկ Սիրակն ու Հովոն ինձ ընդհանրապես չբարեւեցին, ավելի ճիշտ՝ չտեսնելու տվին. երեւի իրենք է՛լ էին ինձնից ելույթ ակնկալում, եւ քանի որ հատկապես էդ օրն էդտեղ շատերն էին ինձնից ելույթ ակնկալում, ես աննկատ հեռացա Ազատության հրապարակից եւ Աբովյանով իջնելով՝ ազատության մասին էի մտածում ու զգում էի, որ ազատությունս գնալով պակասում է, եւ ազատության մասին մտածելով՝ ոչ մի կերպ չէի կարողանում ազատության բուն էությունը հասկանալ ու ընկալել, որովհետեւ մանավանդ վերջին մի քանի տարիներին ազատության պակաս առանձնապես չէի զգացել. օրվա առաջին կեսին ազատորեն օգտվում էի գրողական ազատությունիցս, իսկ օրվա երկրորդ կեսն ազատորեն անցկացնում էի զանազան բուքմեյքերականներում, եւ ահա Աբովյանով շտապում էի բուքմեյքերական՝ նախորդ օրվա խաղադրույքիս արդյունքն իմանալու, մինչդեռ անծանոթ ակնոցավորը, մանկավարժականի Գեւորգը, Շռամ Սամոն ու էլի ուրիշներն ինձ մտավորական էին համարում ու համապատասխան պահանջներ էին ներկայացնում՝ առանց հասկանալու, որ առանց ինձ էլ շարժումն ահագին շարժվել ու առաջացել է, բայց ակնոցավորին, Սամոյին ու մյուսներին էլ առանձնապես մեղադրելու չէր, որովհետեւ Հրանտը, տիկին Սիլվան ու Աղասին հանկարծակի ու անվերադարձ էին հեռացել՝ իրենց բացակայությամբ ահագին դատարկ տարածություն առաջացնելով, եւ չնայած իմ բախտից Խեչոյան Լյովը, Պասկը, Մարինեն, Մեսրոպը, Նելլին, նոր Հրանտն ու էլի մի քանիսն էդ դատարկը որոշակիորեն էին լցրել, այդուհանդերձ, շատերի կարծիքով՝ իմ անելիքն է՛լ էր պահանջվում, բայց, ցավոք սրտի, ես անպատրաստ էի ուղղորդել ազգին, որովհետեւ սովոր չէի. ճիշտ է, ութսունութից սկսած՝ մինչեւ երկու հազար չորսի ապրիլի տասներկուսը գրեթե բոլոր միտինգներին մասնակցել էի, բայց մասնակցել էի՝ որպես իրավահավասար քաղաքացի եւ ոչ թե՝ որպես գրող ու մտավորական, եւ չնայած ութսունութից մինչեւ երկու հազար չորսը ես ավելի մտավորական էի, եւ էս անթիվ ու անհամար բուքմեյքերականներն էլ չկային, բայց ինձ որեւէ մեկը չէր առաջարկում ելույթ ունենալ եւ առաջնորդել ազգին, սակայն ահա՝ Հրանտը, Աղասին ու տիկին Սիլվան բոլորին անակնկալի էին բերել, եւ հիմա ինձնից ելույթ էր պահանջվում, ընդ որում՝ պահանջողները նրանք էին՝ ովքեր լիուլի օգտվել ու շարունակում էին օգտվել էս երկրի շարքային քաղաքացին լինելու իրենց անսահման իրավունքից ու ազատությունից, բայց ահա՝ իմ շարքային լինելը ոչ միայն չէին հանդուրժում, այլեւ չէին փորձում հասկանալ, որ ես, եթե նույնիսկ շատ ուզենայի, չէի կարող բուքմեյքերականներից անմիջապես դուրս թռչելով՝ մեծ ու բարձր բաներից խոսել եւ «ազատություն» կամ «պայքար, պայքար մինչեւ վերջ» գոռալ եւ նույնիսկ «առաջ Հայաստան» չէի կարող գոռալ, որովհետեւ եթե մարդ ինքն իրեն չի հավատում, ուրիշներին էլ չի կարող որեւէ բան հավատացնել, բայց ակնոցավորին, մանկավարժականի Գեւորգին, Շռամին ու մյուսներին մեղադրելու չէր, որովհետեւ իրենք չէին կարող իմանալ, որ ես ինքս եմ ահա ժամ առ ժամ ազատությունս կորցնում ու ազատության կարիքից մաշվում, ու նաեւ չէին կարող իմանալ, որ ես որեւէ պիտանի բան ի վիճակի եմ անել միայն էն դեպքերում, եթե որեւէ մեկն ինձանից չի պահանջում այդ անել, ու նաեւ չէին կարող իմանալ, որ ես էսօր՝ էս պահին իբրեւ գրող անհամեմատ սկսնակ եմ, քան՝ ութսունութին եւ նույնիսկ ութսունութից էլ առաջ, որովհետեւ ես երբեւէ էսքան խեղճացած չկայի ու երբեւէ ճերմակ թղթի առաջ էսքան խեղճացած չէի նստել, եւ անծանոթ ակնոցավորը, մանկավարժականի Գեւորգը, Շռամ Սամոն ու մյուսները չէին կարող էս ամենն իմանալ, որովհետեւ ինքս ահա նոր-նոր եմ սկսում իմ մասին էս ամենն իմանալ ու հասկանալ եւ ինքս ինձ էսպես ու էսքան ուսումնասիրելով՝ դեռեւս չեմ շտապում եզրակացություն անել եւ ձեզ էլ եմ խորհուրդ տալիս չշտապել, մանավանդ որ՝ ասելիքս շարունակություն ունի:
- Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՑԱԴՈՒԼԻ՝ ՈՂՋ ԳՅՈՒՂՈՎ
2Ի պաշտպանություն իրենց կալանավորված համագյուղացիների՝ Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, Ձորակապի բոլոր չափահաս բնակիչները որոշել են նստել հացադուլի: Կարդացեք«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 5ՀՀ պետական դրոշը մեր ոստիկանների համար հզոր «կոմպրոմատ» է Հարավ-արեւմտյան թաղամասի 27-ամյա բնակիչ Արմեն Գեւորգյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն 20 օր շարունակ ոստիկանության աշխատակիցներն անհանգստացնում ...«ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵԼԱԴՐԵԼ ԷԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 1Եվ չէին հետեւել, որ «թելադրությունը» գոնե արժանահավատ լինի Մայիսի 14-ին նշանակված է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բազմաթիվ դատավարություններից մեկը: Այդ օրը դատարանը քննելու ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՄարտի 1-ի դեպքերից հետո իշխանությունները զբաղված են աշխատանքային խմբերի ստեղծմամբ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ ԱԺ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ նախագահի ընտրությունների առնչությամբ ...ՖԱՍԻԵՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԸ
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կնպաստի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացմանը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի ...«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր. 1«Սերժ Սարգսյանին ավելի մեծ վտանգ բերող չկար, քան Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը իր գործն արեց եւ գնաց»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ամփոփելով հետընտրական գործընթացը եւ մարտի 1-ի ...ԴԱՏԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԸ՝ ԱՆՁՆԱԳՐՈ՞Վ
Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆՄեր տեղեկություններով, քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դատավարությանը մասնակցելու համար այսուհետ նրանց ...«ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ապրիլի 30-ին ԵԽ նախարարների կոմիտեին է ներկայացրել իր զեկույցները Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին: ԵԽ Մարդու իրավունքների ...ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ ՁՈՐԱԿԱՊՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 7Քաղբանտարկյալներ Մուշեղ ու Շոթա Սաղաթելյաններին առաջադրված շինծու մեղադրանքներին այսպես են արձագանքում նրանց ծննդավայրում: Արդեն քանի անգամ է՝ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող համագյուղացիների, ...ԿԱՇԱՌՈՒՄ ԵՆ ՈՒ ՁԱՅՆԵՐ ԿՈՐԶՈՒՄ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՎրացիներով շրջապատված հայաբնակ Դամալա գյուղում նախագահ Սահակաշվիլու տվածը կաշառք չեն համարում, քանի որ այդ «օգնության» կարիքը խիստ զգում են: Վերջերս Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՉԻ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ
Ա. ԽԵՉՈՅԱՆՈրքան էլ «Երեւան ջուրն» այդ ուղղությամբ աշխատում է Մայրաքաղաքի ջրամատակարարումը ստանձնած «Երեւան ջուր» ընկերությունը որքան էլ վստահեցնում է, որ հսկայական ներդրումներ է արել եւ ...ԳՏՆՎՈՒՄ Է ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԱնկողնուն գամված մայրը սպասում է 46-ամյա ջրմուղագործ Սամվել Հարությունյանին մարտի 1-ի առավոտյան, ժ.6.30-ի սահմաններում Ազատության հրապարակից հատուկ մեքենայով «բերման» են ենթարկել Կենտրոնի ...ՍԴ-ՈՒՄ ԿՎԻՃԱՐԿԵՄ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱսում է Կարեն Հեքիմյանը, որի կարծիքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գործում է փոստատար Պեչկինի պես: Մեր երեկվա համարում ներկայացրել ենք մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն տարված Պահպանողական կուսակցության ...«ՈՒՍՈՒՑԻՉԸ ՊԻՏԻ ԱԶԱՏ ԼԻՆԻ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Մ. Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով՝ միտինգի «քշվող» մանկավարժը չի կարող ազատ մարդ դաստիարակել: «Մենք այսօր գրեթե չունենք ազատ ուսուցիչներ: Այնինչ՝ ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյս առումով առաջատարը Թուրքիան է Լրագրողների մահացության, նրանց դեմ կատարված բռնությունների, հանցագործությունների թիվը գնալով աճում է, այն բարձր է հատկապես հակամարտությունների գոտում գտնվող երկրներում: ...ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ «ՍԵՐՈԺԻԿԸ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՆերկայացման «պլյուսներն» ու «մինուսները» Սիրված դերասան Սերգեյ Դանիելյանը («Յոժ»), անշուշտ, շատերից առանձնանում է իր ձեռագրով: Իմ կարծիքով, անգամ անհամ հեռուստասերիալում ...ԵԿԵՂԵՑԻՆ ՎՏԱՆԳՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 4Պատմաբան Համլետ Դավթյանի մեկնաբանությունները «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» պատմաբան, հրապարակախոս Համլետ Դավթյանի աշխատության երկրորդ՝ լրացված հրատարակությունն է: Հեղինակի համոզմամբ, ...ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 3Մեր «Ռոթարին», «Ազատ եւ ընդունված որմնադիրների գերագույն օթյակ ամենայն հայոցը» եւ «դրսի» մասսոնները «Առավոտը» տեղեկացրել է, որ ինչպես անցյալ տարի, այս ...ԳԱՂՏՆԻ ԵՆ, ԲԱՅՑ՝ ԱՄԵՆՈՒՐ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄասսոնները համոզված են, որ իրենց ուժը դրա մեջ է Վերջերս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Հայաստանում էին «Մեծ Արեւելք» ֆրանս-մասսոնական օթյակի ներկայացուցիչները: «Առավոտին» ...ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ 11Հարցազրույց armtown.com նախագծի հիմնադիր Սերգեյ Հովսեփյանի հետ Մեր ամերիկաբնակ հայրենակից Սերգեյ Հովսեփյանը ստեղծել է armtown. com նախագիծը, որը պարզ լրահավաք ծառայություն է: Այն ընթերցողին միեւնույն ....AM ՏԻՐՈՒՅԹԻ «ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿամ ինչպես տիրանալ ցանկալի ենթատիրույթին Ինտերնետում յուրաքանչյուր երկրի պատկանում է որոշակի տիրույթ՝ տառային հապավումով: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան՝ uk, Ֆրանսիան՝ fr, Ռուսաստանը՝ ru, եւ այլն: Հայաստանի հապավումն ...ՆԵՅՐՈԼԻՆԳՎԻՍՏԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ «ՓՈՒՉԻԿ» ԷՐ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸնդդիմության լիդերներին չհիմնավորված էին մեղադրում Հայաստանյան վերջին իրադարձությունների հետ կապված ասուլիսներում եւ TV-ներով հնչեցին հայտարարություններ, թե իբր Ազատության հրապարակում ելույթ ունեցողները ...ՀԱՅԿԱԿԱՆ ՊՐԵՍԼԻՆ՝ ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆարեկ Մարգարյանը ղրղըզներին դուր է եկել Ղրղըզների համար հայտնություն էր հայկական Էլվիս Պրեսլիի՝ Նարեկ Մարգարյանի բարեգործական համերգը Բիշքեկում, որը կայացավ վերջերս՝ Ղրղըզստանի պատմության թանգարանի հանդիսադահլիճում: ...ԴԻԶԱՅՆԵՐԸ ԼՌԵՑ ԱՆՃԱՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Լուսանկարը՝ Զ. ԽԱՉԻԿՅԱՆԻՄոդելավորող-ոճաբան Վահան Խաչատրյանը տեղական շոու-բիզնեսում ընդամենը 3-4 հոգու անուն է նշում՝ իբրեւ ճաշակ ունեցողների: Հայկական դիզայներական դպրոցը, վերջինիս որոշ ներկայացուցիչների հավաստիացմամբ, դոփում ...«ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ»
Հաջողության մաղթանքով եւ հարգանոք՝ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԺուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանի նամակը ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին Պարոն Սարգսյան, ուշագրավ եւ արժեքավոր եմ համարում ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ աշխատելու վերաբերյալ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ԱԿՄԱԿԺՅԱՆ«Արարատը»՝ Հայաստանի գավաթակիր Երեկ Իջեւանի «Արնար» ստադիոնում կայացած ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում Երեւանի «Արարատը» լրացուցիչ խաղափուլում ...ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Կազմկոմիտե«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍել» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, ...ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԵՆ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱյս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով Արմավիրի զբաղվածության մարզային կենտրոնում գրանցվել է աշխատանք փնտրող 1907 քաղաքացի: «Առավոտի» հետ զրույցում կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը նշեց, որ ...«ԳՆԱ ՄԻ ԱԶԱՏ ՏԵՂ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԻ՝ ԱՊՐԻ»
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՎոլոդյա Փաշինյանը 16 տարի ապրում է նախկին իշխանությունների խորհրդով կառուցված ապօրինի տանը, բազմիցս դիմել է այն օրինականացնելու համար, սակայն այս իշխանություններից էլ նրան լսող չկա:«Խորհրդային իշխանության ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ տասներորդ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Արդեն երկուսուկես ամիս է՝ էս վեպս ոչ գրում էի, ոչ էլ տպում։ Եթե քաղաքական ու հեղափոխական ջիղ ունենայի, հիմա հանգիստ խղճով կհայտարարեի, ...
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

- 1804 Երևանի Մամադ խանը, տեղեկանալով ռուսների առաջխաղացման մասին, կարգադրում է խանության հայ բնակչությունից շուրջ 20000 հոգի բռնագաղթեցնել Ղարսի փաշայություն և այնտեղ պահել մինչև պատերազմի ավարտը:
- 1810 Թեոդոսիայում ծնվեց Գաբրիել Այվազովսկին: (Վախճ. 1880թ.-ին, Թիֆլիսում):
- 1838 Ծնվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրողմ էր իրավագիտության և քաղաքագիտության վերաբերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Վախճ. 1922թ.-ին):
- 1848 Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվում է Արևելյան լեզուների ինստիտուտի:
- 1855 Սուլթանի հրամանով Թուրքիայի քրիստոնյաներին առաջին անգամ բանակ զորակոչեցին: Հրամանը համարյա չգործադրվեց:
- 1920 Հայաստանի ռազմա-հեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, հայտարարեց խորհրդային իշխանություն:
- 1923 Ծնվեց Հեյդար Ալիևը: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, Խորհրդային պետական անվտանգության բյուրոյում (KGB) Ադրբեջանի թուրքական ստորաբաժանման վարիչ, ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, աթեիզմի պրոպագանդայի առաջնորդ խորհրդային շրջանում, իրագործել է հայերի ցեղասպանությունը Նախիջևանում և Արցախում: Ադրբեջանի նախագահն է 1993թ.-ից սկսած:
- 1941 Մոսկվայում սկսվում է հայ գրականության տասնօրյակը:
- 1943 Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայր Տաճարում օծվեց Գարեգին Ա կաթողիկոսը (Հովսեփյանց):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

