
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
Մեր «Ռոթարին», «Ազատ եւ ընդունված որմնադիրների գերագույն օթյակ ամենայն հայոցը» եւ «դրսի» մասսոնները
«Առավոտը» տեղեկացրել է, որ ինչպես անցյալ տարի, այս տարի ապրիլի 24-ին եւս ֆրասիական «Մեծ Արեւելք» մասսոնական կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ ու ասուլիսում հայտարարել, թե ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Մխիթարիչ» բարեգործական կազմակերպության նախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանի համոզմամբ, նրանց այս քայլերն ընդամենը խաղեր են. «Դահիճը չի կարող զոհին պաշտպանել. հենց մասսոններն են կազմակերպել Հայոց ցեղասպանությունը: Էլ չենք խոսում այն մասին, որ Թալեաթն ու Աթաթուրքը նույն՝ ֆրանսիական «Մեծ Արեւելքի» օթյակից էին»: Անդրադառնալով ֆրանս-մասսոնական կազմակերպության ղեկավարների անցյալ տարի արված հայտարարությանը, թե եկել են հայ մասսոնների հետ կապեր հաստատելու, Խ. Ստամբոլցյանը փաստում է, որ այս տարի էլ նրանք, իր խոսքով՝ ստել են, ասելով, թե Հայաստանում մասսոնական օթյակներ չկան. «2002թ. մարտի 5-ին ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցել է «Ազատ եւ ընդունված որմնադիրների գերագույն օթյակ ամենայն հայոց» մասսոնական կառույցը՝ իբրեւ հասարակական կազմակերպություն: Մասսոնական մի կառույց էլ այստեղ շատ վաղուց գոյություն ունի, դա «Ռոթարին» է... Վերջինս մասսոնական ցածր օղակի բարեգործական կառույցներից է, որտեղից մարդկանց հավաքագրում են»: Խ. Ստամբոլցյանը կարծում է, որ մասսոններն անդամակցության համար ընտրում են հատկապես այն մարդկանց, ովքեր հավատացյալ են ու կարեւոր չէ՝ սատանայի՞ն, թե՞ Աստծուն են հավատում, կամ ինչ կրոն ու դավանանք ունեն. «Կարեւորը, որ այդ մարդը պատրաստ լինի ճանաչելու մի ուժ, որն իրենից վեր է: Բնականաբար, նաեւ ազդեցիկ, գրագետ եւ ունեւոր խավն է հավաքվում, որովհետեւ մասսոնները գնում են աշխարհի գրավման: Իրենց նպատակն է երկրագունդը գլոբալացնել՝ ստեղծել մեկ պետություն եւ իշխել, մարդկանց էլ բաժանել իշխողների եւ աշխատավորների կաստաների»:
Մեր զրուցակիցը խոսեց նաեւ ամերիկացի քաղաքական գործիչ Գարի Քահի՝ անցյալ տարի վերահրատարակված «Աշխարհի գրավման ճանապարհին» գրքի մասին, որտեղ պատահաբար մասսոնական կառույցների վրա «ընկած» հեղինակը զգուշացնում է ամերիկյան կառավարությանը, թե ինչ վտանգ է սպառնում աշխարհին եւ հատկապես Միացյալ Նահանգներին՝ մասսոնների կողմից. «Այդ գիրքը կարծես մասսոնության մասին այբբենարանն է»: Այնտեղ, Խ. Ստամբոլցյանի համոզմամբ, տեղ է գտել նաեւ մասսոնների կրեդոն՝ Ալբերտ Փայքի ձեւակերպմամբ (1871թ.). «Մենք պետք է թիկունք կանգնենք նիհիլիստներին ու անաստվածներին եւ նրանց միջոցով հրահրենք սոցիալական փոփոխություն (այսինքն՝ հեղափոխություն), որի պատճառած ահավոր դժբախտությունը ազգերին փաստելու է վայրենության ծնունդ՝ անաստվածի իսկական դեմքը: Ապա ժողովուրդը պիտի փորձի ոչնչացնել քաղաքակրթության ավերողներին ու պիտի հուսահատվի քրիստոնեությունից, որ պիտի կորցնի իր ուղղությունն ու ղեկավարությունը... եւ ընդունի Լույսը՝ Լյուցիֆերի ուսմունքը, որ վերջապես պիտի հայտնվի մարդկությանը իր ամբողջ մաքրությամբ ու ջնջի քրիստոնեությունը եւ անաստվածությունը»: Խ. Ստամբոլցյանը փաստում է, որ մասսոնությունը հիմնականում քրիստոնեության դեմ է եւ սատանայական ծառայություն է: Մասսոնները, «Մխիթարիչի» նախագահի կարծիքով, օգտագործում են իրենց բոլոր լծակներն ու հնարավոր մեթոդները՝ ժողովուրդներին ու երկրներին «ծնկի բերելու» համար. «Հիմա էլ ապահովում են համաշխարհային սով... Քանի որ Նավթարդյունաբերողների միությունը որոշում է կայացրել նավթի արդյունահանման քանակը պակասեցնելու մասին, որի պատճառով նավթը քառակի թանկացել է, իսկ իրենց գերշահույթները՝ աճել, հիմա էլ որոշել են հացահատիկային կուլտուրաներից բիովառելիք ստանալ, պատճառաբանելով, թե այն էժան է եւ էկոլոգիապես մաքուր... Այդկերպ իրենք (նկատի ունի մասսոններին- Գ. Հ.) ուզում են երկրագնդի բնակչությանը ոչնչացնել, թողնել մեկ միլիարդ, այստեղից էլ հայտնի «ոսկե միլիարդ» հասկացությունը, որի հիմնական գաղափարախոսներից մեկը Սորոսն է: Սա դիվային մտածողություն է: Արդեն երրորդ երկրներում համատարած սով է սկսվել»: Խ. Ստամբոլցյանը պատմական էքսկուրս կատարելով, իր՝ աղետի գոտու հանձնաժողովի նախագահ եղած տարիները, քննադատեց նաեւ այն տարիների վարչապետ Վազգեն Մանուկյանին ու ասաց, որ հենց նրա մեղքով են մորմոնները հաստատվել Հայաստանում. «Երբ 1991թ. մորմոններն առաջին անգամ երկրաշարժից հետո եկան Հայաստան, վարչապետ Վազգեն Մանուկյանն ինձ զանգահարեց ու ասաց, որ շուտ իր մոտ գնամ, որովհետեւ մի քրիստոնյա խումբ է եկել, ուզում է Գյումրին վերակառուցի: Մինչեւ հասա վարչապետի մոտ, իրենք գնացել էին, բայց թողել էին մի տեսաերիզ, որի վրա գրված էր՝ սենատոր Հանթսման: Երբ ասացի, որ դրանք ոչ թե քրիստոնյաներ են, այլ մորմոններ, նախատեց՝ դու էլ ի՞նչ ես կպել՝ իմ առաքելակա՜ն եկեղեցին, իմ առաքելակա՜նը... Վարչապետը չլսեց ինձ, ու այդպես մորմոնները լցվեցին Հայաստանով»: Վազգեն Մանուկյանին քննադատելուց հետո, Խ. Ստամբոլցյանն անցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասելով, որ նա էլ մասսոն է, եւ ըստ Ստամբոլցյանի, պատահական չէ, որ ՀՀ առաջին նախագահը ժամանակին հայտարարում էր, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Առաջին նախագահից հետո մեր զրուցակիցը անցում կատարեց անգլիացի հետախույզ Ջոն Կալիմանի՝ 90-ականներին հրատարակած «Համաշխարհային գաղտնի կառավարություն եւ 300-ի կոմիտե» գրքին. «Ջոն Կալիմանը շուրջ 30 տարի լրտեսական ցանցով մտնել է մասսոնական կառույցներ, հավաքագրել է ամբողջ ինֆորմացիան եւ գիրք սարքել: Եթե կարդաք՝ կսարսափեք. միջազգային բանկերը, միջազգային վալյուտային ֆոնդը, ՄԱԿ-ը՝ ամեն ինչ իրենցն է, տնտեսական, քաղաքական հզոր կառույցներն ու լծակները իրենց ձեռքին են... Այսօր մասսոնները անցկացնում են հեղափոխություններ՝ Նարնջագույն, Վարդերի... ու միլիոններ է, որ թափում են: Ցավոք, մեզ մոտ էլ է այդ պրոցեսը գնում...»: Ստամբոլցյանի համոզմամբ, պատճառն էլ այն է, որ խորհրդային ռեժիմից ձերբազատված անկախ Հայաստանի ղեկավարների մի մասը չգիտեր՝ ինչ ասել է մասսոնություն, ոմանք էլ վաղուց «գնված» էին նրանց կողմից:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Քննարկում
Հայաստանյան գրել է:
Ինչու՞ ոչ մի քննարկում չկա ...
Ի՞նչ կարծիք ունի՝ այս մասին, ճարտասան Նիկոլ Փաշինյանը...
Նա չգիտե՞ր , նո՞ր է կարդում այս ամենը...
Առանց վատ տրամադրվածության ՝ հետաքրքրությամբ կկարդամ նրա մեկնաբանությունը:
Հայաստանյան գրել է:
ՓԱՌՔ ԱՍՏԾՈ. կարծես , էլ չեն սպամում...
Անհասկանալի էր թե ինչու՞ էին կոռեկտ գրառումներս սպամվում. քիչ էր մնում այս քաղաքից հիասթափվեի...
Փաշինյան գրել է:- Հայաստանյան
Ինչու՞ ոչ մի քննարկում չկա ...
Ի՞նչ կարծիք ունի՝ այս մասին, ճարտասան Նիկոլ Փաշինյանը...
Նա չգիտե՞ր , նո՞ր է կարդում այս ամենը...
Առանց վատ տրամադրվածության ՝ հետաքրքրությամբ կկարդամ նրա մեկնաբանությունը:
Դու գիտես թե ովքեր էն մասոնները,եթե ճիշտ պատասխանես ապա քո հետ կքննարկեմ հոդվածը:
Փաշինյան:- Հայաստանյան
ՀԱՑԱԴՈՒԼԻ՝ ՈՂՋ ԳՅՈՒՂՈՎ
2Ի պաշտպանություն իրենց կալանավորված համագյուղացիների՝ Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, Ձորակապի բոլոր չափահաս բնակիչները որոշել են նստել հացադուլի: Կարդացեք«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 5ՀՀ պետական դրոշը մեր ոստիկանների համար հզոր «կոմպրոմատ» է Հարավ-արեւմտյան թաղամասի 27-ամյա բնակիչ Արմեն Գեւորգյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն 20 օր շարունակ ոստիկանության աշխատակիցներն անհանգստացնում ...«ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵԼԱԴՐԵԼ ԷԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 1Եվ չէին հետեւել, որ «թելադրությունը» գոնե արժանահավատ լինի Մայիսի 14-ին նշանակված է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բազմաթիվ դատավարություններից մեկը: Այդ օրը դատարանը քննելու ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՄարտի 1-ի դեպքերից հետո իշխանությունները զբաղված են աշխատանքային խմբերի ստեղծմամբ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ ԱԺ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ նախագահի ընտրությունների առնչությամբ ...ՖԱՍԻԵՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԸ
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կնպաստի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացմանը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի ...«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր. 1«Սերժ Սարգսյանին ավելի մեծ վտանգ բերող չկար, քան Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը իր գործն արեց եւ գնաց»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ամփոփելով հետընտրական գործընթացը եւ մարտի 1-ի ...ԴԱՏԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԸ՝ ԱՆՁՆԱԳՐՈ՞Վ
Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆՄեր տեղեկություններով, քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դատավարությանը մասնակցելու համար այսուհետ նրանց ...«ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ապրիլի 30-ին ԵԽ նախարարների կոմիտեին է ներկայացրել իր զեկույցները Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին: ԵԽ Մարդու իրավունքների ...ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ ՁՈՐԱԿԱՊՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 7Քաղբանտարկյալներ Մուշեղ ու Շոթա Սաղաթելյաններին առաջադրված շինծու մեղադրանքներին այսպես են արձագանքում նրանց ծննդավայրում: Արդեն քանի անգամ է՝ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող համագյուղացիների, ...ԿԱՇԱՌՈՒՄ ԵՆ ՈՒ ՁԱՅՆԵՐ ԿՈՐԶՈՒՄ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՎրացիներով շրջապատված հայաբնակ Դամալա գյուղում նախագահ Սահակաշվիլու տվածը կաշառք չեն համարում, քանի որ այդ «օգնության» կարիքը խիստ զգում են: Վերջերս Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՉԻ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ
Ա. ԽԵՉՈՅԱՆՈրքան էլ «Երեւան ջուրն» այդ ուղղությամբ աշխատում է Մայրաքաղաքի ջրամատակարարումը ստանձնած «Երեւան ջուր» ընկերությունը որքան էլ վստահեցնում է, որ հսկայական ներդրումներ է արել եւ ...ԳՏՆՎՈՒՄ Է ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԱնկողնուն գամված մայրը սպասում է 46-ամյա ջրմուղագործ Սամվել Հարությունյանին մարտի 1-ի առավոտյան, ժ.6.30-ի սահմաններում Ազատության հրապարակից հատուկ մեքենայով «բերման» են ենթարկել Կենտրոնի ...ՍԴ-ՈՒՄ ԿՎԻՃԱՐԿԵՄ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱսում է Կարեն Հեքիմյանը, որի կարծիքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գործում է փոստատար Պեչկինի պես: Մեր երեկվա համարում ներկայացրել ենք մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն տարված Պահպանողական կուսակցության ...«ՈՒՍՈՒՑԻՉԸ ՊԻՏԻ ԱԶԱՏ ԼԻՆԻ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Մ. Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով՝ միտինգի «քշվող» մանկավարժը չի կարող ազատ մարդ դաստիարակել: «Մենք այսօր գրեթե չունենք ազատ ուսուցիչներ: Այնինչ՝ ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյս առումով առաջատարը Թուրքիան է Լրագրողների մահացության, նրանց դեմ կատարված բռնությունների, հանցագործությունների թիվը գնալով աճում է, այն բարձր է հատկապես հակամարտությունների գոտում գտնվող երկրներում: ...ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ «ՍԵՐՈԺԻԿԸ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՆերկայացման «պլյուսներն» ու «մինուսները» Սիրված դերասան Սերգեյ Դանիելյանը («Յոժ»), անշուշտ, շատերից առանձնանում է իր ձեռագրով: Իմ կարծիքով, անգամ անհամ հեռուստասերիալում ...ԵԿԵՂԵՑԻՆ ՎՏԱՆԳՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 4Պատմաբան Համլետ Դավթյանի մեկնաբանությունները «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» պատմաբան, հրապարակախոս Համլետ Դավթյանի աշխատության երկրորդ՝ լրացված հրատարակությունն է: Հեղինակի համոզմամբ, ...ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 3Մեր «Ռոթարին», «Ազատ եւ ընդունված որմնադիրների գերագույն օթյակ ամենայն հայոցը» եւ «դրսի» մասսոնները «Առավոտը» տեղեկացրել է, որ ինչպես անցյալ տարի, այս ...ԳԱՂՏՆԻ ԵՆ, ԲԱՅՑ՝ ԱՄԵՆՈՒՐ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄասսոնները համոզված են, որ իրենց ուժը դրա մեջ է Վերջերս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Հայաստանում էին «Մեծ Արեւելք» ֆրանս-մասսոնական օթյակի ներկայացուցիչները: «Առավոտին» ...ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ 11Հարցազրույց armtown.com նախագծի հիմնադիր Սերգեյ Հովսեփյանի հետ Մեր ամերիկաբնակ հայրենակից Սերգեյ Հովսեփյանը ստեղծել է armtown. com նախագիծը, որը պարզ լրահավաք ծառայություն է: Այն ընթերցողին միեւնույն ....AM ՏԻՐՈՒՅԹԻ «ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿամ ինչպես տիրանալ ցանկալի ենթատիրույթին Ինտերնետում յուրաքանչյուր երկրի պատկանում է որոշակի տիրույթ՝ տառային հապավումով: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան՝ uk, Ֆրանսիան՝ fr, Ռուսաստանը՝ ru, եւ այլն: Հայաստանի հապավումն ...ՆԵՅՐՈԼԻՆԳՎԻՍՏԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ «ՓՈՒՉԻԿ» ԷՐ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸնդդիմության լիդերներին չհիմնավորված էին մեղադրում Հայաստանյան վերջին իրադարձությունների հետ կապված ասուլիսներում եւ TV-ներով հնչեցին հայտարարություններ, թե իբր Ազատության հրապարակում ելույթ ունեցողները ...ՀԱՅԿԱԿԱՆ ՊՐԵՍԼԻՆ՝ ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆարեկ Մարգարյանը ղրղըզներին դուր է եկել Ղրղըզների համար հայտնություն էր հայկական Էլվիս Պրեսլիի՝ Նարեկ Մարգարյանի բարեգործական համերգը Բիշքեկում, որը կայացավ վերջերս՝ Ղրղըզստանի պատմության թանգարանի հանդիսադահլիճում: ...ԴԻԶԱՅՆԵՐԸ ԼՌԵՑ ԱՆՃԱՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Լուսանկարը՝ Զ. ԽԱՉԻԿՅԱՆԻՄոդելավորող-ոճաբան Վահան Խաչատրյանը տեղական շոու-բիզնեսում ընդամենը 3-4 հոգու անուն է նշում՝ իբրեւ ճաշակ ունեցողների: Հայկական դիզայներական դպրոցը, վերջինիս որոշ ներկայացուցիչների հավաստիացմամբ, դոփում ...«ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ»
Հաջողության մաղթանքով եւ հարգանոք՝ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԺուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանի նամակը ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին Պարոն Սարգսյան, ուշագրավ եւ արժեքավոր եմ համարում ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ աշխատելու վերաբերյալ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ԱԿՄԱԿԺՅԱՆ«Արարատը»՝ Հայաստանի գավաթակիր Երեկ Իջեւանի «Արնար» ստադիոնում կայացած ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում Երեւանի «Արարատը» լրացուցիչ խաղափուլում ...ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Կազմկոմիտե«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍել» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, ...ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԵՆ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱյս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով Արմավիրի զբաղվածության մարզային կենտրոնում գրանցվել է աշխատանք փնտրող 1907 քաղաքացի: «Առավոտի» հետ զրույցում կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը նշեց, որ ...«ԳՆԱ ՄԻ ԱԶԱՏ ՏԵՂ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԻ՝ ԱՊՐԻ»
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՎոլոդյա Փաշինյանը 16 տարի ապրում է նախկին իշխանությունների խորհրդով կառուցված ապօրինի տանը, բազմիցս դիմել է այն օրինականացնելու համար, սակայն այս իշխանություններից էլ նրան լսող չկա:«Խորհրդային իշխանության ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ տասներորդ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Արդեն երկուսուկես ամիս է՝ էս վեպս ոչ գրում էի, ոչ էլ տպում։ Եթե քաղաքական ու հեղափոխական ջիղ ունենայի, հիմա հանգիստ խղճով կհայտարարեի, ...
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»
Սեփ. լր.
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

- 1804 Երևանի Մամադ խանը, տեղեկանալով ռուսների առաջխաղացման մասին, կարգադրում է խանության հայ բնակչությունից շուրջ 20000 հոգի բռնագաղթեցնել Ղարսի փաշայություն և այնտեղ պահել մինչև պատերազմի ավարտը:
- 1810 Թեոդոսիայում ծնվեց Գաբրիել Այվազովսկին: (Վախճ. 1880թ.-ին, Թիֆլիսում):
- 1838 Ծնվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրողմ էր իրավագիտության և քաղաքագիտության վերաբերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Վախճ. 1922թ.-ին):
- 1848 Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվում է Արևելյան լեզուների ինստիտուտի:
- 1855 Սուլթանի հրամանով Թուրքիայի քրիստոնյաներին առաջին անգամ բանակ զորակոչեցին: Հրամանը համարյա չգործադրվեց:
- 1920 Հայաստանի ռազմա-հեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, հայտարարեց խորհրդային իշխանություն:
- 1923 Ծնվեց Հեյդար Ալիևը: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, Խորհրդային պետական անվտանգության բյուրոյում (KGB) Ադրբեջանի թուրքական ստորաբաժանման վարիչ, ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, աթեիզմի պրոպագանդայի առաջնորդ խորհրդային շրջանում, իրագործել է հայերի ցեղասպանությունը Նախիջևանում և Արցախում: Ադրբեջանի նախագահն է 1993թ.-ից սկսած:
- 1941 Մոսկվայում սկսվում է հայ գրականության տասնօրյակը:
- 1943 Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայր Տաճարում օծվեց Գարեգին Ա կաթողիկոսը (Հովսեփյանց):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

