
ԱՍՏԾՈ ՅՈԹԵՐՈՐԴ ԴՈՒՌԸ
- Աշնանային մի տխուր անձրեւային իրիկուն իմ իշխանուհի մայրիկը իր վեց զավակներին, բնականաբար նաեւ ինձ, քանի որ մեծն էի, ասում էր. Աստված յոթ դուռ ունի մարդու համար, որոնցից վեցը գաղտնիք են ու փակ են, եւ միայն մի դուռ կա բաց, մի հուսահատվեք դժվարությունների առաջ, շարունակեք ձեր ճամփան, շարունակեք եւ կգտնեք Աստծո յոթերորդ դուռը...Եվ հիմա, նայելով աշխարհի կյանքի թանկացող վիճակին եւ մեր աննավթ-անգազ հայրենակերպին, հստակ տեսնում եմ մեզ սպասող Աստծու յոթերորդ դուռը, որ, հազարամյակներ ապրած մեր արյան միջոցով անցնելով, մեր մշակված միտքն է եւ խելքը: Տեսնում եմ նաեւ զարմանալի մի բան, որ մենք, որ Էինք, մոռացել ենք գրողի հանճարը, այսինքն թե՝ մեր գրողի, հիմա չենք էլ հիշում Խորենացուն եւ նրա Ողբը, որտեղ այդ պայծառ մարդը ոչ թե ձեւակերպում էր անցյալը, այլ զգուշացնում էր մեզ եկող օրերի մասին. թե ինչ չի կարելի անել, որ չկորցնենք պետություն ու թագավոր, եւ զարմանալի ու տարօրինակ է, թե ինչքան անտարբեր ենք գրողի ու գրականության հանդեպ, իսկապես տարօրինակ է, գուցե մեր ցեղական հիվանդությունն է...Այնինչ, աշխարհի աչքի առաջ Ջեկ Լոնդոն հրաշալի գրողը ձեւակերպեց-ձեւավորեց Ամերիկան, որը մինչեւ այսօր գործում է՝ միայնակ հաղթելու ամերիկյան ոգին... Իսկ մենք այսօր ապրում ենք կիսաբանական-կիսամտավորական երկրում, ուր առջեւում հայտնվածներին թվում է, որ կարեւորը արտառոց-անհավանական-աներեւակայելի բաներ ասելն է, միայն նրա համար, որ դառնան ուշադրության կենտրոն: Իրենց համար ոչինչ կարեւոր չէ, միայն թե իրենք երեւան, միայն թե իրենց չմոռանան ու խոսեն իրենց մասին: Իմ կյանքը ստացվեց այնպես, որ ես ակամա դարձա Վկայող՝ շատերին եւ շատ բան տեսնելով: Եվ այդ ճամփին տեսա մարդկանց, ովքեր ծեր էին ծնվել, եւ տեսա ջահելների, ովքեր իրենցից ու Աստծուց ուզում էին առաջ անցնել... Այնինչ, այսօր Աստծու յոթերորդ դուռը սպասում է մեզ, եւ երբ ազգովի թակենք, եւ երբ թակենք, այն անպայման կբացվի, որովհետեւ դուռն աստվածային արդեն վեց հազար տարի մեզ է սպասում...

- ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
© Առավոտ
Վերջին լուրերը, Մայիս 09, 2008ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ
6
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երկրապահի օրվա կապակցությամբ այցելեց Եռաբլուր եւ զրուցեց ազատամարտիկների հետ: Նկարում նա պատկերված է տիկին Գրետայի եւ վանատուրցի ազատամարտիկ Արշալույս Բոզինյանի ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեկ՝ Երկրապահի օրը, ազատամարտիկները առանձին խմբերով այցելեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ Եռաբլուր:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը փոքր շքախմբով Եռաբլուր էր գնացել առավոտյան 10-ին, իր անունից ծաղիկների ...«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 8
Այսպես են հարցաքննում մեր ոստիկանները
«Առավոտն» արդեն հաղորդել է, որ մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն բերման է ենթարկվել Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանը եւ այնտեղ պահվել ...ՆՐԱՆՔ ԵՐԵԿ ԴԱՏՎՈՒՄ ԷԻՆ
Ն. Մ.Երեկ Վերաքննիչ եւ Երեւանի քրեական դատարաններում միանգամից մի քանի դատաքննություն է տեղի ունեցել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանում քննվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ...ԵՐԿՐԱՊԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՏՈՆԻՑ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՄինչ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Տեքստիլագործների մարզամշակութային ակումբում կերուխում էր անում Շուշիի ազատագրման պատվին, «ազգափրկչի» կեցվածքով Արեւմտյան Հայաստանն էր արդեն նվիրում ...«ՄԱՔՍԱՅԻՆԸ ՄԵԶ ԱՖԵՐԻՍՏԻ ՏԵՂ Է ԴՆՈՒՄ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Հայաստանում ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող տասնյակ ընկերություններ հավաստիացնում են, որ մաքսատան
աշխատողներն իրենց վրա դրված պետբյուջեի պլանը կատարում են գործարարներից անօրինական գումարներ գանձելու ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ
Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայրենական մեծ պատերազմի վետերանՄինչդեռ նրանք հասարակության ուշադրության եւ պետության հոգածության կարիքն ունեն Հայրենական մեծ պատերազմի 84-ամյա վետերան եմ՝ պարգեւատրված պարգեւներով, այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Բայց ՀՀ իշխանությունների ...ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
R
Մայիսի 18-ին դավիթաշենցիներն ընտրելու են իրենց համայնքի նոր ղեկավարին: Թեկնածուների առաջադրման փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Դավիթաշեն համայնքը ղեկավարելուն հավակնում է միայն մի թեկնածու՝ համայնքի ...ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՐԵԿ ԽԱՌՆԱՇՓՈԹ ԷՐ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆԱրամ Կարապետյանին դատարան չէին բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ վերջինիս պաշտպան Հարություն ...«ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ»
Հարցազրույցը՝ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ
- Պարոն Հակոբյան, նախ շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տոնի առթիվ, եւ հենց առաջին հարցը սկսենք այդ իրադարձությունից: Ի՞նչ ...«ԲԱՐԻՇԵԼ» ՈՒ ՄԻԱՍԻՆ ՔՈՉԱՐԻ ՊԱՐԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Քաղաքական բոլոր ուժերին առաջարկում է հոգեբույժ Արմեն Ներսիսյանը
«Մինչեւ ղարաբաղյան շարժումը՝ հայերը հանդես էին գալիս զոհի կերպարով, հետագայում նոր սերունդը հասկացավ, որ հարկավոր է վերջապես ձերբազատվել ...ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ
2ՀՅՈՒՍՆԻ ԱՆՈՒՆԸ Ներս մտավ, դուռը փակեց: Դռան այն կողմում փողոցն էր, քաղաքը, Հրապարակը՝ վերջին օրերին իրենից օտարված: Այս կողմում իր տունն էր՝ սեփականը, իր ձեռքերով, միայն իր իմացած տանջանքով ստեղծածը: ...ԱՍՏԾՈ ՅՈԹԵՐՈՐԴ ԴՈՒՌԸ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Աշնանային մի տխուր անձրեւային իրիկուն իմ իշխանուհի մայրիկը իր վեց զավակներին, բնականաբար նաեւ ինձ, քանի որ մեծն էի, ասում էր. Աստված յոթ դուռ ունի մարդու համար, որոնցից վեցը գաղտնիք են ու փակ են, եւ միայն ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 18
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ՍԵՐԺԱԿԱՆ» ԵՎ «ԼԵՎՈՆԱԿԱՆ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
Հ. ՋԵԲԵՋՅԱՆԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

