
«ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ»
- Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ

- Պարոն Հակոբյան, նախ շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տոնի առթիվ, եւ հենց առաջին հարցը սկսենք այդ իրադարձությունից: Ի՞նչ նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրումը Ղարաբաղի համար:
- Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ղարաբաղի համար Շուշիի ազատագրման նշանակությունը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից: Որպես հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, ես դրանցից կառանձնացնեի միայն երկուսը: Նախ՝ Շուշիում տարած հաղթանակը հայ մարդու մեջ վերականգնեց հավատը սեփական ուժերի հանդեպ եւ նրան մղեց ապավինելու մեկ ճշմարտության, այն է՝ ցանկանու՞մ ես օգտվել այլոց հարգանքից ու պատկառանքից, տիրապետիր ինքդ քեզ պաշտպանելու եւ անհրաժեշտության դեպքում՝ թշնամուդ սանձելու արվեստին: Երկրորդ՝ Շուշիի ազատագրման օպերացիան ցույց տվեց, որ հաջողությունն անխուսափելի է, եթե ունես ղեկավարվող ուժ, ասել է թե՝ բանակ՝ իր բոլոր կառույցներով հանդերձ: Ահա այն երկու կարեւոր դասերը, որ հայը սերտեց 1992-ի մայիսի 9-ին եւ արդյունքում կերտեց իր հետագա փայլուն հաղթանակները...
- Ադրբեջանի ռազմական բյուջեն տարեցտարի ավելանում է: Դա չի՞ խախտում, արդյոք, ուժերի հարաբերակցությունը:
- Վերջին շրջանում բազմիցս առիթ եմ ունեցել պատասխանելու այդ հարցին ու պետք է ասեմ, որ, իրոք, Ադրբեջանի կողմից ռազմական բյուջեի տարեցտարի ավելացումը մտահոգիչ է եւ այդ հանգամանքը մեկ անգամ եւս փաստում է Բաքվի ագրեսիվ մտադրության մասին: Սակայն ասվածին ավելացնեմ նաեւ, որ յուրաքանչյուր ռազմական բյուջեի կատարողականի վերջնական գնահատականը տալիս է մարտադաշտը: Ի դեպ, ոչ հեռավոր պատերազմական տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեն քանիցս գերազանցում էր մեր զինական ծախսերին, բայց, ինչպես հայտնի է, Բաքվին այն որեւէ հաջողություն չբերեց: Չեմ կարծում, որ միայն ռազմական ծախսերի ավելացմամբ կարելի է հասնել առավելության կամ ուժերի հարաբերակցության խախտման: Հաջողության են հասնում ոչ այնքան ռազմական բյուջեի մեծացման, որքան ունեցած միջոցները նպատակային եւ արդյունավետ օգտագործելով: Իսկ դա, հավաստիացնում եմ, մեզ հաջողվում է: Հակառակ դեպքում, դժվար թե 14 տարի շարունակ Ադրբեջանը հանդուրժեր հրադադարի ռեժիմը:
- Վերջերս ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը իր մի հոդվածում ասաց, որ Ադրբեջանի բանակի պատրաստվածությունը ավելի ցածր է, քան ռազմական ծախսերը: Դուք համաձա՞յն եք այս գնահատականի հետ:
- Եթե ես չլինեի բանակի հրամանատար, բայց ադրբեջանական զինուժի մասին ունենայի այն բոլոր տեղեկությունները, որոնք հիմա իմ ձեռքի տակ կան, գուցեեւ համաձայնեի պարոն Կիրակոսյանի հետ: Բայց պետության մեջ իմ գրաված պատասխանատու դիրքը ստիպում է մեր հավանական հակառակորդի հնարավորությունները գնահատել ավելի բարձր, քան նա ունի: Թերագնահատել հակառակորդին, նշանակում է՝ սխալվել: Իսկ մենք սխալվելու իրավունք չունենք:
- Տարբեր հետազոտությունների արդյունքներով Հարավային Կովկասի տարածաշրջանն ամենառազմականացվածն է Եվրասիայում: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ: Եվ, առհասարակ, սպառազինության մրցավազքը սպառնալի՞ք է, թե՞ անվտանգության երաշխիք այսօր:
- Իհարկե, քանի որ մեր տարածաշրջանում դեռեւս առկա են մի շարք չլուծված հակամարտություններ, ուստի սպառազինության մրցավազքն անխուսափելի է: Մենք ստիպված ենք գործընթացն ընդունել ե՛ւ որպես սպառնալիք, ե՛ւ անվտանգության երաշխիք... Դա է այսօրվա վիճակը, եւ մենք պարտավոր ենք մեր բոլոր հաշվարկները կատարել հենց այդ վիճակից ելնելով:
- Ղարաբաղի բանակը համարվում էր Անդրկովկասում ամենամարտունակը: Այսօր այն շարունակո՞ւմ է մնալ այդպիսին:
- Ես չէ, որ պիտի խոսեմ այդ մասին... Մենք ունենք վերադաս, ով պարբերաբար հետեւում եւ գնահատում է մեր կատարածը: Բայց այն, որ տարիներ շարունակ, առանց որեւէ երրորդ ուժի միջամտության, մեր բանակը կարողանում է հակամարտության գոտում պահպանել հրադադարի ռեժիմը եւ ապահովել ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը, դա անհերքելի իրողություն է եւ խոսում է մեր բանակի բարձր մարտունակության մասին: Իսկ առիթից առիթ բանակին հասցեագրված գերազանց գնահատականները մեզ ոչ այնքան հրապուրում, որքան պարտավորեցնում են: Ինչ վերաբերում է տարածաշրջանի բանակների հետ համեմատությանը, ապա, ինչպես միշտ, այդ մասին կցանկանայի լսել ուրիշներից:
- Ինչպե՞ս եք գնահատում բանակցային գործընթացը:
- Համոզված եմ, որ ԵԱՀԿ շրջանակում իրականացվող բանակցային գործընթացը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման միակ ճանապարհն է:
- Հնարավոր համարո՞ւմ եք Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը, թե՞ ադրբեջանական կողմի՝ այդ մասին հայտարարությունները նախընտրական քարոզչություն են:
- Անկախ նրանից, թե պատերազմի վերսկսման հետ կապված ինչ հայտարարություններ են անում Ադրբեջանի պաշտոնյաները եւ ինչ նպատակ են հետապնդում դրանք, մեր զորամասերը մշտապես գտնվում են պահանջվող մարտական պատրաստականության վիճակում եւ անհրաժեշտության դեպքում լիարժեք կատարելու են իրենց առջեւ դրված ցանկացած մարտական խնդիր: Ինչ վերաբերում է մարտական գործողությունների վերսկսման հավանականությանը, ապա ես ի պաշտոնե պարտավոր եմ դրան սպասել նաեւ հենց հիմա՝ ձեզ հետ զրուցելու պահին...
- Հարցազրույցը՝ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ
6
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երկրապահի օրվա կապակցությամբ այցելեց Եռաբլուր եւ զրուցեց ազատամարտիկների հետ: Նկարում նա պատկերված է տիկին Գրետայի եւ վանատուրցի ազատամարտիկ Արշալույս Բոզինյանի ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեկ՝ Երկրապահի օրը, ազատամարտիկները առանձին խմբերով այցելեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ Եռաբլուր:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը փոքր շքախմբով Եռաբլուր էր գնացել առավոտյան 10-ին, իր անունից ծաղիկների ...«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 8
Այսպես են հարցաքննում մեր ոստիկանները
«Առավոտն» արդեն հաղորդել է, որ մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն բերման է ենթարկվել Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանը եւ այնտեղ պահվել ...ՆՐԱՆՔ ԵՐԵԿ ԴԱՏՎՈՒՄ ԷԻՆ
Ն. Մ.Երեկ Վերաքննիչ եւ Երեւանի քրեական դատարաններում միանգամից մի քանի դատաքննություն է տեղի ունեցել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանում քննվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ...ԵՐԿՐԱՊԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՏՈՆԻՑ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՄինչ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Տեքստիլագործների մարզամշակութային ակումբում կերուխում էր անում Շուշիի ազատագրման պատվին, «ազգափրկչի» կեցվածքով Արեւմտյան Հայաստանն էր արդեն նվիրում ...«ՄԱՔՍԱՅԻՆԸ ՄԵԶ ԱՖԵՐԻՍՏԻ ՏԵՂ Է ԴՆՈՒՄ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Հայաստանում ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող տասնյակ ընկերություններ հավաստիացնում են, որ մաքսատան
աշխատողներն իրենց վրա դրված պետբյուջեի պլանը կատարում են գործարարներից անօրինական գումարներ գանձելու ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ
Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայրենական մեծ պատերազմի վետերանՄինչդեռ նրանք հասարակության ուշադրության եւ պետության հոգածության կարիքն ունեն Հայրենական մեծ պատերազմի 84-ամյա վետերան եմ՝ պարգեւատրված պարգեւներով, այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Բայց ՀՀ իշխանությունների ...ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
R
Մայիսի 18-ին դավիթաշենցիներն ընտրելու են իրենց համայնքի նոր ղեկավարին: Թեկնածուների առաջադրման փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Դավիթաշեն համայնքը ղեկավարելուն հավակնում է միայն մի թեկնածու՝ համայնքի ...ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՐԵԿ ԽԱՌՆԱՇՓՈԹ ԷՐ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆԱրամ Կարապետյանին դատարան չէին բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ վերջինիս պաշտպան Հարություն ...«ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ»
Հարցազրույցը՝ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ
- Պարոն Հակոբյան, նախ շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տոնի առթիվ, եւ հենց առաջին հարցը սկսենք այդ իրադարձությունից: Ի՞նչ ...«ԲԱՐԻՇԵԼ» ՈՒ ՄԻԱՍԻՆ ՔՈՉԱՐԻ ՊԱՐԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Քաղաքական բոլոր ուժերին առաջարկում է հոգեբույժ Արմեն Ներսիսյանը
«Մինչեւ ղարաբաղյան շարժումը՝ հայերը հանդես էին գալիս զոհի կերպարով, հետագայում նոր սերունդը հասկացավ, որ հարկավոր է վերջապես ձերբազատվել ...ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ
2ՀՅՈՒՍՆԻ ԱՆՈՒՆԸ Ներս մտավ, դուռը փակեց: Դռան այն կողմում փողոցն էր, քաղաքը, Հրապարակը՝ վերջին օրերին իրենից օտարված: Այս կողմում իր տունն էր՝ սեփականը, իր ձեռքերով, միայն իր իմացած տանջանքով ստեղծածը: ...ԱՍՏԾՈ ՅՈԹԵՐՈՐԴ ԴՈՒՌԸ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Աշնանային մի տխուր անձրեւային իրիկուն իմ իշխանուհի մայրիկը իր վեց զավակներին, բնականաբար նաեւ ինձ, քանի որ մեծն էի, ասում էր. Աստված յոթ դուռ ունի մարդու համար, որոնցից վեցը գաղտնիք են ու փակ են, եւ միայն ...
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ՍԵՐԺԱԿԱՆ» ԵՎ «ԼԵՎՈՆԱԿԱՆ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
Հ. ՋԵԲԵՋՅԱՆԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

