
ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
- Մայիսի 18-ին դավիթաշենցիներն ընտրելու են իրենց համայնքի նոր ղեկավարին: Թեկնածուների առաջադրման փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Դավիթաշեն համայնքը ղեկավարելուն հավակնում է միայն մի թեկնածու՝ համայնքի ղեկավարի ներկայիս տեղակալ Արթուր Գեւորգյանը: Ընտրություններին միայնակ մասնակցելու եւ այլ խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը ապագա թաղապետի հետ:

- Միակ թեկնածուի պարագայում կարծես թե չի կարող որեւէ կասկած առաջանալ համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունը:
- Ընտրական ցանկացած իրավիճակ աշխատանքների իր մարտավարությունը եւ ռազմավարությունն է թելադրում: Միայնակ առաջադրվելն էլ իր խնդիրներն ունի: Ինքս, իհարկե, ցանկանում էի, որ մեր համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում մրցակցային դաշտ ձեւավորվեր, ծրագրերի, գաղափարների եւ մոտեցումների բանավեճ ստացվեր: Ես սա շատ եմ կարեւորում, քանի որ իրականում մեզ մոտ անձնավորվում է ամեն ինչ եւ չկա առողջ մրցակցություն: Սովորաբար ինչի՞ ենք ականատես լինում. թեկնածուները, փաստորեն, նույն ծրագրերով են հանդես գալիս, նույն բաների մասին են խոսում, անգամ հաճախ գործելաոճի մեջ տարբերություն չի նշմարվում, բայց իրար ուղղակի փնովում են՝ ընտրապայքարը իջեցնելով ընդամենը անձնական վիրավորանքների հարթություն:
Ես կարեւորում եմ յուրաքանչյուր ընտրության արդարությունը, անկախ այն հանգամանքից, թե քանի թեկնածու է առաջադրված: Իսկ այս ընտրություններում միայնակ մասնակցելով՝ էլ ավելի եմ կարեւորում արդարության ապահովումը: Սա շատ լավ հնարավորություն է նաեւ դավիթաշենցիների համար՝ միասնականորեն ազատ եւ արդար ընտրություններով սեփական համայնքի ղեկավար ընտրել: Պատահական չէ, որ այս ընտրություններում ես հանդես եմ գալիս «Միասնական համայնք, ուժեղ թաղապետ» կարգախոսով:
- Ի՞նչ պետք է հասկանալ «ուժեղ թաղապետ» հասկացության տակ:
- Համայնքի անդամների միասնականությունը թաղապետի ընտրության գործում ինքնին ուժ է, որը ինչպես հիմա սիրում են ասել՝ լեգիտիմության համապատասխան պաշարով է ապահովում համայնքի ղեկավարին: Ուժ է նաեւ երիտասարդությունը, որը սովորաբար իր հետ նոր մոտեցումներ եւ նոր եռանդ է բերում: Միասնական համայնքի կողմից ընտրված թաղապետը ուժեղ է նոր եւ փորձված կադրերի մասնագիտական եւ մարդկային ռեսուրսների օպտիմալ համադրմամբ: Եվ, վերջապես, ուժեղ է այն համայնքի ղեկավարը, որը իր ընտրողների կողմից արդար ստացած քվեների շնորհիվ անկախ եւ անխոցելի է տարբեր տիպի ազդեցությունների համար:
- Մեր երկրում առկա քաղաքական լարվածությունը որեւէ ազդեցություն թողնո՞ւմ է Ձեր համայնքի ընտրական գործընթացների վրա:
- Ընդհանրապես, նման ազդեցություն չեմ զգում: Ինձ ուրախացնում է, որ իմ նախընտրական շտաբ՝ գործնական առաջարկներով գալիս են եւ իշխանության թեկնածուին, եւ ընդդիմադիրներին ձայն տված մարդիկ: Եթե հիշում եք, վերջին շրջանում ես բազմիցս կոչ էի անում դավիթաշենցիներին՝ չափից ավելի չքաղաքականացնել համայնքի ղեկավարի ընտրությունները, քանի որ ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրությունների համեմատ այլ խնդիրների լուծմանն են նպատակաուղղված: Համայնքի ղեկավարը, կարծում եմ, նույնպես չպետք է չափից դուրս քաղաքականացված լինի, չէ՞ որ նրա հիմնական գործառույթը համայնքի եւ կոնկրետ համայնքի անդամների (անկախ նրանց քաղաքական կողմնորոշումներից) օրվա եւ հեռանկարային խնդիրների լուծումն է:
Ես որպես ՀՀԿ անդամ, իհարկե, ընդունում եմ պետության քաղաքական ուղենիշները, բայց նախ եւ առաջ ես իմ համայնքի անդամների ղեկավարն եմ լինելու:
- Այսօր շատ է խոսվում «երկրորդ սերնդի բարեփոխումներ» անցկացնելու անհրաժեշտության մասին: Դրանք արդեն իսկ իրենց արտացոլումն են գտնում իրականացվող կադրային քաղաքականությունում: Ինչպե՞ս եք գնահատում այդ նոր մոտեցումները:
- Ամբողջովին համաձայն եմ, որ լուրջ բարեփոխումների նոր փուլ պետք է սկսվի: Վերջին քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ դա, ինչպես ասում են, կյանքի հրամայականն է: Եվ այսօր նոր իշխանությունները ակնհայտորեն հենց այդ ուղղությամբ են փորձում գնալ: Ամեն դեպքում անձամբ ես համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ձեռնամուխ եմ լինելու բարեփոխումների իրականացմանը:
- Հավանաբար, «նոր սերնդի բարեփոխումների» արտահայտումներից մեկն է նաեւ նոր վարչապետի արտահայտած այն գաղափարը, որ աղքատության հիմնախնդիրներ ունեցող երկրում հարուստները ամենուրեք պետք է ավելի համեստ վարքագիծ դրսեւորեն...
- Կարծում եմ, ոչ թե ապահով խավը պետք է ձգտի իրեն համեստ պահել, այլ երկրի օրենքները պետք է որոշակի զսպաշապիկ դառնան նրանց համար: Այնպես պետք է լինի, որ ունեւորները զուսպ լինեն, իսկ փոքր բիզնեսի ներկայացուցիչները եւ սկսնակ գործարարները այնպիսի բարենպաստ բիզնես-միջավայրում հայտնվեն, որպեսզի Հայաստանում վերջապես միջին խավ ձեւավորվի:
- R
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ
6
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երկրապահի օրվա կապակցությամբ այցելեց Եռաբլուր եւ զրուցեց ազատամարտիկների հետ: Նկարում նա պատկերված է տիկին Գրետայի եւ վանատուրցի ազատամարտիկ Արշալույս Բոզինյանի ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեկ՝ Երկրապահի օրը, ազատամարտիկները առանձին խմբերով այցելեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ Եռաբլուր:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը փոքր շքախմբով Եռաբլուր էր գնացել առավոտյան 10-ին, իր անունից ծաղիկների ...«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 8
Այսպես են հարցաքննում մեր ոստիկանները
«Առավոտն» արդեն հաղորդել է, որ մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն բերման է ենթարկվել Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանը եւ այնտեղ պահվել ...ՆՐԱՆՔ ԵՐԵԿ ԴԱՏՎՈՒՄ ԷԻՆ
Ն. Մ.Երեկ Վերաքննիչ եւ Երեւանի քրեական դատարաններում միանգամից մի քանի դատաքննություն է տեղի ունեցել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանում քննվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ...ԵՐԿՐԱՊԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՏՈՆԻՑ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՄինչ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Տեքստիլագործների մարզամշակութային ակումբում կերուխում էր անում Շուշիի ազատագրման պատվին, «ազգափրկչի» կեցվածքով Արեւմտյան Հայաստանն էր արդեն նվիրում ...«ՄԱՔՍԱՅԻՆԸ ՄԵԶ ԱՖԵՐԻՍՏԻ ՏԵՂ Է ԴՆՈՒՄ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Հայաստանում ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող տասնյակ ընկերություններ հավաստիացնում են, որ մաքսատան
աշխատողներն իրենց վրա դրված պետբյուջեի պլանը կատարում են գործարարներից անօրինական գումարներ գանձելու ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ
Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայրենական մեծ պատերազմի վետերանՄինչդեռ նրանք հասարակության ուշադրության եւ պետության հոգածության կարիքն ունեն Հայրենական մեծ պատերազմի 84-ամյա վետերան եմ՝ պարգեւատրված պարգեւներով, այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Բայց ՀՀ իշխանությունների ...ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
R
Մայիսի 18-ին դավիթաշենցիներն ընտրելու են իրենց համայնքի նոր ղեկավարին: Թեկնածուների առաջադրման փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Դավիթաշեն համայնքը ղեկավարելուն հավակնում է միայն մի թեկնածու՝ համայնքի ...ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՐԵԿ ԽԱՌՆԱՇՓՈԹ ԷՐ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆԱրամ Կարապետյանին դատարան չէին բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ վերջինիս պաշտպան Հարություն ...«ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ»
Հարցազրույցը՝ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ
- Պարոն Հակոբյան, նախ շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տոնի առթիվ, եւ հենց առաջին հարցը սկսենք այդ իրադարձությունից: Ի՞նչ ...«ԲԱՐԻՇԵԼ» ՈՒ ՄԻԱՍԻՆ ՔՈՉԱՐԻ ՊԱՐԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Քաղաքական բոլոր ուժերին առաջարկում է հոգեբույժ Արմեն Ներսիսյանը
«Մինչեւ ղարաբաղյան շարժումը՝ հայերը հանդես էին գալիս զոհի կերպարով, հետագայում նոր սերունդը հասկացավ, որ հարկավոր է վերջապես ձերբազատվել ...ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ
2ՀՅՈՒՍՆԻ ԱՆՈՒՆԸ Ներս մտավ, դուռը փակեց: Դռան այն կողմում փողոցն էր, քաղաքը, Հրապարակը՝ վերջին օրերին իրենից օտարված: Այս կողմում իր տունն էր՝ սեփականը, իր ձեռքերով, միայն իր իմացած տանջանքով ստեղծածը: ...ԱՍՏԾՈ ՅՈԹԵՐՈՐԴ ԴՈՒՌԸ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Աշնանային մի տխուր անձրեւային իրիկուն իմ իշխանուհի մայրիկը իր վեց զավակներին, բնականաբար նաեւ ինձ, քանի որ մեծն էի, ասում էր. Աստված յոթ դուռ ունի մարդու համար, որոնցից վեցը գաղտնիք են ու փակ են, եւ միայն ...
ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐ՝ ՈՐ ՆՎԻՐԵՑ
R«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆԱԿՆԿԱԼԸ»
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն RԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ «Այլընտրանք» հ/կ նախաձեռնության անդամԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԸ
ԱՐԱՅԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Խաչակիր» մշակութային հ/կ
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ՍԵՐԺԱԿԱՆ» ԵՎ «ԼԵՎՈՆԱԿԱՆ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
Հ. ՋԵԲԵՋՅԱՆԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

