
«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
- Այսպես են հարցաքննում մեր ոստիկանները

«Առավոտն» արդեն հաղորդել է, որ մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն բերման է ենթարկվել Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանը եւ այնտեղ պահվել շուրջ 7 ժամ: Հավելենք, որ Կարեն Հեքիմյանը նախկին լրագրող է, Շենգավիթի շրջխորհրդի նախկին պատգամավոր: Այն ամենը, ինչ նա պատմեց ոստիկանությունում իր անցկացրած ժամերի մասին՝ անցած տարիներին հրապարակվում էր «Դիտմամբ չես հնարի» խորագրի ներքո: Ուղղակի վերաշարադրում ենք նրա պատմածը, որը կարիք չունի որեւէ հավելյալ մեկնաբանության:
«Մայիսի 5-ի առավոտյան, երբ դեռ քնած էի՝ ոստիկանության 3 աշխատակիցներ ներխուժեցին իմ բնակարան: Բառիս բուն իմաստով ներխուժեցին, քանի որ ես մեկին հրավիրեցի. մյուս երկուսը սկզբում չէին երեւում, հետո թափով եկան, դուռը հրեցին, բացեցին ու մտան ներս: Ներկայացան՝ Շենգավիթի ոստիկանության քրեական բաժնից, եւ ասացին, որ պետը (ճիշտն ասած՝ չհասկացա, թե որ կամ ինչի պետը) ուզում է բարեկամական զրույց ունենալ ինձ հետ: Ասացի՝ իսկ եթե չգա՞մ, ծանուցագիր ունե՞ք, թե՞ չէ: Պատասխանեցին՝ ծանուցագիր չունենք, բայց եթե չգաս՝ այստեղ ենք մնալու, զանգահարելու ենք մեր բաժին, այնտեղից կհրահանգեն՝ ինչպես վարվել եւ, ըստ երեւույթին, այսպես թե այնպես՝ բերման ենք ենթարկելու: Ես փորձեցի գոնե հագնվել, քանի որ կիսահագնված վիճակում էի դուռը բացել: Գնացի մյուս սենյակ՝ հագնվելու: Երեքն էլ եկան իմ հետեւից: Հարցրի՝ ինչի՞: Ասացին՝ դե, կարող է, զենք ունենաս, վերցնես ու կրակես մեր վրա, մեր դեմը հագնվի: Ստիպված նրանց դիմաց սկսեցի հագնվել: Այնուհետեւ վերցրի տան հեռախոսը, որ զանգեմ՝ ձեռքիցս վերցրին: Ու խորհուրդ տվեցին, որ ձեռքի հեռախոսն էլ ընդհանրապես չտանեմ հետս, քանի որ մեկ է՝ չեն թողնելու խոսեմ:
Գնացինք: «Ժիգուլի» նստեցրին, եւ ուղեւորվում էինք դեպի Շենգավիթի ոստիկանություն: Ճանապարհին մի պահ մեքենայի դիմաց դուրս եկավ լրագրող Գագիկ Շամշյանը: Ոստիկանները սկսեցին վերջին բառերով հայհոյել Շամշյանի մորը:
Ժամը 10-ին հասանք ոստիկանություն, բարձրացանք 3-րդ հարկ: Ինձ նստեցրին մեկի առանձնասենյակում, որն ազգանունը չասաց, միայն ասաց՝ Հովիկ է անունս: Ես ջուր խնդրեցի: Ասացին՝ չէ՛, չի հասնում: Փորձեցի գնալ զուգարան: Ասացին՝ չէ՛, առայժմ չի հասնում: Փորձեցի նորից օգտվել հեռախոսից: Ասացին՝ դեռ չի հասնում:
Ասացին՝ նստիր, սպասիր: Նստեցի, սպասեցի: Հովիկ անունով մարդը «ձեռի հետ» անընդհատ ինձ հարցնում էր՝ մարտի 1-ին ո՞ւր ես եղել: Ես բացատրում եմ, թե որտեղ եմ եղել՝ ընկերոջս տանը: Մեկ էլ նորից՝ լա՞վ ես մտածել: Ասում եմ՝ հա: Նորից հարցնում է՝ բա կարո՞ղ ա էն ճաղավոր «Վիլիսը» դու ես ջարդել: Ասում եմ՝ չէ, ես չեմ ջարդել: Հարցնում է՝ կարո՞ղ ա էն սպիտակ «Նիվան» դու ես վառել: Ասում եմ՝ չէ, ես չեմ վառել: Էլի է հարցնում՝ կարո՞ղ ա ձեռդ ձող է եղել: Ասում եմ՝ չէ: Հարցնում է՝ փե՞տ էլ չի եղել: Ասում եմ՝ չէ: Ասում է, դե լավ, նստի: Գնում է մի տեղ, էլի գալիս ու նորից հարցնում՝ բայց ախպեր, լա՜վ մտածիր, կարո՞ղ ա վսյո տկի էն «Նիվան» դու ես վառել: Ասի՝ չէ: Ու այդպես անընդհատ նույն հարցերն էր տալիս, ինձ հոգնեցնելով: Վերջում արդեն հրաժարվեցի պատասխանել:
Ի դեպ, Հովիկն ընթացքում ինձ հարցրեց՝ դու ստեղ էլի եղե՞լ ես: Պատասխանեցի՝ այո՛, մարտի 26-ին «Թայմ աութ» սրճարանի մոտից՝ Հյուսիսային պողոտայից, ինձ սկզբում բերման ենթարկեցին Կենտրոնի ոստիկանություն, հետո՝ այստեղ, մատնահետքեր վերցրին: Այսքանը որ պատմեցի՝ Հովիկն ասաց՝ արա՜, դու պատրաստված ես փաստորեն: Ճիշտն ասած, չհասկացա, թե դա ինչ է նշանակում՝ ինչո՞վ եմ պատրաստված կամ ո՞ւմ կողմից եմ պատրաստված: Փորձեցի այդ հարցերը ճշտել: Ասաց՝ դե, պատրաստված ես, էլի: Ու վե՛րջ: Հետո Հովիկն ասաց՝ վոբշըմ, հավես չունեմ՝ ես հիմա զբաղված եմ, լիքը գործեր ունեմ, գնում եմ, դու նստի՝ մինչեւ ես գամ:
Մի որոշ ժամանակ ինձ առանձնասենյակում մենակ թողեցին՝ դուռը փակեցին: Հետո Հովիկն եկավ ու ասաց՝ դու ստեղից գնա արդեն ուրիշ կաբինետ: Տարան ուրիշ սենյակ, որտեղ անիմաստ նստեցի մոտավորապես մինչեւ ժամը 15-ը: Հետո այստեղ եկավ արդեն քրեականի պետ ներկայացած Էդիկ Վարդերեսյանը: Հարցրի՝ արդյոք ի՞նքն էր ուզում հետս բարեկամաբար զրուցել: Պատասխանեց՝ այո: Հա՛, նորմալ էր զրուցում՝ կոշտ ու կոպիտ արտահայտություններ չէր անում, ի տարբերություն Հովիկի: Բայց էլի հետաքրքրվում էր, թե մարտի 1-ին ինչ եմ արել: «Վիլիս», «Նիվա» ու նման պատմություններ չէր անում՝ ուղղակի ուզում էր ճշտել, թե մարտի 1-ին որտեղ եմ եղել: Ես ծայրից ծայր պատմեցի, թե մարտի 1-ին ինչ եմ արել՝ առանց որեւէ դրվագ բաց թողնելու: Անգամ նշեցի, թե ում տանն եմ եղել: Պետը գնաց, կես ժամ հետո եկավ, թե՝ քեզ տեսնող է եղել մարտի 1-ին, հիմա դեմ դիմաց կբերենք, կասի, ու լավ կլինի՝ ճիշտն ասես: Ես ասացի՝ Աստված էլ վերից իջնի, ինչ որ ասում եմ՝ դա է եղել:
10 րոպեից բերեցին մի շատ հաստավիզ, գեշ արտաքինով ջահել տղայի: Չգիտեմ՝ իրենց աշխատակի՞ցն էր, թե՞ ով (ինձ բաց թողնելուց հետո նրան տեսա տարբեր հարկերում շրջելիս, ծխելիս): Այդ տղան հենց ինձ տեսավ, ասաց՝ հա, հա, ինքն ա, ես իրան ճանաչում եմ: Հարցրեց՝ Հեքիմյան Կարենն ես, չէ՞, վարսավիրանոց ունես, չէ՞: Ասացի, հա ու փորձեցի իմանալ, թե ի՞նքն ով է: Ինձ ասացին՝ դու իրավունք չունես հարցնելու, թե ինքն ով է:
... Առերեսման ավարտից հետո պետն էլի եկավ ու հարցրեց՝ այն ընկերդ, որ ասում էիր՝ գիշերն իրենց տանն ես մնացել, ո՞վ է: Ասացի՝ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Գեւորգ Էմին-Տերյանն է: Նա փաստորեն իմ միակ ալիբին էր: Ասացին՝ արի զանգենք, կանչենք Գեւորգին: Կանչեցին, եկավ: Նա չգիտեր, որ ես այնտեղ եմ: Իր հետ առանձին երկար զրուցեցին: Ես նստած սպասում էի: Հետո պետն եկավ ու ասաց՝ էդ Գեւորը լավ էլ տղա ա: Ասում եմ՝ ես չեմ ասել, թե ինքը վատ տղա է: Ասում է՝ բա, դու էլ ես լավ տղա: Ասում եմ՝ դե հիմա, ձեր գնահատականն է: Ասաց՝ Գեւորը հաստատեց, որ դու իրենց տանն ես եղել, գնա: 7 ժամ պահելուց հետո: Բայց նաեւ ասաց՝ վաղը 11-ին արի, էլի նստենք, բարեկամաբար խոսենք իրար հետ: Փորձեցի հասկանալ՝ ինչի՞ց; Ասաց՝ պռոստո նստենք, խոսենք, հրավիրում եմ: Ես չգնացի՝ անիմաստ էր»:
Հ. Գ. Կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ Կարեն Հեքիմյանն այս ամենի կապակցությամբ չի դիմել Մարդու իրավունքների պաշտպանին: Պարզվեց, որ նա նման դիմումների հարուստ փորձ ունի: Այդ փորձից նրա եզրահանգումները՝ վաղվա համարում:
- Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Քննարկում
Mas գրել է:
Չհաշված պոռոտախոսությունը, ամեն ինչ նորմալ է, կասկածում են, հաստատվել է անմեղ է, բաց են թողել: Ինչ կա այստեղ առտառո՞ց:
Vahag գրել է:- Mas
Չհաշված պոռոտախոսությունը, ամեն ինչ նորմալ է, կասկածում են, հաստատվել է անմեղ է, բաց են թողել: Ինչ կա այստեղ առտառո՞ց:
- Mas
Vahag գրել է:- Mas
Չհաշված պոռոտախոսությունը, ամեն ինչ նորմալ է, կասկածում են, հաստատվել է անմեղ է, բաց են թողել: Ինչ կա այստեղ առտառո՞ց:
Առտառոց ոչ մի բան չնկատեցի՞ր:Լավ ասեմ,արտառոցը այն է որ ինչ որ տխմարի են բերում ու ոռը ճղումա թե իբր վկայա,իսկ եթե դրանց տեղի տար ապա գլխին հավեսով կսարքեին,մի արտառոց բան էլ մտնում են ու ասում թե պետը ուզումա բարեկամաբար զրուցել,շաաաաաաաաաաաատ մարդամոտա պետը:- Mas
Vahan NY գրել է:
Ես միլիցեքն ե՞րբ են մարդ դառնալու, ձեռը չես բռնել վերջացավ գնաց ,էլ ինչու՞ եք գլուխ հարթուկում:
mard գրել է:- Mas
Չհաշված պոռոտախոսությունը, ամեն ինչ նորմալ է, կասկածում են, հաստատվել է անմեղ է, բաց են թողել: Ինչ կա այստեղ առտառո՞ց:
Կո դդում ուղեղը չի կարող ընկալել թե ինչն է այստեղ առտառոց:- Mas
Mane գրել է:- Mas
Չհաշված պոռոտախոսությունը, ամեն ինչ նորմալ է, կասկածում են, հաստատվել է անմեղ է, բաց են թողել: Ինչ կա այստեղ առտառո՞ց:
lav, yete tan@ menak nstac liner marti 1-in, kam el <ha-gnacel em, bayc avto chem varel>-inch kanein? gorc ksarqein glxin.- Mas
սաշիկ բռնիք քաշիք գրել է:- Vahan NY
Ես միլիցեքն ե՞րբ են մարդ դառնալու, ձեռը չես բռնել վերջացավ գնաց ,էլ ինչու՞ եք գլուխ հարթուկում:
այստեղ գերմանյայում միքանիանգամ ավելի խիստ կվարվեին նման մարդկանց հանդեպ,ձեզ բոլորիտ սրբիտեղեք դրել ,վոստիկանը կատարումե հրաման եթե վոչ ուրեմը պետություն չկա,այստեղ փորձես ինչվոր հակա պետական ինչվոր ակցի կազմակերպես տակիցդուրսչեսգա,մենք սարմացածենք հայաստանի իշխանություների համբերությանվրա,հենց միայն ձեր այդ հակապետական հոդվածներիհամար ենքան մեծ տուգանքներ կտային վոր կկապտեիք,եսհամարումեմ վոր մեր իշխանություները թուլեն վարվում ,դրահամարել ինչ ստորություն ասես գրումեք,ազգի թշնամիներ ռադեղեք ետ սուրբ երկրից.ՖԻԴԱ- Vahan NY
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ
6
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երկրապահի օրվա կապակցությամբ այցելեց Եռաբլուր եւ զրուցեց ազատամարտիկների հետ: Նկարում նա պատկերված է տիկին Գրետայի եւ վանատուրցի ազատամարտիկ Արշալույս Բոզինյանի ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեկ՝ Երկրապահի օրը, ազատամարտիկները առանձին խմբերով այցելեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ Եռաբլուր:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը փոքր շքախմբով Եռաբլուր էր գնացել առավոտյան 10-ին, իր անունից ծաղիկների ...«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 8
Այսպես են հարցաքննում մեր ոստիկանները
«Առավոտն» արդեն հաղորդել է, որ մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն բերման է ենթարկվել Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանը եւ այնտեղ պահվել ...ՆՐԱՆՔ ԵՐԵԿ ԴԱՏՎՈՒՄ ԷԻՆ
Ն. Մ.Երեկ Վերաքննիչ եւ Երեւանի քրեական դատարաններում միանգամից մի քանի դատաքննություն է տեղի ունեցել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանում քննվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ...ԵՐԿՐԱՊԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՏՈՆԻՑ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՄինչ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Տեքստիլագործների մարզամշակութային ակումբում կերուխում էր անում Շուշիի ազատագրման պատվին, «ազգափրկչի» կեցվածքով Արեւմտյան Հայաստանն էր արդեն նվիրում ...«ՄԱՔՍԱՅԻՆԸ ՄԵԶ ԱՖԵՐԻՍՏԻ ՏԵՂ Է ԴՆՈՒՄ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Հայաստանում ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող տասնյակ ընկերություններ հավաստիացնում են, որ մաքսատան
աշխատողներն իրենց վրա դրված պետբյուջեի պլանը կատարում են գործարարներից անօրինական գումարներ գանձելու ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ
Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայրենական մեծ պատերազմի վետերանՄինչդեռ նրանք հասարակության ուշադրության եւ պետության հոգածության կարիքն ունեն Հայրենական մեծ պատերազմի 84-ամյա վետերան եմ՝ պարգեւատրված պարգեւներով, այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Բայց ՀՀ իշխանությունների ...ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
R
Մայիսի 18-ին դավիթաշենցիներն ընտրելու են իրենց համայնքի նոր ղեկավարին: Թեկնածուների առաջադրման փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Դավիթաշեն համայնքը ղեկավարելուն հավակնում է միայն մի թեկնածու՝ համայնքի ...ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՐԵԿ ԽԱՌՆԱՇՓՈԹ ԷՐ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆԱրամ Կարապետյանին դատարան չէին բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ վերջինիս պաշտպան Հարություն ...«ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ»
Հարցազրույցը՝ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ
- Պարոն Հակոբյան, նախ շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տոնի առթիվ, եւ հենց առաջին հարցը սկսենք այդ իրադարձությունից: Ի՞նչ ...«ԲԱՐԻՇԵԼ» ՈՒ ՄԻԱՍԻՆ ՔՈՉԱՐԻ ՊԱՐԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Քաղաքական բոլոր ուժերին առաջարկում է հոգեբույժ Արմեն Ներսիսյանը
«Մինչեւ ղարաբաղյան շարժումը՝ հայերը հանդես էին գալիս զոհի կերպարով, հետագայում նոր սերունդը հասկացավ, որ հարկավոր է վերջապես ձերբազատվել ...ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ
2ՀՅՈՒՍՆԻ ԱՆՈՒՆԸ Ներս մտավ, դուռը փակեց: Դռան այն կողմում փողոցն էր, քաղաքը, Հրապարակը՝ վերջին օրերին իրենից օտարված: Այս կողմում իր տունն էր՝ սեփականը, իր ձեռքերով, միայն իր իմացած տանջանքով ստեղծածը: ...ԱՍՏԾՈ ՅՈԹԵՐՈՐԴ ԴՈՒՌԸ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Աշնանային մի տխուր անձրեւային իրիկուն իմ իշխանուհի մայրիկը իր վեց զավակներին, բնականաբար նաեւ ինձ, քանի որ մեծն էի, ասում էր. Աստված յոթ դուռ ունի մարդու համար, որոնցից վեցը գաղտնիք են ու փակ են, եւ միայն ...
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ՍԵՐԺԱԿԱՆ» ԵՎ «ԼԵՎՈՆԱԿԱՆ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
Հ. ՋԵԲԵՋՅԱՆԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

