
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
- Երեկ՝ Երկրապահի օրը, ազատամարտիկները առանձին խմբերով այցելեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ Եռաբլուր:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը փոքր շքախմբով Եռաբլուր էր գնացել առավոտյան 10-ին, իր անունից ծաղիկների զամբյուղ ուղարկել Վ. Սարգսյանի հուշարձանին, խնդրել, որ Արարատ գնացող իր ընկերները շնորհավորանքներ հաղորդեն տիկին Գրետային, ու ինքը վերադարձել էր Էջմիածին՝ պատճառաբանությամբ, թե այնտեղ էլ են տարբեր միջոցառումներ նախատեսվում: Նա նաեւ ուղերձ է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ երկրապահը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի զբաղվելու: Ոչ ոք թող չշահարկի երկրապահի անունը: Ուզում եմ վերջին անգամ ասել, որ ես այն մարդն եմ, ում անունից ասելու, խոսելու, գործելու իրավունք ոչ ոք չունի: Ես ինքս ի վիճակի եմ խոսելու իմ անունից, գործելու իմ անունից»: Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, ինչպես նաեւ Եռաբլուրում, ծաղկեպսակ կար նաեւ ՀՀԿ-ի անունից: Ժամը 11-ից սպարապետի հուշարձանի մոտ հավաքված էին ընդդիմադիրները եւ ազատամարտիկները: Հայտնի կարգախոսները, կալանավորվածների անունները վանկարկելով, նրանց նկարները ձեռքներին՝ հավաքվածները պահանջում էին ազատ արձակել հետընտրական շրջանում ձերբակալված իրենց ընկերներին:
«Անկախ քաղաքական հայացքներից՝ մենք բոլոր ազատամարտիկներին կոչ ենք արել այս ակցիայի միջոցով բարձրացնել մեր ընկերներին ազատ արձակելու հարցը: Ինչպես նաեւ պահանջում ենք դադարեցնել հետապնդումները: Եթե հնարավոր է այսօր այդ տղաներին կալանավորել զուտ քաղաքական հայացքների համար եւ շինծու մեղադրանքներ ներկայացնել՝ կնշանակի բոլորիս նույն բանն է սպասվում: Սա յուրաքանչյուրի խղճի խնդիրն է»,- «Առավոտին» ասաց փոխգնդապետ Գեւորգ Տեր-Գեւորգյանը, ով, ի դեպ, 2004-ի հայտնի ապրիլյան դեպքերից հետո երեք տարով ազատազրկվեց՝ իշխանությունների վրա զինված հարձակում կատարելու մեղադրանքով: «Մենք ուրախ ենք, որ Ղարաբաղում ազատամարտիկներին մեքենաներ նվիրեցին տոնի առիթով, իսկ Հայաստանում հաշմանդամներին գոնե սայլակներ տվե՞լ են»,- հարցնում է Արմեն Մաթեւոսյանը ու ինքն էլ պատասխանում. «Մեր ընկերներն են, եթե տված լինեին՝ կիմանայինք: Էնտեղ կարծես սոցվճարներն էլ են հանել... Խտրականություն դնելու հարցը շատ է շոշափվում. հիմա ո՞վ է խտրականություն դնում: Աստված մի արասցե, որ պատերազմը սկսվեց՝ բոլորս էլ կկռվենք, բայց էսօր մենք մեր ընտանիքն ենք ուզում պահել, ուրիշ ոչինչ»: Իսկ Սերժ Սարգսյանին սատարած Վաչագան Չիբուխչյանն ասում է՝ «քաղաքականությունը՝ քաղաքականություն, ընկերությունն՝ ընկերություն: Մեղք են տղերքը, ինչի՞ են բռնել. կարող ա վաղն էլ ինձ բռնե՞ն»:
Ապա հավաքվածները շարժվեցին Եռաբլուր, որտեղ արդեն իսկ բավականին մարդիկ կային: Իսկ ժամը 13-ին Եռաբլուր եկան առաջին նախագահը, Արամ Զ. Սարգսյանը՝ տիկին Գրետայի հետ, Ստեփան Դեմիրճյանը, ՍԴՀԿ, ԺՈՒԿ ղեկավարները եւ Համաժողովրդական շարժման մյուս լիդերներն ու անդամները: Նրանք ծաղիկներ դրեցին Վ. Սարգսյանի շիրիմին: Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռքով բարեւում էր բոլոր ազատամարտիկներին, զրուցում նրանց հետ: Առաջին նախագահը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, փոխարենը շփվեց «Հայոց կանանց շարժման» ներկայացուցիչների հետ: Իրենց հնչեցրած հարցերում եւ բարձրաձայնած համոզմունքներում կանայք փորձում էին հասկանալ շարժման հետագա քայլերը եւ անելիքները: Առաջին նախագահը ժպիտը երեսին ունկնդրում էր նրանց եւ երբեմն զարմանքի, երբեմն տարակուսանքի ժեստային արտահայտություններով օրորում գլուխը: Ի դեպ, հետաքրքիր էր, որ Եռաբլուրում պատվո պահակախմբի դեր էր կատարում եւ կարգն էր հսկում ոչ թե Ռազմական ոստիկանությունը, այլ ոստիկանները:
Մինչ Համաժողովրդական շարժման լիդերների գալը՝ Եռաբլուրում էր նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը: «Անկախ քաղաքական համոզմունքներից, բոլորս մեկ ենք, եւ Շուշիի հաղթանակը միասնական հաղթանակ է, որը վճռեց պատերազմի ճակատագիրը: Երկրապահը նա է, ով արյուն է թափել, բայց արյան դիմաց իշխանություն չի պահանջում, այլ՝ պատիվ: Իսկ պատիվը՝ ընկերների համակ ուշադրությունն է: Յուրայինների անտարբերությունն է, որ ինչ-որ կերպ կարող է երկրապահին խաթարել: Իսկ դա չի կայանում նրանում, թե այսօր ինչպիսի քաղաքական դատողություն ունեն կամ ինչ սոցիալական օգնություն են տալիս: Այսօր ոգեղենը պիտի թեւածի, ինչպես ասում էր սպարապետը: Մեծ հայրենականի հաղթանակ տարած սերնդի սերունդները այսօր եւս մեկ անգամ հնարավորություն ունեն բարձր կանգնելու ամեն տեսակի քաղաքական խաղերից եւ կատարելու իրենց պարտքը՝ յուրաքանչյուրն իր տեղում: Երկրապահները պառակտված չեն: Անկախ քաղաքական խաղերից՝ բոլորը նույն համոզմունքի տեր են: Երկրապահը պետության մարմնավորումն է եւ բանակի հիմքը: Երկրապահը քաղաքականությանը չի խառնվում: Եթե ինչ-որ մեկը կուսակցական է եւ իր կուսակցության շահն է պաշտպանում՝ իր խնդիրն է: Ես մտել եմ ԵԿՄ եւ միշտ եղել եմ անկուսակցական»,- խուսափելով «Առավոտի»՝ քաղաքական ենթատեքստով հարցերի պատասխաններից, ասաց Ա. Պետրոսյանը:
Երեկ ամբողջ օրվա ընթացքում Վ. Սարգսյանի հուշարձանի մոտից երթով Եռաբլուր էին գալիս երիտասարդներ, քաղաքացիներ՝ ում միեւնույն չէր կալանավորվածների ճակատագիրը:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ
6
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երկրապահի օրվա կապակցությամբ այցելեց Եռաբլուր եւ զրուցեց ազատամարտիկների հետ: Նկարում նա պատկերված է տիկին Գրետայի եւ վանատուրցի ազատամարտիկ Արշալույս Բոզինյանի ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեկ՝ Երկրապահի օրը, ազատամարտիկները առանձին խմբերով այցելեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ Եռաբլուր:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը փոքր շքախմբով Եռաբլուր էր գնացել առավոտյան 10-ին, իր անունից ծաղիկների ...«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 8
Այսպես են հարցաքննում մեր ոստիկանները
«Առավոտն» արդեն հաղորդել է, որ մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն բերման է ենթարկվել Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանը եւ այնտեղ պահվել ...ՆՐԱՆՔ ԵՐԵԿ ԴԱՏՎՈՒՄ ԷԻՆ
Ն. Մ.Երեկ Վերաքննիչ եւ Երեւանի քրեական դատարաններում միանգամից մի քանի դատաքննություն է տեղի ունեցել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանում քննվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ...ԵՐԿՐԱՊԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՏՈՆԻՑ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՄինչ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Տեքստիլագործների մարզամշակութային ակումբում կերուխում էր անում Շուշիի ազատագրման պատվին, «ազգափրկչի» կեցվածքով Արեւմտյան Հայաստանն էր արդեն նվիրում ...«ՄԱՔՍԱՅԻՆԸ ՄԵԶ ԱՖԵՐԻՍՏԻ ՏԵՂ Է ԴՆՈՒՄ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Հայաստանում ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող տասնյակ ընկերություններ հավաստիացնում են, որ մաքսատան
աշխատողներն իրենց վրա դրված պետբյուջեի պլանը կատարում են գործարարներից անօրինական գումարներ գանձելու ...ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ
Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայրենական մեծ պատերազմի վետերանՄինչդեռ նրանք հասարակության ուշադրության եւ պետության հոգածության կարիքն ունեն Հայրենական մեծ պատերազմի 84-ամյա վետերան եմ՝ պարգեւատրված պարգեւներով, այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Բայց ՀՀ իշխանությունների ...ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
R
Մայիսի 18-ին դավիթաշենցիներն ընտրելու են իրենց համայնքի նոր ղեկավարին: Թեկնածուների առաջադրման փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Դավիթաշեն համայնքը ղեկավարելուն հավակնում է միայն մի թեկնածու՝ համայնքի ...ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՐԵԿ ԽԱՌՆԱՇՓՈԹ ԷՐ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆԱրամ Կարապետյանին դատարան չէին բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ վերջինիս պաշտպան Հարություն ...«ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ»
Հարցազրույցը՝ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ
- Պարոն Հակոբյան, նախ շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տոնի առթիվ, եւ հենց առաջին հարցը սկսենք այդ իրադարձությունից: Ի՞նչ ...«ԲԱՐԻՇԵԼ» ՈՒ ՄԻԱՍԻՆ ՔՈՉԱՐԻ ՊԱՐԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Քաղաքական բոլոր ուժերին առաջարկում է հոգեբույժ Արմեն Ներսիսյանը
«Մինչեւ ղարաբաղյան շարժումը՝ հայերը հանդես էին գալիս զոհի կերպարով, հետագայում նոր սերունդը հասկացավ, որ հարկավոր է վերջապես ձերբազատվել ...ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ
2ՀՅՈՒՍՆԻ ԱՆՈՒՆԸ Ներս մտավ, դուռը փակեց: Դռան այն կողմում փողոցն էր, քաղաքը, Հրապարակը՝ վերջին օրերին իրենից օտարված: Այս կողմում իր տունն էր՝ սեփականը, իր ձեռքերով, միայն իր իմացած տանջանքով ստեղծածը: ...ԱՍՏԾՈ ՅՈԹԵՐՈՐԴ ԴՈՒՌԸ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Աշնանային մի տխուր անձրեւային իրիկուն իմ իշխանուհի մայրիկը իր վեց զավակներին, բնականաբար նաեւ ինձ, քանի որ մեծն էի, ասում էր. Աստված յոթ դուռ ունի մարդու համար, որոնցից վեցը գաղտնիք են ու փակ են, եւ միայն ...
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԷԼ ԳՐԵԹԵ ԱՆՏԵՍՎԵՑԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«Ո՞Վ Ա ՔԵԶ ՓՈՂ ՏՎԵԼ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՍ ՔԱՅՔԱՅԵԼ Է»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԱԳՆ-Ն ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԴԱՏԱՐԱՆԻ ՈՒ ՊՆ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՐ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ
Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»
Գրի առավ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ՍԵՐԺԱԿԱՆ» ԵՎ «ԼԵՎՈՆԱԿԱՆ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
Հ. ՋԵԲԵՋՅԱՆԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

