
ՀԵՐՈՍԻ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԸ «ԽԱՆԳԱՐՈՒՄ» Է
- Ցայտաղբյուրի ջրի համար պատրաստ են վճարել

Սարգիս Խիթարյանը խորհրդային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումում ծառայության տարիներին որոշեց նվիրվել զինվորական ծառայությանը եւ մորը գրած վերջին նամակում խնդրեց ուղարկել փաստաթղթերը՝ բարձրագույն ռազմական դպրոցում ուսանելու հեռանկարով։ Տիկին Օլյան չէր կարող համաձայնել։ Միակ որդին էր։ Սարգիսը վերադարձավ ու նվիրվեց ազգային-ազատագրական պայքարին:
Մայրը հիշում է, որ Սարգիսը սովորաբար տուն էր դառնում գիշերային վերջին ավտոբուսով։ Կանգառը երեւում էր տան պատուհանից, եւ տիկին Օլյան նախ հայացքով էր դիմավորում որդուն: Ի վերջո, նա չհասցրեց որդու կարոտն առնել ինչպես հարկն է: Առաջին մարտերից Սարգիս Խիթարյանը ՀԱԲ-ի (Հայոց ազգային բանակ) կազմում մասնակցեց հանրապետության սահմանների պաշտպանությանը, այնուհետեւ անդամագրվեց ՀՅԴ-ին ու ուղեւորվեց Շահումյան։ Նրա ոգին ու միտքը արնաքամ լինող եւ օրհասին մեծագույն ճիգով դիմակայող Արցախից մասնատված աշխարհում էր՝ Շահումյանում։ Սարգիսին մնում էր հետեւել ոգու կանչին եւ մտքի թելադրանքին։ Բուզլուխի ինքնապաշտպանական հերոսամարտերից մեկում Սարգիսն ընկավ։ Պատմում են, որ մարտական ընկերները չեն հավատացել, մտածել են, թե Սաքոյի հերթական «ծռություններից» է։ Զարմանալի կենսախինդ էր այս մարտիկը եւ կենսախնդությունը տարածում էր շուրջ բոլորը։ Մահվան գույժը «Ազատամարտ» շաբաթաթերթում երեւութացավ աննշան մի հրապարակմամբ՝ «Նվիրյալը» խորագրի ներքո։ 1991-ն էր։ Ռազմական փառքով ընկավ Ս. Խիթարյանը՝ ծնված 1967-ին, Լոռվա չքնաղ Օձուն գյուղում։ Ռազմիկին վայել փառքով էլ թաղվեց Եռաբլուրում։ Ժամանակ անց մարտական ընկերները կանգառում, ուր իջնում էր Սարգիսը, հուշաղբյուր կառուցեցին, կառուցումը համաձայնեցնելով Շահումյանի գործադիր կոմիտեում։ Փաստաթղթի տակ երջանկահիշատակ Վահան Զատիկյանի ստորագրությունն է։
Օլյա Խիթարյանը, ասես որդու հետ զրուցելով, պատմում է, որ եթե անգամ համաձայներ ու Սարգիսն ուսաներ Ռուսաստանի խորքերում տեղակայված հատուկ նշանակության սպաներ պատրաստող դպրոցում, միեւնույն է, տղան հասնելու էր Հայաստան ու ճանապարհ էր բռնելու դեպի Արցախի լեռները։
Հուշաղբյուրը կառուցվեց Կոշիկի գործարանի հարեւանությամբ, ուր, ի դեպ, աշխատել էր Ս. Խիթարյանը՝ թեթեւ արդյունաբերության տեխնիկումն ավարտելով։ Հուշաղբյուրին ջուր է մատակարարում գործարանի տարածքով անցնող խողովակը եւ փականն էլ վերահսկվում է գործարանի մշտապես փակ դարպասների հետեւում։ Տիկին Օլյայի բազմաթիվ փորձերը՝ հանդիպելու տնօրենին, հաջողություն չեն ունեցել։ Տնօրենը կամ տեղում չի եղել, կամ «ժամանակ չի ունեցել»։ Սարգսի ընկերներն իրենց հերթին փորձել են հասկացնել, որ պատրաստ են հաշվիչ տեղադրել եւ վճարել հուշաղբյուրում հոսած ջրի դիմաց։ Ապարդյուն. հուշաղբյուրը «խանգարում» է գործարանի նոր դարպասին:
Գուցե այս հրապարակումը առիթ կհանդիսանա, որ խնդրի կարգավորմամբ զբաղվեն Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարությունը, ՀՅԴ-ն եւ պաշտպանության նախարարությունը։ Գործարանը գտնվում է Տիչինայի 136-ում, սեփականատերը ՀՀ քաղաքացի Մանվել Ղարիբյանն է, ով, անշուշտ, առիթի դեպքում մեծ բավականությամբ է բաժակ բարձրացնում հանուն հայրենիքի եւ նրա անկախության համար նահատակված զինվորի:
- Վ. Ա.
ՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
2
Երեկ Գյումրիում դատում էին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց՝ Աշոտ Զաքարյանին, Շոթա Սաղաթելյանին ու «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին: ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՈՒՆԻ՞ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՈւմ է վստահվելու «անկախ հետաքննությունը» ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւում արծարծված առաջարկությունները, եւ համակարգի դրանց ...ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբումն այսպես է բացատրում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ իր արտահերթ զեկույցում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի «2008թ. փետրվարի 19-ի ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ
R
Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս հայտարարում ենք, որ միանում ենք «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կողմից հրապարակավ արված հռետորական հարցադրումներին ...ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ՝ 28 ՏԱՌԱՍԽԱԼՈՎ
Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱզատամարտիկներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի ու «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը երեկ անցավ սարսափելի լարված մթնոլորտում՝ ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԼԱՎ ՄԻՋՈՑ Է
Ա. Ի.«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Փաստարկ» ակումբում երեկ նշեց, թե սկսվել է ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելու երկրորդ փուլը, եւ սա «պարարտ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
ԳՆախապես շնորհակալ ենք՝ ԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ RՀայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին, ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանին «Ռոյալ-Արմենիա» ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ՝ ԷԺԱՆԱՑԵԼ, ՄԱՐԶԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՑԵԼ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԵրեւանցիները բնության գրկում գտնվող մարզերը գերադասում են փոշու եւ շինարարական աղբի մեջ կորած մայրաքաղաքից: Այս տարի, անշարժ գույքի շուկայի մասնագետների կանխատեսումներով, մայրաքաղաքում բնակարանների գների ...ՍԵՒԱՆԸ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՋՐԱԽԵՂԴ Է ԱՐԵԼ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 3Լճի մակարդակի աննախադեպ բարձրացման հետեւանքով ափամերձ օբյեկտներն ու հեկտարներով կանաչ տարածքները ջրի տակ են մնացել: Որքան էլ բնապահպանության ոլորտի պատասխանատուներն աշխատում են ցույց չտալ, որ խուճապի ...ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՂԱԲԱՐ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՓետրվարի 19-ից մինչ օրս ընդդիմության բողոքները դեռ «նախաքննության» փուլում են Փետրվարի 19-ից ի վեր սկսվել են, մարտի 1-ի իրադարձությունների ֆոնի վրա նոր թափ են հավաքել ու այսօր էլ շարունակվում ...ՀԵՐՈՍԻ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԸ «ԽԱՆԳԱՐՈՒՄ» Է
Վ. Ա.
Ցայտաղբյուրի ջրի համար պատրաստ են վճարել
Սարգիս Խիթարյանը խորհրդային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումում ծառայության տարիներին որոշեց նվիրվել զինվորական ծառայությանը եւ մորը գրած վերջին նամակում ...ՊԵՐՄՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Օպերային թատրոնների մակարդակով
Կարճատեւ այցով Երեւանում էր Պերմի Չայկովսկու անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանը: «Առավոտին» Օպերայի ...ԳԹԿ ՏՆՕՐԵՆԸ ԽՈՍԵՑ ՔՆՆԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵվ հայտարարեց, որ կենտրոնը պատասխանատու չէ թեստերի ժողովածուի որոշ սխալների համար Երեկ հրավիրված ասուլիսում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Մանուկ Մկրտչյանը հայտնեց, որ մաթեմատիկա առարկայի ...ՄՈՒՏՔԸ՝ ԵԼՔԻՑ
ՎԼԱԴԻՄԻՐ ԶԱԴԱՅԱՆ 1
Արձագանք «Առավոտի» 23.04.08թ. համարում հրապարակված «Երկու քարի արանքում: Ո՞րն է ելքը» հոդվածին
ՀՀ նախագահի այս տարվա ընտրությամբ մեզանում սաստկացավ իշխանությունը սահմանադրորեն ...ԱՊՕՐԻՆԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ«Իրավական նախաձեռնություն, ընտրություն ներ-2008» հասարակական կազմակերպությունների ցանցի ներկայացուցիչների հրավիրած ասուլիսը վերաբերում էր 2008թ. նախագահական ընտրությունների օրը եւ հետընտրական ...
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«ՍԵՐԺԱԿԱՆ» ԵՎ «ԼԵՎՈՆԱԿԱՆ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

