
«ՖԱՆՏԱՍՏԻԿ» ՄԵՂԱԴՐԱՆՔ
Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն այսպես է բնութագրում Արամ Կարապետյանին առաջադրված մեղադրանքը:
«Նոր ժամանակները» ստորագրահավաք է նախաձեռնել. քաղաքացիները իրենց ստորագրությամբ հաստատում են, որ իրենք եւս միանում են ՆԺԿ նախագահի կողմից հրապարակավ արված հռետորական հարցադրումներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջելով դրանց պատասխանները: Հիշեցնենք, որ հարցադրումները վերաբերում էին Մեղրին Ադրբեջանին զիջելու ծրագրին եւ այդ ծրագրի ու 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի կապին, ինչն էլ պատճառ դարձավ Ա. Կարապետյանի կալանավորմանը: «Գլխավոր դատախազությունն առնվազն պետք է Արամ Կարապետյանի հայտարարության մեջ նշած անձանց՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանի խնամուն՝ Վլադիմիր Բադալյանին, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին հրավիրի հարցաքննության: Թող պարզեին՝ այդ մարդիկ վիրավորվե՞լ են Արամ Կարապետյանի հայտարարություններից, թե՞ ոչ»,- «Առավոտին» իր կարծիքը մանրամասնեց ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Պրն Սարգսյանը հիշեցնում է, որ ժամանակին Արթուր Բաղդասարյանն էլ էր քննադատում այս իշխանություններին. «Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանին որակեց դավաճան: Ա. Բաղդասարյանը մեկ տարի հետո հայտարարեց, որ իր նկատմամբ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մահափորձ են կազմակերպել: Արդյունքում, Բաղդասարյանին տարան դատախազություն՝ ուժեղացրին նրա պաշտպանությունը, «Ջիպ» տվեցին: Հետո էլ որոշեցին, որ նա շատ լավ Անվտանգության խորհրդի քարտուղար է եւ պաշտոն տվեցին»: Երեկ ՆԺԿ ղեկավարին մեղադրանք առաջադրելու եւ փետրվարի 24-ից կալանքի տակ պահելու իրավաչափության ու քաղաքական դրդապատճառներին առնչվող քննարկման ժամանակ իրավապաշտպան Ստեփան Դանիելյանը նաեւ կատակեց, թե մարդու իրավունքների միջազգային պրակտիկայում Հայաստանը նոր նորմ է մտցնելու՝ հարց տալու իրավունք:
ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը հիշեցնում է, որ Մեղրիի շուրջ խոսակցություններ, ինչպես նաեւ որոշակի նախապատրաստություններ եղել են դեռեւս 2000 թվականից, եւ այն ժամանակ ինքն այդ մասին բարձրաձայնել է ԱԺ ամբիոնից: Հիշեցրեց, որ նաեւ այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանը նույնպես չժխտեց, որ Մեղրիի վերաբերյալ տարբեր մոտեցումներ եղել են: Ուստի, Գ. Հարությունյանը փաստում է, որ այդ հարցերի պատասխաններն այսօր հուզում են բնակչության առնվազն 90 %-ին, եւ միանշանակ պնդում է, որ Ա. Կարապետյանի նկատմամբ մոտեցումը քաղաքական է: Արամ Կարապետյանի մեղադրանքը փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը համարում է «ֆանտաստիկ» եւ առայժմ չի պատկերացնում, թե մեղադրող կողմն այն ինչպես է դատարանում ապացուցելու:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՆՈՒՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
Երեկ համաժողովրդական շարժման կենտրոնը՝’ ի դեմս հասարակական եւ քաղաքական մի քանի կազմակերպությունների, մայրաքաղաքի փողոցներում երթ էր նախաձեռնել ի պաշտպանություն ազատ խոսքի, քաղաքացիների անաչառ, ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«Նրա որեւէ քայլ, որը կլիներ օրենքի շրջանակներում, չկա»,- վստահեցնում է Արման Մուսինյանը Ընդդիմության կողմից «քաղաքական» որակված եւ այսօր էլ շարունակվող հետապնդումների շուրջ երեկ ...«ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ԱՌՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ 4
Ասում է Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ վստահեցնում, որ փոխընդունելի փոխզիջումն ավելի ընդունելի է, քան անխոհեմ առճակատումը:
- Մարտի 1-ի դեպքերից մի քանի ժամ ...«ՖԱՆՏԱՍՏԻԿ» ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՓաստաբան Տիգրան Տեր-Եսայանն այսպես է բնութագրում Արամ Կարապետյանին առաջադրված մեղադրանքը: «Նոր ժամանակները» ստորագրահավաք է նախաձեռնել. քաղաքացիները իրենց ստորագրությամբ հաստատում են, որ ...«Ո՞Վ Է ՕԴԻ ՄԵՋ ԽՈՍՈՒՄ»
Մ. Ե.ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը միշտ էլ երկխոսության մասին առաջարկներ է հնչեցրել. «Բաց տեքստով կոչ է արել առանց բացառության բոլոր ուժերին, ...ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՆ ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎԵԼ ԵՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Կառավարության կողմից գազի սուբսիդիայի դադարեցման փաստը՝ շատ գազալցակայանների տերերի համար անգամ նախկինում էժան գնով ձեռք բերված գազը 700-800 դրամով թանկ վաճառելու առիթ է հանդիսացել:
Մայիսի 1-ից ավտոմեքենաների ...ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ «ԿԱՏՈԿԵԼ» ԵՆ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԷլիտարաշինություն եզդիների պապենական գերեզմանոցի տարածքում Նորքի այգիներում գտնվող եզդիների հին գերեզմանատունը վերջերս ավերվում եւ պղծվում է: Այս տարածքում բուռն դղյակաշինություն է ընթանում, ինչի հետեւանքով ...ԷԼԻ ԱՌԱՆՑ ՊԱՏՇԱՃ ՔՆՆՈՒԹՅԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱնտեսելով ԵԽԽՎ բանաձեւի պահանջները՝ դատարանները շարունակում են «դակել» նախաքննության մարմնի միջնորդությունները: Տեղեկացրել ենք, որ մայիսի 4-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր ...ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ «ԲՅՈՒՐԱԿՆ» ՀԱՄԱԼԻՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Եվ պաշտոնյաներին խորհուրդ տվեց իրենց երեխաներին չուղարկել արտասահման սովորելու
Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այցելեց «Բյուրակն» կրթահամալիր: «Առավոտը» դեռեւս անցյալ տարի տեղեկացրել ...«ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ հայկական տպագրության ստեղծման մասին
2008թ. ապրիլի 7-ին ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը գրավոր հարց-առաջարկությամբ դիմել է կառավարությանը՝ պետականորեն նշելու հայկական ...«ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ԳԵՂՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ ԵՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Չեխական փորձն է ներկայացնում ճանաչված դաշնակահար Յան Սիմոնը
Առաջին անգամ Հայաստանում Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ մայիսի 8-ին հանդես կգա չեխ վիրտուոզ դաշնակահար (եվրոպական մամուլի գնահատմամբ) ...«ԺԻՐԱՅՐՆ ԻՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆ Է»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Երեկ ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), հավելելով, որ չի ծափահարում նրա հանդեպ կատարվող գործողությունների հեղինակներին:
Երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ ...«ԱՍՊԱՐԵԶԻ» ՆԱԽԱԳԱՀԸ ԽԵՂՃԱՑՐԵՑ ՎԿԱՆԵՐԻՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Նախորդ օրը Շիրակի մարզի վարչական դատարանում քննվում էր ոստիկանների ներկայացրած վարչական հայցը
ընդդեմ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի:
Լեւոն Բարսեղյանը, ...
ՔՐԳՈՐԾ՝ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵՋՔԸ ԳԵՏՆՈՎ ՉԻ ՏԱԼԻՍ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՀՀ-Ն ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ ՉՈՒՆԻ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ՍԵՐԺԱԿԱՆ» ԵՎ «ԼԵՎՈՆԱԿԱՆ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

