
«ԲԵՄԱՆԿԱՐԻՉԸ ՊԵՏՔ Է ԲԵՄՈՒՄ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՉԲԱՑԻ»
Հավաստիացնում է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանը
Ժամանակակից հայ բեմանկարչությունը հիմնականում կանգ է առել նախկին ձեռքբերումների վրա, չափազանց քիչ հետազոտելով համաշխարհային բեմանկարչության արդի միտումները: Մեզ մոտ բեմանկարչություն ասելով հասկանում են ընդամենը բեմի արտաքին ձեւավորումը, մինչդեռ դա նկարչական ռեժիսուրան է՝ իր արտահայտչական, գաղափարական, գեղագիտական դրսեւորումներով: Օրերս Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացած Շեքսպիրի «Մակբեթ» ներկայացումը նվիրված էր բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանի ծննդյան 50-ամյակին: Նա ավելի քան 20 տարի Դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն է: Մասնագետների բնորոշմամբ, Կ. Գրիգորյանը հեղաշրջում է կատարել բեմանկարչության ասպարեզում՝ գնալով դեպի այլաբանական նկարչական ձեւավորման: Դրա վառ ապացույցն են Դրամատիկականի հատկապես շեքսպիրյան ներկայացումները («Համլետ», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Հուլիոս Կեսար», «Մակբեթ»):
«Առավոտի» հետ զրույցում բեմանկարիչը փաստեց, որ ցանկացած դրամատիկական ստեղծագործության առաջին էջում հեղինակը նախ նշում է, թե որտեղ են տեղի ունենում գործողությունները, իսկ որոշ դրամատուրգներ այնքան մանրամասն են նկարագրում, որ եթե նույնիսկ պրոֆեսիոնալ չլինես՝ դժվար չէ այդ ամենը «տեղափոխել» բեմ: Կ. Գրիգորյանի համոզմամբ. «Թատրոնի նկարիչը ոչ թե նկարչական ձեւավորող է, ինչը հաճախ օգտագործվում է մեզանում, այլ սցենոգրաֆ (բեմանկարիչ)»: Մեր զրուցակիցը հայտնեց, որ առաջին սցենոգրաֆը հայ իրականության մեջ եղել է Եվգենի Սաֆրոնովը, որը 70-ականներին Դրամատիկականում Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին» ներկայացման բեմանկարիչն էր: Մանրամասնելով այլաբանական բեմանկարչությունը, նա տեղեկացրեց, որ, որպես կանոն, չի օգտագործվում բեմի ընդհանուր վարագույրը. «Այսինքն, մինչ ներկայացման սկիզբն ու դերասանների ելքը, բեմանկարիչը հանդիսատեսին ժամանակ է տալիս տեղափոխվել տվյալ ժամանակաշրջան: Օրինակ, երբ «Մակբեթում», ըստ Շեքսպիրի, պետք է բեմում երեւային դղյակներ, Դրամատիկականի բեմում՝ աթոռ է, որը կարծես «ծլած» լինի խոտից, կանաչից: Վստահ եմ, որ նման մետաֆորները ավելի հետաքրքիր են դարձնում ներկայացումը եւ ռեժիսորին հնարավորություն տալիս ոչ շաբլոն մտածելակերպով, օրինակ, առանց անտառի «անտառ» ստանալ»: Տարածված կարծիքին, թե թատրոնը սինթետիկ արվեստ է, պարոն Գրիգորյանը չհամաձայնեց, ասելով. «Թատրոնը ավելի շուտ տարբեր մարդկանց միասնական աշխատանք է, իհարկե՝ ռեժիսորի գլխավորությամբ: Ինչ վերաբերում է բեմանկարչին, նա չպետք է «ցուցահանդես» բացի բեմում: Երբ գալիս ես թատրոն եւ, կոպիտ ասած, չես նկատում բեմանկարչի աշխատանքը, ինչպես հայերը սիրում են տվյալ դեպքում ասել, թե «բեմը դատարկ է», այ սա ամենամեծ գովեստն է բեմանկարչին: Այսինքն, այնքա՜ն «աննկատ» է նկարչի աշխատանքը, բայց, միեւնույն ժամանակ, վերջինս այնքան աննկատ ձուլվել է ընդհանուրին»: Արվեստագետից հետաքրքրվեցինք՝ ինքն այսօր գո՞հ է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում «պատրաստվող» բեմանկարիչներից եւ ինչպե՞ս է վերաբերվում տարիներ շարունակ հնչող այն մտքին, թե «հայ թատրոնը մեռնում է»: Կ. Գրիգորյանն ասաց. «Երեւանում ունենք մեռած թատրոններ, դրան զուգահեռ էլ՝ էքսպերիմենտ անող ռեժիսորներ: Իսկ չմեռած թատրոնը նոր մտածելակերպ ունեցող կոլեկտիվն է: Ինստիտուտում ուսանած բեմանկարիչները, հասկանալի պատճառով, չեն գալիս թատրոն (նկատի ունի ցածր աշխատավարձը), նրանք ավելի շատ ձգտում են TV-ներ ու զբաղվում գովազդային բիզնեսով, մինչդեռ նոր մտածողությամբ երիտասարդ բեմանկարիչների կարիք, իհարկե, ունենք: Այսօր դասականների գործերը բեմադրելիս որոշ թատրոններ վախենում են էքսպերիմենտից, դա համարելով սրբապղծություն մեծ գրողի հանդեպ...»:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
Հացադուլ հայտարարած ԱԺ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանին նրա խնդրանքով հանդիպել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային խմբի անդամները: Հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորը դժգոհել ...ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական կայքէջում «սպասվող իրադարձություններ» խորագրի ներքո նշված է՝ «Հայ ազգային կոնգրեսի ստեղծում»: Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը վստահ է, որ մենք իրավունք չունենք մոռանալ վտանգի մասին - Այսօր շատերն են խոսում իշխանություն-ընդդիմություն երկխոսության անհրաժեշտության մասին, բայց քչերն են խոսում ...«ԿՈՐՉԵՆ ԱՆԱՐԴԱՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՆԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆորից դատական նիստն անցավ առանց մեղադրյալի «Վարչախումբն այնքան վախեցած է, որ նույնիսկ չի ցանկանում մարդկանց բերել դատարաններ: Ես ցանկություն էի հայտնել այսօրվա դատական նիստին մասնակցել ու պայքարել ...«ՊԱՐԵՍ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՎԱՃԱՌՔԻ ՇՈՒՐՋ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյն, ինչ սկսվեց իբրեւ պատիժ Սուքիասյանների քաղաքական դիրքորոշման համար՝ վերածվում է սեփականության վերաբաժանման փորձերի՞: Մամուլի ազատության օրը՝ մայիսի 3-ին, կրպակներ չի ուղարկվել «Հրապարակ» ...ԿՊՍԱԿՎԵՆ ՈՒ ԿԿՆՔՎԵՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՎրաստանի Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղում մայիսի 1-ին հանդիսավոր պայմաններում վերաբացվեց հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Դամալա գյուղի եկեղեցին չէր գործում արդեն 80 տարի: Դամալայի բնակիչների պատմելով, ...ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱսում է ընդդիմության ներկայացուցիչը Ապրիլի 17-ին Ստրասբուրգում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց թիվ 1609 բանաձեւը, որը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների առկա վիճակին: 14 կետից ...ՍՊԻՏԱԿԸ ՓՈԽԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆՄայիսի 4-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց Գագիկ Սահակյանը Համայնքի ղեկավար դառնալու համար ընտրապայքարի էր դուրս եկել յոթ թեկնածու: Ու չնայած նախընտրական իրավիճակը քաղաքում բավականին շիկացած ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ԱԿՄԱԿԺՅԱՆԲերբերյանը նույնպես կմեկնի Պեկին Վարշավայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի կազմում օգոստոսին Չինաստանում կայանալիք ...«ԲԵՄԱՆԿԱՐԻՉԸ ՊԵՏՔ Է ԲԵՄՈՒՄ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՉԲԱՑԻ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀավաստիացնում է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանը Ժամանակակից հայ բեմանկարչությունը հիմնականում կանգ է առել նախկին ձեռքբերումների վրա, չափազանց քիչ հետազոտելով համաշխարհային բեմանկարչության արդի ...ԱՀԱԶԱՆԳ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ
ՎՈՎԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ԱԺՄ կուսակցության նախկին անդամ,փաստաբան 2Արձագանք «Առավոտ» թերթի 23.04.08թ. համարում հրապարակված Ռուբեն Հակոբյանի «Երկու քարի արանքում: Ո՞րն է ելքը» հոդվածին Վերջապես առիթ ունեցա հայաստանյան մամուլում ընթերցել հոդված, ...
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ՍԵՐԺԱԿԱՆ» ԵՎ «ԼԵՎՈՆԱԿԱՆ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

