
«ԿՈՐՉԵՆ ԱՆԱՐԴԱՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՆԵՐԸ»
Նորից դատական նիստն անցավ առանց մեղադրյալի
«Վարչախումբն այնքան վախեցած է, որ նույնիսկ չի ցանկանում մարդկանց բերել դատարաններ: Ես ցանկություն էի հայտնել այսօրվա դատական նիստին մասնակցել ու պայքարել իմ եւ մնացած քաղբանտարկյալների իրավունքների համար, սակայն ամեն ինչ արվեց, որ մնամ բանտում: Որ Հայաստանում արդարադատություն չկա, մենք բոլորս գիտենք, սակայն եթե դա իրականացվում է, այսպես կոչված, «ուժեղ» իշխանության թելադրանքով, որը վախենում է նույնիսկ քաղբանտարկյալի շիտակ խոսքից, ապա կարելի է արձանագրել, որ այս հանգրվանում մենք նրանց հաղթել ենք: Վարչախմբին ուզում եմ հիշեցնել հայկական հայտնի ասացվածքը՝ «երկու վախը մի մահ է»: Իսկ մեզ բոլորիս մաղթում եմ անսահման տոկունություն, մաքառելու եւ պայքարելու անսպառ կամք»,- երեկ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից նման հայտարարությամբ է հանդես եկել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Վերաքննիչ քրեական դատարանը երեկ դռնփակ նիստում անփոփոխ թողեց Արամ Կարապետյանի խափանման միջոցը՝ կալանքը, եւս մեկ ամսով երկարաձգելու մասին՝ Կենտրոն եւ Նոր-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Մեկ ժամ տեւած դատական նիստի ընթացքում դատարանի շենքի մոտ հավաքված Արամ Կարապետյանի համակիրներն ու հարազատները վանկարկում էին. «Ազատություն Արամին», «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Նրանք պահել էին «Ազատություն քաղբանտարկյալներին», «Արդարներին բաց թողնել, մարդասպաններին դատել», «Կորչեն անարդար արդարադատները» մակագրություններով պաստառներ:
Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը հայտարարել է, թե քաղբանտարկյալների լուսանկարներով եւ պաստառներով ժողովրդի ներկայությունը դատարանի շենքի մոտ ճնշում է դատավորի վրա, սակայն ակնհայտորեն նիստը նախագահող դատավոր Մարտիկ Ռեհանյանի որոշման վրա ժողովրդի վանկարկումները չազդեցին: Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը ձերբակալվել է փետրվարի 24-ին եւ նրան մեղադրանք է առաջադրվել Քր.Օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասով՝ սուտ մատնություն անելու համար: Սուտ մատնություն ասելով քննչական մարմինները նկատի ունեն Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը: Ի դեպ, Արամ Կարապետյանի բնակարանում դիմակավորների եւ զինվածների կողմից խուզարկություն կատարելուց հետո Կարապետյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ մինչ օրս ծանր է:
Երեկ վերաքննիչ դատարանում սկսվեց մեկ այլ՝ Հուսիկ Բաղդասարյանի գործով առաջին ատյանի դատարանի վճռի բողոքարկումը: Դատին ներկա գտնվել ցանկացողները շատ էին, իսկ վերաքննիչի դահլիճները՝ փոքր: Հավաքվածներին վրդովեցրեց, որ միայն 10 մարդու են թողնելու նիստերի դահլիճ: Ի վերջո, գտնվեց համեմատաբար մեծ դահլիճ: Հուսիկ Բաղդասարյանի համակիրները, հայտնի կարգախոսներից բացի, նաեւ հայրենասիրական երգեր էին երգում: Հ. Բաղդասարյանի շահերի պաշտպան Վարդան Զուռնաչյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու իր միջնորդությունը մերժվել է, իսկ դատավարությունը հետաձգվել մինչեւ մայիսի 8-ը: Տեղեկացնենք, որ կասկածներ կան, որ քրեական գործում նշված փամփուշտների «գոստը ձեթի է»: Լրացուցիչ փորձաքննությամբ պետք է պարզվեր՝ Հուսիկ Բաղդասարյանին անօրինական փամփուշտների համա՞ր են դատում, թե՞ ձեթի:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
Հացադուլ հայտարարած ԱԺ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանին նրա խնդրանքով հանդիպել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային խմբի անդամները: Հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորը դժգոհել ...ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական կայքէջում «սպասվող իրադարձություններ» խորագրի ներքո նշված է՝ «Հայ ազգային կոնգրեսի ստեղծում»: Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը վստահ է, որ մենք իրավունք չունենք մոռանալ վտանգի մասին - Այսօր շատերն են խոսում իշխանություն-ընդդիմություն երկխոսության անհրաժեշտության մասին, բայց քչերն են խոսում ...«ԿՈՐՉԵՆ ԱՆԱՐԴԱՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՆԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆորից դատական նիստն անցավ առանց մեղադրյալի «Վարչախումբն այնքան վախեցած է, որ նույնիսկ չի ցանկանում մարդկանց բերել դատարաններ: Ես ցանկություն էի հայտնել այսօրվա դատական նիստին մասնակցել ու պայքարել ...«ՊԱՐԵՍ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՎԱՃԱՌՔԻ ՇՈՒՐՋ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյն, ինչ սկսվեց իբրեւ պատիժ Սուքիասյանների քաղաքական դիրքորոշման համար՝ վերածվում է սեփականության վերաբաժանման փորձերի՞: Մամուլի ազատության օրը՝ մայիսի 3-ին, կրպակներ չի ուղարկվել «Հրապարակ» ...ԿՊՍԱԿՎԵՆ ՈՒ ԿԿՆՔՎԵՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՎրաստանի Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղում մայիսի 1-ին հանդիսավոր պայմաններում վերաբացվեց հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Դամալա գյուղի եկեղեցին չէր գործում արդեն 80 տարի: Դամալայի բնակիչների պատմելով, ...ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱսում է ընդդիմության ներկայացուցիչը Ապրիլի 17-ին Ստրասբուրգում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց թիվ 1609 բանաձեւը, որը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների առկա վիճակին: 14 կետից ...ՍՊԻՏԱԿԸ ՓՈԽԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆՄայիսի 4-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց Գագիկ Սահակյանը Համայնքի ղեկավար դառնալու համար ընտրապայքարի էր դուրս եկել յոթ թեկնածու: Ու չնայած նախընտրական իրավիճակը քաղաքում բավականին շիկացած ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ԱԿՄԱԿԺՅԱՆԲերբերյանը նույնպես կմեկնի Պեկին Վարշավայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի կազմում օգոստոսին Չինաստանում կայանալիք ...«ԲԵՄԱՆԿԱՐԻՉԸ ՊԵՏՔ Է ԲԵՄՈՒՄ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՉԲԱՑԻ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀավաստիացնում է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանը Ժամանակակից հայ բեմանկարչությունը հիմնականում կանգ է առել նախկին ձեռքբերումների վրա, չափազանց քիչ հետազոտելով համաշխարհային բեմանկարչության արդի ...ԱՀԱԶԱՆԳ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ
ՎՈՎԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ԱԺՄ կուսակցության նախկին անդամ,փաստաբան 2Արձագանք «Առավոտ» թերթի 23.04.08թ. համարում հրապարակված Ռուբեն Հակոբյանի «Երկու քարի արանքում: Ո՞րն է ելքը» հոդվածին Վերջապես առիթ ունեցա հայաստանյան մամուլում ընթերցել հոդված, ...
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

