
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ
ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը վստահ է, որ մենք իրավունք չունենք մոռանալ վտանգի մասին
- Այսօր շատերն են խոսում իշխանություն-ընդդիմություն երկխոսության անհրաժեշտության մասին, բայց քչերն են խոսում այն մասին, թե ինչի՞ շուրջ է հարկավոր խոսել...
- Մարտի 1-ը եւ դրան հաջորդող իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանության եւ արմատական ընդդիմության միջեւ հակասություններն այնքան են խորացել, որ, իմ համոզմամբ, երկխոսությունը պետք է սկսել սկզբից, հիմքից, եւ այդ հիմքը մեր պետության եւ ժողովրդի անվտանգությունն է: «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթղթում ներառված են բոլոր այն խնդիրները, որ այսօր բարձրացնում է ընդդիմությունը: Բավական է միայն նշել, որ ռազմավարության հիմնական երաշխիքներից են «իրավունքի գերակայության ապահովումը, դատական իշխանության անաչառությունը եւ անկախությունը», որ մեր անվտանգության համար անմիջական սպառնալիքներ են համարվում, «մարդու իրավունքների պաշտպանության ոչ միարժեք համակարգի ձեւավորումը, ընտրական գործընթացում առկա թերությունները, քաղաքացիական հասարակության ոչ բավարար ներգրավվածությունը»: Կարեւոր է, որ այս փաստաթղթի ստեղծման նախաձեռնողը Սերժ Սարգսյանն է: Ուրեմն նա ընդունում է, որ այս խնդիրները կան: Իսկ ընդդիմությունը ժամանակին այս նույն փաստաթղթից մեջբերումներ էր անում եւ հարցնում՝ եթե ընդունում եք, ինչո՞ւ չեք իրականացնում: Այսինքն՝ այս խնդիրն այսօր շատ այժմեական է, անվտանգությունն այսօր առաջնահերթ է, որովհետեւ իսկապես մենք կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ: Ես կուզենայի, որ պատմությունից դասեր քաղենք: Մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք եւ չպիտի մոռանանք, որ ցեղասպանություն իրագործողի համար միեւնույն է՝ դու հնչա՞կ ես, դաշնա՞կ, թե՞ ռամկավար, հարո՞ւստ ես, թե՞ աղքատ, ղարաբաղցի՞ ես, թե՞ ապարանցի, եթե հայ ես, ուրեմն պիտի մեռնես: Մեր ժողովուրդը սա ապրել է, ու մենք դա չպիտի մոռանանք, սա ամենակարեւորն է, եւ սրանից ելնելով պիտի հարցերը բաժանել: Կան անվտանգության հարցեր, որ բոլորիս համար կարեւոր են, անկախ՝ ընդդիմությո՞ւն ես, թե՞ իշխանություն: Հիմա էլ կա Սումգայիթ, կա Հրանտ Դինք, եւ եթե այսօր էլ Թուրքիայում դեռ կա հակահայ քարոզչությունը, ուրեմն մեր բնակչությունից բազմապատիկ ավելի թուրքը մեզ այնքան է ատում, որ պատրաստ է կոտորել: Մենք պարտավորված ենք մտածել ազգային անվտանգության մասին: Ցավոք, ներքին հակասությունը այնքան է խորացել, որ երկխոսության թեմա է դարձել նաեւ այս հարցը՝ եթե Ղարաբաղի վրա հարձակվեն, բոլորը համաձա՞յն են, որ պետք է միասնաբար պաշտպանել: Ուրիշ ժամանակ կթվար, թե սա ի՞նչ հարց է, բայց այս ընտրապայքարը ցույց տվեց, որ այս հարցերն էլ պետք է համաձայնության բերվեն: Ես գտնում եմ, որ հարցերը պետք է երկու մասի բաժանել. հարցեր, որոնք անվտանգության տեսակետից բոլորիս համար են կարեւոր, սրանցում գալ համաձայնության, դնել մի կողմ եւ հետո անցնել մյուս հարցերին: Այսօր մինչեւ անվտանգության խնդիրներում չգանք համաձայնության, մնացածի մասին խոսելն ավելորդ է: Եթե իշխանությունը ինքնանպատակ, անձերի խնդիր չի, ուրեմն քաղաքական ուժերը պարտավոր են գնալ նման երկխոսության, որպեսզի հասարակության ընդդիմությանը ձայն տվողների համար պարզ լինի՝ ինքնանպատա՞կ է, թե՞ ոչ: Սահմանագիծ պիտի գծվի, որից այն կողմ մեր ազգային, համընդհանուր, պետական անվտանգությանը սպառնացող գործողություններն ու խնդիրներն են, որոնք արգելված են: Երբ այս սահմանագիծը գծվեց, հետո կարելի է շարունակել բանակցությունները, կարելի է ԱԺ նոր ընտրություններ անել կամ չանել, կարելի է հազար ու մի բան, բայց մինչեւ այս սահմանագիծը չգծվի՝ ավելորդ է այլ բաների մասին խոսել, հստակ պիտի լինի՝ թե ինչն է սպառնում մեզ բոլորիս: Ու նաեւ պիտի հարցեր ճշտվեն, օրինակ, եթե գործող նախագահը պայքարում է օլիգարխներին բերելու հարկային դաշտ, մանր եւ մեծ չինովնիկներին օրենքի դաշտ բերելու համար, եւ այս մարդիկ ըմբոստանում են, այս դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ո՞ւմ են պաշտպանում, քաջալերո՞ւմ են, որ բերի օրինական դաշտ, թե՞ պաշտպանում են նրանց, որ միասին գցեն ու փոխեն իշխանություններին: Երբ վարչապետը ասում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզնից, արմատական ընդդիմությունը դա քաջալերո՞ւմ է, թե՞ ընդհակառակը: Մենք խնդիրների առաջ ենք կանգնած, եւ առաջնահերթը երկխոսությունը պիտի լինի երկրի եւ ժողովրդի անվտանգության տեսակետից:
- Տիգրան Պասկեւիչյանը համաժողովրդական շարժման կոնգրեսում հայտարարեց. «Երկխոսությունը... չի կայանալու հենց այն պատճառով, որ շարժման դիմաց կանգնած է ոչ թե մի ուրիշ արժեհամակարգ, այլ պարզապես բիրտ ուժ։ Բիրտ ուժը, որ սովոր է ազատ խոսքը լռեցնելու, որ սովոր է մարդկանց սեփականության իրավունքից զրկելու, որ սովոր է արդարադատությունը նվաստացնելու աստիճան վերահսկելու եւ, վերջապես, որ ընդունակ է խաղաղ ցուցարարների վրա կրակ բացելու, չի կարող որեւէ զիջում անել կամ փոխզիջման գնալ»: Դուք, փաստորեն, չեք կիսում այս տեսակետը:
- Նման հարցի պատասխանելիս ես էլի ստիպված եմ հիշեցնել, որ այն ուժը, որն այսօր ընդդիմություն է, իշխանություն էր, չէ՞, եւ այս առումով բարոյական չէ նման գնահատականներ տալ, հիմքում նաեւ ինքն է կանգնած, չէ՞: Եթե համեմատենք 2003 թվի հետ, կտեսնենք, որ փոփոխությունները ակնհայտ ու մեծ են մինչեւ մարտի 1-ը: Մեզ համար 2003-ի նախագահականից հետո երազանք էր, որ կեղծարարներից ինչ-որ մեկին դատեին, եւ, ի տարբերություն այսօրվա, մենք հսկայական թղթեր էինք ներկայացրել ՍԴ: Այն ժամանակ նախագահը արդյո՞ք նման բան ասաց՝ «այնտեղ մեր եղբայրներն ու քույրերն են», արդյո՞ք առաջարկեց երկխոսություն եւ այլն, չի եղել, չէ՞: Այսինքն՝ սա լրիվ նոր իրավիճակ է: Մենք այնպիսի վիճակում ենք, որ պետք է շատ բաներից վեր կանգնել: Թե չէ մի կողմն ասելու է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 21 տոկոս է հավաքել, մյուս կողմը ասելու է, որ Սերժ Սարգսյանը 52 տոկոս չի հավաքել: Ուրեմն, անօգուտ է, եւ իսկապես երկխոսությունը չի կայանա, եթե քննարկումն այս հարթության վրա գնաց: Արդյունքի հասնելու միակ պայմանը համազգային, համաժողովրդական հարցերից սկսելն է, եւ դա ես համարում եմ խիստ անհրաժեշտ:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
Հացադուլ հայտարարած ԱԺ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանին նրա խնդրանքով հանդիպել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային խմբի անդամները: Հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորը դժգոհել ...ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական կայքէջում «սպասվող իրադարձություններ» խորագրի ներքո նշված է՝ «Հայ ազգային կոնգրեսի ստեղծում»: Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը վստահ է, որ մենք իրավունք չունենք մոռանալ վտանգի մասին - Այսօր շատերն են խոսում իշխանություն-ընդդիմություն երկխոսության անհրաժեշտության մասին, բայց քչերն են խոսում ...«ԿՈՐՉԵՆ ԱՆԱՐԴԱՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՆԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆորից դատական նիստն անցավ առանց մեղադրյալի «Վարչախումբն այնքան վախեցած է, որ նույնիսկ չի ցանկանում մարդկանց բերել դատարաններ: Ես ցանկություն էի հայտնել այսօրվա դատական նիստին մասնակցել ու պայքարել ...«ՊԱՐԵՍ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՎԱՃԱՌՔԻ ՇՈՒՐՋ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյն, ինչ սկսվեց իբրեւ պատիժ Սուքիասյանների քաղաքական դիրքորոշման համար՝ վերածվում է սեփականության վերաբաժանման փորձերի՞: Մամուլի ազատության օրը՝ մայիսի 3-ին, կրպակներ չի ուղարկվել «Հրապարակ» ...ԿՊՍԱԿՎԵՆ ՈՒ ԿԿՆՔՎԵՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՎրաստանի Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղում մայիսի 1-ին հանդիսավոր պայմաններում վերաբացվեց հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Դամալա գյուղի եկեղեցին չէր գործում արդեն 80 տարի: Դամալայի բնակիչների պատմելով, ...ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱսում է ընդդիմության ներկայացուցիչը Ապրիլի 17-ին Ստրասբուրգում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց թիվ 1609 բանաձեւը, որը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների առկա վիճակին: 14 կետից ...ՍՊԻՏԱԿԸ ՓՈԽԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆՄայիսի 4-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց Գագիկ Սահակյանը Համայնքի ղեկավար դառնալու համար ընտրապայքարի էր դուրս եկել յոթ թեկնածու: Ու չնայած նախընտրական իրավիճակը քաղաքում բավականին շիկացած ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ԱԿՄԱԿԺՅԱՆԲերբերյանը նույնպես կմեկնի Պեկին Վարշավայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի կազմում օգոստոսին Չինաստանում կայանալիք ...«ԲԵՄԱՆԿԱՐԻՉԸ ՊԵՏՔ Է ԲԵՄՈՒՄ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՉԲԱՑԻ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀավաստիացնում է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանը Ժամանակակից հայ բեմանկարչությունը հիմնականում կանգ է առել նախկին ձեռքբերումների վրա, չափազանց քիչ հետազոտելով համաշխարհային բեմանկարչության արդի ...ԱՀԱԶԱՆԳ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ
ՎՈՎԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ԱԺՄ կուսակցության նախկին անդամ,փաստաբան 2Արձագանք «Առավոտ» թերթի 23.04.08թ. համարում հրապարակված Ռուբեն Հակոբյանի «Երկու քարի արանքում: Ո՞րն է ելքը» հոդվածին Վերջապես առիթ ունեցա հայաստանյան մամուլում ընթերցել հոդված, ...
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՊԵՏՔ Է ԴԱՏԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ԳԻՏԵՄ
Մ. ԵՍԱՅԱՆՀՀ-Ն ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ ՉՈՒՆԻ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՔՐԳՈՐԾ՝ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՔՆՆԻՉԸ ՏԵՂԱԶՆՆԵԼ Է «ԱՉՔԱՉԱՓՈՎ»
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

