
ԲԱՐԵԽԻՂՃ ԳՆՈՐԴԻՆ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ ԻՐ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ
Պատճառը բնակարանի նախկին սեփականատիրոջ մորեղբոր որդու արարքն է, ինչն ուղղակիորեն անդրադարձել է նոր սեփականատիրոջ վրա:
Սոնա Սրմաբեկյանը հանդիսացել է Երեւանի Արարատյան փողոցի թիվ 64 շենքի 26 բնակարանի սեփականատերը: Նրա մորեղբոր որդին՝ Ռաֆայել Ավժյանը, հանցավոր համաձայնության գալով Ալեքսանդր Համբարձումյանի հետ, կեղծ լիազորագրով նշված բնակարանը 05.11.2004թ. վաճառել է Վարդուհի Մանուկյանին: Կատարած արարքի համար Ռ. Ավժյանը եւ Ա. Համբարձումյանը ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 23.10.06թ. դատավճռով մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել են ազատազրկման: Նախաքննության ընթացքում քննիչի կողմից արգելանք է դրվել նշված բնակարանի վրա:
2006թ. դեկտեմբերի 20-ին Շենգավիթի առաջին ատյանի դատարանում, դատավոր Ն. Հովսեփյանի նախագահությամբ, քննվեց Սոնա Սրմաբեկյանի հայցն ընդդեմ Վարդուհի Մանուկյանի՝ առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու, գույքը ետ պահանջելու եւ այն արգելանքից հանելու պահանջի մասին: Պահանջի դեմ առարկելով, Վ. Մանուկյանը նշել է, որ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի համաձայն եւ ինքը չէր կարող ենթադրել, որ նոտարական գրասենյակում վավերացված պայմանագիրը կարող է կեղծ լինել: Բացի դա, բնակարանը զբաղեցնելուց հետո այն բազմիցս վերանորոգել են, կատարել են վճարումներ եւ գազիֆիկացրել: «Ես բարեխիղճ ձեռքբերող եմ, որեւէ խախտում գնման պահին թույլ չեմ տվել»,- հայցը մերժելու խնդրանքով դատարանում հայտարարել է Վ. Մանուկյանը:
Սակայն դատարանը հայցը բավարարել է: Անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագիրը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը եւ արգելանքը հանելով՝ բնակարանը վերադարձրել Ս. Սրմաբեկյանին:
2007թ. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը նույնպես հայցը բավարարել է: Իսկ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը 2007թ. օգոստոսի 30-ին կայացրել է վտարման վճիռ: Այս օրերին ԴԱՀԿ աշխատակիցները Վ. Մանուկյանից պահանջում են ինքնակամ լքել բնակարանը, հակառակ դեպքում սպառնում են դա անել հարկադրաբար: «Առավոտի» հետ զրույցում Վարդուհու մայրը՝ Աղավնի Մարգարյանը նշեց, որ բնակարանը գնել են 6500 ԱՄՆ դոլարով, 1 մլն դրամի էլ վերանորոգման աշխատանքներ են կատարել: Նա բազմիցս դիմել է կառավարություն, սակայն նրան հորդորել են դիմել դատարան, իսկ ապրիլի 18-ին էլ Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանելով քաղաքացու նամակին, խորհուրդ է տվել օրենքով չարգելված միջոցներով պաշտպանել իր իրավունքները: «Այդ բնակարանում ապրել է նաեւ 28-ամյա տղաս, որը հուսահատվելով անօրինություններից, օրերս լքեց Հայաստանը եւ մեկնեց Ռուսաստան, նույն ճանապարհը պատրաստվում է բռնել նաեւ աղջիկս: Օրինական բնակարան ենք գնել, բայց այսօր մեզ վտարում են այնտեղից: Մեր իրավունքներն ո՞վ պիտի պաշտպանի»,- հուսահատ հայտարարեց Ա. Մարգարյանը:
Եվս մեկ փաստ. առուվաճառքի պայմանագրում նշված է, որ «սույն պայմանագիրը վավերացված է իմ՝ ՀՀ Կենտրոնի նոտարական տարածքի նոտար Ա. Պ. Մելքոնյանիս կողմից», սակայն անհասկանալիորեն պայմանագիրը կնքել եւ ստորագրել է մեկ այլ նոտար՝ Ելենա Սարգսյանը:
Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ աշխատակիցները Վ. Մանուկյանին վերջնաժամկետ են ներկայացրել՝ նա բնակարանը պիտի ազատի մայիսի 9-ին:
- ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
ՀԱՆՈՒՆ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
1«Մենք մշտապես առաջնորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու ենք քաղաքական պայքարի ընդունված կանոններով, գործել եւ այսուհետեւ եւս գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում՝ ի տարբերություն իշխող ...ՎԵՐԵՎԻՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ԿԱՐՈՂԱՆՈՒՄ, ՆԵՐՔԵՎԻՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ՈՒԶՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀամաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի աշխատանքներին մարդիկ հետեւում էին ոչ միայն լեփ-լեցուն դահլիճում, այլեւ կառավարության նիստերի դահլիճին հարող ոչ պակաս լեցուն բոլոր միջանցքներում: Ընդհատակից դուրս ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 5Այսպիսին էր երեկ կառավարության նիստերի դահլիճում անցկացված Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի մթնոլորտը: Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի սկզբից դեռ 1 ժամ առաջ կառավարության նիստերի դահլիճի առջեւ ...ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ պետդեպարտամենտը աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցում հատուկ առանձնացրել է Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները եւ հիշատակել 2007-ի հոկտեմբերին Իրանի ...ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Ն. Գ.«Մենք առայսօր իրականացրել ենք արտաքին հարաբերություններ, արտաքին քաղաքականություն չենք ունեցել. չունենք նաեւ այսօր»,- երեկ «Հայելի» ակումբում նման հայտարարությամբ հանդես եկավ ԼՂՀ ...«ՆԱԻՐԻՏՆ» ՈՒ «ՊՐՈՄԵԹԵՅ ՔԻՄՊՐՈՄԸ» ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր ԵՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸստ բնապահպանական ոլորտի պատասխանատուների, օդի մեջ հայտնաբերված վնասակար արտանետումների «մեղավորը» մայրաքաղաքի ու Վանաձորի քիմիական գործարաններն են: Երեւանում եւ Վանաձորում օրերս էկոլոգները ...«ՍՓՅՈՒՌԻՑ» ԳՈՂԱՑԵ՞Լ ԵՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸնկերության տնօրենը վստահեցնում է, որ իրենց ինֆորմացիան անօրինական արտատպում են Նորաստեղծ www.abc.am հայտարարությունների կայքն իրեն ավելորդ նեղություն չի տվել եւ ինֆորմացիա հավաքելու համար դիմել է հեշտ ...«ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՐԵՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ»
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում են իշխանական երիտասարդներն ընդդիմադիր լիդերներին Մեկ-երկու ամսից լրանում է Հայաստանի երիտասարդական կուսակցության հիմնադրման տասնամյակը: Տասնամյակի նախօրեին կկայանա կուսակցության համագումարը, որտեղ ...ԲԱՐԵԽԻՂՃ ԳՆՈՐԴԻՆ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ ԻՐ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՊատճառը բնակարանի նախկին սեփականատիրոջ մորեղբոր որդու արարքն է, ինչն ուղղակիորեն անդրադարձել է նոր սեփականատիրոջ վրա: Սոնա Սրմաբեկյանը հանդիսացել է Երեւանի Արարատյան փողոցի թիվ 64 շենքի 26 բնակարանի ...«ՄՈՒԿ ԳՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱկադեմիայի միջոցներից դժգոհեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը «Առաջին դեպքն է, երբ հանրապետության նախագահն ու վարչապետը միասին էին ներկա մեր ժողովին: Այստեղից կարելի է եզրակացնել, որ գիտության նկատմամբ ...ԵՐԵԽԱՆԵՐԸ ՆՈՐ ՏՈՆԵՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՑանկանում են, որ լինեն Արդարության, Հայերի, Ուրախության եւ Հայրության տոներ եւս «Առավոտը» փոքրիկ հարցախույզ կատարեց ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում, պարզելու, թե ի՞նչ տոներ ...«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐԻ» ՈԴԻՍԱԿԱՆԸ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՏարիների ձգձգումից հետո կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի այս ստեղծագործությունը վստահվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին: «Առավոտը» իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանից ստացել ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց Ե. ՀԱԿՈԲՅԱՆԸ«Բանվորն ու կոլտնտեսուհին» «կհեռանան» Ինչպես Հայաստանում են շատ արձաններ ավելորդ ու ժամանակավրեպ համարվում եւ ապամոնտաժվում, նույնն էլ կատարվում է ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Ամեն ինչ մեր ձեռքում է Նախորդ հոդվածում («Լրագիր», 7.04.08, «Հայկական ժամանակ», 8.04.08) ես անդրադարձել էի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ձեւավորված նոր իրողություններին, ...ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵՆՔ
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Դեմո» հանրային թերթ Ստեփանակերտ 7Ղարաբաղցի մտավորականի խոհերը «Հայաստանցի-ղարաբաղցի» տարաբաժանումը վերջին ժամանակներս անցել է հատվածային մտածելակերպի թույլատրելի բոլոր սահմանները եւ վերածվում է անջրպետի, ինչը չի կարող չտագնապեցնել ...ՄԵՆԱԿ ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱ, ԱՆ ԱԼ ՀՈՍ Է
ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանու անդամՀրապարակախոսի հայացքով Աստծո զորությամբ՝ էլի դարեր, հույս ունենանք՝ մեզ սովոր օր ու դարերի նման՝ նույնալիք հազարամյակներ կանցնեն, շատ բան կիմանանք, շատ բան էլ չենք իմանա, կկորցնենք ու կմոռանանք, բայց ...ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 11Մարմնավաճառները Մայրության եւ գեղեցկության միամսյակը տոնել են ինչպես միշտ՝ փողոցում տղամարդկանց սպասարկելով: Արդեն քանի տարի է՝ Բագրատունյաց փողոցում՝ «Մայամի» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, ...«ՍԵՐԺԱԿԱՆ» ԵՎ «ԼԵՎՈՆԱԿԱՆ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
Հ. ՋԵԲԵՋՅԱՆՈվքե՞ր եւ ինչո՞ւ են սատարում իշխանական թեկնածուին, կամ հանրահավաքներին մասնակցելն ի՞նչ ճակատագրական հետեւանքներ է ունենում բիզնեսմենների համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին նախընտրական շրջանում բավականին ...ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ԴԵՖԻՑԻՏ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՆերկրողներն օրի օրի թանկացնում են այդ գազը՝ պատճառաբանելով, որ պահանջարկ չկա, օգուտ չեն ունենում: Նախորդ ամսվա ընթացքում Հայաստանում 8-9%-ով թանկացել է հեղուկ գազը: Ներկրողները հեղուկ գազի գնաճը պայմանավորում ...500 ԴՐԱՄԱՆՈՑ ՕՂԻ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀայաստանում կոնյակի, գինու եւ օղու կեղծարարները, բացի խաղողի ու ցորենի մաքուր սպիրտից, օգտագործում են ինչ պատահի՝ շաքար, սննդային ներկեր, արոմատիկ նյութեր, անհայտ ծագումով էժանագին սպիրտներ, իսկ մի քանի ...ԴՈԼԱՐԻ ԿՈՒՐՍԸ ԵՐԲ ՈՒԶՈՒՄ՝ «ԼՈՂԱՑՆՈՒՄ» ԵՆ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆՈրքան էլ փոխարժեքի տատանումները փորձում են կապել «տնտեսական բնականոն երեւույթների» հետ, այնուամենայնիվ, կուրսի փոփոխությունները համընկնում են քաղաքական իրադարձություններին: 2008թվականի պետբյուջեում ...ԶՈՀԻՆ ԴԱՀԻՃ ԷԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ, ԴԱՀՃԻՆ՝ ԶՈՀ
Ըստ a1plus.am-ի 1Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից՝ Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից ...ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ 5Ոչ քաղաքական մտորումներ Նախագահական ընտրություններից անմիջապես առաջ «Առավոտում» կարծիք էի հայտնել, որ «ներկա քաղաքական գործընթացները Հայաստանում, առաջին հերթին, հարկ է դիտարկել հոգեբանական ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ուզում է հեռանալ «Այաքսից» Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը Ամստերդամի «Այաքսից» հեռանալու ցանկություն է արտահայտել: 21-ամյա ֆուտբոլիստն այս ...ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Կազմկոմիտե«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍելլ» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, ...ՅՈԹԱՂԲՅՈՒՐԸ՝ ՆՈՐՈԳՎԵՑ
«Նոյյան տապանը» տեղեկացնում է, որ «Երեւան» ամսագրի նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ բարեկարգվել է Հանրապետության հրապարակի 7 աղբյուր կամ Կաթնաղբյուր կոչվող ...ՍՈՎՈՐԵԼ ՍԻՐՈՎ, ՈՉ ԹԵ ՍՏԻՊՈՂԱԲԱՐ
Արդեն մի քանի տարի «Հովնանյան Ինթերնեյշնլ» եւ եւս մի քանի ընկերությունների նախագահ Վահագն Հովնանյանը կազմակերպում է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյու Միլֆորդ քաղաքում 1976թ.-ին իր հիմնադրած Հովնանյան ...
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ՍԻՐԱԾ ՃԱՐԵԼ ՈՒ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Ա. Ի.
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

