
ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հիմա երբ շրջվում եմ ու նայում անցնող եւ ուշ աշնան երամի պես անդարձ հեռացող օրերիս ապրած, չեմ կարողանում հաստատեմ ինձ համար, թե ո՞ր մեծ ուսուցչի աշակերտը եղա եւ ո՞ւմ ուսուցիչը եղա ես, ի՞նչ սովորեցի եւ ի՞նչ սովորեցրի: Երբ ինձ էլ էր հետաքրքիր, թե բացի սովորելուց՝ ի՞նչ կարող եմ սովորեցնել, շրջվում եմ ու տեսնում թելի նման բարակ մի արահետ ընդամենը, որը մեզ հայտնի անհայտից սկսվելով՝ հեռանում է մի այլ անհայտություն, ուր հրաժեշտ ես տալիս թվացյալ կատարելությանը՝ շնչառությունդ պահելով ավելի մեծ կատարելության համար, որտեղ անվերջ հետապնդող անորոշությունը, անկատարությունը քո կյանքի անհրաժեշտ մասն է կազմում, երբ դու, արեւի լույսից ու ջրից հետո, քո դիմաց տեսնում ես մարդուն, որի մանկության ամենահին հիշողությունը, ինչպես քո հիշողությունը, երդիկից ընկած արեւի ճառագայթը բռնելու հուսահատ ցանկությունն է եղել...Տեսնում ես մարդուն եւ չես ուզում վիճել, կռվել նրա հետ, որովհետեւ կռվի մեջ հանկարծ կճանաչես նրան, եւ ցանկանում ես կյանքդ ապրել դիմացինիդ չճանաչելով, քանի որ շատ իմացողը դուրս է մտերմությունից, ընկերությունից եւ չի սիրում մարդուն, այսինքն նաեւ՝ քեզ ու ինքն իրեն: Ու թերեւս այդտեղ է գաղտնիքը, որ մարդը բարեկիրթ խոսքի, շարժուձեւերի միջոցով ամեն ինչ անում է, որ թաքցնի իրեն, իր ներաշխարհը մնա չճանաչված, որը զարմանալիորեն անհասկանալի ինքնապաշտպանության ձեւ է, թերեւս բնազդ: Այնինչ, մեր կյանքի օրերը, ինչպես աշնանային տերեւաթափ, հեռանում են մեզնից, անէանում այնտեղ, որտեղից եկել են՝ մեզ իրար դիմաց թողնելով աշնանային անտառի ազնիվ մերկությամբ: Երբ ծառը հստակ տեսնում է ծառին, երբ գետի ջրերը զուլալվում, ներանձնանում են՝ ոչինչ չթաքցնելով երկնքից ու ձկներից: Եվ հիմա մտածում եմ, թե գուցե իմ մեծ ուսուցիչը եղել է արեւի ճառագայթը, որը այդպես էլ չկարողացա բռնել, ջուրը, որին այդպես էլ չճանաչեցի, այսինքն թե՝ չեղա նաեւ ոչ ոքի ուսուցիչը... Ու շարունակ, պահելով շունչս մի այլ վերերկրային կատարելության համար՝ չհասա իմ Ուսուցիչ-ծառի պարզ կատարելությանը եւ չկարողացա բացահայտել ինձ ուրիշների համար՝ մնալով փակ ու չհասկացված, ու չհամարձակվեցի բացահայտել նաեւ ուրիշներին ինձ համար՝ վախենալով նրանց մեջ պատահաբար ինձ հանդիպել...
- ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ
3«Այս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Հայաստանի նախորդ 10 տարիների իշխանություններից, եւ մենք շարունակում ենք ապրել զինվորաոստիկանական պետությունում՝ ոչ լեգիտիմ նախագահով»,- հետեւելով ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱՀԵՐ ԵՎ ԽԱՂԵՐ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱնկախության հռչակումից հետո անդամագրվելով եվրոպական տարբեր կառույցներին, վավերացնելով Եվրոպայում գործող մի շարք պայմանագրեր՝ Հայաստանն ընտրեց այդ ապրելակերպը, բնականաբար, իր վրա պարտավորություն վերցնելով ...ՈՎ ԷՐ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԽՈՍՏԱՑԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀամենայնդեպս, երեք «կոալիցիոն» թեկնածուների նախընտրական ծրագրերում նման բան չկա Մայիսի 1-ից կառավարությունը դադարեցրել է բնական գազի վարձավճարների սուբսիդավորումը ֆիզիկական եւ իրավաբանական ...ՀԱԿ-Ն ԸՆԴԴԵՄ «Հ1»-Ի
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻշխանականների հավաքներն է՞լ են սահմանադրական կարգի խախտմամբ եւ բռնի ուժով իշխանության զավթմամբ ավարտվում: Երեւանի քաղաքապետարանը օրերս մերժել է Հայաստանի առաջադիմական կուսակցության՝ մայիսի 8-ին եւ 12-ին ...ՄԻԱՅՆ ՀԿԿ-Ն ՆՇԵՑ
Ն. Գ.Երեկ՝ աշխատավորների միջազգային օրը, Հայաստանում նշեց միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, թեեւ կառավարական տոնացույցով մայիսի 1-ը նաեւ ոչ աշխատանքային էր: Հետխորհրդային շրջանում կոմկուսն այս ...ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀայաստանում ուղեւորափոխադրումների համար անցկացվող մրցույթների մասնակիցներից մեկը պնդում են, որ մրցույթները ձեւական բնույթ են կրում, ու դրանց հաղթողները կամ օլիգարխներն են, կամ՝ նախկին գծատերերը: Հայաստանում ...«ԱՐՄԱՎԻԱՆ»՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ
Սեփ. լր.Ընկերությունը պատրաստվում է դուրս գալ տեղական եւ միջազգային՝ Լոնդոնյան ֆոնդային բորսա: Այդ մասին հայտնեց «Արմավիայի» նորանշանակ կոմերցիոն տնօրեն Ժյուլեն Դյուֆուրը: Նրա խոսքերով՝ ընկերությանը ...«ՍՏԱԺԱՎՈՐ» ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ
Ռ. Մ. 1«Հանցագործը» գտնվել է, մնում է «տուժողին» ու «վկաներին» գտնեն ՀՀ քաղաքացի, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր ...«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸստ Նահատակ ազգերի դաշինքի համանախագահ Ավետիս Քալաջյանի, չնայած իրենց պատրաստակամությանը, ՀՀ ԱԳՆ-ն Ցեղասպանության ճանաչման համար միայն իր պոտենցիալն է օգտագործում: Նահատակ ազգերի միջազգային դաշինքի համանախագահ, ...«ՈՐՏԵ՞Ղ Է ՑՈԼԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻնչպես հայտնի ֆիլմի հերոսի դեպքում, այս հարցը հասունացել է նաեւ Ազգային օպերային թատրոնի «անհետացած» գլխավոր դիրիժորի պարագայում: Մինչ երկրի իշխանությունները եւ մշակույթի նախարարությունը ...ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸԱկադեմիկոսն ու նախագահը հանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ի երեկոյան այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին: Նախագահը նշել է, որ նախորդ շաբաթ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ինչ-որ բան, կարծես, չի ստացվում Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության հիմնական մրցաշարն այսօր հատում է եզրագիծը: Երեկ մինչեւ ուշ երեկո մասնակիցները խաղատախտակների ...ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐՔ
Կազմկոմիտե«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍելլ» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, ...ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆՀիմա երբ շրջվում եմ ու նայում անցնող եւ ուշ աշնան երամի պես անդարձ հեռացող օրերիս ապրած, չեմ կարողանում հաստատեմ ինձ համար, թե ո՞ր մեծ ուսուցչի աշակերտը եղա եւ ո՞ւմ ուսուցիչը եղա ես, ի՞նչ սովորեցի եւ ...
ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Ա. Ի.
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

