
«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ»
Ըստ Նահատակ ազգերի դաշինքի համանախագահ Ավետիս Քալաջյանի, չնայած իրենց պատրաստակամությանը, ՀՀ ԱԳՆ-ն Ցեղասպանության ճանաչման համար միայն իր պոտենցիալն է օգտագործում:
Նահատակ ազգերի միջազգային դաշինքի համանախագահ, «Հայոց հաղթական ուղի» հ/կ-ի ղեկավար Ավետիս Քալաջյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշեց, որ Հայաստանն իր ոչ բոլոր ջանքերն է գործադրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար, փաստելով, որ Ցեղասպանության հարցը կուսակցությունների կողմից մշտապես շահարկվում է: «Նախագահական ընտրությունների ժամանակ «ցեղասպանություն» տերմինը դարձել էր յուրաքանչյուր թեկնածուի ծրագրի բաղկացուցիչ մաս: Իհարկե, կան կուսակցություններ, որոնք տարիներ ի վեր աշխատում են այս ուղղությամբ, ինչպես, օրինակ, ՀՅԴ-ն: Շատերն էլ խղճուկ ձեւով ու գաղափարներով են հանդես գալիս, ինչ-ինչ արտահայտություններ են հնչեցնում, բայց ժողովուրդը հո տեսնո՞ւմ է, թե ում համար են այդ գաղափարները դառնում գործ եւ ով է դրանք շահարկում: Ինչ վերաբերում է մեր պետությանն՝ ընդհանրապես, Հայ դատի հասկացություն չի որդեգրվել մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ: Մենք Թուրքիայի հետ ընդունել ենք սահմաններ բացելու շուրջ բանակցելու սկզբունքը՝ առանց նախապայմանների: Եվ եթե սահմանները բացվեն, մեր թույլ դիրքերից կկարողանա՞նք Թուրքիային ստիպել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,- նշեց մեր զրուցակիցը:
Ա. Քալաջյանը կարծում է, որ նույնիսկ սահմանի բացման դեպքում պետք է բոյկոտել թուրքական ապրանքատեսակը. «Մեր դաշինքը, իմ ընկերները, սփյուռքահայերը երբեք թուրքական ապրանք չենք գնում: Էլի շատերը կան, որ գտնվելով սոցիալապես անապահով պայմաններում՝ թուրքական ոչինչ չեն գնում, բայց կան նաեւ մարդիկ, ովքեր ասում են, թե առանց դրանց ապրելն անհնար է, որովհետեւ թուրքականը էժան է, իրենց հնարավորությունները՝ սուղ: Ցավոք, անկախ Հայաստանի ժողովուրդը «սրսկված» է այն գաղափարախոսությամբ, որ առանց թուրքական ապրանքի՝ հայերը կյանք չունեն»: Ա. Քալաջյանը հայտնեց, որ իրենց նորաստեղծ դաշինքը պատրաստ է համագործակցել մեր երկրի արտաքին գերատեսչության հետ. «Միշտ պատրաստ ենք համագործակցության, բայց իրենք կարծես հակում ունեն սխալ կամ ճիշտ, բավարար կամ անբավարար ձեւով ամեն ինչ միայն իրենցով անելու: Ես կապեր ունեմ ցեղասպանված ազգերի գերագույն ղեկավարների հետ՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ դրսում: Ախր այդ կապերը կարող են պետք գալ»: Ըստ Ա. Քալաջյանի, Նահատակ ազգերի միջազգային դաշինքի խնդիրն է՝ աշխարհին տեղեկացնել ոչ միայն հայոց, այլեւ 70 այլ ազգերի ցեղասպանությունների մասին. «Թուրքերը գերագույն չարիք են: ԵՄ-ն լռելով՝ նպաստում է նորանոր ցեղասպանությունների... Հայոց ցեղասպանությունն ամեն օր շարունակվում է, ամեն պահի, օրինակ, երբ թուրքերը հայկական հուշակոթողներից քանդում են թեկուզ մի քար: Չնայած հայկական հուշակոթող անվանելն արդեն իսկ սխալ է, որովհետեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում հուշակոթող չի մնացել, պարզապես մի քանի եկեղեցի կա պահպանված՝ այն էլ վերածված մզկիթների»:
Նրա խոսքով, չնայած իշխանությունները բազմիցս խոսեցին Սփյուռքի նախարարություն ստեղծելու մասին, սակայն «տեսնելով, որ Սփյուռքն ազատատենչ ոգի ունի ու հնարավոր է, որ այդ նախարարությունը վերածվի ընդդիմության, անմիջապես այն ստեղծելու ծրագիրն արգելափակեց»: Ա. Քալաջյանը անդրադարձավ նաեւ մարտյան հայտնի դեպքերին, ասելով, որ մարտի 1-ը ժողովրդական ապստամբություն էր՝ բառի լայն իմաստով, բայց «մարտի 1-ը չպետք է համեմատել ապրիլի 24-ի հետ... Ժողովուրդը գնաց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից, շատերը նույնիսկ չհավատալով: Նա ճակատային արմատական միակ ընդդիմադիրն էր, իսկ իշխանություններն իրենց պոռթկումներն արտահայտելու համար դուրս եկան տերպետրոսյանական քաղաքական ուժերի դեմ: Արգելեցին, չթողեցին հանրահավաք անցկացնել, մարդիկ էլ ապրիլի 24-ին դուրս եկան ցույցի, չնայած գուցե գիտակցելով, որ դա սխալ է, որովհետեւ ապրիլի 24-ը պետք է մնա ոչ թե որպես բողոքի, այլ սգո օր»:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ
3«Այս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Հայաստանի նախորդ 10 տարիների իշխանություններից, եւ մենք շարունակում ենք ապրել զինվորաոստիկանական պետությունում՝ ոչ լեգիտիմ նախագահով»,- հետեւելով ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱՀԵՐ ԵՎ ԽԱՂԵՐ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱնկախության հռչակումից հետո անդամագրվելով եվրոպական տարբեր կառույցներին, վավերացնելով Եվրոպայում գործող մի շարք պայմանագրեր՝ Հայաստանն ընտրեց այդ ապրելակերպը, բնականաբար, իր վրա պարտավորություն վերցնելով ...ՈՎ ԷՐ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԽՈՍՏԱՑԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀամենայնդեպս, երեք «կոալիցիոն» թեկնածուների նախընտրական ծրագրերում նման բան չկա Մայիսի 1-ից կառավարությունը դադարեցրել է բնական գազի վարձավճարների սուբսիդավորումը ֆիզիկական եւ իրավաբանական ...ՀԱԿ-Ն ԸՆԴԴԵՄ «Հ1»-Ի
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻշխանականների հավաքներն է՞լ են սահմանադրական կարգի խախտմամբ եւ բռնի ուժով իշխանության զավթմամբ ավարտվում: Երեւանի քաղաքապետարանը օրերս մերժել է Հայաստանի առաջադիմական կուսակցության՝ մայիսի 8-ին եւ 12-ին ...ՄԻԱՅՆ ՀԿԿ-Ն ՆՇԵՑ
Ն. Գ.Երեկ՝ աշխատավորների միջազգային օրը, Հայաստանում նշեց միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, թեեւ կառավարական տոնացույցով մայիսի 1-ը նաեւ ոչ աշխատանքային էր: Հետխորհրդային շրջանում կոմկուսն այս ...ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀայաստանում ուղեւորափոխադրումների համար անցկացվող մրցույթների մասնակիցներից մեկը պնդում են, որ մրցույթները ձեւական բնույթ են կրում, ու դրանց հաղթողները կամ օլիգարխներն են, կամ՝ նախկին գծատերերը: Հայաստանում ...«ԱՐՄԱՎԻԱՆ»՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ
Սեփ. լր.Ընկերությունը պատրաստվում է դուրս գալ տեղական եւ միջազգային՝ Լոնդոնյան ֆոնդային բորսա: Այդ մասին հայտնեց «Արմավիայի» նորանշանակ կոմերցիոն տնօրեն Ժյուլեն Դյուֆուրը: Նրա խոսքերով՝ ընկերությանը ...«ՍՏԱԺԱՎՈՐ» ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ
Ռ. Մ. 1«Հանցագործը» գտնվել է, մնում է «տուժողին» ու «վկաներին» գտնեն ՀՀ քաղաքացի, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր ...«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸստ Նահատակ ազգերի դաշինքի համանախագահ Ավետիս Քալաջյանի, չնայած իրենց պատրաստակամությանը, ՀՀ ԱԳՆ-ն Ցեղասպանության ճանաչման համար միայն իր պոտենցիալն է օգտագործում: Նահատակ ազգերի միջազգային դաշինքի համանախագահ, ...«ՈՐՏԵ՞Ղ Է ՑՈԼԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻնչպես հայտնի ֆիլմի հերոսի դեպքում, այս հարցը հասունացել է նաեւ Ազգային օպերային թատրոնի «անհետացած» գլխավոր դիրիժորի պարագայում: Մինչ երկրի իշխանությունները եւ մշակույթի նախարարությունը ...ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸԱկադեմիկոսն ու նախագահը հանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ի երեկոյան այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին: Նախագահը նշել է, որ նախորդ շաբաթ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ինչ-որ բան, կարծես, չի ստացվում Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության հիմնական մրցաշարն այսօր հատում է եզրագիծը: Երեկ մինչեւ ուշ երեկո մասնակիցները խաղատախտակների ...ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐՔ
Կազմկոմիտե«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍելլ» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, ...ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆՀիմա երբ շրջվում եմ ու նայում անցնող եւ ուշ աշնան երամի պես անդարձ հեռացող օրերիս ապրած, չեմ կարողանում հաստատեմ ինձ համար, թե ո՞ր մեծ ուսուցչի աշակերտը եղա եւ ո՞ւմ ուսուցիչը եղա ես, ի՞նչ սովորեցի եւ ...
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Ա. Ի.
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

