
ՄԻԱՅՆ ՀԿԿ-Ն ՆՇԵՑ
Երեկ՝ աշխատավորների միջազգային օրը, Հայաստանում նշեց միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, թեեւ կառավարական տոնացույցով մայիսի 1-ը նաեւ ոչ աշխատանքային էր: Հետխորհրդային շրջանում կոմկուսն այս օրը միշտ էլ համեստ է նշում՝ երթ մայրաքաղաքի գլխավոր փողոցներով նվագախմբի ուղեկցությամբ, ծաղիկներ են դնում Ալ. Մյասնիկյանի եւ Ստ. Շահումյանի արձանների եւ Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանի ու անմար կրակի մոտ: Երեկ կոմունիստները միայն ծաղիկներ դրեցին Ստեփան Շահումյանի արձանի մոտ եւ մեկուկես ժամանոց սակավաթիվ հանրահավաք արեցին այդ հրապարակում: Տարածքում ծփում էին Սովետական Հայաստանի եւ ՀԿԿ-ի դրոշները: Այս համեստությունը ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը բացատրեց այսպես. «ՀԿԿ կենտկոմի բյուրոն չէր կարող անտեսել, որ երկու ամիս առաջ անմեղ արյուն է թափվել Մյասնիկյանի արձանի մոտ. այսօր այդ մասով անցնել մայիսմեկյան տոնակատարությամբ՝ նվագախմբով, կեցցեներով եւ ուռաներո՞վ... Այդ պատճառով էլ մենք շրջաններից մեր կուսակիցներին չենք բերել, նախընտրեցինք համեստ հանրահավաք: Մենք եղել ենք ժողովրդի հետ եւ կմնանք նրա հետ: Ես ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին»: Հանրահավաքը սկսելուց առաջ կոմունիստները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը: Իսկ հանրահավաքում քննադատական խոսքեր հնչեցին եւ իշխանությունների, եւ արմատական ընդդիմության նկատմամբ, խոսվեց սպասվելիք թանկացումների, գործազրկության, արտագաղթի մասին: Ռուբեն Թովմասյանը նաեւ ժողովրդին չհուսահատվելու կոչ արեց եւ խոստացավ, որ կգա այն ժամանակը, երբ Հայաստանում կրկին կհաղթի սոցիալիստական գաղափարախոսությունը, իշխանության կգա կոմկուսը ու մարդը նորից արժանապատիվ կյանքով կապրի: Իշխանությունների մայիսմեկյան միակ պատրաստությունը ՀԿԿ-ի հանրահավաքին ոստիկանների ներկայությունն էր՝ մեր ընթերցողին հայտնի ոստիկանության ծանր հրետանի Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ: «Արտոնված-չարտոնված բոլոր միջոցառումներին մենք պարտավոր ենք լինել»,- «Առավոտի» հարցին պատասխանեց նա, իսկ ընկերոջ հետ կատակեց՝ «էս իմ տոնն ա, ես էլ նախկին կուսակցական եմ եղել»: Ի դեպ, հանրահավաքում հասարակական կարգ պաշտպանող մեկ տասնյակից ավելի ոստիկաններից բացի, «Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում եւս տասից ավելի ոստիկաններ «դարանակալել էին» «ՌԱՖ» մակնիշի մեքենայում:
- Ն. Գ.
ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ
3«Այս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Հայաստանի նախորդ 10 տարիների իշխանություններից, եւ մենք շարունակում ենք ապրել զինվորաոստիկանական պետությունում՝ ոչ լեգիտիմ նախագահով»,- հետեւելով ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱՀԵՐ ԵՎ ԽԱՂԵՐ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱնկախության հռչակումից հետո անդամագրվելով եվրոպական տարբեր կառույցներին, վավերացնելով Եվրոպայում գործող մի շարք պայմանագրեր՝ Հայաստանն ընտրեց այդ ապրելակերպը, բնականաբար, իր վրա պարտավորություն վերցնելով ...ՈՎ ԷՐ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԽՈՍՏԱՑԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀամենայնդեպս, երեք «կոալիցիոն» թեկնածուների նախընտրական ծրագրերում նման բան չկա Մայիսի 1-ից կառավարությունը դադարեցրել է բնական գազի վարձավճարների սուբսիդավորումը ֆիզիկական եւ իրավաբանական ...ՀԱԿ-Ն ԸՆԴԴԵՄ «Հ1»-Ի
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻշխանականների հավաքներն է՞լ են սահմանադրական կարգի խախտմամբ եւ բռնի ուժով իշխանության զավթմամբ ավարտվում: Երեւանի քաղաքապետարանը օրերս մերժել է Հայաստանի առաջադիմական կուսակցության՝ մայիսի 8-ին եւ 12-ին ...ՄԻԱՅՆ ՀԿԿ-Ն ՆՇԵՑ
Ն. Գ.Երեկ՝ աշխատավորների միջազգային օրը, Հայաստանում նշեց միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, թեեւ կառավարական տոնացույցով մայիսի 1-ը նաեւ ոչ աշխատանքային էր: Հետխորհրդային շրջանում կոմկուսն այս ...ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀայաստանում ուղեւորափոխադրումների համար անցկացվող մրցույթների մասնակիցներից մեկը պնդում են, որ մրցույթները ձեւական բնույթ են կրում, ու դրանց հաղթողները կամ օլիգարխներն են, կամ՝ նախկին գծատերերը: Հայաստանում ...«ԱՐՄԱՎԻԱՆ»՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ
Սեփ. լր.Ընկերությունը պատրաստվում է դուրս գալ տեղական եւ միջազգային՝ Լոնդոնյան ֆոնդային բորսա: Այդ մասին հայտնեց «Արմավիայի» նորանշանակ կոմերցիոն տնօրեն Ժյուլեն Դյուֆուրը: Նրա խոսքերով՝ ընկերությանը ...«ՍՏԱԺԱՎՈՐ» ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ
Ռ. Մ. 1«Հանցագործը» գտնվել է, մնում է «տուժողին» ու «վկաներին» գտնեն ՀՀ քաղաքացի, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր ...«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸստ Նահատակ ազգերի դաշինքի համանախագահ Ավետիս Քալաջյանի, չնայած իրենց պատրաստակամությանը, ՀՀ ԱԳՆ-ն Ցեղասպանության ճանաչման համար միայն իր պոտենցիալն է օգտագործում: Նահատակ ազգերի միջազգային դաշինքի համանախագահ, ...«ՈՐՏԵ՞Ղ Է ՑՈԼԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻնչպես հայտնի ֆիլմի հերոսի դեպքում, այս հարցը հասունացել է նաեւ Ազգային օպերային թատրոնի «անհետացած» գլխավոր դիրիժորի պարագայում: Մինչ երկրի իշխանությունները եւ մշակույթի նախարարությունը ...ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸԱկադեմիկոսն ու նախագահը հանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ի երեկոյան այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին: Նախագահը նշել է, որ նախորդ շաբաթ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ինչ-որ բան, կարծես, չի ստացվում Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության հիմնական մրցաշարն այսօր հատում է եզրագիծը: Երեկ մինչեւ ուշ երեկո մասնակիցները խաղատախտակների ...ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐՔ
Կազմկոմիտե«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍելլ» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, ...ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆՀիմա երբ շրջվում եմ ու նայում անցնող եւ ուշ աշնան երամի պես անդարձ հեռացող օրերիս ապրած, չեմ կարողանում հաստատեմ ինձ համար, թե ո՞ր մեծ ուսուցչի աշակերտը եղա եւ ո՞ւմ ուսուցիչը եղա ես, ի՞նչ սովորեցի եւ ...
ՄՇՏԱՄՆԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ«ԻՆՉՈ՞Ւ ԱՏԲՈՅ ՏՎԵՑԻՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«ՉԳԻՏԵԻՆՔ, ՈՐ ՀԱՅ ԵՆՔ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ՇՈԿՈԼԱԴԵ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. ԽԵՉՈՅԱՆԻ՞ՆՉ «ԱՐԺԵ» ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԸ ՀՀ-ՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Ա. Ի.
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

