
ՀԱՏԵԼ ԵՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Ռիմա Ավանեսյանի 20 տարվա այգին 20 րոպեում ոչնչացրել են:
Կնոջ պատմելով, օրը ցերեկով մի քանի անծանոթ մարդիկ, առանց իրեն տեղյակ պահելու, ներխուժել են պարտեզ ու անխնա կտրատել պտղատու 6 հաստաբուն ծառ. «Այդ մարդիկ առիթից օգտվել են, որ ես զավակներ չունեմ եւ միայնակ թոշակառու եմ, հետեւաբար չեմ կարող իրենց դեմ պայքարել: Որդիներիս կորցնելուց հետո այս այգին իմ միակ մխիթարանքն է: Զբաղվում եմ, հող եմ մշակում եւ ինչ-որ չափով վիշտս թեթեւացնում եմ»:
Ռ. Ավանեսյանը տարիներ առաջ գաղթել է Ադրբեջանից: Նրա 2 զավակներին գաղթի ժամանակ սպանել են, ամուսինն էլ վերջերս է մահացել: Նրա ներկայացմամբ՝ 20 տարի առաջ Բյուրեղավանի քաղաքային իշխանությունները, որպես տուժած, իրեն՝ բնակարանին կից մոտ 80 մետր հողատարածք ու մի քանի տնկիներ են հատկացրել: Սակայն կնոջը հողի համար որեւէ փաստաթուղթ չեն տվել: Նրա խոսքերով. «Էդքան տուժել եմ, ուրեմն ինձ մի փոքր հողակտո՞ր էլ չի հասնում»:
Բյուրեղավանցիների վստահեցմամբ՝ այդ հատվածը շատ հարմար է սպասարկման եւ առեւտրի կետեր բացելու համար, քանի որ գլխավոր ճանապարհի եզրին է, մարդկանց անցուդարձն էլ շատ է:
«Քաղաքում բոլորն ասում են, որ քաղաքապետն այդ հատվածն այգիներից մաքրում է, որպեսզի խանութներ բացի կամ էլ վաճառի: Մեր շենքի մոտ մի քիչ կանաչ տարածք կա, է՞դ էլ են ուզում վերացնել: Շրջակայքում գազի լցակայաններ են ու խանութներ, օդ չկա շնչելու, ամբողջ օրը գազ ենք շնչում: Այդ ծառերը գոնե մի քիչ թթվածին են տալիս»,- «Առավոտին» դժգոհեցին քաղաքի մի խումբ բնակիչներ: Նրանց հասած լուրերի համաձայն, ծառերի «սպանդը» կազմակերպել է Բյուրեղավանի քաղաքապետ Շավարշ Սեդրակյանի քրոջ որդին՝ առանց բնակիչներին տեղյակ պահելու: Ռ. Ավանեսյանը Բյուրեղավանի քաղաքապետարանից ճշտել է, որ այդ հատվածում օրինական հողհատկացում չի եղել, հետեւաբար ծառերը կտրվել են ապօրինաբար. «Հարեւաններից մեկի այգին էլ էին վերցրել, բայց իրեն զգուշացրել էին, ոչ թե իմ այգու նման հինգ րոպեում 6 հատ ծառ կտրել ու փախել են»: Նշենք, որ տիկին Ռիման միակ տուժողը չէ, Բյուրեղավանի այդ հատվածում էլի մի քանի բնակիչների այգիներ են ոչնչացվել եւ տեղում խանութներ կառուցվել:
Այս բողոքի առնչությամբ մի քանի օր շարունակ «Առավոտը» փորձեց պարզաբանում ստանալ Բյուրեղավանի քաղաքապետարանի պատասխանատուներից, սակայն որեւէ պաշտոնյայի հետ հնարավոր չեղավ հեռախոսով կապվել, քանի որ քաղաքապետարանի բոլոր հեռախոսները պարտքի պատճառով անջատված էին: Բյուրեղավանի քաղաքապետ Շավարշ Սեդրակյանի բջջային հեռախոսը նույնպես երեկ ողջ օրվա ընթացքում չէր պատասխանում:
«Առավոտը» պատրաստ է տպագրել նաեւ քաղաքապետարանի պատասխանը:
- ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ՝ 200 ԴՐԱՄՈ՞Վ
Երեւանի որոշ տրանսպորտային ընկերություններ հայտարարել են մայիսի 1-ից ուղեւորավարձի բարձրացման մասին: Այդ մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Ըստ ...«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՈՒԺԵՂ ԵՐԵՎԱԼ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3«Առավոտի» հեռակա հարցազրույցը ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի հետ՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: - Իշխանությունները մի կողմից խոսում են ԵԽԽՎ բանաձեւով սահմանված պարտավորությունները ...ԿՎԱԶԻԻՆԴՈՒՍՏՐԻԱԼԻՑ ԴԵՊԻ ՊՈՍՏՄՈԴԵՌՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆաեւ այսպիսին է կառավարության 2008-2012 թթ. ծրագիրը, որին երեկ ԱԺ-ն հավանություն տվեց 88 կողմ եւ «Ժառանգության» 3 դեմ ձայներով: Ամեն անգամ, երբ կառավարությունը խորհրդարան է ներկայացնում իր ...ԿՈՍՈՎՈՆ ԻՆՔՆԻՆ ՆԱԽԱԴԵՊ Է
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԳտնում է Արթուր Աղաբեկյանը եւ բացատրում, թե ինչու՝ եթե առկա է ինքնորոշման իրավունքի հարցը: ԱԺ պաշտպանության, ՆԳ, Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՌԱՋԱՐԿԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Սեփ. լր. 1«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ՄԱԱ-ում ասաց, թե իշխանությունը պետք է կատարի այն առաջարկները, որոնք ներկայացված են ԵԽԽՎ բանաձեւի մեջ, եւ ընդգծեց ընդդիմությանը երկրի կառավարման ...ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻԱրմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցնում է, որ մարտի 1-ի դեպքերից հետո ներդրողները մտքները չեն փոխել, ընդդիմադիր գյուղերի գյուղապետերն ինքնակամ են հրաժարական տվել, ստուգումներն էլ «սրբազան» ...ՀԱՏԵԼ ԵՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԿոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Ռիմա Ավանեսյանի 20 տարվա այգին 20 րոպեում ոչնչացրել են: Կնոջ պատմելով, օրը ցերեկով մի քանի անծանոթ մարդիկ, առանց իրեն տեղյակ պահելու, ներխուժել են պարտեզ ու անխնա ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԱպրիլի 6-ին «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացվեց հաղորդում, որ իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Վաղարշակ Ոսկանյանի դիակը: ՀՀ ոստիկանության պաշտոնական ...ՊԱՅՔԱՐ «ՓՈՒՉԻԿՆԵՐԻ» ԴԵՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳիտության պետական կոմիտեի նախագահը արժեք ներկայացնող գիտնականներին կտարանջատի «կեղծերից» Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ ԼԻՐԻԿԱԿԱՆ ԵՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸստ պարուսույց Կարեն Միքայելյանի՝ մեր ռազմի պարերն էլ կարող են ողջ աշխարհով տարածվել Ժամանակակից պարերի ուսուցումը մեր իրականությունում սկսվեց 1980-ականների վերջին: Այսօր արդեն Հայաստանում գործում են ...ԼԵԶՎԱԿՌՎԻ ՎԵՐԱՃԱԾ ԲԱՆԱՎԵՃ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 1Երիտասարդ կուսակցականների ոճը դա է «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, ՀՀՇ երիտթեւի ղեկավար Կարեն Կարապետյանը եւ ՀՅԴ երիտասարդական միության նախագահ ...ԽՈՍՏԱՑԱՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԱռաջին թեթեւագույն քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ավարտեց IBF-ի չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ գոտիների միացման համար օգոստոսին Լաս Վեգասում կայանալիք մենամարտի ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԽՑՐԵՑ ՎԿԱՆԵՐԻՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԵրեկ միանգամից ութ վկա տարբեր պատրվակներով հրաժարվել էր ներկայանալ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի ու Պետրոս Մակեյանի դատավարությանը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շոթա ...ՀԵՐԹԱԿԱՆ «ԿԱԴԱՍՏՐԻ ԳՈՐԾԸ»
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական ...ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՍՊԻՏԱԿՈՒՄ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆՍպիտակ քաղաքում գնալով թեժանում է նախընտրական պայքարը: Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», նախընտրական քարոզարշավի առաջին օրը իր տան բակում հրդեհվել էր թեկնածու Գագիկ Սահակյանին սատարող Ալիկ Սարգսյանի ...
ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԻՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՆՔՍ ԵՄ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Ա. Ի.
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
ՆԱԽԱԳԱՀԸ «ՏԵՂԸ ԴՐԵՑ» ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

