
«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ» ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՄԱՍՏԸ
Այս հանդեսի բովանդակությունը հաճախ չի համապատասխանում օրվա խորհրդին
Այս տարի «վերջին զանգի» արարողությունը տեղի կունենա մայիսի 24-ին, եւ 11-րդ դասարանցիներն արդեն մի քանի ամիս առաջ սկսել են նախապատրաստվել: Եթե ժամանակին ապագա շրջանավարտները ինքնուրույն էին գրում այդ արարողության սցենարը, որի իմաստն էր միասին անցկացրած 10 տարիները վերհիշելը, ապա հիմա սցենարը պատվիրվում է: «Առավոտի» կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս գործում հմտացել են որոշ հումորիստներ, ռեստորանների հաղորդավարներ ու սեղանապետեր: Նախկինում այդ գործով զբաղվում էր նաեւ «Շարմ» ընկերությունը: Սակայն «Շարմի» ներկայացուցիչ Ռուբեն Ջաղինյանը «Առավոտին» փոխանցեց, որ իրենք այլեւս չեն զբաղվում դրանով:
Ի դեպ, Հայաստանում դոլարի փոխարժեքի անկման պատճառով սցենարների գները աճել են: Եթե անցյալ տարի դրանք $100-$200-ի սահմաններում էին, ապա այս տարի, սցենար գրողների հավաստմամբ՝ 50.000-150.000 դրամի (160$-480$):
«Bravo» մշակութային խմբի նախագահ, հեռուստահաղորդավար Ալեքսանդր (Սաշա) Գրիգորյանը, որը եւս զբաղվում է «վերջինզանգյան» սցենարներ գրելով՝ «Առավոտի» այն հարցին, թե ընդունելի՞ տարբերակ է, որ ոչ թե շրջանավարտներն են սցենարը գրում, այլ պատվիրում են, պատասխանեց. «Դա աշակերտները պիտի անեն: Բայց նրանք պարապում են ե՛ւ դպրոցական առարկաները, ե՛ւ հաճախում ռեպետիտորների մոտ, ուստի չեն հասցնում սցենար գրել: Եթե գրեն էլ, աշակերտների գործը համակարգող է պետք, որը պիտի լինի դասղեկը: Սակայն վերջիններն ասում են՝ 7 տարի աշակերտների հետ ենք եղել, հիմա էլ սցենա՞ր գրենք»: Ա. Գրիգորյանը այս տարի հեղինակել է Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 եւ թիվ 17 դպրոցների «վերջին զանգերի» սցենարները: «Սցենարն այնպես չպիտի գրվի, որ սկզբից մինչեւ վերջին վայրկյանը լացացնի ուսուցիչներին»,- նկատեց նա եւ ներկայացրեց թիվ 24 դպրոցի սցենարը. «Պիտի բեմադրվի Րաֆֆու «Սամվել» վեպի այն հատվածը, երբ նա սպանում է մորը՝ ասելով, թե այն սուրը, որը սպանեց դավաճան հորը, կսպանի նաեւ ուրացող մորը: Այդ հատվածը աշակերտները սկզբում խաղում են առանց էմոցիայի, ռեժիսոր-աշակերտը բողոքում է: Հետո ռեժիսորը ցանկանում է, որ այդ հատվածը կրկնվի պարային շարժումներով, չինական ոճով, իբր դա կատարվում է 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ի վերջո, ռեժիսորը նախընտրում է, որ այդ դեպքերը կատարվեն հայկական ավանդական ֆոլկլորին համահունչ»: Հեռուստահաղորդավարից հետաքրքրվեցինք, թե Րաֆֆու «Սամվելն» ի՞նչ կապ ունի «վերջին զանգի» հետ: Հնչեց պատասխանը. «Կապն այն է, որ, ըստ սցենարի, դպրոցի տնօրենն է աշակերտներին հանձնարարում բեմադրել Րաֆֆու «Սամվելը» եւ զգուշացնում, որ չկատարելու դեպքում ատեստատներ չի տա»: Իսկ սցենարի «լուրջ» մասում ուսուցիչներին տարբեր տիտղոսներ են հանձնվում: Օրինակ՝ «Միսս հայտնի դիրիժոր» տիտղոսը՝ դպրոցի տնօրենին, «Միսս ալգեբրան»՝ մաթեմատիկայի ուսուցչին եւ այլն: Թիվ 17 դպրոցի սցենարում էլ Ս. Գրիգորյանը շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ դրան «թոխմախի դպրոց» են անվանում. «Իբր մի օր դասարանով պայմանավորվում են, որ միայն ամենածույլիկ աշակերտը պիտի ռուսերենի անգիրը սովորի: Եվ նա արտասանում է ակցենտով»: Ըստ Ս. Գրիգորյանի, այս տարվա «վերջին զանգի» ամենահիթային երգերը Սոֆի Մխեյանի «Օրը եւ ներկան», Սիրուշոյի «Հեռանում եմ», «Արեւիկի» «Երազանքների բարի փերին», Արամեի «Ուր ես»-ն են:
«Ոսկե ձայներ» ստուդիայի ղեկավար, «Հայհամերգի» մենակատար, ՀՀ միակ կին սեղանապետ Եվգինե Հովսեփյանը, որին շրջանավարտները հաճախ բնորոշում են որպես «Սիրուշոյենց դասարանի սցենարը գրող Ժենյա», 6 տարի զբաղվում է այս գործով: Այս տարի նա գրելու է թիվ 60, 148, 31, 24, 172, Աղասի Խանջյանի անվան դպրոցների ավարտական հանդեսի սցենարները: «Կան որոշ ուսուցիչներ, որոնք ոչ ուզում են իրենք գրել, ոչ էլ թույլ են տալիս, որ դու աշխատես: Օրինակ՝ այդպիսի խնդիրներ են առաջացել թիվ 148 դպրոցի ուսմասվարի հետ: Իսկ ընդհանրապես անում եմ այնպես, որ բեմադրությունը չվիրավորի որեւէ ուսուցչի, ծաղր, անպարկեշտ բաներ չլինեն: Բայց աշակերտներն ավելի ձգտում են հենց նման բովանդակության բեմադրությունների»,- ասաց Ե. Հովսեփյանը: Թիվ 60 դպրոցի համար գրված սցենարում շեշտը դրվել է Երեւանի փողոցների շինարարության վրա: Ներկայացվում է աշակերտ, որը Կոմիտասի փողոցից գալիս է դպրոց՝ Տիգրան Մեծի պողոտա եւ տեղ է հասնում միայն 3-րդ ժամին: Մեկ այլ սցենարում ներկայացվում են «կոմունիստական», ներկայիս եւ ապագայի դպրոցները: Ե. Հովսեփյանը նկատեց, որ աշակերտների շրջանում ավելի մեծ թափ է առել քաղքենիությունը. «Դպրոցներ կան, որտեղ երեխաները մտածում են, թե անպայման պիտի Պարոնյանի բեմը վարձակալեն: Ասում են՝ մենք ոչ երգելու ենք, ոչ արտասանելու, թող սցենարիստն արտասանի, իսկ երգը ձայնագրվի: Նույնիսկ մի դպրոցում ծաղրեցին այն պատանուն, որը ցանկանում էր իր դասընկերուհու հետ վարել ցերեկույթը: Ունեւորների եւ կատաղած ունեւորների երեխաները միջին հնարավորությունների տեր երեխաներին ծաղրում են՝ մարշրուտկայո՞վ, թե՞ տրոլիկով ես գալու «վերջին զանգին», այն դեպքում, երբ իրենք խոսում են «ջիփերից» եւ «համմերներից»:
- ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
Erdjanik գրել է:
Իսկ ո՞վ է որոշել, որ վերջին զանգը պետք է նման բեմադրությամբ նշել: Մի երկու անճաշակ դպրոցի դիրեկտոր ժամանակին իրենց ծանոթի համար գործ են դասավորել, հիմա Երևանում ոչ-ոք չի էլ մտածում այս անմիտ բեմադրությունները վերացնելու մասին: Փաստորեն, Երևանում երեք մեծ ծախսեր պահանջող միջոցառումներ են անցկացվում դպրոցն ավարտելու կապակցությամբ՝ վերջին զանգ, ավարտական երեկո, ատեստատների հանձնում:
ARMEN գրել է:
Չկա վատ բան՝ վերջին զանգի ավանդությամ մեջ: Այլ հարց է, որ մարդիկ այն ընկալում են իրենց հասկացողության համաձայն: Իմ դասարան էլ համերգ եր պատրաստել՝ ձեռ էինք առել բոլորին՝ սկսած տնօրենից, վերջացրած՝ հավաքարարով: Բարի կատակներ էին, մինջև այսօր մեր ելույթը հիշում են:
Մենք ախր այլ մակարդակ ունեինք, մեր ծնողները մեզ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ ԵՆ, իսկ հիմա, համաձայնվեք, մակարդակը իջել ա:
SHARK գրել է:
biznes@ khtanogh mijotsner e sa vor@ voghjuneli e sakayn petk e mi ban mtatsel yev anel anapahovneri hamar;
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
2Երեկ ի պաշտպանություն շիրակցի 9 քաղբանտարկյալների՝ բողոքի ակցիայով հանդես եկան մարզի ամենաըմբոստ ու ինքնատիպ գյուղի՝ Ձորակապի բնակիչները: Հիշեցնենք, որ այս գյուղը պատմության մեջ մտել է որպես Ռոբերտ Քոչարյանին ...ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Զգուշացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը - ԲՀԿ-ն Հանրապետականի հետ պայքարեց մեկ միասնական թեկնածուի հաղթանակի համար, այն դեպքում, երբ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը իրենց ...ԲԱՐԵՇՐՋՈՒԹՅՈՒՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյս բառն է նախընտրում գործածել վարչապետ Տիգրան Սարգսյանը «բարեփոխման» փոխարեն Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց կառավարության 2008-2012թթ. ծրագիրը: Եվ շարադրելով «այն ...ՊԱՏԻՎ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՍԴՀԿ-ն քաղաքապետարանից խելամիտ պատասխաններ է ակնկալում Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ իրազեկելով, որ մայիսի 1-ին, ժամը 13-16-ը, ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԻ «ՇԱՏ ԽԱՌՆ ԵՆ»
Սեփ. լր.Վրաստանի ղեկավարությունն իրեն փրկելու եւ իր իշխանությունը պահպանելու նպատակով փորձում է խորհրդարանական ընտրությունները հետաձգել մինչեւ աշուն: Այս մասին, ինչպես գրում է «Ալիա» թերթը, հայտարարել ...ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տարբեր ժամերի ընթանում էին մարտի 1-ին ձերբակալված Միսակ Հովակիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատավարությունները: ...ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՂԵԿԱՎԱՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸԱվանի բնակիչների նախաձեռնությամբ՝ Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ է առաջադրվել համայնքի ղեկավար 2005-ին, երբ Տարոն Մարգարյանն առաջին անգամ որոշեց մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին՝ որպես թեկնածու, ...ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՎԵԼ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՈռոգման ջուր չունենալու պատճառով մարզի հողերն անմշակ են Երեկ Արմավիրի մարզի Վարդանաշեն, Արազաբ, Երասխահուն եւ Մարգարա գյուղերի մոտ 250 բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով ճանապարհները: Նրանք ...ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԱպրիլի 25-ին ՀՀ վարչական դատարանում լսվեց Արաբկիրի տարածքի նոտարական գրասենյակի նախկին նոտար Գոհար Բադալյանի դիմումը՝ ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության: Հայցվորը պահանջում էր գլխավոր նոտար Մարիամ ...ԾՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ՝ ԶՈՐԱՄԱՍԵՐ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԱպրիլի 26-ին եւ 27-ին Երեւանի Կենտրոն համայնքի շուրջ 500 անապահով ընտանիքներ թաղապետարանի հովանավորությամբ այցելեցին պաշտպանության նախարարության Վայքի, Գորիսի եւ Ստեփանակերտի զորամասեր՝ տեսնելու զինծառայության ...«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ» ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՄԱՍՏԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3Այս հանդեսի բովանդակությունը հաճախ չի համապատասխանում օրվա խորհրդին Այս տարի «վերջին զանգի» արարողությունը տեղի կունենա մայիսի 24-ին, եւ 11-րդ դասարանցիներն արդեն մի քանի ամիս առաջ սկսել ...ՆՇՎԵՑ ՀՊՃՀ-Ի 75-ԱՄՅԱԿԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵվ գովեստներ հնչեցին բուհի հասցեին Երեկ «Սինոփսիս Արմենիա» կազմակերպության գրասենյակում կայացած միջոցառումը նվիրված էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) 75-ամյակին: Ներկա ...
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Ա. Ի.
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
ՆԱԽԱԳԱՀԸ «ՏԵՂԸ ԴՐԵՑ» ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

