
ԲԱՐԵՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Այս բառն է նախընտրում գործածել վարչապետ Տիգրան Սարգսյանը «բարեփոխման» փոխարեն
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց կառավարության 2008-2012թթ. ծրագիրը: Եվ շարադրելով «այն գոյաբանական շրջանակները, որոնց ներքո կառուցված է» ծրագիրը՝ մասնավորապես ասաց. «Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում եւ բարեշրջություններ կատարելիս պետք է ի վիճակի լինենք կանխատեսել այդ փոփոխությունները ու դրանք համահունչ դարձնել արագ փոփոխվող աշխարհի ժամանակակից միտումներին»: Հետո դարձյալ գործածեց այդ բառը՝ նշելով. «Մենք պետք է բարեշրջություն կատարենք մեր մտածողության մեջ. այն է՝ հասկանանք, որ կրթությունը պետք է լինի ցկյանս»: Ավելի ուշ «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է բարեփոխման փոխարեն գործածում այդ բառը՝ պրն Սարգսյանն ասաց. «Որովհետեւ ուզում եմ նոր տերմին մտցնել: Այն, ի դեպ, կա Աճեմյանի բառարանում»:
Ծրագրի ներկայացման ընթացքում պատասխանելով իր իսկ առաջադրած հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու կառավարության վարքագիծը՝ Տիգրան Սարգսյանն ասաց. «Մենք արդարամիտ ժողովուրդ ենք: Դա մեր ազգի ամենակարեւոր եւ առանցքային հատկանիշն է: Եթե նույնիսկ վերջին սրիկայի հետ մենք վարվենք անարդարացի՝ մեր ժողովուրդը կըմբոստանա անարդարության դեմ: Ուրեմն մենք չենք որոնելու անցյալում մեզ բաժանող հանգամանքներ, այլ փորձելու ենք ապագայի տեսլականում բացահայտել մեզ միավորող գաղափարներ: Ինքներս ենք բացահայտելու մեր թերություններն ու բացթողումները եւ խոսելու ենք դրանց մասին հրապարակավ»:
Վարչապետը որպես «հավակնոտ նպատակ» գնահատեց կառավարության առաջադրած խնդիրը՝ Հայաստանը դարձնել բիզնեսի եւ ներդրումների համար տարածաշրջանային «գերազանցության կենտրոն»: Եվ այդ նպատակի համար կարեւորեց մասնավորապես հետեւյալ պայմանների ապահովումը. «Պետք է վերացնենք բոլոր բյուրոկրատական սահմանափակումները բիզնես սկսելու եւ իրականացնելու համար, այդ թվում՝ պետք է կրճատենք լիցենզիաների, թույլտվությունների եւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար չհիմնավորված պահանջների քանակը, բարձր վճարները եւ ժամկետները», «պետք է կրճատենք ստուգումների քանակը՝ որակի բարձրացման հաշվին» եւ «ի վերջո, մենք թեթեւացնելու ենք հարկային բեռը»: Հարցերից մեկին պատասխանելով՝ նշեց, թե հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում կա մեծ դիմադրություն ու շանտաժ, մարդիկ ունակ չեն աշխատել նորովի: Հետո, երբ «Ազգը» հետաքրքրվեց, թե ինչ շանտաժի մասին է խոսքը, պարզվեց, որ խոսքը ցույցերի մասին է. «Չափազանց կարեւոր է, թե ովքեր են դրդում այդ մարդկանց հավաքվել կառավարության շենքի դեմ եւ կազմակերպել միտինգ, որի նպատակն է, որպեսզի մենք մաքսային ծառայությունում բարեփոխումներ չանենք, այլ վերականգնենք հին ռեժիմը, երբ որ մաքսանենգ ճանապարհով կարելի էր Չինաստանից ապրանքներ ներմուծել Հայաստան»:
Տիգրան Սարգսյանն ԱԺ ամբիոնից խոստացավ. «Կառավարությունը հետզհետե բարձրացնելու է կենսաթոշակը եւ այն 1.5 անգամ բարձր է լինելու աղքատության շեմից»:
Ծրագրի հետաքրքրական դրույթներից մեկը մշակույթի առնչությամբ արված հետեւյալ հաստատումն է. «Ազգային մշակութային հիմքերի ամրապնդումը, գավառամտության հաղթահարումը, մեր աշխարհայացքի ընդլայնումը նոր տեսակի հասարակության կառուցման կարեւոր պայմաններն են»: ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը հետաքրքրվեց, թե կա՞ն հստակ չափորոշիչներ, որոնցով հնարավոր է հստակ զատորոշել գավառամտությունը ազգայինից եւ համամարդկայինից: Ի պատասխան վարչապետը մեջբերեց Դեկարտին. «Ճշմարտությունն այն է, ինչ ակնհայտ է», հավելելով՝ «Եթե մեր հասարակության մեջ կա կոնսենսուս, որ այս կամ այն մշակութային երեւույթը մեզ համար անընդունելի է, ուրեմն՝ հենց դա էլ կլինի չափանիշը»: Տիգրան Սարգսյանն ասաց, թե ստեղծվելու է հատուկ հեռուստաալիք, որը պատշաճորեն կներկայացնի հայ մշակույթը:
Ուշագրավ արձագանքի արժանացավ վարչապետի հետեւյալ հայտարարությունը. «Կառավարությունն իր առջեւ խնդիր է դնում Դիլիջանը դարձնել ֆինանսական կենտրոն»: ՕԵԿ խմբակցության պատգամավոր, գյումրեցի Հովհաննես Մարգարյանն առաջարկեց Գյումրին էլ դարձնել մշակութային կենտրոն՝ այնտեղ տեղափոխելով մշակույթի նախարարությունը: Այս հարցին անդրադարձավ նաեւ հայտարարությունների ժամին՝ հավելելով, թե քանի որ Գյումրին ունի «Շիրակ» օդանավակայան՝ կարող է դառնալ «ալամ աշխարհի մշակութային կենտրոն»: Ի դեպ, կառավարության ծրագրում նաեւ հերթական անգամ նշված է. «Պետք է վերանա աղետի գոտի հասկացությունը, եւ ավարտին հասցվեն վերականգնման աշխատանքները»:
Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Համազգային նախագծերի, ինչպես նաեւ կառավարության ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը հրավիրում ենք նաեւ ընդդիմությանը, որը կարող է ստանձնել խստապահանջ եւ անաչառ վերահսկողի դերը»: Ի դեպ, պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետը հայտարարեց, թե կուրորեն չպիտի հետեւենք եվրոպական չափանիշներին: «Առավոտի» հարցին, թե արդյոք խոսքը եվրոպական այնպիսի՞ չափանիշների մասին է, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, խոսքի եւ հավաքների ազատությանը՝ Տիգրան Սարգսյանն այսպես պատասխանեց. «Մարդու իրավունքները, խոսքի ազատությունը եվրոպական չափանիշներ չեն՝ դրանք հայկական չափանիշներ են: Եվ եթե ծանոթ եք Հայ Առաքելական եկեղեցու նշանավոր գործիչներից մեկի՝ Մաղաքիա Օրմանյանի գրքի հետ, որտեղ նա բավականին խորիմաստ ամփոփումներ է կատարում Հայ Առաքելական եկեղեցու պատմության մասին, կտեսնեք, որ դա մեր ազգին բնորոշ հատկանիշներից մեկն է եղել միշտ: Եվ պետք չէ կրկնօրինակել այն, ինչ կա մեր էության մեջ: Ընդամենը պետք է դա բացահայտել եւ ներդնել: Եվ այդ արհեստական մոտեցումը, որ մենք պետք է տրվենք այդ եվրոպական արժեքային համակարգին՝ վիրավորական է: Վիրավորական է իրեն հայ համարող, արժանապատվություն ունեցող մարդու համար, որովհետեւ եվրոպական արժեքային համակարգը պետք է խարսխված լինի քրիստոնեական արժեքային համակարգի վրա: Եվ այսօր մենք տեսնում ենք եվրոպական բազմաթիվ այլանդակություններ, շեղումներ այդ արժեքային համակարգից: Եվ մենք կուրորեն չենք հետեւելու այնպիսի արժեքների, որոնք մեզ համար ընդունելի չեն, հարիր չեն հայ մարդուն, քրիստոնյա մարդուն»:
- ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
2Երեկ ի պաշտպանություն շիրակցի 9 քաղբանտարկյալների՝ բողոքի ակցիայով հանդես եկան մարզի ամենաըմբոստ ու ինքնատիպ գյուղի՝ Ձորակապի բնակիչները: Հիշեցնենք, որ այս գյուղը պատմության մեջ մտել է որպես Ռոբերտ Քոչարյանին ...ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Զգուշացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը - ԲՀԿ-ն Հանրապետականի հետ պայքարեց մեկ միասնական թեկնածուի հաղթանակի համար, այն դեպքում, երբ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը իրենց ...ԲԱՐԵՇՐՋՈՒԹՅՈՒՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյս բառն է նախընտրում գործածել վարչապետ Տիգրան Սարգսյանը «բարեփոխման» փոխարեն Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց կառավարության 2008-2012թթ. ծրագիրը: Եվ շարադրելով «այն ...ՊԱՏԻՎ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՍԴՀԿ-ն քաղաքապետարանից խելամիտ պատասխաններ է ակնկալում Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ իրազեկելով, որ մայիսի 1-ին, ժամը 13-16-ը, ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԻ «ՇԱՏ ԽԱՌՆ ԵՆ»
Սեփ. լր.Վրաստանի ղեկավարությունն իրեն փրկելու եւ իր իշխանությունը պահպանելու նպատակով փորձում է խորհրդարանական ընտրությունները հետաձգել մինչեւ աշուն: Այս մասին, ինչպես գրում է «Ալիա» թերթը, հայտարարել ...ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տարբեր ժամերի ընթանում էին մարտի 1-ին ձերբակալված Միսակ Հովակիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատավարությունները: ...ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՂԵԿԱՎԱՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸԱվանի բնակիչների նախաձեռնությամբ՝ Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ է առաջադրվել համայնքի ղեկավար 2005-ին, երբ Տարոն Մարգարյանն առաջին անգամ որոշեց մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին՝ որպես թեկնածու, ...ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՎԵԼ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՈռոգման ջուր չունենալու պատճառով մարզի հողերն անմշակ են Երեկ Արմավիրի մարզի Վարդանաշեն, Արազաբ, Երասխահուն եւ Մարգարա գյուղերի մոտ 250 բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով ճանապարհները: Նրանք ...ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԱպրիլի 25-ին ՀՀ վարչական դատարանում լսվեց Արաբկիրի տարածքի նոտարական գրասենյակի նախկին նոտար Գոհար Բադալյանի դիմումը՝ ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության: Հայցվորը պահանջում էր գլխավոր նոտար Մարիամ ...ԾՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ՝ ԶՈՐԱՄԱՍԵՐ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԱպրիլի 26-ին եւ 27-ին Երեւանի Կենտրոն համայնքի շուրջ 500 անապահով ընտանիքներ թաղապետարանի հովանավորությամբ այցելեցին պաշտպանության նախարարության Վայքի, Գորիսի եւ Ստեփանակերտի զորամասեր՝ տեսնելու զինծառայության ...«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ» ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՄԱՍՏԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3Այս հանդեսի բովանդակությունը հաճախ չի համապատասխանում օրվա խորհրդին Այս տարի «վերջին զանգի» արարողությունը տեղի կունենա մայիսի 24-ին, եւ 11-րդ դասարանցիներն արդեն մի քանի ամիս առաջ սկսել ...ՆՇՎԵՑ ՀՊՃՀ-Ի 75-ԱՄՅԱԿԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵվ գովեստներ հնչեցին բուհի հասցեին Երեկ «Սինոփսիս Արմենիա» կազմակերպության գրասենյակում կայացած միջոցառումը նվիրված էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) 75-ամյակին: Ներկա ...
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Ա. Ի.
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
ՆԱԽԱԳԱՀԸ «ՏԵՂԸ ԴՐԵՑ» ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

