
ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Զգուշացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը
- ԲՀԿ-ն Հանրապետականի հետ պայքարեց մեկ միասնական թեկնածուի հաղթանակի համար, այն դեպքում, երբ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը իրենց ընդդիմադիր ելույթներով շատ շահեկան վիճակում էին, ժողովրդահաճո բաներ էին ասում, մարդիկ էլ ուրախանում էին, որ քննադատում են իշխանություններին: Սակայն այսօր ձեր կուսակցությունը ավելին չունի քառակողմ կառավարության մեջ, քան մյուսները, մի տեսակ վիրավորվածության պահ չկա՞ ձեր մեջ:
- Մեզ մոտ նեղվածություն չկա, բոլորը պետք է իմանան՝ ե՛ւ լրագրողները, ե՛ւ ժողովուրդը, որ մեր հիմնական պայքարը, մեր ծրագիրը, մեր գաղափարը, մեր սկզբունքը այն է, որ մենք կարողանանք ծրագրեր իրականացնել, ժողովրդին մտահոգող խնդիրները լուծել, ամրապնդել երկիրը, որպեսզի ժողովրդի վիճակը բարելավվի, բարգավաճի: Այսօր մենք կանգնել ենք Հանրապետականի կողքին թե բարոյապես, թե մարդկայնորեն եւ ոչ թե միայն ստորագրած թղթով: Բոլորը պետք է զգան, որ մենք այս կուսակցությունը ստեղծել ենք ոչ թե մեր անձնականի համար, ի շահ մեզ, այլ՝ բոլորի համար, երկրի համար, ժողովրդի համար, եւ եթե մեր կատարած գործերը տեսնում եք, մենք այդ բոլորը անում ենք երկրի համար, ժողովրդի համար: Մենք դա կանենք մինչեւ վերջ, պայքարելու ենք մեր երկրի, մեր ժողովրդի համար: Բոլորը պետք է իմանան, որ, իրոք, ժողովուրդը խնդիրներ ունի, ժողովրդին խոստումներ ենք տվել, ծրագրեր ենք ներկայացրել, եւ դա պետք է իրականանա, եւ մենք դա անում ենք ոչ թե մեր անձի համար, մեր ընտանիքի համար, մենք դա ուզում ենք անել մեր երկրի համար, ժողովրդի համար:
- Հայտնի է, որ անձամբ Գագիկ Ծառուկյանը վարչապետի բոլորովին այլ թեկնածու ուներ, այսօր արդեն կա գործող վարչապետ, ձեր կարծիքը նշանակված վարչապետի մասին, ինքը հենց ա՞յն մարդն է, որի համար դուք նախընտրական շրջանում պայքարում էիք:
- Հարգելի լրագրող, ասեմ նորից, այդ իրավունքը (վարչապետ նշանակելու- Մ.Ե.) պարոն Ծառուկյանինը չի եղել, այդ իրավունքը եղել է Հանրապետական կուսակցությանը: Պարոն Ծառուկյանը վարչապետի թեկնածու էլ չի ունեցել, քանի որ դա մեր տեղը չի եղել, մենք չափից ավելի մեր ոտքը չենք գցում: Եթե, իրոք, դա մեր տեղը լիներ, մենք կմտածեինք դրա շուրջ: Քանի որ դա քոնը չի, դու բարոյապես իրավունք էլ չունես մտածելու: Հանրապետական կուսակցությունը, Սահմանադրության ընձեռած հնարավորությամբ, պետք է որոշեր այդ հարցը, իրենք էլ որոշել են եւ իրենք էլ պետք է պատասխան տան դրա համար: Որովհետեւ իրենց թեկնածուն է, առանց քննարկման իրենք նշանակել են: Երբ որ մեծամասնությունը ԲՀԿ-ինը լիներ, այդ ժամանակ ինչ որ ասել ենք, տեղին կլիներ, ժամանակին կլիներ, զգալի եւ նկատելի կլիներ: Իսկ այժմ ամեն մեկն էլ պետք է իմանա, որ դա մեզնից կախված չի եղել:
- Մարտի 1-2-ի դեպքերը բավականին լուրջ հետք թողեցին մեր հասարակության վրա, այժմ շատ լարված իրավիճակ է մեր հասարակության մեջ: Դուք՝ որպես կուսակցության ղեկավար, գործարար, պատգամավոր, անձամբ ի՞նչ քայլեր եք տեսնում, որ կարելի է անել ժողովրդի վստահությունը ստանալու եւ լարվածությունը մեղմելու համար: Ի վերջո, այս պատմության մեջ արյուն կա, դրա մեղքը ինչպե՞ս պիտի քավվի եւ ո՞վ պիտի քավի:
- Զոհերը եղել են երկու կողմից էլ, բայց հարկավոր է խնդրին լուծում տալ: Եթե ժողովուրդը գնացել է, ուրեմն ինքը խնդիր ունի, ինքը հենց այնպես չէր գնա, դրա համար հարկավոր է երկխոսությամբ, բանակցությամբ հարցերը լուծել: Ի՞նչն էր ժողովրդին դրդել այնտեղ գնալ: Խնդիրը պետք է լուծվի: Անձերը փոխելով հարցը չի լուծվելու: Ես, որպես մարդ, հասկանում եմ, գիտակցում եմ, որ ոչ մեկը հենց այնպես չի հավաքվի, չի գնա: Նրանք խնդիրներ ունեն, խնդիրներ ունեն ապրելու, աշխատելու, կառուցելու, սովորելու, բուժվելու, դրա համար հարկավոր է այդ խնդիրներին ծանոթանալ, այդ խնդիրներին լուծում տալ:
- Հնարավո՞ր է, որ Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը նստեն իրար կողքի եւ խոսեն: Առկա փաստերը, համենայնդեպս, վկայում են, որ ոչ մի կողմն էլ մտադրություն չունի նստել երկխոսության:
- Եթե երկուսն էլ մտադրություն չունեն, ես ի՞նչ անեմ, ասեք:
- Ձեր կուսակցությունից Վահե Հովհաննիսյանը վայր դրեց պատգամավորական մանդատը եւ հայտարարեց, որ անձամբ ձեզ հետ ինքն ունի եւ պահպանելու է բարեկամական հարաբերությունները, կուսակցության համամասնական ցուցակով ո՞վ է հաջորդը գալու խորհրդարան:
- Վահեի հետ մեր հարաբերությունները շատ բարձր են, ես իրեն որպես մարդ գնահատում եմ: Մեր ցուցակում կան մարդիկ, ովքեր ցանկանում են գործադիրում աշխատել եւ ոչ թե պատգամավոր, եւ իրենք դիմել են ինձ: Նրանք մեզ հետ են, մեր կուսակցության անդամներն են, բայց ուզում են գործադիրում աշխատել: Հիմա, կոնկրետ, խորհրդարան է գալու Հարությունյան Ռուբիկը (Աբովյանի բուժհամալիրի տնօրեն- Մ. Ե.):
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Քննարկում
hajk գրել է:
չպրծանք ետ տականքից ,ուրիշ խելացի մեկը չկար պարոն Ծ,թե էտ բառդակի մեջ մի հատ վոռթ ավել պակաս,ծանր ա լինելու Բ,Հ.գործը հաջորդ ընտրություններին.
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
2Երեկ ի պաշտպանություն շիրակցի 9 քաղբանտարկյալների՝ բողոքի ակցիայով հանդես եկան մարզի ամենաըմբոստ ու ինքնատիպ գյուղի՝ Ձորակապի բնակիչները: Հիշեցնենք, որ այս գյուղը պատմության մեջ մտել է որպես Ռոբերտ Քոչարյանին ...ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Զգուշացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը - ԲՀԿ-ն Հանրապետականի հետ պայքարեց մեկ միասնական թեկնածուի հաղթանակի համար, այն դեպքում, երբ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը իրենց ...ԲԱՐԵՇՐՋՈՒԹՅՈՒՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյս բառն է նախընտրում գործածել վարչապետ Տիգրան Սարգսյանը «բարեփոխման» փոխարեն Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց կառավարության 2008-2012թթ. ծրագիրը: Եվ շարադրելով «այն ...ՊԱՏԻՎ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՍԴՀԿ-ն քաղաքապետարանից խելամիտ պատասխաններ է ակնկալում Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ իրազեկելով, որ մայիսի 1-ին, ժամը 13-16-ը, ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԻ «ՇԱՏ ԽԱՌՆ ԵՆ»
Սեփ. լր.Վրաստանի ղեկավարությունն իրեն փրկելու եւ իր իշխանությունը պահպանելու նպատակով փորձում է խորհրդարանական ընտրությունները հետաձգել մինչեւ աշուն: Այս մասին, ինչպես գրում է «Ալիա» թերթը, հայտարարել ...ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տարբեր ժամերի ընթանում էին մարտի 1-ին ձերբակալված Միսակ Հովակիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատավարությունները: ...ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՂԵԿԱՎԱՐԸ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸԱվանի բնակիչների նախաձեռնությամբ՝ Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ է առաջադրվել համայնքի ղեկավար 2005-ին, երբ Տարոն Մարգարյանն առաջին անգամ որոշեց մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին՝ որպես թեկնածու, ...ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՎԵԼ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՈռոգման ջուր չունենալու պատճառով մարզի հողերն անմշակ են Երեկ Արմավիրի մարզի Վարդանաշեն, Արազաբ, Երասխահուն եւ Մարգարա գյուղերի մոտ 250 բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով ճանապարհները: Նրանք ...ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԱպրիլի 25-ին ՀՀ վարչական դատարանում լսվեց Արաբկիրի տարածքի նոտարական գրասենյակի նախկին նոտար Գոհար Բադալյանի դիմումը՝ ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության: Հայցվորը պահանջում էր գլխավոր նոտար Մարիամ ...ԾՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ՝ ԶՈՐԱՄԱՍԵՐ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԱպրիլի 26-ին եւ 27-ին Երեւանի Կենտրոն համայնքի շուրջ 500 անապահով ընտանիքներ թաղապետարանի հովանավորությամբ այցելեցին պաշտպանության նախարարության Վայքի, Գորիսի եւ Ստեփանակերտի զորամասեր՝ տեսնելու զինծառայության ...«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ» ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՄԱՍՏԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3Այս հանդեսի բովանդակությունը հաճախ չի համապատասխանում օրվա խորհրդին Այս տարի «վերջին զանգի» արարողությունը տեղի կունենա մայիսի 24-ին, եւ 11-րդ դասարանցիներն արդեն մի քանի ամիս առաջ սկսել ...ՆՇՎԵՑ ՀՊՃՀ-Ի 75-ԱՄՅԱԿԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵվ գովեստներ հնչեցին բուհի հասցեին Երեկ «Սինոփսիս Արմենիա» կազմակերպության գրասենյակում կայացած միջոցառումը նվիրված էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) 75-ամյակին: Ներկա ...
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ԱՌՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ«ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆԸ»՝ ՄԵԾ ԵՐԿՐՈՒՄ ԵՒ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» 5 ԺՅՈՒՐԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Ա. Ի.
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
ՆԱԽԱԳԱՀԸ «ՏԵՂԸ ԴՐԵՑ» ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

