
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ
Բայց չեն գործելու «Ռոբե՛րտ, հեռացի՛ր» տարբերակով
«Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Անդրանիկ Նաջարյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության երիտթեւի նախագահ Անի Սարգսյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ներկայացուցիչ Սոնա Մալխասյանը եւ Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգայի ղեկավար Կորյուն Գրիգորյանը: Թեման՝ ի՞նչ բացթողումներ է ունեցել Հայաստանի Հանրապետությունը անկախության տասնյոթ տարիների ընթացքում՝ սոցիալիզմի տեսանկյունից:
«Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը կազմել էր փաստաթուղթ, որում ներառված էին այդ բացթողումներով: Փաստաթղթի տակ կստորագրեն երիտասարդ կուսակցականները, այնուհետեւ այն կներկայացվի կառավարությանը:
Ա. Նաջարյանի փոխանցմամբ, 17 տարի է՝ սոցիալիստական-ընկերվարական դաշտի առումով մեծ բաց կա. «Հայաստանում վերացել է անվճար կրթությունը: Պետությունը ապահովում է միայն մի քանի անվճար տեղեր բուհերում, որոնք էլ, որպես կանոն, տրվում են պետական չինովնիկների կամ խոշոր գործարարների երեխաներին: Առողջապահական ոլորտը կրթականի հետ համատեղ վերածվել է բիզնես-նախագծի: Պետպատվերով բուժօգնություն ստացող հիվանդների թիվն աննշան է: Ինչ վերաբերում է վճարովի առողջապահական համակարգին, այստեղ հաստատված ֆորմալ եւ ոչ ֆորմալ գները չափազանց բարձր են միջին վիճակագրական քաղաքացու համար: Սոցիալական ոլորտում չափից ավելի ցածր են կենսաթոշակներն ու նպաստները: Աշխատավորների շահագործումը հասնում է ահռելի չափերի, իսկ ՀՀ-ում հաստատված նվազագույն աշխատավարձը հեռու է բավարար լինելուց: Գործազուրկների ահռելի բանակը ամեն տարի համալրվում է բուհերի շրջանավարտներով»: Բանախոսի համոզմամբ. «Պետությունն անում է ամեն ինչ, որ կործանի միջին եւ փոքր բիզնեսը, որ սիրելի գործարարների եւ օլիգարխների համար տնտեսվարման արտոնյալ դաշտ ստեղծի: ՀՀ-ում կա մենաշնորհ, եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գոյությունը չի նկատվում: ՀՀ ռազմավարական օբյեկտները վաճառվել են օտարներին, ինչը հանցագործություն եմ համարում: Մեր երկրում չկա ռազմավարական նշանակության որեւէ ոլորտ, որտեղ պետությունը տիրապետող դիրք ունենա: Շատ դեպքերում բիզնես- գործունեության համար գնված օբյեկտները սկսում են քաղաքական նշանակություն ստանալ տնտեսվարողի կողմից, պետությունն էլ հանցավոր կերպով լռում է»:
Կ. Գրիգորյանի ձեւակերպմամբ, պետությունը պետք է հիմնվի աշխատավորների վրա եւ Հայաստանում ստեղծվի աշխատողներին պաշտպանող իրավական կառույց. «Մինչդեռ ՀՀ-ում կա միայն սպառողների շահերը պաշտպանող միություն, որը ոչ մի արդյունք չի տալիս եւ կարծես լծակներ չունի»: Ըստ Կ. Գրիգորյանի, մարդիկ 8 ժամի փոխարեն աշխատում են 12-14 ժամ եւ հավելյալ չեն վճարվում. «Ի տարբերություն մեր երկրի, այլ երկրներում արտաժամյա աշխատանքի դիմաց, որը միջազգային ստանդարտներով ստրկություն է համարվում, ստանում են կես դրույքի համար նախատեսված աշխատավարձ: Այսօրինակ խնդիրների կարգավորման համար կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի... Այն, որ կառավարությունը կույր ու խուլ է, դա փաստ է, բայց մենք ամենեւին էլ չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել: Երիտասարդությունը պետք է պայքարի, որ Հայաստանում հայ աշխատավորների շահերը պաշտպանված լինեն»: Կ. Գրիգորյանը նաեւ հավելեց, որ չնայած պետության զարգացման հիմքերից մեկը կրթությունն է, սակայն վերջինիս «մասով» կառավարությունը ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկում: «Այժմ երիտասարդական բազմաթիվ ուժեր համագործակցում են միմյանց հետ, որպեսզի միավորվեն ու ավելի կոնկրետ առաջարկներ անեն: Մենք չենք փորձում սարքել «Ռոբե՛րտ, հեռացիր» տարբերակը, կոնկրետ առաջարկներով ենք հանդես գալու: Հուսանք, որ այս փաստաթղթի տակ ստորագրողների թիվը կավելանա: Կապ չունի իշխանությունը լեգիտիմ է, թե՝ ոչ, կամ էլ ընտրել ենք նրան, թե՝ ոչ: Եթե արդեն զբաղեցնում են աթոռը, ուրեմն պարտավոր են մեզ լսել»,- հայտարարեց երիտասարդ դեմոկրատը:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՐԱԲԻՈՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի փոխարեն ԲՀԿ խմբակցության ցուցակը կհամալրի նախկին պատգամավոր, Դավիթաշեն համայնքի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանը: ...ԱԺ-Ն ՄԵՐԺԵՑ «ԼՂՀ-Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԴրա փոխարեն այսօր կընդունվի «ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարությունը, որն ըստ «Ժառանգության»՝ «անատամ» է: Երեկ, մինչ ԱԺ-ն կմերժեր նստաշրջանի օրակարգում ...ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱկնարկել էր ԲՀԿ պատգամավորը ՕԵԿ նախագահին, որի հետ այժմ նույն կոալիցիայում է «Պոպուլիստ»,- այսպես էր բնութագրել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին ՀՀԿ փոխնախագահ ...ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆՆ ԷՐ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀասարակական պալատի գաղափարը՝ կռվախնձոր Նախորդ շաբաթ ներկայացրել էինք ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի կարծիք-առաջարկը՝ հասարակական պալատ ստեղծելու մասին, որ ԱԺ պատգամավորը ներկայացրել էր ՀՀ նախագահի ...ԲԱՔՈՒՆ ԵՒ ԹԵՀՐԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԳԺՏՎԵԼ՝ ՈՒ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
Սեփ. լր.Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ սկանդալ է հասունանում՝ կապված ադրբեջանական մաքսավորների կողմից իրանական բեռների բռնագրավման հետ: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, Իրանի արտաքին գործերի ...ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ԷԻՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Ա. Ի. 2Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասուլիսում հայտարարեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի միջնորդության շնորհիվ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնել է բանակցել Սերժ ...ՊԱՏԵՀԱՊԱՇՏՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱԺ պատգամավորԱնդրադարձ Գեղամ Գասպարյանի նկարագրին Այն, որ Գեղամ Գասպարյանը դեռ 1999 թվականից անդամագրվել է ՕԵԿ-ին, դա փաստ է, այն, որ նույն Գեղամ Գասպարյանը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՕԵԿ ղեկավար ...ՀԱՐԿԱՅԻՆԸ ՉԻ ԽՆԱՅԵԼՈՒ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԼինի շարքային հարկատու, թե օլիգարխ, հարկայինը խիստ է մոտենալու Չնայած Հայաստանի գործատուների մեծ մասը թաքցնում է իր եկամուտներն ու խուսափում է հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարումից, սակայն ...ՇԻՐԱԿՈՒՄ «ԲՈՒՆՏ» Է ՍՊԱՍՎՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 3Ի պաշտպանություն Մուշեղ ու Շոթա Սաղաթելյանների եւ մյուս քաղբանտարկյալների՝ ոտքի կկանգնի մարզի ամենաակտիվ ու համարձակ գյուղը՝ Ձորակապը: Երեկ Շիրակի մարզի քաղբանտարկյալների հարազատները Գյումրիի ժուռնալիստների ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԲայց չեն գործելու «Ռոբե՛րտ, հեռացի՛ր» տարբերակով «Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Անդրանիկ ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ «ԲՐԵՆԴԸ» ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ԲԱՐԻ ՀԱՄԲԱՎԸ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՊարի պետական անսամբլը հանդես կգա նոր մոտեցումներով՝ հավատարիմ մնալով ակունքներին Այսօր Հայաստանում առաջին անգամ Ազգային օպերային թատրոնում՝ պարային պետական կոլեկտիվների մասնակցությամբ, կնշվի Պարի միջազգային ...«ԵՐԴՎԵԼ ԵՄ ՀԳՄ ԱՆԴԱՄ ՉԴԱՌՆԱԼ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱսում է Գրողների միությունից հիասթափված գրող Հովհաննես Աղաջանյանը Հովհաննես Աղաջանյանը ներկայումս աշխատում է «Խարակտերներ» դրամատիկական վեպի, «Քրիստոս», «Մարդ աստված» ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՄԻԺԻ-ի ՈՒՂԵՐՁԸ ԸՄԲՈՍՏԱՑՈՒՄԸ մարդու եւ ազգի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է. ամեն պահի եւ հարաճուն, եւ հանուն մարդկային ու ազգային հիմնական արժեքների ՄԻԺԻ-ն, ի հետապնդումն իր կողմից հրապարակված ս.թ. մարտի 1-ի ժամը 18.00-ի ...
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Ա. Ի.
ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
ՆԱԽԱԳԱՀԸ «ՏԵՂԸ ԴՐԵՑ» ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ԷԻՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Ա. Ի.
«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

