
ՇԻՐԱԿՈՒՄ «ԲՈՒՆՏ» Է ՍՊԱՍՎՈՒՄ
Ի պաշտպանություն Մուշեղ ու Շոթա Սաղաթելյանների եւ մյուս քաղբանտարկյալների՝ ոտքի կկանգնի մարզի ամենաակտիվ ու համարձակ գյուղը՝ Ձորակապը:
Երեկ Շիրակի մարզի քաղբանտարկյալների հարազատները Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիս էին հրավիրել՝ տեղեկացնելու, որ իրենք արդեն օգնության են կանչել սփյուռքահայությանը: Արտերկրում ապրող հայերին ուղղված նամակի մեջ մասնավորապես գրված է. «Բարձրացրեք ձեր բողոքի ձայնը ու ձեր ունեցած բոլոր հնարավորություններով ներգործեք ՀՀ իշխանությունների վրա, այլապես վտանգված կլինի բոլորի հայրենիքը հանդիսացող Հայաստանի ապագան»: Իսկ որ Հայաստանի ապագան լրջորեն վտանգվում է, քաղբանտարկյալների հարազատները առավել լավ պատկերացրել են օրերս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված «շոուն» դիտելով, երբ ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանին, Շոթա Սաղաթելյանին ու Պետրոս Մակեյանին դատում էին չկատարած հանցանքի համար:
Մակեյանի եղբայրը՝ Վարդան Մակեյանը, ով Փանիկի գյուղապետն է, հետեւելով դատավարությանը, այնքան լավատես է գտնվել, որ թույլ է տվել իրեն մտածելու, թե վկաների համարձակ ու անկեղծ ցուցմունքերից հետո՝ ուր-որ է դատարանի դռները կբացեն ու ազատամարտիկներին ազատ կարձակեն. «Երկու ամիս մարդկանց բանտերում պահեցին՝ չգիտես ինչի համար: Գործը սարքեցին գիշերով, բայց գոնե ամոթ ունենային հենց ամսի 25-ին ազատ արձակեին: Հատկապես որ, նորից եմ կրկնում՝ մենք ունենք տեսաերիզ ու այնտեղ հստակ երեւում է, որ Արա Արտուշի Մովսիսյանը (խոսքը Շիրակի մարզի Բնապահպանության պետական տեսչության պետի որդու մասին է), որեւէ կապ չունենալով թիվ 34/06 հանձնաժողովի հետ, վստահված անձ չէր, հանձնաժողովի անդամ չէր, հանկարծ սկսում է բարձր տոնով ելույթ ունենալ հանձնաժողովում ու իր պահվածքը վերագրել անմեղ մարդկանց: Մի քանի հոգու նստեցնելով՝ պետության ապագայի հարց չի լուծվելու, այստեղ տղամարդկություն է պետք, պիտի պետությունը քայլեր ձեռնարկի, իրենք են արել, իրենք էլ պետք է մտածեն»:
«Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ պատճառաբանությամբ է դատախազությունը համառորեն հրաժարվում վերոհիշյալ հանձնաժողովում կատարված պատմության մասին տեսաերիզը գոնե դիտել: «Դատախազությունը ի սկզբանե գիտեր՝ ինչ է արել: Իրենց հանձնարարություն էր տրված էս մարդկանց հարցերը լուծելու, եթե էդ տեսաերիզը լիներ, էդ գործը փուչիկի նման պետք է պայթեր, եւ իրոք վերջը պիտի պայթի»,- ասաց Վարդան Մակեյանը: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե այսպես անկաշկանդ քննադատելու համար գյուղապետ Մակեյանին արդյոք չե՞ն ճնշում: «Ճնշումներ ես դեռ չեմ նկատել, եթե մարդը աշխատում է՝ մտքերին դրեցին՝ կճնշեն, համ էլ տասը տարի մի ընտանիքի ճնշել են, տեսնում են, որ ճնշվող չենք, էլ ի՞նչ ճնշեն, այլեւս տեղ չունեն»,- ասաց գյուղապետը: Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սեւակ Սաղաթելյանը, համոզված է. «Մարդիկ այսօր դատվում են Հայաստանի Հանրապետության օրենքները հարգելու համար, նրանք փորձել են տվյալ ընտրատեղամասում կանխել ընտրախախտումները եւ էս մարդիկ դատվում են որպես ընտրական գործընթաց խանգարողներ, որպես հանցագործներ: Նման պատմության համար վերջերս դատեցին նաեւ Հարություն Ուռուտյանին՝ ենթարկելով յոթ տարվա ազատազրկման. Աստծուն փառք, որ մահապատժի չենթարկեցին»: Սեւակն անդրադարձավ նաեւ իր հոր՝ Մ.Սաղաթելյանի նախնական կալանքը եւս երկու ամսով երկարացնելուն, դա բացատրելով հետեւյալ կերպ. «Էսօր մոտ 150 քաղբանտարկյալ կա, պատկերացրեք, եթե բոլորին միաժամանակ դատեն՝ ի՞նչ կլինի, փորձում են ժամկետների մեջ տեղավորվելով ու մարդկանց խմբերի բաժանելով հարցը լուծել»: Սեւակ Սաղաթելյանի տեղեկացնելով, մայիսի 2-ի՝ Լ. Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի կոնգրեսից հետո բողոքի ակցիաները, մասնավորապես՝ հացադուլները, կլինեն ամենօրյա, ընդ որում՝ միաժամանակ հանրապետության բոլոր տեղանքներում: «Թող հույսները կտրեն, թե ժողովուրդը հանգիստ է, անարդարության դեմ ընդվզում կա: Մենք հաղթելու ենք, քանի որ հայ ազգը միայն ծախվածներ, մանկլավիկներ ու տականքներ չունի, ունի նաեւ երկրի համար մարտնչող հերոսներ»,- ասաց Սեւակ Սաղաթելյանը:
Ի դեպ, Շիրակի մարզից քաղբանտարկյալների պաշտպանության համար վերջին 15 օրերին կազմակերպված ստորագրահավաքին արդեն իսկ մասնակցել է 5450 մարդ:
- ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Քննարկում
VAN գրել է:
Տեսնես ԼՏՊ-ի կառավարման տարիներին իսկական քաղբանտարկյալ դարձաց կռվող ազատամարտիկների հոգեառ,բանտապետ Մուçեղ Սաղաթելյանին,այդ անգրագետ տականքին Է՞լ են այսօր ցաղր ու ցանակի,ցեց ու ջարդի ենթարկում բանտում այնպես,ինչպես նա ինքն Էր անում կալանավորվաց ազատամարտիկներին այն ժամանակ:«Քաղբանտարկյալ«,ինչ Էլ պիտակավորման են արժանացնում,ամեն ինչ լսել Էի,բայց չԷի իմացել,որ որոճացող անասուններն Էլ քաղաքական հայացքներ կարող են ունենալ:Կեցցե Ձորակապը,որ հաջողեցրել Է Հայ ժողովրդին դահճային հակումներ ունեցող մի բանտապետ «նվիրել«:Պայքար,պայքար մինչև բանտապետի աթոռ,կալանավորները «մçակման « են սպասում...
snxchi գրել է:- VAN
Տեսնես ԼՏՊ-ի կառավարման տարիներին իսկական քաղբանտարկյալ դարձաց կռվող ազատամարտիկների հոգեառ,բանտապետ Մուçեղ Սաղաթելյանին,այդ անգրագետ տականքին Է՞լ են այսօր ցաղր ու ցանակի,ցեց ու ջարդի ենթարկում բանտում այնպես,ինչպես նա ինքն Էր անում կալանավորվաց ազատամարտիկներին այն ժամանակ:«Քաղբանտարկյալ«,ինչ Էլ պիտակավորման են արժանացնում,ամեն ինչ լսել Էի,բայց չԷի իմացել,որ որոճացող անասուններն Էլ քաղաքական հայացքներ կարող են ունենալ:Կեցցե Ձորակապը,որ հաջողեցրել Է Հայ ժողովրդին դահճային հակումներ ունեցող մի բանտապետ «նվիրել«:Պայքար,պայքար մինչև բանտապետի աթոռ,կալանավորները «մçակման « են սպասում...
Այո: Այս մարդիկ ընկել են Լևոնի քաքի մեջ բուկսավատ կենեն: Մեկն էլ չկա բռթե, հանե սոնց: Սիկ ինչ զուլում էր էկավ մեր գլխուն: Լևոնի մաման...- VAN
poloz գրել է:
Էս անասուն թերթն էլ շախ կուդա: Կսե բունտ կենեն, միզեմ գաղափարիդ մեջ, բունտը որն է, մարդկանց գցիք քաքի մեջ, դուք փախաք, հիմա բունտի անուն կուտաք: անաբուռներ:
ԲՐԱԲԻՈՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի փոխարեն ԲՀԿ խմբակցության ցուցակը կհամալրի նախկին պատգամավոր, Դավիթաշեն համայնքի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանը: ...ԱԺ-Ն ՄԵՐԺԵՑ «ԼՂՀ-Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԴրա փոխարեն այսօր կընդունվի «ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարությունը, որն ըստ «Ժառանգության»՝ «անատամ» է: Երեկ, մինչ ԱԺ-ն կմերժեր նստաշրջանի օրակարգում ...ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱկնարկել էր ԲՀԿ պատգամավորը ՕԵԿ նախագահին, որի հետ այժմ նույն կոալիցիայում է «Պոպուլիստ»,- այսպես էր բնութագրել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին ՀՀԿ փոխնախագահ ...ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆՆ ԷՐ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀասարակական պալատի գաղափարը՝ կռվախնձոր Նախորդ շաբաթ ներկայացրել էինք ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի կարծիք-առաջարկը՝ հասարակական պալատ ստեղծելու մասին, որ ԱԺ պատգամավորը ներկայացրել էր ՀՀ նախագահի ...ԲԱՔՈՒՆ ԵՒ ԹԵՀՐԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԳԺՏՎԵԼ՝ ՈՒ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
Սեփ. լր.Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ սկանդալ է հասունանում՝ կապված ադրբեջանական մաքսավորների կողմից իրանական բեռների բռնագրավման հետ: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, Իրանի արտաքին գործերի ...ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ԷԻՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Ա. Ի. 2Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասուլիսում հայտարարեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի միջնորդության շնորհիվ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնել է բանակցել Սերժ ...ՊԱՏԵՀԱՊԱՇՏՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱԺ պատգամավորԱնդրադարձ Գեղամ Գասպարյանի նկարագրին Այն, որ Գեղամ Գասպարյանը դեռ 1999 թվականից անդամագրվել է ՕԵԿ-ին, դա փաստ է, այն, որ նույն Գեղամ Գասպարյանը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՕԵԿ ղեկավար ...ՀԱՐԿԱՅԻՆԸ ՉԻ ԽՆԱՅԵԼՈՒ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԼինի շարքային հարկատու, թե օլիգարխ, հարկայինը խիստ է մոտենալու Չնայած Հայաստանի գործատուների մեծ մասը թաքցնում է իր եկամուտներն ու խուսափում է հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարումից, սակայն ...ՇԻՐԱԿՈՒՄ «ԲՈՒՆՏ» Է ՍՊԱՍՎՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 3Ի պաշտպանություն Մուշեղ ու Շոթա Սաղաթելյանների եւ մյուս քաղբանտարկյալների՝ ոտքի կկանգնի մարզի ամենաակտիվ ու համարձակ գյուղը՝ Ձորակապը: Երեկ Շիրակի մարզի քաղբանտարկյալների հարազատները Գյումրիի ժուռնալիստների ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԲայց չեն գործելու «Ռոբե՛րտ, հեռացի՛ր» տարբերակով «Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Անդրանիկ ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ «ԲՐԵՆԴԸ» ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ԲԱՐԻ ՀԱՄԲԱՎԸ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՊարի պետական անսամբլը հանդես կգա նոր մոտեցումներով՝ հավատարիմ մնալով ակունքներին Այսօր Հայաստանում առաջին անգամ Ազգային օպերային թատրոնում՝ պարային պետական կոլեկտիվների մասնակցությամբ, կնշվի Պարի միջազգային ...«ԵՐԴՎԵԼ ԵՄ ՀԳՄ ԱՆԴԱՄ ՉԴԱՌՆԱԼ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱսում է Գրողների միությունից հիասթափված գրող Հովհաննես Աղաջանյանը Հովհաննես Աղաջանյանը ներկայումս աշխատում է «Խարակտերներ» դրամատիկական վեպի, «Քրիստոս», «Մարդ աստված» ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՄԻԺԻ-ի ՈՒՂԵՐՁԸ ԸՄԲՈՍՏԱՑՈՒՄԸ մարդու եւ ազգի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է. ամեն պահի եւ հարաճուն, եւ հանուն մարդկային ու ազգային հիմնական արժեքների ՄԻԺԻ-ն, ի հետապնդումն իր կողմից հրապարակված ս.թ. մարտի 1-ի ժամը 18.00-ի ...
«ԱՄԲԻՈՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԻՆԵՄ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ«ԹՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՆ»
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Ա. Ի.
ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
ՆԱԽԱԳԱՀԸ «ՏԵՂԸ ԴՐԵՑ» ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ԷԻՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Ա. Ի.
«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

