
ՆԱԽԱԳԱՀԸ «ՏԵՂԸ ԴՐԵՑ» ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Ու ֆինանսական թեմայով տրտունջներին ի պատասխան՝ հիշեցրեց նրանց «մինուսները»
Երեկ կայացավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ակադեմիայի 2007թ. գիտական գործունեության արդյունքները: Բարեփոխումների ընթացքը ներկայացնելիս պարոն Մարտիրոսյանը նշեց. «Որոշ ռեֆորմատորներ երբեմն այնպիսի բաներ են առաջարկում, որոնք նպատակ ունեն քայքայել ակադեմիան, որն իր գոյության 65 տարիների ընթացքում դարձել է ազգային արժեք՝ ողջ հայության համար»:
Ակադեմիկոս Յուրի Ալեքսանյանը նախ դիֆերամբներ ձոնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա հորդորեց ավելի մեծ ուշադրության արժանացնել «ազգային արժեքը». «Ժամանակին Ֆրանսիայի կայսր Բոնապարտը շատ ավելի պարծենում էր իր՝ ֆրանսիական ինստիտուտի անդամ լինելով, քան հաղթանակներով»: Նա էլ իր «շեֆի» պես կարծիք հայտնեց, որ 1992-ից գիտության ֆինանսավորումը պակասել է 15%-20%-ով, եւ եթե եվրոպական երկրներում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 2,3%-3%-ը, ապա Հայաստանում՝ 0,2%, որն իր հաշվարկներով 20 անգամ պակաս է, քան ԽՍՀՄ տարիներին:
ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը խոսելով գիտական շրջանակներում աղմկահարույց թեմատիկ եւ բազային ֆինանսավորումից, ակադեմիայի՝ իշխանությունների համար խորհրդատվական գործառույթ իրականացնելուց, ասաց, որ այն օրվանից, երբ ԳԱԱ-ն վերեւներին «խորհուրդ է տվել» իրեն չփակել, ու չեն փակել՝ տալով աղքատավարձեր, գիտնականներն աղքատացել են նաեւ բարոյապես:
ԳԱԱ թղթակից անդամ Գեւորգ Պողոսյանը, օրինակ բերելով, որ google.com-ի հիմնադիրը Օդեսայից փախած երիտասարդ է, եւ այժմ այդ կայքի բյուջեն 20 անգամ ավելին է, քան Հայաստանինը, առաջարկեց ավելի մեծ ուշադրություն դարձնել մտավոր ներուժին: «Առաջարկում եմ ստեղծել նոր ինստիտուտներ, օրինակ՝ Սփյուռքի ինստիտուտ, Արդի հասարակության ինստիտուտ, Ղարաբաղի հիմնախնդրի ինստիտուտ...: Չպետք է վախենալ գիտությանը շատ գումար հատկացնելուց: Ավելի շատ տվեք ու ավելի շատ պահանջեք»,- ասաց գիտնականը: Ակադեմիկոս Սիներիկ Հայրապետյանը դժգոհեց գիտության քաղաքականությունից. «Ըստ մասնագիտությունների, գոնե առաջատար 10 գիտնականների անունները նախագահին ու վարչապետին պետք է հայտնի լինեն՝ այս գիտնականաշատ երկրում»: Պարոն Հայրապետյանը քննադատեց նորաստեղծ գիտության պետական կոմիտեի գործունեությունը, հավելելով, որ, իր կարծիքով, պետական միջոցների խմբակային բաշխում է կատարվում մի խումբ չինովնիկների կողմից:
«Ակադեմիական» տրտունջներին ուշիուշով հետեւող ՀՀ նախագահը վերջում ակադեմիկոսներին «տեղը դրեց»: «2008թ. շուրջ 18%-ով աճել է գիտության ֆինանսավորումը եւ ոչ թե, ինչպես այստեղ ասվեց, կրճատվել... Գիտությունը կենտրոնացած չէ միայն ակադեմիական համակարգում: Երբ խոսում եք գիտությանը հատկացվող գումարների մասին, խնդրում եմ՝ չմոռանանք, որ համարյա նույն չափի գումար հատկացվում է գիտությանը՝ ոչ ակադեմիական համակարգում»,- ասաց Ս. Սարգսյանը, խոստանալով, որ ֆինանսական աջակցությունը գնալով կաճի, բայց դրան զուգահեռ գիտնականներն ու ԳԱԱ-ն էլ պիտի քայլեր անեն՝ փոխանակ ինքնամփոփվելու: ՀՀ նախագահը համոզված է, որ գիտության վարկանիշի անկման պատճառը ոչ միայն գիտնականների ծանր սոցիալ-տնտեսական վիճակն է, այլեւ որոշ անբարեխիղճ գիտնականների անփույթ վերաբերմունքն իրենց մասնագիտությանը: «Լրջորեն վտանգվել է գիտական կոչումների նշանակությունը, քանի որ շեշտակիորեն շատացած գիտական խորհուրդները թողարկել են բազմաթիվ գիտությունների թեկնածուներ եւ ոչ միայն թեկնածուներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում գիտական աստիճանին ներկայացվող պահանջներին»,- փաստեց նախագահը: «Որոշ դեպքերում ասպիրանտուրան դարձել է բանակից փախչողների հավաքատեղի... Ինչո՞ւ բազմաթիվ հանդիպումների ժամանակ որեւէ գիտնական կամ ակադեմիկոս այս հարցից չի խոսել: Ձեզ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ ասպիրանտներն ավարտելով՝ հաճախ ոչ միայն մասնագիտությամբ չեն աշխատում, այլեւ ընդհանրապես գիտությամբ չեն զբաղվում... Ինչո՞ւ ենք այնպես անում, որ առկա ուսուցմամբ բանակից տարկետման իրավունքով սովորողների մեծամասնությունը տղաներ լինեն... Մեր հասարակությունում աղջիկներն այլեւս գիտությամբ չե՞ն կարող զբաղվել: Կամ արդյո՞ք գաղտնիք է, որ ընդունելության քննությունների ժամանակ պետպատվերով բանակից տարկետման իրավունքով տեղերի համար գնում է կատաղի պայքար: Լուծո՛ւմ առաջարկեք, լուծո՛ւմ, դրսեւորեք քաղաքացիական կեցվածք»,- գիտնականներին կոչ արեց Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով գիտնականների վարկանիշների եւ նրանց գիտական վաստակի միջազգայնորեն ընդունելի լինելուն, նախագահը հավելեց. «Ասում են՝ լավ գիտնական է... որո՞նք են այդ չափանիշները, հո թեկնածու, դոկտոր, ներողություն, ակադեմիկոս լինելու մե՞ջ չէ միայն... ինձ համար մեր ակադեմիկոսի կոչումը ընդունելի է 100 տոկոսով, բայց երկրից դուրս գանք, տեսնենք ընկալո՞ւմ են մեզ»:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Քննարկում
- RAF գրել է:
Asumen vat paroxin zvernen xangarum,e pokek gcek katvin[ham atamic kprznek ham atamacavic].Ynddimutjan het zer zevov harcery luzecik himael akademikosnery.
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ Է ՊԱՏՃԱՌԸ
2Երեկ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի զեկույցի առանցքում «փո՛ղ տվեք, փո՛ղ» շեշտադրումն էր: Նա էկրանին երեւացող զանազան գծապատկերներով փորձում էր ներկայացնել, ...ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Այդպես է Արա Սահակյանը գնահատում ապրիլի 24-ի ընդդիմության երթը Ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ընդդիմության երթին մասնակցում էր նաեւ ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը: Հետաքրքրվեցինք՝ արդյոք այս մասնակցությունը ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻՑ ՀԵՏՈ՝ ՈՉ ՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵրեկ գլխավոր դատախազության դիմաց դարձյալ ցույց էին անում կանայք այն անձանց, որոնց Եվրոպայի խորհուրդը եւ ԱՄՆ-ն անվանում են՝ «թվում է, թե քաղաքական միտում ունեցող» մեղադրանքներով կալանավորվածներ: ...«ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՍ ԿԵՂԾՎԵԼ Է»
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՊնդում է Գեղամ Գասպարյանը ԿԸՀ-ն ապրիլի 23-ի նիստում որոշեց դատախազություն ուղարկել Գեղամ Գասպարյանի եւ Վիկտորյա Հարությունյանի դիմումները, թե իրենք չեն ստորագրել ՕԵԿ համամասնական ցուցակից բացարկի մասին ...ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ
Ա. Ի.«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը մի քանի օր առաջ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին: Դիմումը կհրապարակվի ԱԺ ապրիլի 28-ին կայանալիք ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Ա. Ի. 1Գագիկ Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը երեկ տարածել է հաղորդագրություն, որում նշված է, թե ապրիլի 18-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն ...ԷՍ ՍԱՐՆ ԻՄՆ Է, ԷՍ ԾԱՌՆ ԻՄՆ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԲուսաբանական այգու ղեկավարությունը պատրաստվում է իր տնօրինության տակ գտնվող տարածքից հնարավորինս եկամուտներ քաղել: Հենց այդ նպատակով էլ այգու պատասխանատուները պատրաստվում են տարածքը 3 սոցիալապես անապահով ...ՏԵՍՈՒՉՆԵՐՆ ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԷԻՆ ԶԲԱՂՎՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՍակայն Հայէլցանցը նրանց կարգի հրավիրեց Օրերս մայրաքաղաքի մի շարք շենքերի պատերին հայտարարություն է փակցվել այն մասին, որ էլեկտրաէներգիայից օգտվող բաժանորդները պարտավոր են որոշակի ժամանակահատվածում ներկայանալ ...ՆԱԽԱԳԱՀԸ «ՏԵՂԸ ԴՐԵՑ» ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1Ու ֆինանսական թեմայով տրտունջներին ի պատասխան՝ հիշեցրեց նրանց «մինուսները» Երեկ կայացավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ակադեմիայի 2007թ. գիտական ...ՉԵՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ՈՒ ՉԵՆ ՀԱՅՀՈՅԵԼ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1Վկաները խայտառակեցին դատախազությանը Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի ...ԲԵՐԿՈՖՍԿԻՆ «ԴԱՏԱՐԿ ՁԵՌՔՈՎ» ՉԻ ԵԿԵԼ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՃանաչված դաշնակահարի հետ Հայաստան է «ժամանել» նաեւ մի «STEINWAY» ռոյալ Ամերիկացի դաշնակահար Մարտին Բերկոֆսկին չորրորդ անգամ է համերգային այցով Հայաստանում: Այս անգամ ճանաչված ...ՄԵՐ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ՝ «ԴՐՍԻ» ՓԱՌԱՏՈՆԵՐՈՒՄ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՋերմ ընդունելություն Մոսկվայում, Կիեւում եւ Սանկտ Պետերբուրգում «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերը Ազգային ստեղծագործական թատերական ասոցիացիայի ղեկավար, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ...ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
«Բիլայնը»՝ ՀԱՕԿ-ի գլխավոր հովանավոր Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի միջեւ, որը ներկայումս ...ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ18-ամյա պատանին որոշեց ինքնուրույն հոգալ իր ուսման վարձի վճարումը, բայց հայտնվեց անազատության մեջ 2006-07 ուսումնական տարում Կարենն (անունը փոխված է) ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ...ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ՝ «ԻՍԱՀԱԿՅԱՆ» ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ«Բրիտանական խորհրդի» հայաստանյան գրասենյակը եւ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը որոշել էին Գրքի եւ հեղինակային իրավունքների համաշխարհային օրը՝ ապրիլի 23-ին, գրադարանում հիմնել Օտար ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑԸ
Երեկ արտահերթ հրապարակային զեկույցով հանդես եկած ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն անդրադարձել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին: 64 էջից բաղկացած ...
ԽՈՍԵՑ ԹԻՄԻ ՄԱՍԻՆ
Ա. Բ.ՄՇՏԱՄՆԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՊԵՏՔ Է ԴԱՏԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Ա. Ի.
ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

