
ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻՑ ՀԵՏՈ՝ ՈՉ ՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երեկ գլխավոր դատախազության դիմաց դարձյալ ցույց էին անում կանայք այն անձանց, որոնց Եվրոպայի խորհուրդը եւ ԱՄՆ-ն անվանում են՝ «թվում է, թե քաղաքական միտում ունեցող» մեղադրանքներով կալանավորվածներ:
Այս անգամ դատախազության դիմաց ցույց անող կանայք քիչ էին, քանի որ մեծ մասը մեկնել էին Գյումրի՝ մասնակցելու Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դատավարությանը: Ցույցին մասնակցում էին ոչ միայն քաղբանտարկյալների կանայք: Ասենք, Տաթեւիկ Բեժանյանը հայտնեց. «Ես քաղբանտարկյալի հարազատ չեմ, բայց ես բոլոր քաղբանտարկյալներին համարում եմ իմ հարազատը»: Կանայք լուռ կանգնեցին՝ պարզած իրենց կարգախոսները: Փոքրաթիվ ոստիկաններն այս անգամ չխոչընդոտեցին նրանց գործողություններին:
Կալանավորված Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը պատմեց, որ անցած շաբաթ գլխավոր դատախազությանը հանձնած իրենց դիմումին խոստացել են պատասխանել մեկ ամսվա ընթացքում: «Ամեն ուրբաթ հավաքվելու ենք դատախազության մոտ,- ասաց Մելիսա Բրաունը:- Հիմա Ալիկի ու շատերի նախնական կալանքի սահմանված 2 ամիսը լրանում է, ու նրանք կարող են հեշտուհանգիստ ավելացնել այդ ժամկետը: Բայց անցած 2 ամսում ո՛չ մի հարցաքննություն, քննչական ո՛չ մի գործողություն չի արվել ոչ միայն Ալիկի հետ, այլ նաեւ շատերի: Այսինքն՝ նրանք իզուր նստած են արդեն 2 ամիս, եւ երեւի էլի 2 ամիս կսահմանեն՝ առանց որեւէ քննություն իրականացնելու: Այդ պատճառով էլ, երբ ԱԺ եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը հեռուստատեսությամբ հորդորում է, թե համբերեք՝ նախաքննություն է ընթանում, հարց է առաջանում՝ ինչի՞ պիտի համբերենք: Թող գոնե փոխեն խափանման միջոցը եւ շարունակեն քննությունը: Ալիկն առանց այդ էլ իրավունք չուներ երկրից հեռանալու՝ դեռ այն հին քրգործով»: Մեր դիտարկմանը, թե իրավապահները գուցե հաշվի են առնում այն հանգամանքը, որ նա կարող է թաքնվել քննությունից՝ Մելիսա Բրաունն այսպես հակադարձեց. «Եթե իմ ամուսինը թաքնվող լիներ՝ վաղո՜ւց իրավունք ուներ ինձ հետ գնալ ցանկացած երկիր: Նրան կալանավորված են պահում միայն այն պատճառով, քանի որ այժմ շարժման ընդամենը մի քանի չկալանավորված առաջնորդներ կան: Եթե մյուսներին էլ ազատ արձակեն՝ շարժումն անխուսափելիորեն ավելի կմեծանա, կհզորանա՝ դրանից են վախենում»: Մեր հարցին, թե արդյոք փոփոխություններ եղե՞լ են ԵԽԽՎ բանաձեւի ընդունումից հետո, որի պահանջներից մեկն էլ «քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով» կալանավորվածներին եւ անձնապես որեւէ բռնի գործողություն չկատարածներին ազատ արձակելն է՝ Մելիսա Բրաունը պատասխանեց. «Ոչ մի փոփոխություն չկա՝ էլի ամեն օր շարունակում են բերման ենթարկել: Ասենք, ապրիլի 23-ին բերման ենթարկեցին մեր այն երիտասարդներին, որոնք տեղյակ էին պահում ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ երթի մասին: Դաշնակցական երիտասարդներին արտոնեցին երթ անել, իսկ մեր երիտասարդները ժամեր են անցկացնում ոստիկանությունում՝ անգամ տեղեկատվություն տարածելու իրավունք չունեն: Ուստի բանաձեւի ընդունումից հետո ոչ մի դրական փոփոխություն չկա՝ չեմ տեսնում որեւէ քայլ դեպի արդարություն»:
Կալանավորված Գրիգոր Ոսկերչյանի կինը՝ Մարինե Հարությունյանը պատմեց. «Ապրիլի 24-ին մենք պատրաստվում էինք գնալ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մեր ակցիային մասնակցելու, բայց աբովյանցի բազմաթիվ տղաների առավոտյան նորից բերման ենթարկեցին Ազգային անվտանգության ծառայություն ու մինչեւ 15-ը պահեցին: Ինչ-որ ցուցմունքներ են նրանցից պահանջում Ոսկերչյանի դեմ, որոնք այդ մարդիկ չեն կարող տալ: Ինչ-ինչ փողային կապեր են փնտրում, քանի որ արդեն նրա կալանքի 2 ամսվա սահմանված ժամկետն էլ է սպառվում»:
Մատենադարանի կալանավորված փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կնոջը՝ Քնարիկ Խաչատրյանին էլ ուղղեցինք նույն հարցը, թե արդյոք ԵԽԽՎ բանաձեւից հետո տեսնո՞ւմ է փոփոխությունների միտումներ: «Առայժմ նման միտումներ չեմ տեսնում,- պատասխանեց նա՝ հիշատակելով, որ «Ժառանգություն» խմբակցությունը դիմել է միջնորդությամբ՝ մի շարք անձանց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:- Իմ ամուսնու անունն էլ է եղել այդ միջնորդության մեջ: Առայժմ սպասում ենք պատասխանի: Կարող են, համենայնդեպս, ազատ արձակել՝ չբացակայելու ստորագրությամբ կամ մեկ այլ եղանակով, եւ վարել իրենց նախաքննությունը, որի արդյունքում, վստահ եմ՝ հաստատվելու է իմ ամուսնու անմեղությունը: Կարծում են, թե Մատենադարանի փոխտնօրենը պիտի փախչի՞ կամ խոչընդոտի՞ քննությանը: Իմ պահանջը դա՝ առայժմ գոնե փոխել խափանման միջոցը»:
Հուսիկ Բաղդասարյանի վերաբերյալ արդեն իսկ առկա դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, սակայն դատի օրը դեռ նշանակված չէ. այս մասին մեզ հայտնեց նրա դուստրը՝ 16-ամյա Անահիտ Բաղդասարյանը, որը նույնպես մասնակցում էր ցույցին՝ մոր եւ Հուսիկ Բաղդասարյանի զոքանչի հետ: Վերջինս՝ Սուսաննա Հասրաթյանը հայտնեց. «Դատավճռից դատելով, որում հաշվի էին առել «հասարակական վտանգավորության աստիճանը», քանի որ Հուսիկը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվիստներից մեկը՝ բոլորովին հույս չունենք, թե կփոխվի որեւէ բան»:
Ի դեպ, «անիմանալի» է մեր դատական մարմինների մոտեցումը. նույն հանցանքի համար՝ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը դատապարտվեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման, իսկ նույն կուսակցության անդամ Հուսիկ Բաղդասարյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Նշենք նաեւ, որ Գեղամ Հարությունյանի պարագայում ապօրինին իրոք զենք էր (1998-ին պաշտպանության նախարարի հրամանով նրան պարգեւ տրված ատրճանակն էր, որը գրանցված չէր ոստիկանությունում), իսկ Հուսիկ Բաղդասարյանի դեպքում՝ խոսքը 16 փամփուշտի մասին է: «Չօգտագործված փամփուշտների համար 3 տարվա ազատազրկման են դատապարտում, իսկ Պողոս Պողոսյանին սպանողին տալիս են 1 տարվա պայմանական ազատազրկում: Որքանո՞վ է սա բարոյական»,- վրդովվեց Տաթեւիկ Բեժանյանը: Այնուամենայնիվ, հույս ունի՞ արդյոք, որ վերաքննության հետեւանքով ազատ կարձակեն հորը՝ հարցին, Անահիտ Բաղդասարյանը պատասխանեց. «Հույսը վերջինն է մեռնում»:
- ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ Է ՊԱՏՃԱՌԸ
2Երեկ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի զեկույցի առանցքում «փո՛ղ տվեք, փո՛ղ» շեշտադրումն էր: Նա էկրանին երեւացող զանազան գծապատկերներով փորձում էր ներկայացնել, ...ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Այդպես է Արա Սահակյանը գնահատում ապրիլի 24-ի ընդդիմության երթը Ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ընդդիմության երթին մասնակցում էր նաեւ ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը: Հետաքրքրվեցինք՝ արդյոք այս մասնակցությունը ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻՑ ՀԵՏՈ՝ ՈՉ ՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵրեկ գլխավոր դատախազության դիմաց դարձյալ ցույց էին անում կանայք այն անձանց, որոնց Եվրոպայի խորհուրդը եւ ԱՄՆ-ն անվանում են՝ «թվում է, թե քաղաքական միտում ունեցող» մեղադրանքներով կալանավորվածներ: ...«ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՍ ԿԵՂԾՎԵԼ Է»
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՊնդում է Գեղամ Գասպարյանը ԿԸՀ-ն ապրիլի 23-ի նիստում որոշեց դատախազություն ուղարկել Գեղամ Գասպարյանի եւ Վիկտորյա Հարությունյանի դիմումները, թե իրենք չեն ստորագրել ՕԵԿ համամասնական ցուցակից բացարկի մասին ...ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ
Ա. Ի.«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը մի քանի օր առաջ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին: Դիմումը կհրապարակվի ԱԺ ապրիլի 28-ին կայանալիք ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Ա. Ի. 1Գագիկ Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը երեկ տարածել է հաղորդագրություն, որում նշված է, թե ապրիլի 18-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն ...ԷՍ ՍԱՐՆ ԻՄՆ Է, ԷՍ ԾԱՌՆ ԻՄՆ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԲուսաբանական այգու ղեկավարությունը պատրաստվում է իր տնօրինության տակ գտնվող տարածքից հնարավորինս եկամուտներ քաղել: Հենց այդ նպատակով էլ այգու պատասխանատուները պատրաստվում են տարածքը 3 սոցիալապես անապահով ...ՏԵՍՈՒՉՆԵՐՆ ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԷԻՆ ԶԲԱՂՎՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՍակայն Հայէլցանցը նրանց կարգի հրավիրեց Օրերս մայրաքաղաքի մի շարք շենքերի պատերին հայտարարություն է փակցվել այն մասին, որ էլեկտրաէներգիայից օգտվող բաժանորդները պարտավոր են որոշակի ժամանակահատվածում ներկայանալ ...ՆԱԽԱԳԱՀԸ «ՏԵՂԸ ԴՐԵՑ» ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1Ու ֆինանսական թեմայով տրտունջներին ի պատասխան՝ հիշեցրեց նրանց «մինուսները» Երեկ կայացավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ակադեմիայի 2007թ. գիտական ...ՉԵՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ՈՒ ՉԵՆ ՀԱՅՀՈՅԵԼ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1Վկաները խայտառակեցին դատախազությանը Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի ...ԲԵՐԿՈՖՍԿԻՆ «ԴԱՏԱՐԿ ՁԵՌՔՈՎ» ՉԻ ԵԿԵԼ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՃանաչված դաշնակահարի հետ Հայաստան է «ժամանել» նաեւ մի «STEINWAY» ռոյալ Ամերիկացի դաշնակահար Մարտին Բերկոֆսկին չորրորդ անգամ է համերգային այցով Հայաստանում: Այս անգամ ճանաչված ...ՄԵՐ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ՝ «ԴՐՍԻ» ՓԱՌԱՏՈՆԵՐՈՒՄ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՋերմ ընդունելություն Մոսկվայում, Կիեւում եւ Սանկտ Պետերբուրգում «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերը Ազգային ստեղծագործական թատերական ասոցիացիայի ղեկավար, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ...ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
«Բիլայնը»՝ ՀԱՕԿ-ի գլխավոր հովանավոր Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի միջեւ, որը ներկայումս ...ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ18-ամյա պատանին որոշեց ինքնուրույն հոգալ իր ուսման վարձի վճարումը, բայց հայտնվեց անազատության մեջ 2006-07 ուսումնական տարում Կարենն (անունը փոխված է) ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ...ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ՝ «ԻՍԱՀԱԿՅԱՆ» ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ«Բրիտանական խորհրդի» հայաստանյան գրասենյակը եւ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը որոշել էին Գրքի եւ հեղինակային իրավունքների համաշխարհային օրը՝ ապրիլի 23-ին, գրադարանում հիմնել Օտար ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑԸ
Երեկ արտահերթ հրապարակային զեկույցով հանդես եկած ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն անդրադարձել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին: 64 էջից բաղկացած ...
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Ա. Ի.
ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

