
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՇԱՆՍԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ»
Կարծում է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը
«Թուրքիայում տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականացվել է տաբուի քաղաքականություն: Այս խնդիրը փորձ է արվել դուրս մղել հասարակական քննարկումներից ու պատմությունից: Թուրքիայի Հանրապետությունն ըստ էության հիմնված է Հայոց ցեղասպանության ժխտման դրույթի վրա. Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել է այն տարածքի վրա, որը բռնազավթվել է ցեղասպանության արդյունքում»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նա խոսեց Հայոց մեծ եղեռնի ճանաչման գործընթացի հետ կապված երկու առանձնահատկությունների մասին. «Առաջինն այն է, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը դարձել է պայքարի թատերաբեմ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Երկու երկրներն էլ նախապատրաստական բնույթի քայլեր են ձեռնարկում՝ հարցն իրավական դաշտ տեղափոխելու համար: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այս տարվա ապրիլի 24-ը համընկավ Թուրքիայում՝ ավելի ու ավելի ուժեղացող ներքին քաղաքական ճգնաժամին: Գնալով մեծանում է ԵՄ ազդեցությունը Թուրքիայի ներքին քաղաքական կյանքի վրա: Եթե հնարավոր լինի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը տեղափոխել ԵՄ քաղաքականության օրակարգ, Թուրքիայի կողմից, ԵՄ-ի ճնշման ներքո, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու շանսերը կմեծանան»: Ռ. Սաֆրաստյանը հայտնեց, որ դեռ անցյալ տարի Թուրքիայի արտաքին գերատեսչության շրջանակներում ստեղծվել է հատուկ խումբ՝ բաղկացած ոչ միայն թուրք, այլեւ արտասահմանցի դիվանագետներից, նախկին դեսպաններից ու իրավագետներից, որոնք մանրակրկիտ քննում են, թե որքանով է Թուրքիային ձեռնտու հարցն իրավական դաշտ տեղափոխելը: Բանախոսի կարծիքով, ցեղասպանության ճանաչման գործընթացը իրավական դաշտ տեղափոխելու նպատակներից մեկն էլ կատարվածի համար հատուցում պահանջելն է. «Հատուցման ձեւերը կարող են լինել տարբեր՝ տարածքայինից մինչեւ նյութական»:
Բանախոսը հայտնեց, որ Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը խորհրդարանում ունի մեծամասնություն, այժմ կանգնած է արգելման եզրին: Քեմալականները, որոնք հանդես են գալիս Թուրքիայի զարգացման աշխարհիկ մոդելի օգտին, փորձում են այդ կուսակցությանը հեռացնել քաղաքական թատերաբեմից: Այս զարգացումները առաջացրել են ԵՄ դժգոհությունը: Թուրքագետի խոսքերով. «Թուրքիայի կառավարող կուսակցությունն այնքան վտանգված է զգում իրեն, որ դիմել է ԵՄ... Կարծում եմ, Թուրքիայի ծանր վիճակում լինելը մեր օգտին զիջումների գնալու հնարավորություն է ստեղծում»:
«Առավոտը» Ռ. Սաֆրաստյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած շնորհավորական ուղերձի մասին, որտեղ Ալի Բաբաջանը ասել էր, որ ինքը հավատում է, թե միասին կօգտվեն նոր քաղաքական իրողությունների հնարավորություններից ու իմաստալից արդյունքով «կերկխոսեն». «Ալի Բաբաջանի ողջույնի հեռագիրը շարունակում է այն քաղաքականությունը, որը հիմք է դրվել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի շնորհավորական հեռագրով՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին... Դա թուրքական քաղաքական վերնախավի մի փորձն է՝ Թուրքիայում ծավալվող ճգնաժամային պայմաններում Հայաստանի հետ դրական փոփոխություններ արձանագրելու, որը կապահովի կառավարող վերնախավին Եվրոպայի աջակցությունը: Եթե ԵՄ-ն Թուրքիայի առջեւ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ չի դնում, ապա պնդում է, որ նորմալացնի իր հարաբերությունները Հայաստանի հետ: Թուրքիայի քաղաքական կառավարող խմբավորումը փորձում է այս ճանապարհով մեղմել հայ-թուրքական հարաբերությունները եւ ստանալ Եվրոպայի աջակցությունը: Այնպես որ՝ ժամանակը ցույց կտա, թե Թուրքիայում ինչ լրջությամբ են պատրաստ Հայաստանի հետ իրավահավասարների երկխոսություն ծավալել»:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
Երեկ ընդդիմության կազմակերպած երթի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց լրագրողներին. «Իշխանությունները կամ պիտի փորձեն ընտրություններում կորցրած իրենց ...ՀՅԴ-Ն ՋԱՆՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎահան Հովհաննիսյանը կարծում է, որ սա կոալիցիայի կարեւորագույն նպատակներից է Որքան էլ մանրակրկիտ ընթերցեցինք քառակողմ կոալիցիայի հուշագիրը, նրանում որեւէ տող չտեսանք հասարակական պալատ ունենալու անհրաժեշտության ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԵՐԹԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3Ընդդիմության կողմնակիցները ապրիլի 24-ին քաղաքական կարգախոսներ էին վանկարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման նախորդ օրերին տարածած կոչի համաձայն՝ երեկ, ժամը 15-ին, մարդիկ Ազատության ...ԱՌԵՒԱՆԳԵԼ ԷԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ
www.a1plus.amԱրշավիր Բոզինյանին ժամեր շարունակ պահել են Նուբարաշենի մեկուսարանի դարպասի մոտ: Երեկ առավոտյան ժամը 9.10-ին Հրազդանի Կենտրոն թաղամասի իր բնակարանից մոտ 100 մետր հեռավորության վրա ոստիկանները առեւանգել ...ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր. 4Ապրիլի 17-ին «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կեղծ տեղեկություն էր տարածել «Ազատություն» ռ/կ-ի վերաբերյալ՝ նշելով, որ մարտի 1-ին այդ ռադիոկայանը հաղորդել է, թե ...ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԱրմաշի ամբուլատորիայի տնօրենը Համաշխարհային բանկի նվիրած բուժսարքավորումները փակի տակ է պահում Առողջապահության ոլորտի պատասխանատուների այն հավաստիացումներին, թե մեր երկրում ընտանեկան բժշկի ինստիտուտը ...ԵԱՀԿ-Ի (ՀԱԿԱ՞)ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԽԱՂԵՐԸ
Սեփ. լր.ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի չինովնիկները գտնում են, որ մեր երկրում կրթությունը հասարակական հետաքրքրություն չի ներկայացնում Կոռուպցիայի դեմ պայքարի թեման վերջին տարիներին խիստ մոդայիկ է, եւ դրանով վարակված ...ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՄՈԶԻ՞Չ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱրդյոք նրանց ներկայացրած փաստարկները վստահելի՞ են եղել Ագոյի խմբի համար Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ապրիլի 23-ի նիստում ներկայացվեց դիտարկման Ագոյի խմբի զեկույցը պատվիրակության՝ Հայաստան եւ ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ռ. Մ.Մեղադրանքից կհրաժարվե՞ն «Առավոտի» տեղեկություններով, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Արտյուշ Գաբրիելյան) մեկ ամսով հետաձգվել է Երեւանի 178 ...«ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԵՄ, ԵԹԵ ՎՍՏԱՀԵՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱսում է բեմադրիչ Արմեն Մազմանյանը՝ նկատի ունենալով Մայր թատրոնը Ճիշտ է, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի (որն իրավամբ համարվում է մեր Մայր թատրոնը) գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը ...ՄԱՍՍՈՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Եվ հավաստիացրին, որ աշխարհի բոլոր երկրներում կբարձրաձայնեն այդ մասին Արդեն 2-րդ անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու էին ժամանել Արեւմտյան Եվրոպայում ամենամեծ, ֆրանսիական «Մեծ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Տղաների օրը չէր Բուլղարիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության երրորդ տուրն անհաջող էր մեր հանրապետության ներկայացուցիչների համար: Տղամարդկանց մրցաշարում մեր անվանի ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՇԱՆՍԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԿարծում է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Թուրքիայում տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականացվել է տաբուի քաղաքականություն: Այս խնդիրը փորձ է արվել ...ՉԳԻՏԵՄ...
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻնչպես մարդը չի կարող փախչել սեփական ստվերից, այնպես էլ ազգերը զորու չեն անտեսել սեփական պատմությունը, որը, ժամանակների հեռավոր խորքերում արթնանալով, աննկատելիորեն ձեւավորում է, կերպավորում եւ ողնաշարի ...
«ՊԵՏՔ ՉԷ ԳԱԶԱԶԵՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱՎՏՈԿԱՅԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԸ ՓՏՈՒՄ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԳՅՈՒԼԻ «ԱԽՐԱՆԱՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Սեփ. լր.ԼՂ-Ն ԿՀԵՏԵՎԻ՞ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՈՒ ՕՍԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Սեփ. լր.ԽՈՒԼ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ
Տ. Ա.
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
ՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՋԲԵՐԵԼ ԷՐ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

