
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Տղաների օրը չէր
Բուլղարիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության երրորդ տուրն անհաջող էր մեր հանրապետության ներկայացուցիչների համար:
Տղամարդկանց մրցաշարում մեր անվանի գրոսմայստերներն անհաջողության մատնվեցին: Պարտություն կրեցին Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը եւ Աշոտ Անաստասյանը: Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Քոթանջյանը, Կարեն Ասրյանը, Տիգրան Պետրոսյանը, Դմիտրի Հարությունյանը իրենց անվան դիմաց գրանցեցին կեսական միավոր եւ միայն Սամվել Տեր-Սահակյանին հաջողվեց առավելության հասնել Ֆրանգիսկոս Սիգալասի նկատմամբ: Չորրորդ տուրից առաջ Հայաստանի ինը շախմատիստներից հինգն ունեն 2,0-ական միավոր: Մեր տղաները մրցաշարային աղյուսակում 332 մասնակիցների մեջ դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:
47. Գաբրիել Սարգսյան 2,0
53. Տիգրան Քոթանջյան 2,0
92. Կարեն Ասրյան 2,0
113. Վլադիմիր Հակոբյան 2,0
126. Տիգրան Պետրոսյան 2,0
146. Աշոտ Անաստասյան 1,5
170. Արտաշես Մինասյան 1,5
184. Սամվել Տեր-Սահակյան 1,5
252. Դմիտրի Հարությունյան 1,0
Պլովդիվում երեք հաղթանակ էին տարել մեր երկու հայրենակիցները՝ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը եւ Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան):
Հակառակ տղամարդկանց, մեր աղջիկներից երեքը՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը, պարտության մատնեցին իրենց մրցակիցներին: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Սիրանուշ Անդրիասյանը եւ Աննա Հայրապետյանը անհաջողության մատնվեցին: Երեք տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 2,5 միավորով 6-րդ տեղում էր: Էլինան եւ Նելլին 2,0-ական միավորով համապատասխանաբար զբաղեցնում էին 42-րդ եւ 62-րդ տեղերը: Այնուհետեւ գալիս էին. 95. Լիլիթ Գալոյան՝ 1,5, 107. Սիրանուշ Անդրիասյան՝ 1,0 եւ 146. Աննա Հարությունյան՝ 0,5 միավոր:
Երեկ չորրորդ տուրի օրն էր:
Ֆուտբոլիստների սիրտը պետք է հետազոտվի
ՈՒԵՖԱ-ի բժշկական կոմիտեի ղեկավար դոկտոր Միշել Դ՝ Հուգեն հայտարարել է, թե ամեն մի առաջնությունում մրցաշրջանի մեկնարկից առաջ անհրաժեշտ է հայտավորված բոլոր ֆուտբոլիստների սիրտը հետազոտել: Նման պրակտիկայի կիրառում արդեն մասնակիորեն մտցվել է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներում: Մասնավորապես, հունիսին համապատասխան բժշկական հետազոտություն են անցնելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից հավաքականների բոլոր անդամները: Այդպիսի որոշում կայացվել է այն բանից հետո, երբ վերջին ժամանակներս սրտի աշխատանքի խափանման պատճառով մի քանի ֆուտբոլիստ է մահացել, այդ թվում՝ «Սեւիլիայի» 22-ամյա կիսապաշտպան Անտոնիո Պուերտան եւ «Մոտեռուելլի» ավագ՝ 35-ամյա Ֆիլ Օ՝ Դոննելը:
«Անհրաժեշտ է վստահ լինել, որ դա այլեւս չի կրկնվի,- հայտարարել է մասնագետը:- Բավական է միայն մրցաշրջանի մեկնարկից առաջ ստուգել, թե ֆուտբոլիստի սիրտը կդիմանա՞ առաջարկվող ֆիզիկական ծանրաբեռնվածություններին»:
Աբրահամն սկսել է նախապատրաստվել
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն սկսել է նախապատրաստվել կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ հունիսի 21-ին կայանալիք ռեւանշ մրցամարտին: Նա «Sauerland Events» պրոումոթերական ընկերության մի քանի այլ բռնցքամարտիկների հետ մարզումների վայր է ընտրել Շվեյցարիայի Զամնաուն քաղաքը, որը հայտնի է որպես լեռնադահուկային առողջարան:
Հանգամանքների բերումով, այդ քաղաքում է նաեւ հյուրախաղերի եկած հայտնի երգիչ, ջամայկացի Ջիմմի Քլիֆը, որն Արթուրի մեծ երկրպագուն է, ինչի համար էլ Արթուրը նրան հրավիրել է Ֆլորիդա՝ ներկա գտնվելու իր մենամարտին: Երգիչը խոստովանել է, որ բռնցքամարտի եւ երաժշտության մեջ շատ ընդհանրություններ կան՝ լեփ-լեցուն դահլիճներ, դժվար մարզումներ, փորձեր, անմնացորդ ինքնանվիրում:
ԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
Երեկ ընդդիմության կազմակերպած երթի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց լրագրողներին. «Իշխանությունները կամ պիտի փորձեն ընտրություններում կորցրած իրենց ...ՀՅԴ-Ն ՋԱՆՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎահան Հովհաննիսյանը կարծում է, որ սա կոալիցիայի կարեւորագույն նպատակներից է Որքան էլ մանրակրկիտ ընթերցեցինք քառակողմ կոալիցիայի հուշագիրը, նրանում որեւէ տող չտեսանք հասարակական պալատ ունենալու անհրաժեշտության ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԵՐԹԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3Ընդդիմության կողմնակիցները ապրիլի 24-ին քաղաքական կարգախոսներ էին վանկարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման նախորդ օրերին տարածած կոչի համաձայն՝ երեկ, ժամը 15-ին, մարդիկ Ազատության ...ԱՌԵՒԱՆԳԵԼ ԷԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ
www.a1plus.amԱրշավիր Բոզինյանին ժամեր շարունակ պահել են Նուբարաշենի մեկուսարանի դարպասի մոտ: Երեկ առավոտյան ժամը 9.10-ին Հրազդանի Կենտրոն թաղամասի իր բնակարանից մոտ 100 մետր հեռավորության վրա ոստիկանները առեւանգել ...ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր. 4Ապրիլի 17-ին «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կեղծ տեղեկություն էր տարածել «Ազատություն» ռ/կ-ի վերաբերյալ՝ նշելով, որ մարտի 1-ին այդ ռադիոկայանը հաղորդել է, թե ...ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԱրմաշի ամբուլատորիայի տնօրենը Համաշխարհային բանկի նվիրած բուժսարքավորումները փակի տակ է պահում Առողջապահության ոլորտի պատասխանատուների այն հավաստիացումներին, թե մեր երկրում ընտանեկան բժշկի ինստիտուտը ...ԵԱՀԿ-Ի (ՀԱԿԱ՞)ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԽԱՂԵՐԸ
Սեփ. լր.ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի չինովնիկները գտնում են, որ մեր երկրում կրթությունը հասարակական հետաքրքրություն չի ներկայացնում Կոռուպցիայի դեմ պայքարի թեման վերջին տարիներին խիստ մոդայիկ է, եւ դրանով վարակված ...ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՄՈԶԻ՞Չ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱրդյոք նրանց ներկայացրած փաստարկները վստահելի՞ են եղել Ագոյի խմբի համար Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ապրիլի 23-ի նիստում ներկայացվեց դիտարկման Ագոյի խմբի զեկույցը պատվիրակության՝ Հայաստան եւ ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ռ. Մ.Մեղադրանքից կհրաժարվե՞ն «Առավոտի» տեղեկություններով, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Արտյուշ Գաբրիելյան) մեկ ամսով հետաձգվել է Երեւանի 178 ...«ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԵՄ, ԵԹԵ ՎՍՏԱՀԵՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱսում է բեմադրիչ Արմեն Մազմանյանը՝ նկատի ունենալով Մայր թատրոնը Ճիշտ է, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի (որն իրավամբ համարվում է մեր Մայր թատրոնը) գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը ...ՄԱՍՍՈՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Եվ հավաստիացրին, որ աշխարհի բոլոր երկրներում կբարձրաձայնեն այդ մասին Արդեն 2-րդ անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու էին ժամանել Արեւմտյան Եվրոպայում ամենամեծ, ֆրանսիական «Մեծ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Տղաների օրը չէր Բուլղարիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության երրորդ տուրն անհաջող էր մեր հանրապետության ներկայացուցիչների համար: Տղամարդկանց մրցաշարում մեր անվանի ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՇԱՆՍԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԿարծում է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Թուրքիայում տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականացվել է տաբուի քաղաքականություն: Այս խնդիրը փորձ է արվել ...ՉԳԻՏԵՄ...
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻնչպես մարդը չի կարող փախչել սեփական ստվերից, այնպես էլ ազգերը զորու չեն անտեսել սեփական պատմությունը, որը, ժամանակների հեռավոր խորքերում արթնանալով, աննկատելիորեն ձեւավորում է, կերպավորում եւ ողնաշարի ...
ԹՈՒՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԵՐԿՅՈՒՂԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԻՑ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է»
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՄԵԿՆԱՐԿԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
ՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՋԲԵՐԵԼ ԷՐ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

