
ՄԱՍՍՈՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Եվ հավաստիացրին, որ աշխարհի բոլոր երկրներում կբարձրաձայնեն այդ մասին
Արդեն 2-րդ անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու էին ժամանել Արեւմտյան Եվրոպայում ամենամեծ, ֆրանսիական «Մեծ Արեւելք» երեքդարյա մասսոնական օթյակի ներկայացուցիչները: Երեկ նրանք ծաղկեպսակ դրեցին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, իսկ ավելի ուշ հրավիրած ասուլիսում խոսեցին իրենց գործունեության մասին: Օթյակի փոխնախագահ Անդրե Աբը, «Մեծ Արեւելքի» բարեգործական հիմնադրամի փոխնախագահ Մարսել Վեյլը՝ արմատներով հայ, իրավաբանական հարցերով պատասխանատու Գի Հակոբյանը եւ օթյակի գանձապահ Բերնարդ Քոհեն Հադադը հավաստիացրին, որ իրենք Հայաստանում են, որպեսզի հայերի հետ միասին հիշեն եւ դատապարտեն ցեղասպանությունը: Անդրե Աբը ասաց. «50.000 անդամ ունեցող ֆրանս-մասսոնական օթյակը կողմ է ազատությանը, դեմոկրատիային եւ հատկապես հիշողությանը: Դժվար է պայքարել մարդկության հանդեպ կատարված հանցանքների դեմ՝ այն բառերով, որոնք այժմ օգտագործում է մարդկությունը: Այդ հանցանքները եւ ցեղասպանությունը երբեք չեն մնա անպատիժ: Հայերի եղեռնը, որը տարիներ շարունակ, ողջ պատմության ընթացքում, դիվանագիտության եւ քաղաքավարության կանոններին հետեւելու պատճառով մնացել է մոռացության մեջ, այսօր պիտի «գլուխ բարձրացնի» ու դատապարտվի: Հայկական հողի վրա մարդկանց խոշտանգել, սպանել են... Վկա ենք նաեւ այդ ամենի՝ աբսուրդի հասնող ժխտմանը: Արհամարհանքը, հանցանքը այլոց նկատմամբ՝ արհամարհանք, հանցանք է քո հանդեպ»:
Անցյալ տարի ֆրանս- մասսոնական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել էին, որ կոչ են անում իրենց թուրք «կոլեգաներին»՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լրագրողներին հետաքրքրեց, թե ի՞նչ արդյունքի են հասել: Պարոն Աբը պատասխանեց. «Մեր ղեկավարներից մեկը՝ Ժան Միշել Քիաղբին, որն այսօր Փարիզում արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հիշում է Հայոց ցեղասպանությունը, այցելել էր Թուրքիա եւ հանդիպել այնտեղի մասսոնական օթյակի հետ, կոչ անելով նրանց՝ իրենց պարտքը կատարել պատմության առաջ եւ ընդունել Հայոց ցեղասպանությունը: Առայժմ դրական առաջընթաց չկա»: Լրագրողներին հետաքրքրեց նաեւ, թե մասսոնները ի՞նչ լծակներ են օգտագործում ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար: Գի Հակոբյանը պատասխանեց. «Միակ լծակը, որ ունի մեր օթյակը, խոսքն է, այսինքն՝ գնալ աշխարհի բոլոր երկրներ եւ բարձրաձայնել ցեղասպանության մասին»: Իսկ Ֆրանսիայի՝ 2001-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին պարոն Հակոբյանն ասաց. «Այն, որ ֆրանսիական Սենատը եւ ԱԺ-ն ընդունեցին օրենք, որով ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, իր գինն ունեցավ՝ Թուրքիայի հետ կապված քաղաքական-տնտեսական դժվարություններ»:
Հարցին՝ մասսոնների շարքերում հայեր կա՞ն, հայ հոր եւ իտալուհի մոր զավակ Գի Հակոբյանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ Հայաստանում չկա մասսոնական օթյակ»: Իսկ իր զգացումների մասին ասաց. «Անցյալ տարի այս օրը այցելելով Ծիծեռնակաբերդ՝ 60-ն անց տարիքում առաջին անգամ զգացի իմ հայ լինելը»: Արմատներով հրեա պարոն Վեյլն էլ խոսեց հրեական Հոլոքոստի մասին: Ուստի հայ լրագրողներին հետաքրքրեց, թե Հոլոքոստ տեսած Իսրայելը ինչո՞ւ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Հնչեց պատասխանը. «Դա աշխարհաքաղաքական խնդիր է: Եվ եթե Իսրայելի կառավարությունը չի ճանաչում Հայկական ցեղասպանությունը, դա չի նշանակում, թե ժողովուրդը եւս չի ճանաչում այն»:
- ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
Հայ գրել է:
Կա որևէ մեկը ,որը կարող է նորմալ լեզվով բացատրել ով են սրանք,
ինչ են ուզում ,ինչի են ուզում?
Միայն խնդրում եմ դատարկամիտներին մեջտեղ չընկնել:
Եթե չունեք լուրջ գիտելիքներ և առողջ տրամաբանություն ,մեջ մի ընկեք:
Հայ գրել է:
Կա որևէ մեկը ,որը կարող է նորմալ լեզվով բացատրել ով են սրանք,
ինչ են ուզում ,ինչի են ուզում?
Միայն խնդրում եմ դատարկամիտներին մեջտեղ չընկնել:
Եթե չունեք լուրջ գիտելիքներ և առողջ տրամաբանություն ,մեջ մի ընկեք:
ԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
Երեկ ընդդիմության կազմակերպած երթի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց լրագրողներին. «Իշխանությունները կամ պիտի փորձեն ընտրություններում կորցրած իրենց ...ՀՅԴ-Ն ՋԱՆՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎահան Հովհաննիսյանը կարծում է, որ սա կոալիցիայի կարեւորագույն նպատակներից է Որքան էլ մանրակրկիտ ընթերցեցինք քառակողմ կոալիցիայի հուշագիրը, նրանում որեւէ տող չտեսանք հասարակական պալատ ունենալու անհրաժեշտության ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԵՐԹԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3Ընդդիմության կողմնակիցները ապրիլի 24-ին քաղաքական կարգախոսներ էին վանկարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման նախորդ օրերին տարածած կոչի համաձայն՝ երեկ, ժամը 15-ին, մարդիկ Ազատության ...ԱՌԵՒԱՆԳԵԼ ԷԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ
www.a1plus.amԱրշավիր Բոզինյանին ժամեր շարունակ պահել են Նուբարաշենի մեկուսարանի դարպասի մոտ: Երեկ առավոտյան ժամը 9.10-ին Հրազդանի Կենտրոն թաղամասի իր բնակարանից մոտ 100 մետր հեռավորության վրա ոստիկանները առեւանգել ...ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր. 4Ապրիլի 17-ին «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կեղծ տեղեկություն էր տարածել «Ազատություն» ռ/կ-ի վերաբերյալ՝ նշելով, որ մարտի 1-ին այդ ռադիոկայանը հաղորդել է, թե ...ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԱրմաշի ամբուլատորիայի տնօրենը Համաշխարհային բանկի նվիրած բուժսարքավորումները փակի տակ է պահում Առողջապահության ոլորտի պատասխանատուների այն հավաստիացումներին, թե մեր երկրում ընտանեկան բժշկի ինստիտուտը ...ԵԱՀԿ-Ի (ՀԱԿԱ՞)ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԽԱՂԵՐԸ
Սեփ. լր.ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի չինովնիկները գտնում են, որ մեր երկրում կրթությունը հասարակական հետաքրքրություն չի ներկայացնում Կոռուպցիայի դեմ պայքարի թեման վերջին տարիներին խիստ մոդայիկ է, եւ դրանով վարակված ...ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՄՈԶԻ՞Չ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱրդյոք նրանց ներկայացրած փաստարկները վստահելի՞ են եղել Ագոյի խմբի համար Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ապրիլի 23-ի նիստում ներկայացվեց դիտարկման Ագոյի խմբի զեկույցը պատվիրակության՝ Հայաստան եւ ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ռ. Մ.Մեղադրանքից կհրաժարվե՞ն «Առավոտի» տեղեկություններով, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Արտյուշ Գաբրիելյան) մեկ ամսով հետաձգվել է Երեւանի 178 ...«ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԵՄ, ԵԹԵ ՎՍՏԱՀԵՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱսում է բեմադրիչ Արմեն Մազմանյանը՝ նկատի ունենալով Մայր թատրոնը Ճիշտ է, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի (որն իրավամբ համարվում է մեր Մայր թատրոնը) գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը ...ՄԱՍՍՈՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Եվ հավաստիացրին, որ աշխարհի բոլոր երկրներում կբարձրաձայնեն այդ մասին Արդեն 2-րդ անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու էին ժամանել Արեւմտյան Եվրոպայում ամենամեծ, ֆրանսիական «Մեծ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Տղաների օրը չէր Բուլղարիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության երրորդ տուրն անհաջող էր մեր հանրապետության ներկայացուցիչների համար: Տղամարդկանց մրցաշարում մեր անվանի ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՇԱՆՍԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԿարծում է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Թուրքիայում տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականացվել է տաբուի քաղաքականություն: Այս խնդիրը փորձ է արվել ...ՉԳԻՏԵՄ...
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻնչպես մարդը չի կարող փախչել սեփական ստվերից, այնպես էլ ազգերը զորու չեն անտեսել սեփական պատմությունը, որը, ժամանակների հեռավոր խորքերում արթնանալով, աննկատելիորեն ձեւավորում է, կերպավորում եւ ողնաշարի ...
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
ՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՋԲԵՐԵԼ ԷՐ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

