
«ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԵՄ, ԵԹԵ ՎՍՏԱՀԵՆ»
Ասում է բեմադրիչ Արմեն Մազմանյանը՝ նկատի ունենալով Մայր թատրոնը
Ճիշտ է, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի (որն իրավամբ համարվում է մեր Մայր թատրոնը) գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը դեռ 2 տարի ունի կենսաթոշակի անցնելու համար, սակայն համառ են այն լուրերը, որ նրան շուտով փոխարինելու է «Գոյակ» մշակութային ընկերության նախագահ, բեմադրիչ Արմեն Մազմանյանը:
«Առավոտը» պարոն Մազմանյանին հարցրեց. «ճի՞շտ է, որ հաշվի առնելով Ձեր ՀՀԿ անդամ լինելը եւ մտերմությունը ՀՀ նախագահի հետ, շուտով Մայր թատրոնի «ղեկը», հանձնվելու է Ձեզ»: «Կային ժամանակներ, երբ ես իբր ՀՀՇ-ական էի, հետո՝ ծպտված դաշնակ, մի շրջան էլ, պարզվում է, ԿԳԲ-ի ագենտ եմ եղել: Վերջինիս մասին ասեմ, որ նախ ինձ չէին էլ «ընդունի», քանի որ ես քաղբանտարկյալ, Դրոյի հետ ընդհատակյա կապերի մեջ գտնվող Աղասի Մազմանյանի որդին եմ: Բախտ եմ ունեցել մտերիմ լինելու նաեւ արժանահիշատակ Սպարապետի ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Ունեմ ընկերներ ու մտերիմներ ՀՀԿ-ում, ՀՅԴ-ում եւ այլ կուսակցություններում: Կարծում եմ՝ դա կապ չունի իմ մասնագիտական ու պրոֆեսիոնալ գործունեության հետ: Հանրապետական կուսակցության անդամ չեմ, ընդամենը բեմադրիչ եմ, որը 1991թ.-ին առաջինն իր ընկերների հետ Հայաստանում հիմնեց ոչ պետական թատրոն: Հանգամանքների բերումով ժամանակին եղել եմ առեւտրական՝ բենզինի, ալյուրի բիզնես էի անում, որ թատրոն պահեմ: Վերջին տարիներին իրականություն դարձավ իմ «ազատ թատրոնի բեմ» գաղափարը, որտեղ հնարավորություն ունեցան ներկայանալ երիտասարդ դրամատուրգներ, ռեժիսորներ, դերասաններ: Ապրիլի 27-ին էլ Էքսպերիմենտալ թատրոնն ու «Գոյը» համատեղ հանդես կգան Ռեյ Բրեդբերիի «468 ըստ Ֆարենհեյթի» ներկայացմամբ, որը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Արթուր Տեր-Դանիելյանը: Ինչ վերաբերում է Մայր թատրոնի ղեկավարությունը ստանձնելուն, եթե իշխանությունները հարմար կգտնեն, պատրաստ եմ հանձն առնել այդ օջախի ժամանակավոր կառավարումը, օրինակ՝ 1,5 տարով: Իսկ արդյունքների մասին հետո կխոսենք»,- պատասխանեց բեմադրիչը:
Նա անդրադարձավ նաեւ 1995 թվականից մշակույթի նախարարներին ներկայացրած իր ծրագրին. «Այնտեղ կետ առ կետ շարադրված են նոր թատրոնն ու գեղագիտությունը, կառավարման մոդելը, ֆինանսական, պայմանագրային դրույթները եւ այլն: Համակարգը պետք է փոխվի, եւ առաջին հերթին՝ պետք է ազատվել գեղարվեստական ղեկավարներից: Պետությունը, բացի ակադեմիական թատրոններից, առաջնահերթ պիտի հոգ տանի ժանրային թատրոնների մասին, այդ թվում՝ օպերետի, որն իր անվանը չի համապատասխանում, տիկնիկայինի, իմ կարծիքով, միակ կայացած՝ մնջախաղի թատրոնի... Մյուս օջախների, օրինակ, Արմեն Էլբակյանի ղեկավարած թատրոնի համար, ինքը՝ Էլբակյանը, պետք է մեկենաս գտնի: Խաղացանկային թատրոններում պահպանելով հիմնական դերասանական կորիզը, պետք է լինեն հրավիրյալ դերասաններ: Երբեմն մտածում եմ, որ եթե ինձ չեն նկատում, փաստորեն՝ զրկում են հայրենիքում ստեղծագործելու իրավունքից: Ինչո՞ւ ոչ մեկը հետաքրքրված չէ ժամանակին Սունդուկյանի անվան թատրոնին «Լինսի» տրամադրած 1 մլն 700 հազար դոլարի «լվացումով»... Իմ թատրոնի օրինակն էլ բերեմ, երբ 2006թ. «Գոյն» ու Մայր թատրոնը պետպատվերի շրջանակներում (2 մլն 200 հազար դրամ) համատեղ ներկայացրին Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», որտեղ ընդգրկված էր դերասանների 5-6 սերունդ՝ Վլադիմիր Մսրյանից, Ռուդոլֆ Ղեւոնդյանից մինչեւ ինստիտուտում իմ ղեկավարած կուրսի շրջանավարտներ, ծախսվեց շուրջ 14 մլն դրամ: Այս դեպքում դարձյալ օգնեցին իմ պաշտոնյա ընկերներս: Բայց 6 ներկայացում հետո Մայր թատրոնն ինձ ասաց, որ պետք է վարձավճար տամ: Ոչ մեկը չհետաքրքրվեց այս աբսուրդով...»:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
Երեկ ընդդիմության կազմակերպած երթի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց լրագրողներին. «Իշխանությունները կամ պիտի փորձեն ընտրություններում կորցրած իրենց ...ՀՅԴ-Ն ՋԱՆՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎահան Հովհաննիսյանը կարծում է, որ սա կոալիցիայի կարեւորագույն նպատակներից է Որքան էլ մանրակրկիտ ընթերցեցինք քառակողմ կոալիցիայի հուշագիրը, նրանում որեւէ տող չտեսանք հասարակական պալատ ունենալու անհրաժեշտության ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԵՐԹԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3Ընդդիմության կողմնակիցները ապրիլի 24-ին քաղաքական կարգախոսներ էին վանկարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման նախորդ օրերին տարածած կոչի համաձայն՝ երեկ, ժամը 15-ին, մարդիկ Ազատության ...ԱՌԵՒԱՆԳԵԼ ԷԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ
www.a1plus.amԱրշավիր Բոզինյանին ժամեր շարունակ պահել են Նուբարաշենի մեկուսարանի դարպասի մոտ: Երեկ առավոտյան ժամը 9.10-ին Հրազդանի Կենտրոն թաղամասի իր բնակարանից մոտ 100 մետր հեռավորության վրա ոստիկանները առեւանգել ...ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր. 4Ապրիլի 17-ին «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կեղծ տեղեկություն էր տարածել «Ազատություն» ռ/կ-ի վերաբերյալ՝ նշելով, որ մարտի 1-ին այդ ռադիոկայանը հաղորդել է, թե ...ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԱրմաշի ամբուլատորիայի տնօրենը Համաշխարհային բանկի նվիրած բուժսարքավորումները փակի տակ է պահում Առողջապահության ոլորտի պատասխանատուների այն հավաստիացումներին, թե մեր երկրում ընտանեկան բժշկի ինստիտուտը ...ԵԱՀԿ-Ի (ՀԱԿԱ՞)ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԽԱՂԵՐԸ
Սեփ. լր.ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի չինովնիկները գտնում են, որ մեր երկրում կրթությունը հասարակական հետաքրքրություն չի ներկայացնում Կոռուպցիայի դեմ պայքարի թեման վերջին տարիներին խիստ մոդայիկ է, եւ դրանով վարակված ...ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՄՈԶԻ՞Չ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱրդյոք նրանց ներկայացրած փաստարկները վստահելի՞ են եղել Ագոյի խմբի համար Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ապրիլի 23-ի նիստում ներկայացվեց դիտարկման Ագոյի խմբի զեկույցը պատվիրակության՝ Հայաստան եւ ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ռ. Մ.Մեղադրանքից կհրաժարվե՞ն «Առավոտի» տեղեկություններով, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Արտյուշ Գաբրիելյան) մեկ ամսով հետաձգվել է Երեւանի 178 ...«ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԵՄ, ԵԹԵ ՎՍՏԱՀԵՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱսում է բեմադրիչ Արմեն Մազմանյանը՝ նկատի ունենալով Մայր թատրոնը Ճիշտ է, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի (որն իրավամբ համարվում է մեր Մայր թատրոնը) գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը ...ՄԱՍՍՈՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Եվ հավաստիացրին, որ աշխարհի բոլոր երկրներում կբարձրաձայնեն այդ մասին Արդեն 2-րդ անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու էին ժամանել Արեւմտյան Եվրոպայում ամենամեծ, ֆրանսիական «Մեծ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Տղաների օրը չէր Բուլղարիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության երրորդ տուրն անհաջող էր մեր հանրապետության ներկայացուցիչների համար: Տղամարդկանց մրցաշարում մեր անվանի ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՇԱՆՍԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԿարծում է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Թուրքիայում տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականացվել է տաբուի քաղաքականություն: Այս խնդիրը փորձ է արվել ...ՉԳԻՏԵՄ...
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻնչպես մարդը չի կարող փախչել սեփական ստվերից, այնպես էլ ազգերը զորու չեն անտեսել սեփական պատմությունը, որը, ժամանակների հեռավոր խորքերում արթնանալով, աննկատելիորեն ձեւավորում է, կերպավորում եւ ողնաշարի ...
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
ՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՋԲԵՐԵԼ ԷՐ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

