
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Ապրիլի 17-ին «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կեղծ տեղեկություն էր տարածել «Ազատություն» ռ/կ-ի վերաբերյալ՝ նշելով, որ մարտի 1-ին այդ ռադիոկայանը հաղորդել է, թե առավոտյան Ազատության հրապարակից, երբ զինվորները մարդկանց հանում էին՝ լսվում էր ղարաբաղյան բարբառ: «Երբ գնում է հայաստանցի-ղարաբաղցի պայքար, ինչ-որ ուժեր՝ դրսից թելադրվող, դրսում եւ ներսում անընդհատ թեժացնում են, դու ասում ես՝ այդ մարդկանց այդ տեղից տանողը ղարաբաղցի՞ է»,- հարցրել էր Վազգեն Մանուկյանը: Սակայն խնդիրը տվյալ դեպքում այն չէ, որ «Ազատությանը» վերաբերող նրա պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Փորձենք վերհիշել՝ իսկ ինքը, Վազգեն Մանուկյանն արդյոք երբեւէ չի՞ ընդունել, որ կան հայաստանցի-ղարաբաղցի հակասություններ՝ առնվազն կենցաղային մակարդակում: Այս կապակցությամբ ընդամենը երկու մեջբերում 1998-ի մարտի 14-ին ԱԺՄ կոնֆերանսում նրա ելույթից. «Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք եւ նրա նախաձեռնությամբ Հայաստանում սկսվեցին «հայաստանցի-ղարաբաղցի» քննարկումները, որոնք մենք համարում ենք շատ վտանգավոր մեր ժողովրդի համար: Քաղաքական ուժերը զերծ էին մնում եւ չէին շահարկում այդ փաստը, բայց կենցաղային մակարդակով դա կար: Մի բան էլ էր հայտնի. ով էլ դառնա Հայաստանի նախագահ, առջեւում սպասվում են ծանր տարիներ, դժվարին վիճակ: Ժողովուրդը դժգոհ է մնալու ցանկացած նախագահի դեպքում, որովհետեւ իրավիճակը միանգամից փոխվելու նրա սպասումները չեն արդարանալու: Փոփոխությունները դանդաղ են ընթանալու: Եվ եթե Քոչարյանն է դառնում նախագահ, ապա սկսվում է այդ հակասությունների շահարկումը»: Այս նույն ելույթում Վազգեն Մանուկյանը նաեւ հայտարարել էր. «Ղարաբաղը ռազմականացված պետություն էր, որտեղ խոսել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին անիմաստ էր», ու հավելել. «Այժմ, իմ կարծիքով, այդ փորձը կատարվում է Հայաստանում»: Ի դեպ՝ այդ ժամանակ արձագանքելով ԱԺՄ նախագահի վերջին դիտարկմանը, Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում նշել էր. «Մարդիկ փորձում են իրենց անձնական շահերից ելնելով ուղղակի վարկաբեկել Ղարաբաղը», հավելելով. «Ինձ համար դա բարոյական ցուցանիշ է»:
- Սեփ. լր.
Քննարկում
ՄԱՐԻԱՄ գրել է:
Նախ ոչ թէ ՀԱՎԵԼԵԼ, այլ ՅԱՒԵԼԵԼ… Մի քիչ գրագէտ լինելը չի խանգարի: Եւ յետոյ, նախքան այս Սփկ.լր-ը տպելը երեւ վատ չէր լինի գոնէ մի տասը անգամ կարդային ընկեր խմբագիրները որպէսզի գոնէ տասնմեկերորդ անգամ գլխի ընկնեին որ բովանդակությունը որեւէ կապ չունի վերնագրի հետ: Եւ ընդհանրապես. արեւելահայ գրական լեզվով ասում են ,,ավելացնել,, , ,,ավերացրեց,,: Տնաշեններ… Մի քիչ սովորեք, էլի…
ARMEN գրել է:
Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ ցուցանիշ ունի պրն. Մանուկյանը, բայց վերոհիշյալ ռադիոկայանի մասին խոսել է նաև պրն. Քոչարյանը, և ակնհայտ է ամեն մի առողջ տրամաբանություն ունեցողի համար, որ այդ ռադիոկայանը, այլ երկրի օրենսդիր մարմնի կողմից ֆինանսավորվելով, այդ երկրի շահերն է առաջ տանելու, ոչ թե՝ Հայաստանի: Թո՛ղ այդ ռադիոկայանի հայկական բաժնում հիշեն, թե ովքե՞ր և ինչի՞ համար են ստեղծել այդ ռադիոկայանը:
Անկախ դրանից, թե այդ ռադիոկայանը ճշմարտություն է ասում, թե՝ սուտ, ասում է մեր Հայրենիքը քայքայելու և քանդելու համար:
Jogox գրել է:- ՄԱՐԻԱՄ
Նախ ոչ թէ ՀԱՎԵԼԵԼ, այլ ՅԱՒԵԼԵԼ… Մի քիչ գրագէտ լինելը չի խանգարի: Եւ յետոյ, նախքան այս Սփկ.լր-ը տպելը երեւ վատ չէր լինի գոնէ մի տասը անգամ կարդային ընկեր խմբագիրները որպէսզի գոնէ տասնմեկերորդ անգամ գլխի ընկնեին որ բովանդակությունը որեւէ կապ չունի վերնագրի հետ: Եւ ընդհանրապես. արեւելահայ գրական լեզվով ասում են ,,ավելացնել,, , ,,ավերացրեց,,: Տնաշեններ… Մի քիչ սովորեք, էլի…
- ՄԱՐԻԱՄ
ՄԱՐԻԱՄ գրել է:- Jogox
Bayts ko grats@ lriv tarasxal ev angragitutyun e
Հիմա այնպիսի տխուր ժամանակներ են, երբ գրագիտութիւնը կարծում են անգրագիտութիւն,. երբ հայերենը ռուսերեն մտածելով են խոսում. երբ փողոցային լկտի հայհոյանքը դարձել ,,գրական լեզու,, եւ ԳՐԱԿԱՆ լկեզվից բոլորովին տգէտ եւ դեռ իրենց ՀԱՅ կարծող խաժամուժը լեզվական ,,հայտնագործություններ«« է անում:
ՀԱՒԵԼԵԼ բառ հայերենի մէջ գոյություն չունի: Կա ՅԱՒԵԼԵԼ, որ Սուրբ Գրքի մեր առաջին գրական լեզուով է հնչոււմ: Այնպես որ հարգելի Jogox, նախ հայերեն գրերլ սովորիր, սովորիր հայերեն գրերով գրել, հետո միայն ծալքերը կորցրած քո ուղեղով դատողություններ արա: Դու կարծում ես քո ««գրատս@«« տառակո՞ւյտն է հայերեն:
Չգիտես… Բայց գոնե իմացողից սովորիր…- Jogox
ԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
Երեկ ընդդիմության կազմակերպած երթի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց լրագրողներին. «Իշխանությունները կամ պիտի փորձեն ընտրություններում կորցրած իրենց ...ՀՅԴ-Ն ՋԱՆՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎահան Հովհաննիսյանը կարծում է, որ սա կոալիցիայի կարեւորագույն նպատակներից է Որքան էլ մանրակրկիտ ընթերցեցինք քառակողմ կոալիցիայի հուշագիրը, նրանում որեւէ տող չտեսանք հասարակական պալատ ունենալու անհրաժեշտության ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԵՐԹԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3Ընդդիմության կողմնակիցները ապրիլի 24-ին քաղաքական կարգախոսներ էին վանկարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման նախորդ օրերին տարածած կոչի համաձայն՝ երեկ, ժամը 15-ին, մարդիկ Ազատության ...ԱՌԵՒԱՆԳԵԼ ԷԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ
www.a1plus.amԱրշավիր Բոզինյանին ժամեր շարունակ պահել են Նուբարաշենի մեկուսարանի դարպասի մոտ: Երեկ առավոտյան ժամը 9.10-ին Հրազդանի Կենտրոն թաղամասի իր բնակարանից մոտ 100 մետր հեռավորության վրա ոստիկանները առեւանգել ...ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր. 4Ապրիլի 17-ին «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կեղծ տեղեկություն էր տարածել «Ազատություն» ռ/կ-ի վերաբերյալ՝ նշելով, որ մարտի 1-ին այդ ռադիոկայանը հաղորդել է, թե ...ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԱրմաշի ամբուլատորիայի տնօրենը Համաշխարհային բանկի նվիրած բուժսարքավորումները փակի տակ է պահում Առողջապահության ոլորտի պատասխանատուների այն հավաստիացումներին, թե մեր երկրում ընտանեկան բժշկի ինստիտուտը ...ԵԱՀԿ-Ի (ՀԱԿԱ՞)ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԽԱՂԵՐԸ
Սեփ. լր.ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի չինովնիկները գտնում են, որ մեր երկրում կրթությունը հասարակական հետաքրքրություն չի ներկայացնում Կոռուպցիայի դեմ պայքարի թեման վերջին տարիներին խիստ մոդայիկ է, եւ դրանով վարակված ...ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՄՈԶԻ՞Չ ԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱրդյոք նրանց ներկայացրած փաստարկները վստահելի՞ են եղել Ագոյի խմբի համար Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ապրիլի 23-ի նիստում ներկայացվեց դիտարկման Ագոյի խմբի զեկույցը պատվիրակության՝ Հայաստան եւ ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ռ. Մ.Մեղադրանքից կհրաժարվե՞ն «Առավոտի» տեղեկություններով, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Արտյուշ Գաբրիելյան) մեկ ամսով հետաձգվել է Երեւանի 178 ...«ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԵՄ, ԵԹԵ ՎՍՏԱՀԵՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱսում է բեմադրիչ Արմեն Մազմանյանը՝ նկատի ունենալով Մայր թատրոնը Ճիշտ է, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի (որն իրավամբ համարվում է մեր Մայր թատրոնը) գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը ...ՄԱՍՍՈՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Եվ հավաստիացրին, որ աշխարհի բոլոր երկրներում կբարձրաձայնեն այդ մասին Արդեն 2-րդ անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու էին ժամանել Արեւմտյան Եվրոպայում ամենամեծ, ֆրանսիական «Մեծ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Տղաների օրը չէր Բուլղարիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության երրորդ տուրն անհաջող էր մեր հանրապետության ներկայացուցիչների համար: Տղամարդկանց մրցաշարում մեր անվանի ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՇԱՆՍԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԿարծում է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Թուրքիայում տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականացվել է տաբուի քաղաքականություն: Այս խնդիրը փորձ է արվել ...ՉԳԻՏԵՄ...
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻնչպես մարդը չի կարող փախչել սեփական ստվերից, այնպես էլ ազգերը զորու չեն անտեսել սեփական պատմությունը, որը, ժամանակների հեռավոր խորքերում արթնանալով, աննկատելիորեն ձեւավորում է, կերպավորում եւ ողնաշարի ...
«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՇՓՈԹՎՈ՞ՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Սեփ. լր.
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
ՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՋԲԵՐԵԼ ԷՐ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

