
«ՀԱՄԱԶԳԵՍՏԻ» ՊԱՏԻՎԸ
Անդրադարձ «Զգուշացեք սադրանքից» վերնագրով մամուլում տպագրված հրապարակումներին
Անկեղծ ասած, չէի էլ պատասխանի «առ այսօր հավատով եւ ճշտով գիտությանը ծառայած հայտնի գիտնականների» հեղինակած «Զգուշացեք սադրանքից» հոդվածին, քանի որ դրա բովանդակությունը լիովին արտացոլված է հենց վերնագրում: Սակայն մի շարք հանգամանքներ պարտավորեցնում են արձագանքել: Շատ եմ ափսոսում, որ այս ակնհայտ գիտական բլեֆի պատմության մեջ ներքաշվեցին ինչպես ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, այնպես էլ այդ բլեֆի շարքային կատարողները: Եթե ծրագրի կատարողներից շատերի ստիպողաբար ներքաշումը ինչ-որ չափով հասկանալի է, ապա փոքր-ինչ տարօրինակ է ՀՀ ԳԱԱ նախագահի միջամտությունը, որն անձամբ կապ չունի այդ բլեֆի հետ: Փաստորեն, ԳԱԱ նախագահի համար «համազգեստի պատիվը» ավելի կարեւոր է, քան գիտության շահերը: Ակնհայտ է, որ սպասում էի «պատասխանի»՝ դա մեր բոլորիս օրինական իրավունքն է:
Հետաքրքիր է այդ «պատասխանը», որը կազմված է երկու մասից.
ա) հնարավորության սահմաններում պետական նպատակային ծրագրի հիմնավորման փորձեր, որոնք հաստատում են իմ այն փաստարկը, որ պետբյուջեից գիտությանը հատկացվող գումարները փոշիացվում են՝ այս անգամ ոչ միայն «գիտության կոմբինատորներից», այլեւ՝ ՀՀ ԳԱԱ–ի նախագահության կողմից, որպես տվյալ ծրագրի համակարգողի,
բ) իմ անձի եւ գործունեության նկարագրությունը, որի հիմնական նպատակն է քաղաքական մատնության ենթատեքստով տեղափոխել խոսակցությունը գիտությանը հատկացվող բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության հարթությունից անձնական բնութագրերի հարթություն:
Իրենց «պատասխանով» մեր «գիտական այրերը» ընդամենը տեղեկացրել են հանրությանը, թե ինչքան վատ մարդ եմ ես: Ընդունենք, որ ես «ամենավատ մարդն եմ, ով երբեւէ ապրել է երկիր մոլորակի վրա»: Այս դեպքում նույնպես, հարցերը մնում են չպատասխանված՝ «ո՞վ կամ ո՞ր պետական կառույցն է ֆինանսավորել, այսինքն՝ քամուն տվել պետական միջոցները», «ովքե՞ր եւ ինչքա՞ն են ստացել այս «աշխատանքի» համար հատկացված հսկայական միջոցներից» եւ այլն...
Այժմ, այսպես կոչված, «հիմնավորման» մասին, որը տարակուսանք է առաջացնում իր պարզունակությամբ: Հայտնի է, որ պետական նպատակային ծրագրերը պետք է լուծեն պետության կարիքներին՝ սովորաբար, ռազմական կամ տնտեսական անվտանգությանը նպաստող որոշակի խնդիր: Այսինքն, հիմնականում լինելով կիրառական բնույթի, պետական նպատակային ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունների արդյունքը պետք է լինի որոշակի նյութական արժեք: Այս իմաստով արդեն «Հայաստանի բնական հումքից նոր նյութերի ստացում» վերնագրի մեջ բացակայում է որոշակի նպատակը, երբ օգտագործվում է անորոշ «նոր» բառը: Դա պետական գաղտնիք չէ կամ փակ թեմա, որի տակ սովոր են թաքնվել որոշ «հեղինակավոր գիտնականներ», հատկապես որ՝ ծրագիրը «իրականացվել է բաց եւ թափանցիկ»: Այս բառերը, իհարկե, շատ նորաձեւ են, սակայն ոչ տեղին: Նորաձեւությանը տուրք տալով՝ կարելի էր նաեւ նշել, որ պետական նպատակային ծրագիրը նաեւ հայրենասիրական-ազգայնական է, քանի որ «նոր հատկություններով օժտված նյութերը» պետք է ստացվեն Հայաստանի բնական հումքից: Եվ այն փաստը, որ միայն կոնֆերանսի որոշմամբ է կազմվել «կիրառական մշակումների մի ամբողջ փաթեթ», արդեն հիմք է հանդիսանում նոր հարցի՝ մի՞թե պետությունը մեծ գումարների շրջանակում պատվիրել է գիտաորոնողական գործունեություն՝ առանց որոշակի նպատակի, առանց իմանալու, թե ի՞նչ է ուզում եւ ինչի՞ համար... Զանգվածային հիմարեցման երեւույթ են հիշեցնում նաեւ հեղինակավոր ակադեմիկոսների մասնակի հիմնավորումները: Օրինակ, «հակավիրուսային եւ ճառագայթակայուն դեղամիջոցների ստեղծման ենթածրագրում, եթե անհրաժեշտություն առաջանա ստեղծել այդ նյութերը Հայաստանում, ապա դրանց ստեղծման աղբյուր կարող է հանդիսանալ ացետիլենը, որը հանդիսանում է կրաքարի վերամշակման արդյունք, որով հարուստ է Հայաստանի ընդերքը»: Սա արդեն այնքան էլ լուրջ չէ՝ ոչ միայն պետական նպատակային ծրագրի, այլեւ «հեղինակավոր ակադեմիկոսների» համար...:
Հիմա համառոտ՝ ՀՀ ԳԱԱ նախագահի օրհնությամբ մեր հեղինակությունների կողմից ինձ վերագրված մեղքերի մասին: Անկասկած, չեմ անդրադառնա «առ այսօր կերակրատաշտակից օգտվելով ձեռք գցած անձնական ունեցվածքին» եւ նմանատիպ այլ հարցերի: Դա բոլորին է հայտնի՝ ով՝ ով է, կամ ով ինչ կարողություն ունի: Բայց քանի որ մեղադրանքները նվիրված են նաեւ գիտության ոլորտի քաղաքականությանը, պարտավորված եմ զգում «արդարանալ» իմ ոչ հեղինակավոր գործընկերների առջեւ: Բայց նախ՝ եւս մի գլուխգործոցի մասին. «Երկարատեւ լռությունից հետո, համարելով, որ «հինը, հավանաբար, արդեն մոռացված է», ստվերից սկսեցին դուրս գալ անցյալ դարի վերջի քաջարի «բարեփոխիչները» եւ նրանց կողմից «կերակրվող» կամակատարները», որը, անկասկած, հետապնդում է քաղաքական մատնության նպատակ՝ «լավագույն» ժամանակների ոգով: Հավանաբար, «գիտության այրերն ու մայրերը» ուզում էին հիշեցնել կամ մատնանշել այսօրվա իշխանություններին, որ ես Լ. Տեր-Պետրոսյանի եւ Հ. Բագրատյանի օրոք եղել եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտության վարչության պետ: Մի՞թե ես երբեւէ հրաժարվել եմ այդ փաստից: Իսկ այն, որ ձեզանից մի քանիսն իրոք վայելել են առաջին նախագահի ակնհայտ հովանավորչությունը՝ հիշեք թեկուզ 1993-ը, մեղք չեմ համարում առաջին նախագահի համար, այլ՝ ընդամենը սխալներից մեկը: Ի հեճուկս «հեղինակավոր գիտնականների», ես հպարտանում եմ, որ աշխատել եմ այդ ժամանակաշրջանում եւ իմ լուման եմ ունեցել նորանկախ Հայաստանի ամենահաջողված բարեփոխումներից մեկի առաջընթացում, որը ճշմարտացիորեն նշել են հեղինակները, տապալվեց 1997-ի կեսերին: Այսինքն՝ այն ժամանակվանից, երբ պետբյուջեով գիտությանը հատկացված միջոցների բաշխումը սկսվեց իրականացվել ՀՀ ԿԳՆ-ի կողմից, ի դեմս այն ժամանակ մոտ 5 տարվա փոխնախարարի փորձառություն ունեցող Ա. Շահինյանի, որը մինչ այդ ավելի շատ մասնագիտացված էր ընդունելության քննություններով...
Ի դեպ, 1997-ին ՀՀ էկոնոմնախի գիտության վարչությունը «օրինապաշտ» Շահինյանին ժառանգություն է թողել 923 թեմա, գիտաշխատողի մեկ հաստիք՝ 9000 դրամ միջին աշխատավարձով, որը կազմում էր ընդամենը մեկ հաստիքին հատկացվող գումարների 62%-ը միայն: Առաջին հայացքից այս տվյալները կարող են եւ ոչինչ չասել, բայց պետք է հիշեցնեմ, որ այդ ժամանակվա՝ 1996 թ. երկրորդ կեսին փոխնախարարի աշխատավարձի չափը կազմում էր մոտ 7500 դրամ: Իմ կարծիքով, այս ցուցանիշները ցույց են տալիս նաեւ իշխանությունների վերաբերմունքը գիտությանն ու գիտաշխատողին՝ ընդհանրապես: Իսկ թե ինչ արդյունքների բերեց 1997-ից հետո «օրինականությունների» դարաշրջանը, թերեւս առանձին խոսակցության նյութ է...:
Եվ, վերջապես, չեմ կարող չանդրադառնալ ինչպես իմ գիտելիքների, այնպես էլ «հեղինակություններին չհարգելու» իմ բնավորության մասին մեր «գիտական այրերի» կարծիքին: Դուք չարաչար սխալվում եք՝ ես շատ եմ սիրում գիտական գործունեությունը եւ խորապես հարգում նրանց, ովքեր հասնում են իրական հաջողությունների այդ բնագավառում՝ իրենց տքնաջան աշխատանքի ու ոչ թե այս կամ այն կառույցի հովանավորչության շնորհիվ: Ինչպես եւ ամբողջ աշխարհում, ինձ համար նույնպես գիտության ոլորտում հեղինակություն են նրանք, ովքեր տալիս են գիտական մրցունակ արդյունք, որի միակ չափանիշը հղումների օբյեկտիվ ինդեքսն է, այլ ոչ թե տեղական մասշտաբի տարբեր տեսակի տիտղոսները: Ուսումնասիրելով միջազգային գիտական շրջանակներում երկու հղումների տվյալների ամենահայտնի շտեմարաններում («Thomson Scientific» եւ «SCOPUS») մեր «գիտական այրերի» հղումների ցուցանիշները, դժվար չէ պարզել, որ ընդդիմախոս «հեղինակությունները», որոնց չհարգելու պատճառով նրանք ինձ համար կանխատեսում էին «հատուցում», այնքան էլ հեղինակություն չեն: Նույնիսկ նրանք, որոնց ցուցանիշները պարզապես «զրո» չեն, էապես զիջում են իմ ցուցանիշներին:
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ֆիզմաթ գիտ. թեկնածու
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3ՀՅԴ հայաստանյան Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը վստահ է, որ ներկոալիցիոն խանդի կարիք չկա: - Արդյոք ձեւավորված կոալիցիոն կառավարությունը հենց ա՞յն մարմինն է, որը ցանկություն եւ հնարավորություն ...«ՔԻՉ ՉԵՆ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱյդպիսին է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքը ԵԽԽՎ բանաձեւի մասին - Երբ ԱԺ-ում քննարկվում էր «Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ...«ԲԱՆԱՁԵՒԸ ՉԻ ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ«Բավականին խիստ»,- այսպես է գնահատում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԵԽԽՎ 109-րդ բանաձեւը եւ համարում է, որ Հայաստանում փետրվարի 19-ին կայացած ընտրություններին միջազգային հանրությունը սկզբունքային ...ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՑՈ՞ՒՅՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԼրագրող Գայանե Առուստամյանը հայտարարություն էր տարածել, որ ամսի 23-ին, ժամը 14-16-ը Մատենադարանի մոտ է հրավիրում մարգինալ արվեստագետներին, ROCK սուբկուլտուրայի համակիրներին, ազատատենչ քաղաքացիներին եւ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐԸ ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ՞Ն ԵՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸստ տնտեսական ոլորտի պատասխանատուների, մեր քաղաքացիները պետք է իշխանություններից գոհ ու շնորհակալ լինեն, քանի որ, համաշխարհային շուկայի թանկացումների համեմատ, Հայաստանում գնաճը չնչին է: Իշխանության ներկայացուցիչներն ...ՆՊԱՍՏԸ ՄԻԱՅՆ ԱՆԺԱՌԱՆԳՆԵՐԻ՞Ն
Ն. Ա.Գազի թանկացումն ու գյումրեցի նպաստառուներին ցուցակից մաքրազարդելը՝ Շիրակի մարզում մեծ աղմուկ է բարձրացրել: Գազի թանկացումը ծանր հետեւանքներ է ունենալու հատկապես Շիրակի մարզի համար: Գյումրեցիների ներկայացմամբ, ...«ԸՆԴԱՄԵՆԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՐ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻր հայտարարությունը այսպես գնահատեց ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Երեկ ՀՀ վարչական դատարանում ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին չորս աշխատակիցների հայցի նախնական քննությունը համարվեց պատրաստ: ...ՈՐԱԿԻ ԱՆԿՈՒՄ ԵՒ ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ նման գնահատականներ տվեց ԿԳ նախարարը հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներին «Մեր մեծագույն պրոբլեմներից մեկը նախադպրոցական կրթությունն էր, որտեղ չունեինք բյուջետային օժանդակության ...«ՄԵՆՔ «ԽԱԼՏՈՒՐԱ» ՉԵՆՔ ԱՐԵԼ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄ. Շվիդկոյը՝ մայիսին մեկնարկելիք «Ռուսական մշակույթի սեզոնի» մասին «Արվեստի մարդիկ գոնե առաջ պարզած ձեռքի տարածության չափով պիտի իշխանությունից հեռու լինեն, որ ազատ զգան իրենց»,- ...«ՀԱՄԱԶԳԵՍՏԻ» ՊԱՏԻՎԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ֆիզմաթ գիտ. թեկնածուԱնդրադարձ «Զգուշացեք սադրանքից» վերնագրով մամուլում տպագրված հրապարակումներին Անկեղծ ասած, չէի էլ պատասխանի «առ այսօր հավատով եւ ճշտով գիտությանը ծառայած հայտնի գիտնականների» ...ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՔանի՞ վարկանիշ ունենք Վերջին շրջանում հաճախ է շրջանառվում այն հարցը, թե այսօրվա դրությամբ Հայաստանը Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության քանի՞ ուղեգիր ունի: Հրամցվող թվերը տարբեր ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Տ. Հ.Գուայտան՝ եղեռնի մասին Իտալացի գիտնական, գրող, պատմաբան, լրագրող Ջովաննի Գուայտան հեղինակել է Հայ առաքելական եկեղեցու եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք գրքեր: 2005-ին լույս տեսավ նրա ...ՎՈԼՖՍՈՆԸ ԵՎ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆ
Ռ. Մ.Նախորդ օրը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում շարունակվեց 11 տարվա ազատազրկման դատապարտված՝ ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի (դժվարանում եմ պնդել նախկին, թե ներկա-) եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված՝ մանկավարժ ...
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՋԲԵՐԵԼ ԷՐ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

