
«ՄԵՆՔ «ԽԱԼՏՈՒՐԱ» ՉԵՆՔ ԱՐԵԼ»
Մ. Շվիդկոյը՝ մայիսին մեկնարկելիք «Ռուսական մշակույթի սեզոնի» մասին
«Արվեստի մարդիկ գոնե առաջ պարզած ձեռքի տարածության չափով պիտի իշխանությունից հեռու լինեն, որ ազատ զգան իրենց»,- ՀՀ մշակույթի նախարարությունում երեկ «Առավոտին» ասաց ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյը: Ի պատասխան մեր հարցին, թե նրա համար ընդունելի՞ է այն երեւույթը, երբ մշակույթի հայտնի գործիչները դառնում են այս կամ այն քաղաքական կուսակցության անդամ, պրն Շվիդկոյը հավելեց. «Մյուս կողմից էլ դա ամեն մարդու անձնական գործն է եւ ինքն է որոշում: Քաղաքական կուսակցություններին շահավետ է դեպի իրենց գրավել աչքի ընկնող մշակույթի գործիչներին՝ ո՛չ նրա համար, որ արվեստագետները զբաղվեն քաղաքականությամբ, նրանք կուսակցություններին պետք են որպես դեմքեր»: Պրն Շվիդկոյը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ երեկ ստորագրեց արձանագրություն՝ «ՀՀ մշակույթի նախարարության ու ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջեւ 2008թ. ՀՀ-ում կայանալիք «Ռուսական մշակույթի սեզոնների» կազմակերպման եւ անցկացման մասին»: Այս համագործակցության շրջանակներում ՀՀ-ում կանցկացվեն Ֆոմենկոյի թատրոնի հյուրախաղերը՝ կներկայացվեն «Պատերազմ եւ խաղաղություն», «Ընտանեկան երջանկություն» բեմադրությունները: Կկազմակերպվեն Միքայել Թարիվերդիեւի հիշատակին նվիրված «Ճակատագրի 17 ակնթարթներ» խորագրով միջոցառումներ՝ հեղինակի վոկալ, կամերային ստեղծագործությունների կատարումներով՝ «Սիրում եմ» ծրագիրը, «Սպասում» մոնոօպերան եւ այլն: Հայ-ռուսական այս համագործակցության մասին Մ. Շվիդկոյն ասաց. «Ռուսաստանի սեզոնը Հայաստանում թատերական արվեստի վրա է կենտրոնացած, իսկ Ռուսաստանում՝ հայ երաժշտության եւ գեղանկարչության»: Հայկական երաժշտության մասին էլ ասաց. «Հայ երաժիշտների ստեղծագործությունները միշտ հնչում են ռուսական եթերում: Հայկական մշակույթի ներկայությունը Ռուսաստանում ամենօրյա է»: «Ռուսական սեզոնը» կմեկնարկի մայիսի կեսերից: Այդ շրջանակներում աշնանը հյուրախաղերով ՀՀ կժամանեն Ա. Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը, Ա. Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնը՝ «Համլետ» ներկայացմամբ: Այս կապակցությամբ Մ. Շվիդկոյը հայտնեց, որ իրենք ճիշտ են օգտագործել ֆինանսները եւ «խալտուրա» չեն արել՝ չեն գործուղելու ցածրորակ կոլեկտիվների: «Մենք շատ թանկ արտիստներ, թատրոններ ունենք: Նրանց դժվար էր ստիպել եղբայր Հայաստանի համար այսպիսի կամավորական աշխատանք կատարել»,- անկեղծացավ Շվիդկոյը: Իսկ պետական ֆինանսավորման մասին էլ ասաց. «Պետությունը պիտի օգնի հովանավորներ գտնել, որ արվեստագետը չզանգի ինչ-որ Կոլյա, Վասյա, Պետյաների, խնդրի, որ վերջիններս էլ ասեն՝ հետո զանգիր»:
Պարոն Շվիդկոյը խոսեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկված թեմաներից.«Երկու միլիոնից ավելի հայ կա Ռուսաստանում, կարեւոր է, որ հայ մշակույթը այնտեղ ունենա իր իրավունքները եւ օգտվի բոլոր առավելություններից՝ մյուս ազգերի պես: Սրանք խնդիրներ են, որ միշտ բախվում են բիրտ իրականությանը: Մեզ համար կարեւոր է, որ Ռուսաստանում հանդուրժողականություն ու անվտանգություն ապահովենք ցանկացած երկրից եկած քաղաքացու համար»:
- ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3ՀՅԴ հայաստանյան Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը վստահ է, որ ներկոալիցիոն խանդի կարիք չկա: - Արդյոք ձեւավորված կոալիցիոն կառավարությունը հենց ա՞յն մարմինն է, որը ցանկություն եւ հնարավորություն ...«ՔԻՉ ՉԵՆ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱյդպիսին է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքը ԵԽԽՎ բանաձեւի մասին - Երբ ԱԺ-ում քննարկվում էր «Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ...«ԲԱՆԱՁԵՒԸ ՉԻ ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ«Բավականին խիստ»,- այսպես է գնահատում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԵԽԽՎ 109-րդ բանաձեւը եւ համարում է, որ Հայաստանում փետրվարի 19-ին կայացած ընտրություններին միջազգային հանրությունը սկզբունքային ...ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՑՈ՞ՒՅՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԼրագրող Գայանե Առուստամյանը հայտարարություն էր տարածել, որ ամսի 23-ին, ժամը 14-16-ը Մատենադարանի մոտ է հրավիրում մարգինալ արվեստագետներին, ROCK սուբկուլտուրայի համակիրներին, ազատատենչ քաղաքացիներին եւ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐԸ ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ՞Ն ԵՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸստ տնտեսական ոլորտի պատասխանատուների, մեր քաղաքացիները պետք է իշխանություններից գոհ ու շնորհակալ լինեն, քանի որ, համաշխարհային շուկայի թանկացումների համեմատ, Հայաստանում գնաճը չնչին է: Իշխանության ներկայացուցիչներն ...ՆՊԱՍՏԸ ՄԻԱՅՆ ԱՆԺԱՌԱՆԳՆԵՐԻ՞Ն
Ն. Ա.Գազի թանկացումն ու գյումրեցի նպաստառուներին ցուցակից մաքրազարդելը՝ Շիրակի մարզում մեծ աղմուկ է բարձրացրել: Գազի թանկացումը ծանր հետեւանքներ է ունենալու հատկապես Շիրակի մարզի համար: Գյումրեցիների ներկայացմամբ, ...«ԸՆԴԱՄԵՆԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՐ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻր հայտարարությունը այսպես գնահատեց ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Երեկ ՀՀ վարչական դատարանում ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին չորս աշխատակիցների հայցի նախնական քննությունը համարվեց պատրաստ: ...ՈՐԱԿԻ ԱՆԿՈՒՄ ԵՒ ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ նման գնահատականներ տվեց ԿԳ նախարարը հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներին «Մեր մեծագույն պրոբլեմներից մեկը նախադպրոցական կրթությունն էր, որտեղ չունեինք բյուջետային օժանդակության ...«ՄԵՆՔ «ԽԱԼՏՈՒՐԱ» ՉԵՆՔ ԱՐԵԼ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄ. Շվիդկոյը՝ մայիսին մեկնարկելիք «Ռուսական մշակույթի սեզոնի» մասին «Արվեստի մարդիկ գոնե առաջ պարզած ձեռքի տարածության չափով պիտի իշխանությունից հեռու լինեն, որ ազատ զգան իրենց»,- ...«ՀԱՄԱԶԳԵՍՏԻ» ՊԱՏԻՎԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ֆիզմաթ գիտ. թեկնածուԱնդրադարձ «Զգուշացեք սադրանքից» վերնագրով մամուլում տպագրված հրապարակումներին Անկեղծ ասած, չէի էլ պատասխանի «առ այսօր հավատով եւ ճշտով գիտությանը ծառայած հայտնի գիտնականների» ...ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՔանի՞ վարկանիշ ունենք Վերջին շրջանում հաճախ է շրջանառվում այն հարցը, թե այսօրվա դրությամբ Հայաստանը Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության քանի՞ ուղեգիր ունի: Հրամցվող թվերը տարբեր ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Տ. Հ.Գուայտան՝ եղեռնի մասին Իտալացի գիտնական, գրող, պատմաբան, լրագրող Ջովաննի Գուայտան հեղինակել է Հայ առաքելական եկեղեցու եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք գրքեր: 2005-ին լույս տեսավ նրա ...ՎՈԼՖՍՈՆԸ ԵՎ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆ
Ռ. Մ.Նախորդ օրը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում շարունակվեց 11 տարվա ազատազրկման դատապարտված՝ ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի (դժվարանում եմ պնդել նախկին, թե ներկա-) եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված՝ մանկավարժ ...
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՋԲԵՐԵԼ ԷՐ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

