
ՈՐԱԿԻ ԱՆԿՈՒՄ ԵՒ ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ
Երեկ նման գնահատականներ տվեց ԿԳ նախարարը հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներին
«Մեր մեծագույն պրոբլեմներից մեկը նախադպրոցական կրթությունն էր, որտեղ չունեինք բյուջետային օժանդակության գումարներ, իսկ համակարգը ջախջախված էր: Բայց արդեն կա կառավարության կողմից հաստատված նախադպրոցական կրթության հայեցակարգ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրի աջակցությամբ էլ իրականացնում ենք երկու փորձնական ծրագիր, որի միջոցով կձեւավորվեն բլոկի փոփոխությունները: Պիտի մինչեւ 2012 թ. հասնենք կոնկրետ արդյունքների»,- երեկ ՄԱԱ-ում հայտարարեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նշեց, որ շարունակվում է դպրոցների կոմպյուտերացումը, սկսվել է նաեւ ավագ դպրոցների ձեւավորման գործընթացը: Նախարարը հայտնեց, որ այժմ ԱԺ-ում է Միջնակարգ կրթության մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո կսկսվեն ուսուցիչների ատեստավորման, վերապատրաստման ծրագրերը: «Չնայած կարեւորությանը, միջին մասնագիտական կրթությունն ամենաանուշադրության մատնված ոլորտներից է: Ընտրել ենք 11 միջին մասնագիտական կառույց, որոնք մինչեւ սեպտեմբեր կվերակառուցվեն ու կվերաձեւավորվեն միջազգային մակարդակի ուսումնական հաստատությունների»,- հավելեց նախարարը:
Լ. Մկրտչյանի փոխանցմամբ, Կրթության ազգային ինստիտուտում ձեւավորվել է միջին մասնագիտական կրթության բարեփոխումներին հետամուտ մի կենտրոն, որն աշխատում է հիմնարկի կարգավիճակով եւ բարեփոխումների անմիջական պատասխանատուն է: Դառնալով բարձրագույն կրթությանը, նախարարը փաստեց. «Լուծվել են շատ խնդիրներ, առկա են հիմքային փոփոխություններ՝ անցումը կրեդիտային համակարգին ու կառավարման նոր մեխանիզմներին: Ունենք եւս երկու կարեւոր խնդիր՝ Որակավորումների ազգային համակարգի ձեւավորումն ու Կրթության որակի ազգային համակարգի ստեղծումը»: Բանախոսը նաեւ ասաց, որ համալսարանական համակարգին օրենքով տրվել էր անկախ կարգավիճակ եւ հիմա ժամանակն է հարցնել, թե ինչպե՞ս են բուհերն օգտագործել այդ անկախությունը որակի պահպանման, զարգացման տեսանկյունից. «Եթե համալսարանական կրթական համակարգում հասարակությունից դժգոհություններ կան, պետք է հասկանանք, թե հատկապես ի՞նչ խնդիրներ չեն լուծվել: Համալսարանները պետք է նախ իրենց ինքնագնահատեն, ինչն էլ պիտի փոխանցվի Որակի ազգային ծառայություն, որից հետո էլ կգնահատվի այդ ինքնագնահատականն ու կներկայացվի արդեն Եվրոպական որակի ծառայությանը: Ցավոք, համալսարանական կրթության ավարտական բլոկում որակի անկում է զգացվում»:
Անդրադառնալով միասնական քննություններին, պրն Մկրտչյանը շեշտեց, որ այս տարի ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում քննություններն ընթանալու են առավել խիստ պայմաններում. դահլիճներում տեղադրվելու են նկարահանող սարքեր, հատուկ խլացուցիչներ, որ երեխաները չկարողանան օգտվել բջջային հեռախոսներից, MMS ծառայությունից:
«Առավոտի» հետաքրքրությանը, որ, ըստ նախնական տվյալների, հայտագրվածների մեծամասնությունը իբրեւ ավարտական քննության օտար լեզու՝ նշել է ռուսերենը, արդյո՞ք այստեղից չի հետեւում, որ դպրոցներում մյուս օտար լեզուները վատ են դասավանդվում, նախարարը պատասխանեց. «Այո, հետեւում է... Ռուսերենը իբրեւ օտար լեզու մյուսների համեմատ ավելի հեշտությամբ է հանձնվում: Մենք օտար լեզուների որակի պահպանման պրոբլեմ էլ ունենք: Կան մարզեր, որտեղի դպրոցների աշակերտների ավարտական վկայականներում օտար լեզուների դիմաց պարզապես գիծ է դրված, որովհետեւ ուսուցիչներ չկան, ու այդ առարկաները չեն դասավանդվել: Կառավարությունն ամիսներ առաջ որոշում է ընդունել, որի համաձայն՝ այն դպրոցները, որոնք կցանկանան երրորդ օտար լեզուն սովորեցնել, պետությունը անպայման կֆինանսավորի: Ի վերջո, եթե ուզում ենք կրթական ծառայություն մատուցող երկիր ունենալ, պարտավոր ենք փոխել մեր վերաբերմունքը օտար լեզուների նկատմամբ»:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3ՀՅԴ հայաստանյան Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը վստահ է, որ ներկոալիցիոն խանդի կարիք չկա: - Արդյոք ձեւավորված կոալիցիոն կառավարությունը հենց ա՞յն մարմինն է, որը ցանկություն եւ հնարավորություն ...«ՔԻՉ ՉԵՆ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱյդպիսին է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքը ԵԽԽՎ բանաձեւի մասին - Երբ ԱԺ-ում քննարկվում էր «Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ...«ԲԱՆԱՁԵՒԸ ՉԻ ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ«Բավականին խիստ»,- այսպես է գնահատում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԵԽԽՎ 109-րդ բանաձեւը եւ համարում է, որ Հայաստանում փետրվարի 19-ին կայացած ընտրություններին միջազգային հանրությունը սկզբունքային ...ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՑՈ՞ՒՅՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԼրագրող Գայանե Առուստամյանը հայտարարություն էր տարածել, որ ամսի 23-ին, ժամը 14-16-ը Մատենադարանի մոտ է հրավիրում մարգինալ արվեստագետներին, ROCK սուբկուլտուրայի համակիրներին, ազատատենչ քաղաքացիներին եւ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐԸ ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ՞Ն ԵՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸստ տնտեսական ոլորտի պատասխանատուների, մեր քաղաքացիները պետք է իշխանություններից գոհ ու շնորհակալ լինեն, քանի որ, համաշխարհային շուկայի թանկացումների համեմատ, Հայաստանում գնաճը չնչին է: Իշխանության ներկայացուցիչներն ...ՆՊԱՍՏԸ ՄԻԱՅՆ ԱՆԺԱՌԱՆԳՆԵՐԻ՞Ն
Ն. Ա.Գազի թանկացումն ու գյումրեցի նպաստառուներին ցուցակից մաքրազարդելը՝ Շիրակի մարզում մեծ աղմուկ է բարձրացրել: Գազի թանկացումը ծանր հետեւանքներ է ունենալու հատկապես Շիրակի մարզի համար: Գյումրեցիների ներկայացմամբ, ...«ԸՆԴԱՄԵՆԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՐ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻր հայտարարությունը այսպես գնահատեց ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Երեկ ՀՀ վարչական դատարանում ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին չորս աշխատակիցների հայցի նախնական քննությունը համարվեց պատրաստ: ...ՈՐԱԿԻ ԱՆԿՈՒՄ ԵՒ ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ նման գնահատականներ տվեց ԿԳ նախարարը հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներին «Մեր մեծագույն պրոբլեմներից մեկը նախադպրոցական կրթությունն էր, որտեղ չունեինք բյուջետային օժանդակության ...«ՄԵՆՔ «ԽԱԼՏՈՒՐԱ» ՉԵՆՔ ԱՐԵԼ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄ. Շվիդկոյը՝ մայիսին մեկնարկելիք «Ռուսական մշակույթի սեզոնի» մասին «Արվեստի մարդիկ գոնե առաջ պարզած ձեռքի տարածության չափով պիտի իշխանությունից հեռու լինեն, որ ազատ զգան իրենց»,- ...«ՀԱՄԱԶԳԵՍՏԻ» ՊԱՏԻՎԸ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ֆիզմաթ գիտ. թեկնածուԱնդրադարձ «Զգուշացեք սադրանքից» վերնագրով մամուլում տպագրված հրապարակումներին Անկեղծ ասած, չէի էլ պատասխանի «առ այսօր հավատով եւ ճշտով գիտությանը ծառայած հայտնի գիտնականների» ...ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՔանի՞ վարկանիշ ունենք Վերջին շրջանում հաճախ է շրջանառվում այն հարցը, թե այսօրվա դրությամբ Հայաստանը Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության քանի՞ ուղեգիր ունի: Հրամցվող թվերը տարբեր ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Տ. Հ.Գուայտան՝ եղեռնի մասին Իտալացի գիտնական, գրող, պատմաբան, լրագրող Ջովաննի Գուայտան հեղինակել է Հայ առաքելական եկեղեցու եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք գրքեր: 2005-ին լույս տեսավ նրա ...ՎՈԼՖՍՈՆԸ ԵՎ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆ
Ռ. Մ.Նախորդ օրը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում շարունակվեց 11 տարվա ազատազրկման դատապարտված՝ ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի (դժվարանում եմ պնդել նախկին, թե ներկա-) եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված՝ մանկավարժ ...
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՋԲԵՐԵԼ ԷՐ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

