
ՄԱՐԶԱԶԳԵՍՏԻ ՊԱՏԻՎԸ
Միջազգային մրցասպարեզներում Հայաստանի դրոշի պատիվը բարձր պահած մարզիկների մեծարումն սկսվում է նրանց հենց «Զվարթնոց» օդանավակայանում պատշաճ դիմավորելով:
Վերջին տարիներին նման առիթները մեզանում հաճախակի են դարձել: Եվ դա ոգեւորող է: Իսկ այն, ինչ Իտալիայում արեցին հայ ծանրորդները, եզակի է հայկական սպորտի պատմությունում: Դեռ ոչ մի անգամ միեւնույն մրցումում, այն էլ` Եվրոպայի առաջնության մակարդակի, մենք միանգամից չորս չեմպիոն եւ վաստակած 13 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ չենք ունեցել: Երեկ Իտալիայից տուն վերադարձած Եվրոպայի չեմպիոն մեր հավաքականին հենց օդանավի մոտ դիմավորեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որն անձնական մեծ ներդրում ունի այս հաջողությունում: VIP սրահը հեղեղված էր մարզասերներով: Լրագրողների համար այդ պայմաններում ծանրորդների եւ մարզիչների հետ երկու բառ փոխանակելն էլ բավականին դժվար էր: Այդուհանդերձ, չեմպիոնների եւ մարզիչների հետ առանձին զրուցել հաջողվեց:
Մելինե Դալուզյան, 63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն. «Ամբողջ թիմով առաջնությանը նախապատրաստվել էինք ամենայն լրջությամբ։ Ինձ հաջողվեց պահպանել անցած տարի Ստրասբուրգում նվաճած Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը։ Ուրախ եմ, որ հուսախաբ չարեցի մարզիչներիս ու մեր երկրպագուներին»։
Նազիկ Ավդալյան, 69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն. «Սա իմ երկրորդ մասնակցությունն էր Եվրոպայի առաջնությանը: Առաջին անգամ գրավել էի 2-րդ տեղը: Հիմա դարձա չեմպիոն եւ երջանիկ եմ: Հավատում էի դրան: Ի վիճակի էի ավելին անել, բայց առաջնային նպատակս ռուսաստանցի Տատյանա Մատվեեւային հաղթելն էր, դրա համար էլ պարզապես կրկնում էի նրա բարձրացրած քաշերը: Ավելի բարձր կիլոգրամները թող մնան հաջորդ անգամվան»:
Հռիփսիմե Խուրշուդյան, հրում վարժությունում Եվրոպայի չեմպիոն. «Չհասկացա, թե պոկում վարժությունում ինձ հետ ինչ կատարվեց: Մեծամտություն թող չհամարվի, բայց 115 կիլոգրամն ինձ համար այն քաշը չէր: Ավելին, ես նպատակադրված էի հաղթել աշխարհի վերջին առաջնությունում ինձանից բարձր տեղ զբաղեցրած ռուսաստանցի Զաբոլոտնայային ու միանգամայն պատրաստ էի դրան: Չստացվեց: Սպորտում ամեն ինչ էլ լինում է: Ոչինչ: Ես կապացուցեմ, որ այս ձախողումը պատահականություն էր»:
Արտաշես Նազարյան, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ. «Իհարկե, ընդհանուր առմամբ բավարարված եմ իմ սաների մրցելույթներից: Շատ եմ ափսոսում Հռիփսիմեի ձախողման համար: Նա հրում վարժությունում անհրաժեշտության դեպքում մոտենալու էր անգամ 150 կգ-ին: Բայց, ինչպես տեսաք, 141-ն էլ բավարարեց փոքր ոսկուն: Ինչ վերաբերում է պոկում վարժությանը, կատարվեց այն, ինչ ոչ մեկիս մտքով անգամ չէր անցնի: 115 կգ-ն Հռիփսիմեի համար, կարելի է ասել, մարզումային քաշ էր: Բայց ինչ արած, այս անգամ չստացվեց: Հռիփսիմեն մեր չորրորդ ոսկու ամենառեալ հավակնորդն էր»:
Տիգրան Մարտիրոսյան, 85 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն. «Իմ այս հաղթանակի մեջ ինչ-որ խորհուրդ կա: 1999 թվականին այս նույն քաղաքում դարձել էի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Դրանից հետո մի տեւական ժամանակ ճակատագիրն, ասես, երես էր թեքել ինձանից, մինչեւ 2006 թվականի աշխարհի առաջնությունը, որտեղ արժանացա բրոնզե մեդալի: Բայց հաղթանակ չեմ ունեցել: Լիգնանոյի մրցահարթակն ինձ համար հաջողակ է»:
Արա Խաչատրյան, պոկում վարժությունում Եվրոպայի չեմպիոն. «Իհարկե, ուրախ եմ նվաճած մեդալներիս համար: Բայց պակաս կարեւոր չեմ համարում, որ այս տարի միայնակ, առանց Գեւորգ Դավթյանի, հաղթեցի Աթենքի օլիմպիական խաղերի չեմպիոն թուրք մարզիկին: Նա, հավանաբար, մտածում էր վրեժխնդիր լինել Ստրասբուրգում մեզանից կրած պարտության դիմաց: Բայց մրցահարթակը ցույց տվեց, որ իր հաշվարկներում չարաչար սխալվել էր»:
Տիգրան Մարտիրոսյան, 69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն: Լիգնանոյում սահմանեց երիտասարդների աշխարհի 4, աշխարհամասի 5 ռեկորդ եւ ճանաչվեց Եվրոպայի 2008 թվականի լավագույն ծանրորդ. «2006 թվականին Պալերմոյում երիտասարդների մեջ էի ճանաչվել Եվրոպայում լավագույնը: Հիմա այդ պատվին արժանացա մեծահասակների մեջ: Անցած տարի աշխարհի առաջնությունում պոկում վարժությունում զրոներ ստանալուց հետո շատ էի զայրացել ու ինքս ինձ չէի ներում: Մարզվել էի ավելի նպատակային: Որոշել էի պարտքս վերադարձնել: Վստահ էի, որ եթե բոլոր մոտեցումներս արդյունավետ կատարեմ, կարող եմ նաեւ ռեկորդներ սահմանել: Ուրախ եմ, որ կարողացա»:
Աշոտ Մխիթարյան, տղաների հավաքականի գլխավոր մարզիչ: «Խոստումներ տալուց, սովորաբար, խուսափում եմ: Բայց խոստանալու դեպքում աշխատում եմ կատարել: Լիգնանոյում իմ գլխավոր նպատակը Ստրասբուրգից ետ չմնալն էր: Նկատի ունեմ թե մեզ՝ մարզիչներիս, թե ծանրորդներին: Եվրոպայի այս առաջնությունն ինձ համար ավելի շատ ստուգողական մրցում էր: Թիմի առաջատար Գեւորգ Դավթյանի բացակայությամբ մյուս ծանրորդներին մեկ անգամ եւս ստուգելու խնդիր ունեի: Այսօր մենք ունենք չորս լիարժեք ծանրորդ, որոնց կարելի է լուրջ պահանջներ ներկայացնել: Հիմա մնում է, որ մինչեւ օլիմպիական խաղերը նրանք, ինչպես ասում են, մնան անփորձանք: Այդպես ասում եմ, որովհետեւ Արա Խաչատրյանը հանդես էր գալիս ծնկի վնասվածքով: Հաղթանակած ծանրորդների մասնակցությունից գոհ եմ: Ինչ վերաբերում է մեր մյուս տղաներին, սպասելիքներն ավելի շատ էին: Նրանք էլ մեդալակիր իրենց թիմակիցների հետ նախապատրաստական փուլերին գտնվել են նույն պայմաններում՝ կերել են նույն հացը, մարզվել նույն մարզիչների ղեկավարությամբ»:
- ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
11Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շուրջ մեկ շաբաթ առաջ ծեծի է ենթարկել Գորիսի գրախանութի աշխատակից Հայկի 12 տարեկան որդուն: Պատճառն այն է, որ այդ տղան կռվել է մարզպետի զավակների հետ: Ահա եւ Սուրեն Խաչատրյանն ...ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀամենայնդեպս, հանրապետական Սամվել Նիկոյանը այս կարծիքին է Արդեն ձեւավորված է կոալիցիոն նոր կառավարությունը, եւ այս կառավարության առաջին քայլը, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, պետք է լինի սովորելը: Սովորելը՝ ...ՊԱՏԻԺ՝ ԸՆՏՐԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 4Նախաքննության մարմինն անտեսել է այն տեսագրությունը, որն ապացույց է, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ոչ թե բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել, այլ ...«ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ» ԵԽ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՔաղաքական գործիչների կալանքը երկարացնելով 2 ամսով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւում բավականին հստակ նշված է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ միջոցառումներ ...«ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ»
Ն. Գ. 1Երեկ սովետական առաջնորդի այս պատգամը Սերժ Սարգսյանին հղեց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը. «Խորհուրդ կտայի լրջորեն կարդալ Լենինին: Նրա տված խորհուրդները եթե ճիշտ օգտագործես, անկախ նրանից՝ ...ՆՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐՎԱԾՈՎ ՉԵՆ ՏԱՊԱԼՎՈՒՄ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 2Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը - Մեկուսարանից ազատ արձակվելուց հետո Ձեր առաջին հարցազրույցում կարծիք էիք հայտնել, թե ընդդիմությունը «որոշ ...ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1«Սկսել ա»-ն անակնկալ կմատուցի պատգամավորներին Առաջիկա օրերին, սկսած այսօր առավոտից, երիտասարդական «Սկսել ա» շարժման եւ «Հիմա» ֆորումի մի խումբ ակտիվիստներ կազմակերպելու ...ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՓաստում են մասնագետները «2008-ի հունվարի 1-ի տվյալներով՝ ՀՀ բնակչության թիվը 3 միլիոն 229 հազար 900 է: 2001-ից հետո հաջորդ մարդահամարը կլինի 2011-ին»,- երեկ «Հայելի» ակումբում ...ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ Քաղաքագիտության թեկնածու, ՀՀ ԳԽ, ՀՀ ԱԺ 1֊ին եւ 2֊րդ գումարումների պատգամավոր, ՀՅԴ անդամ 1Ո՞րն է ելքը Փետրվարի 19֊ի նախագահական ընտրությունից եւ դրան հաջորդող հայտնի ողբերգական դեպքերից հետո բոլորիս մտատանջում է երկու հիմնական հարց. Ինչո՞ւ այսպես եղավ եւ որտե՞ղ է թաքնված չարիքի բուն արմատը: ...ԾԾԿԵՐ ՎԵՀԱՆՈՒՇԸ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 1Նորետա Էլոյանի բազմանդամ ընտանիքը ոչ տուն, ոչ հողամաս, ոչ էլ աշխատանք ունի Երեկ կառավարության շենքի առաջ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Նորետա Էլոյանն իր 8 անչափահաս երեխաների հետ հացադուլի ...ՄԱՐԶԱԶԳԵՍՏԻ ՊԱՏԻՎԸ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՄիջազգային մրցասպարեզներում Հայաստանի դրոշի պատիվը բարձր պահած մարզիկների մեծարումն սկսվում է նրանց հենց «Զվարթնոց» օդանավակայանում պատշաճ դիմավորելով: Վերջին տարիներին նման առիթները մեզանում ...
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԻՆԱԳՈՒՐԱՑԻԱՅԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵ՞Ց
Սեփ. լր.
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

